Լրահոս
Միջազգային
18:29
08.11.22
67

Տոկաևը չի մասնակցի Ղազախստանի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերին

Img default alt hy

Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևը չի մասնակցելու Ղազախստանի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերին, նրան կփոխարինի հանրային շտաբի ղեկավար, հանրապետության խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) նախագահ Եռլան Կոշանովը, հետևում Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի հեռարձակումից, որն անցկացվել Է նոյեմբերի 8-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել Է, որ նոյեմբերի 11-ը հանրապետության նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերի անցկացման օրն Է: Նոյեմբերի 8-ին ԿԸՀ-ի անդամները վավերացրել են մի որոշում, որի համաձայն, նախընտրական հեռուստատեսային բանավեճերի մասնակիցների ցուցակում Տոկաևի փոխարեն նշված Է լինելու Կոշանովը: Ղազախստանում վաղաժամկետ նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 20-ին: Նախագահի թեկնածուներ են գրանցվել վեց հոգի, այդ թվում՝ պետության գործող ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: