Լրահոս
Իրավական
17:50
08.11.22
141

Ոստիկանները գիշերային ծառայության ընթացքում հրազեն են հայտնաբերել

Img default alt hy

Աշտարակի ոստիկանները նոյեմբերի 7-ին, ժամը 03.30-ի սահմաններում, գիշերային շրջիկ ծառայություն իրականացնելիս Բյուրական համայնքի կենտրոնական փողոցում, ապօրինի հրազեն պահելու կասկածանքով, կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենան: Ոսկեվազցի 34-ամյա վարորդը, ոստիկանների պահանջով, ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել է «ՄՌ-27 ԵՄ» մոդելի որսորդական հրազեն և 2 փամփշտակալ՝ լիցքավորված 38 փամփուշտով, իսկ համագյուղացի 35-ամյա ուղևորը ներկայացրել է որսորդական ողորկափող հրազեն՝ քանդված վիճակում, և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:

Նախաձեռնվել է վարչական վարույթ: