Լրահոս
Իրավական
17:22
08.11.22
89

«Սուր նամակով» Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացու գործով դատական նիստին դատախազը չի ներկայացել

Վարչապետ Փաշինյանին հրաժարական տալու պահանջով՝ սուր քննադատող նամակ ուղարկած տղամարդու գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ մեղադրական կողմը չի ներկայացել դատարան: 

Մոսկվայաբնակ Արսեն Միրիջանյանը մեղադրվում է «Կառավարության նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու» համար: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի պնդմամբ՝ իր վստահորդը «քաղաքական հետապնդման է ենթարկվում»: