Լրահոս

2022-11-08
  • Միջազգային
    Թրամփը պարում է, Բայդենը մտահոգ է. հանրապետականները «գրոհում են» ԱՄՆ Կոնգրեսը
    Այսօր Միացյալ Նահագներում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են լինելու: Ըստ հարցումների՝ հավանական է, որ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն դառնան հանրապետականները և այդպիսով դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի օրենսդրական առաջարկները խոչընդոտեն: Ընտրություններից առաջ նախկին նախագահ Թրամփն իր կողմնակիցներին ասել է, որ «եթե ուզում են վերջ տալ երկրի կործանումը, ապա պետք է քվեարկեն հանրապետականների օգտին»:
    23:20
    08.11.22
    Ավելին
  • Միջազգային
    Զելենսկին արդեն կարող է խոսել Պուտինի հետ. Մոսկվա-Վաշինգտոն «կամուրջներն այրված չեն»
    Քանի որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրաժարվում է բանակցել Ռուսաստանի նախագահի հետ, այդ ծանր գործը, ըստ արևմտյան մամուլի, իր ուսերին է վերցրել ծանր քաշային Միացյալ Նահանգները: Այդ երկրի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է «Դը Վոլ սթրիթ ջորնալի» տեղեկությունը, թե Վաշինգթոն-Մոսկվա գաղտնի շփումներ կան:
    23:10
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Պռոշյանի կոնյակի գործարանում, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
    Հրդեհ՝ Պռոշյանի կոնյակի գործարանում, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ Նոյեմբերի 8-ին, ժամը 22։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարանում» հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ԱԻՆ-ից։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին։
    23:00
    08.11.22
    Ավելին
  • Հասարակական
    «Մենք բոլորս Ազիզ ենք». Փաշինյանի հեղափոխական տրյուկների զոհերը
    Կիրակի վարչապետի կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզված քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծանր: 47-ամյա տղամարդն այդ ծայրահեղ քայլին էր գնացել այն բանից հետո, երբ 10 հազար դրամ տուգանքի պատճառով առգրավել էին նրա մեքենան: Ոստիկանությունը ավելի ուշ հայտնեց, որ տղամարդը տուգանվել էր առանց ամրագոտու և ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար: Այս շոկային դեպքը քաղտեխնոլոգներին հուշում է, որ դեռ կան Հայաստանի հպարտ քաղաքացիներ, որոնք դեռ հիշում են հեղափոխական էյֆորիայի տակ արված խոստումները:
    22:50
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ստոլտենբերգը չի ցանկանում Ուկրաինայում հրադադար հաստատել Ռուսաստանի պայմաններով
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ դաշինքը չի ձգտում Ուկրաինայում հրադադարի ռուսական պայմաններով. ըստ նրա, դա կլինի ազդանշան, որ ուժի կիրառումը հանգեցնում է քաղաքական նպատակների իրականացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նոյեմբերի 8-ին Ստոլտենբերգը հայտնել է Շարմ էլ Շեյխում՝ կլիմայական համաժողովի շրջանակներում անցկացվող առցանց ֆորումի ժամանակ։ «Եթե Ուկրաինան հետևի Ռուսաստանի պահանջներին և ընդունի այն փաստը, որ Ռուսաստանը ներխուժել է, գրավել տարածքներ, կա շարունակական հարձակումների վտանգ: Սա աղետ կլինի Ուկրաինայի համար, բայց նաև վտանգ բոլորիս համար, քանի որ դա ազդանշան կուղարկի, որ ուժի կիրառումը թույլ է տալիս հասնել հարևան երկրների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու քաղաքական նպատակներին»,- ասել է Ստոլտենբերգը։ Գլխավոր քարտուղարը նաև հորդորել է չմոռանալ, որ պատերազմից առաջ Ռուսաստանը ենթադրաբար որոշակի հավակնություններով է հանդես եկել ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև ՆԱՏՕ-ի և դաշինքի երկրների հետ կապված։ «Նրանք ցանկանում էին, որ ՆԱՏՕ-ն փակի դռները, նրանք ցանկանում էին թույլ չտալ, որ Շվեդիան և Ֆինլանդիան դառնան դաշինքի անդամ: Ինչպես նաև նրանք ցանկանում էին, որ ՆԱՏՕ-ն դուրս բերի բոլոր ուժերը դաշինքի արևելյան հատվածից՝ ինչն անընդունելի է», - ասել է Յենս Ստոլտենբերգը:
    22:40
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սեզոնային աֆեկտիվ խանգարում. պետք է բուժել, ոչ թե քողարկել. խորհուրդներ հոգեբանից
    Սեզոնային աֆեկտիվ խանգարումը (SAD) դեպրեսիայի մի տեսակ է, որն առաջանում է որոշակի փոփոխության պատճառով: Որպես կանոն, ախտանիշները սկսում են ի հայտ գալ ուշ աշնանը կամ ձմռան սկզբին, իսկ թեթևացումը տեղի է ունենում գարնանը և ամռանը։ Ենթադրվում է, որ սեզոնային աֆեկտիվ խանգարումը կապված է տարբեր եղանակներին հասանելի ցերեկային լույսի քանակի հետ: Խնդրի շուրջ Aysor.am-ի լրագրողը խոսել է հոգեբան Մարիետա Մնացականյանի հետ՝ պարզելու խանգարման առաջացման պատճառներն ու իրավիճակից դուրս գալու ուղիները. «Ընդհանուր առմամբ, մարդկանց 4%-ից 6%-ը տառապում է սեզոնային աֆեկտիվ խանգարմամբ, և ևս 10%-20%-ը կարող է զգալ այն ավելի մեղմ ձևով: Այս խանգարումն ավելի հաճախ է հանդիպում կանանց, քան տղամարդկանց մոտ: Երեխաները նույնպես երբեմն դառնում են դրա զոհը, սակայն դա սովորաբար չի ազդում 20 տարեկանից ցածրերի վրա: Մեծահասակների մոտ տարիքի հետ նվազում է սեզոնային աֆեկտիվ խանգարման զարգացման ռիսկը։ Բացի այդ, այս երևույթն ընդհանուր առմամբ ավելի տարածված է հյուսիսային շրջանների բնակիչների շրջանում, որտեղ ձմեռներն ավելի երկար են և դաժան, և արևի լույսը քիչ է հասարակածից հեռավորության պատճառով», - ասաց հոգեբանը: Մասնագետի խոսքով, ոչ բոլոր մարդիկ են նույն կերպ զգում սեզոնային աֆեկտիվ խանգարումը: Ձմռանն ամենատարածված ախտանիշները ներառում են. ախորժակի փոփոխություններ՝ հատկապես քաղցրավենիքի և օսլա պարունակող մթերքների հանդեպ հակում, ավելորդ քաշի ավելացում, հոգնածություն և չափազանց երկար քուն, կենտրոնանալու դժվարություն, դյուրագրգռություն և անհանգստություն, սոցիալական շփումներից խուսափում, մեղքի կամ հուսահատության զգացում, ֆիզիոլոգիական խնդիրներ, գլխացավեր և այլն: Սեզոնային աֆեկտիվ խանգարման ախտանիշները սովորաբար կրկնվում են տարեցտարի, սկսվում և ավարտվում են մոտավորապես նույն ժամանակ: Հարցին, թե հնարավո՞ր է կանխել խանգարման զարգացումը, մասնագետը պատասխանեց. «Ցավոք սրտի, սեզոնային աֆեկտիվ խանգարումը բացառապես ենթակա չէ կանխարգելման, այնուամենայնիվ, կան մի շարք քայլեր, որոնք կարող են կանխել ախտանիշների վատթարացումը: Սեզոնային աֆեկտիվ խանգարումների բուժման հիմնական միջոցներն են լուսաթերապիան, վարքային թերապիան և դեղորայքային բուժումը: Եթե ​​մեթոդներից մեկի օգտագործումը արդյունք չի տվել, բժիշկը կարող է նշանակել միանգամից մի քանիսի համադրություն»։ Թերապևտիկ զրույցները կամ վարքային թերապիան կարող են օգնել բացահայտել բացասական մտքերը, այնուհետև դրանք փոխարինել դրական մտքերով: Այս տեխնիկան օգնում է սովորել առողջ ուղիներ՝ հաղթահարելու սեզոնային աֆեկտիվ խանգարման և ընդհանրապես սթրեսի ախտանիշները: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ որոշակի կենսակերպի փոփոխությունները կարող են նաև մեղմել ախտանիշները. Պետք է ապահովել արևի առավելագույն ներթափանցում՝ բացել վարագույրները, նստեք պատուհանի մոտ և, ընդհանուր առմամբ, աշխատել հնարավորինս շատ լույս թողնել սենյակ: Կարևոր է դուրս գալ մաքուր օդ շնչելու և զբոսնելու. նույնիսկ եթե դրսում ցուրտ է և ամպամած, բնական լույսը չափազանց օգտակար է: Հոգեբան Մարիետա Մնացականյանը խորհուրդ է տալիս պահպանել ֆիզիկական ակտիվությունը, քանի որ դրանք խթանում են էնդորֆինների արտազատումը և պայքարում սթրեսի դեմ. «Պետք չէ ելք փնտրել ալկոհոլի և թմրանյութերի մեջ։ Դրանք միայն խորացնում են դեպրեսիան, ինչպես նաև վտանգավոր ռեակցիաների մեջ են մտնում հակադեպրեսանտների հետ։ Նվազեցրեք սթրեսի մակարդակը: Ժամանակակից աշխարհում անհնար է լիովին խուսափել սթրեսային իրավիճակներից, ուստի պետք է սովորել, թե ինչպես արդյունավետ վարվել դրանց հետ: Մի մեկուսացեք ձեզ հասարակությունից. Իհարկե, դեպրեսիայի ժամանակ ավելի դժվար է շփվել այլ մարդկանց հետ, բայց միայնությունը միայն կսրի իրավիճակը։ Փորձեք հնարավորինս սոցիալապես ակտիվ մնալ»:
    22:30
    08.11.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Սադրիչների որս»՝ Ադրբեջանում. Բաքվում ուզում են պարզել՝ ո՞վ է Նախիջևանն Իրան մտցնում
    Բաքուն լարման բարձր աստիճանի է փորձում հասցնել հարաբերությունները Թեհրանի հետ, կարծում են փորձագետները՝ հաշվի առնելով Ադրբեջանի հատուկ ուժերի վերջին հայտարարությունը իրանցի կամ իրանամետ «սադրիչներ» փնտրելու մասին, որոնք Նախիջևանը Իրանին միացնելու կոչեր էին արել: Այսօր էլ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանին աջակցելու համար Ադրբեջանի սահմանին զորավարժություններ անողները իրենց չեն կարող վախեցնել:
    22:20
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լոռու պարեկները շարունակում են արդյունավետ պայքարը ապօրինի ծառահատումների դեմ
    Լոռու պարեկները շարունակում են արդյունավետ պայքարը ապօրինի ծառահատումների դեմ
    22:10
    08.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Տիգրան Արզաքանցյանի բացառիկը. շոկային մանրամասներ՝ Փաշինյանի սենյակից
    Թե ի՞նչ նկատի ունի Բլինքենը «խիզախ քայլեր» ասելով՝ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ բանակցությունների մասին հաճախ լսող Տիգրան Արզաքանցյանը չգիտի: Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ վարչապետի հանդիպումներից շոկային բացահայտումներ է արել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահը՝ «Հայլուրի» թղթակցի հետ հարցազրույցում: Արզաքանցյանը պատմել է նաև, թե ինչերի միջով են անցնում քաղաքական գործիչները վարչապետի հետ հանդիպումից առաջ:
    22:00
    08.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Մի անգամ Ամերիկայում. Միրզոյանն ու Բայրամովը «խիզախել են» Վաշինգտոնում
    Վաշինգտոնը տեսնում է, որ Երևանն ու Բաքուն իրական և խիզախ քայլեր են անում՝ անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղության համար: Արտգործնախարարների ամերիկյան հանդիպումից հետո պետքարտուղար Բլինքենը նաև հայտարարել է, թե իրենք աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը: Քաղաքագետները ուշադրություն են հրավիրում փաստի վրա, որ ամերիկացի պաշտոնյան ոչ թե տարածքային ամբողջականություն, այլ «անկախություն» բառն է ասում:
    21:50
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ոսկու մաքսանենգության դեպք է կանխվել վրաց-թուրքական և վրաց-ադրբեջանական մաքսակետերում
    Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը վրաց-թուրքական «Սարփի» և վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» մաքսակետերում կանխել է օրենքի 3 խախտում: Հաղորդում է aliq.ge-ն։ Մասնավորապես, մաքսային ծառայողները տարբեր երկրների քաղաքացիների ինչպես ֆիզիկական, այնպես էլ պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա զարդեր՝ 278,6 գրամ ընդհանուր քաշով և արծաթյա զարդեր՝ 2124,04 գրամ ընդհանուր քաշով։ Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 27 հազար 833 լարի 03 թեթրի։ Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիներ Է.Մ.-ն և Կ.Մ.-ն օրենքը խախտելու համար վճարել են 9 358,23 լարի դրամական տուգանք, իսկ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Տ.Կ.-ի գործի նյութերը հանձնվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա արձագանքման համար։
    21:40
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիայում 442 տարվա մեջ առաջին անգամ Լուսնի և Ուրանի միաժամանակյա խավարում է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    442 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայում հնարավոր է եղել դիտել Լուսնի և Ուրանի միաժամանակյա խավարում։ Երկրի քաղաքացիները ոգևորությամբ հետևել են հազվագյուտ իրադարձությանը։ Նշվում է, որ խավարման մասին տեղեկությունն իր ստույգ ժամանակացույցով հեռարձակվել է երկրի հեռուստաալիքներով հենց առավոտից։ Համացանցը նաև ուղիղ հեռարձակում է սկսել երկրի տարբեր պրեֆեկտուրաներից, այդ թվում՝ Ֆուջի լեռան լանջերից, քանի որ անամպ եղանակը հնարավորություն է տվել առանց միջամտության դիտարկել բնական երևույթը։
    21:30
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Էրիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի
    Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. ՄԱՐԻԿՅԱՆԻ, քննության առնելով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի քննչական բաժնի պետի տեղակալի կողմից ներկայացված միջնորդությունը Էրիկ Ալեքսանյանի և իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, որոշեց այն մերժել»։
    21:27
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանի խորհրդարանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին
    Նոյեմբերի 12-14-ը Հայաստանի Հանրապետության խորհրդարանը կհյուրընկալի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) երիտասարդ պատվիրակների խմբին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։ Ինչպես նշվում է կարգադրության մեջ, պատվիրակությանն ընդունելու է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
    21:24
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ընդգծում է խաղաղության հասնելու ձգտումը. ԱՄՆ պետդեպ
    Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ԱՄՆ-ում կայացած հանդիպումն ընդգծում է երկու երկրների՝ ինտենսիվ երկխոսության միջոցով խաղաղության հասնելու լուրջ ձգտումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշում է ԱՄՆ Պետդեպի լրատվական ծառայությունը։ Ըստ՝ հրապարակման՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում խաղաղ հարավկովկասյան տարածաշրջանին աջակցելուն։
    21:22
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Աքտաու-Բաքու-Թբիլիսին՝ ղազախական նավթի արտահանման այլընտրանք
    Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը «Կազմունայգազի» հետ մշակում է նավթի փոխադրման այլընտրանքային ուղիներ, ինչպիսիք են` Աքտաու-Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Աքտաու-Բաքու-Սուփսա և Աքտաու-Բաքու-Բաթումի ուղիները: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տրված է Ղազախստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստան» լրատվամիջոցը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ այլընտրանքային ուղիների զարգացումը կախված է իրենց իսկ ներուժից, տնտեսական նպատակահարմարությունից և այլ գործոններից, դրանց թվում՝ տեխնիկական: Նախարարությունը նաև նշել է, որ այլընտրանքային ուղիների համար դիտարկվում է Ղազախստանում նավթի արդյունահանման ավելացումը։ Ի դեպ, հոկտեմբերի վերջին Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը հայտնել էր, թե երկիրն ակնկալում է, որ Ղազախստանից նավթի երաշխավորված ծավալները կփոխադրվեն Բաքու-Սուփսա նավթամուղով։ «Կազմունայգազի» տնտեսական և ֆինանսական խորհրդի փոխնախագահ Դաուրեն Կարաբաևը ամռանը հայտարարել էր, որ Ղազախստանը բանակցություններ է վարում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուփսա խողովակաշարերով նավթի փոխադրման նպատակով։
    21:20
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն ծրագրում է հունվարին նոր օգնություն ցուցաբերել Կիևին
    Եվրահանձնաժողովը (ԵՀ) ծրագրում է նոյեմբերի 9-ին առաջարկներ ներկայացնել Ուկրաինային արտոնյալ վարկերի տեսքով 18 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթի վերաբերյալ, որպեսզի մինչև տարեվերջ այն համաձայնեցնեն և առաջին մասը հատկացնեն հունվարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵՀ գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը: «ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները նոյեմբերի 8-ին պայմանավորվել են առաջ շարժվել 2023 թվականի համար 18 միլիարդ եվրո արտոնյալ վարկերի աջակցության փաթեթով: Առաջին փոխանցումը պետք է հասցնենք արդեն հունվարին։ Հանձնաժողովն իր առաջարկները կանի վաղը, մեր նպատակն է համաձայնության հասնել Եվրախորհրդարանում և Խորհրդում մինչև տարեվերջ»,- ասել է Դոմբրովսկիսը։
    21:10
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դուբայը և Աբու Դաբին չեղարկել են զբոսաշրջիկների համար մուտքի սահմանափակումները
    Դուբայը և Աբու Դաբին չեղարկել են զբոսաշրջիկների՝ երկիր մուտքի սահմանափակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով АТОР-ին: Մուտք գործելու համար այլևս կարիք չի լինի Կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ ներկայացնել: Նոյեմբերի 7-ից չեղարկվել է նաև հանրային վայրերում դիմակների կրման պարտադիր պահանջը:
    21:00
    08.11.22
    Ավելին
  • Արցախ
    Ալիևը Շուշիում է. նա «Զանգեզուրի միջանցք» է պահանջում
    «Եթե Հայաստանը բարի կամք դրսևորի, խաղաղության պայմանագիրը կկնքվի», այսօր Շուշիում հայտարարել է Ալիևը: Ադրբեջանը նոյեմբերի 8-ը տոնում է որպես հաղթանակի օր: 2020-ի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Շուշին իրենց վերահսկողության տակ է: Այսօր նա ելույթում ասել է, թե Շուշին յուրաքանչյուր ադրբեջանցու համար սրբավայր է:
    20:50
    08.11.22
    Ավելին
  • Սպորտ
    Սպորտային աշխարհը ցնցված է հայ մարմնամարզիկների աննախադեպ հաջողություններից
    «Զվարթնոցում» մեծ շուքով դիմավորել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանին: Նա Լիվերպուլից աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալն է բերել: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության չեմպիոն ունենք։ Մեր մյուս մարմնամարզիկ, 38-ամյա Հարություն Մերդինյանը աշխարհի բրոնզն է նվաճել:
    20:40
    08.11.22
    Ավելին