Լրահոս
Տարածաշրջան
17:40
08.11.22
73

Թուրքիան սկսել է մասնակիորեն ռուբլով վճարել ռուսական գազի մատակարարումների դիմաց

Img default alt hy

Թուրքիան մասնակիորեն անցել Է ռուսական գազի մատակարարումների ռուբլով վճարմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության Էներգետիկայի նախարարությունը:

Այնտեղ նշել են, որ պահեստարանները լեփ-լեցուն են:

Սեպտեմբերի կեսերին Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Թուրքիան գազի մատակարարումների 25 տոկոսը վճարելու Է ռուբլով: Իսկ հոկտեմբերի 12-ին, հանդես գալով Ռուսաստանի Էներգետիկայի շաբաթի շրջանակներում, Պուտինն առաջարկել Է տարանցումը «Հյուսիսային հոսքերից» վերաուղղորդել Սև ծովի տարածաշրջան և Թուրքիայում ստեղծել խոշորագույն գազային հաբ՝ Եվրոպա մատակարարումների համար: Էրդողանն իր կողմից հայտարարել Է, որ հանձնարարել Է արագորեն սկսել աշխատանքն այդ գաղափարի ուղղությամբ:

Հոկտեմբերին Թուրքիայի գանձատան և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Անկարան խնդրում Է «Գազպրոմ»-ին՝ մատակարարումների զեղչեր անել, ինչպես նաև ձգտում Է հասնել ուշացումներով վճարումների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: