Լրահոս
2022-11-18
-
ՀասարակականԴանակահարություն՝ Երևանում, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարԱյսօր՝ նոյեմբերի 18-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղյան փողոցից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել դանակահարված քաղաքացու։Ավելին21:4618.11.22 -
Հասարակական«Պեմզաշենի հրեշները». մեղադրյալի անմեղսունակությունը կասկածելի է թվում հոգեբանինՊեմզաշենում մոր և երեխաների սահմռկեցուցիչ սպանության համար մեղադրվող Բաղդասարյաններից մեկը կարող է անմեղսունակ ճանաչվել: Ըստ մեղադրանքի՝ նա է դանակի հարվածներ հասցրել 31-ամյա կնոջն ու երեխաներին, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ արել 12-ամյա աղջնակի նկատմամբ:Ավելին21:3818.11.22 -
ԱրցախԽաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվելՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:Ավելին21:3018.11.22 -
Արտաքին քաղաքականությունԿրակոցներ՝ քաղաքական փոխհրաձգությունից հետո. Իլհամ Ալիևի հետ պատրաստ է խոսել Ռուբեն ՎարդանյանըԱդրբեջանցիները կրակել են Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղի դաշտում աշխատող տղամարդու ուղղությամբ: 43-ամյա Իգոր Աբրահամյանը ոստիկանությանը հայտնել է, որ այսօր կեսօրին գյուղատնտեսական աշխատանքներ անելիս է եղել, երբ մոտակա ադրբեջանական դիրքից կրակել են իր վրա: Տղամարդը չի տուժել, վնասվել է տրակտորը:Ավելին21:2018.11.22 -
ՀասարակականՈստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՈստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները նոյեմբերի 17-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Ծավ ճանապարհի 2-րդ կմ-ին կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 3 խմ փայտանյութ: Կապանցի վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Շիկահող բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել է ծառեր:Ավելին21:1218.11.22 -
ՀասարակականԵրևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստըՆոյեմբերի 18-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը, որին ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։Ավելին21:0418.11.22 -
ԻրավականՀրազդանի բնակչի մոտ և բնակարանում թմրանյութ կար. երիտասարդը ձերբակալվել էՆախաքննությունը շարունակվում է:Ավելին20:5618.11.22 -
ՔաղաքականՀՀ-ն ողջունում է իր տարածքից Ադրբեջանի ԶՈՒ դուրս բերման բազում երկրների պահանջը. Միրզոյանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանին՝ հայտարարելով, որ Հայաստանը ողջունում է բազում երկրների կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստի ճանաչումը և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման պահանջը։Ավելին20:4818.11.22 -
ՀասարակականՀայկական արբանյակը միայն խաղաղ նպատակներ ունի տիեզերքում«Սփեյս իքս» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր ուղարկված հայկական արբանյակը սեպտեմբերյան մարտերի օրերին հայ-ադրբեջանական առաջնագծից կադրեր է ֆիքսել: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարի խոսքով՝ սեպտեմբերի 14-ին հայկական արբանյակի տեսադաշտում մեր արևելյան սահմանագոտին է եղել:Ավելին20:4018.11.22 -
ՔաղաքականՎարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԹունիսՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Թունիսի Հանրապետություն:Ավելին20:3518.11.22 -
ՀայաստանՀայլուր 20։30 Պեմզաշենի սպանդի մեղադրյալներից մեկը գրանցված է հոգեբուժարանումՀայլուր 20։30 Պեմզաշենի սպանդի մեղադրյալներից մեկը գրանցված է հոգեբուժարանումԱվելին20:3018.11.22 -
ԱշխարհԱՄՆ-ում ծնվել են հազվագյուտ երկվորյակ փղերԱՄՆ-ում ծնվել է հնդկական փղերի զույգ. այս մասին հայտնում է New York Post-ը։ Հոկտեմբերի 24-ին Նյու Յորքի Սիրակուզայի կենդանաբանական այգում Մալի և Դոկ անուններով փղերը հազվագյուտ ձագեր են ծնել: Հաստատության աշխատակիցները նշել են, որ զարմացել են, երբ առաջին ձագի ծնվելուց 10 ժամ անց Մալին երկրորդին է լույս աշխարհ բերել։ Խնամակալները չեն իմացել, որ նա երկու ձագ է լույս աշխարհ բերելու, քանի որ այդ կենդանիների չափերի պատճառով շատ դժվար է ուլտրաձայնային հետազոտություն անցկացնելը, իսկ արդյունքները հաճախ ոչ ճշգրիտ են լինում։ Երկվորյակ փիղ ունենալու հավանականությունը մեկ տոկոսից էլ քիչ է։ Ամենից հաճախ երկվորյակներից մեկը մահացած է ծնվում կամ այնքան թույլ է, որ սատկում է ծնվելուց անմիջապես հետո: Սակայն Սիրակուզայում ծնված փղերի ձագերը բացարձակապես առողջ են և արդեն մտնում են խցիկ իրենց մոր հետ։ Ձագերին դեռ անուններ չեն տվել, նրանց ուղղակի մոր անունով են կոչում՝ Մալի երկվորյակներ։ Twin male Asian elephant babies born to parents Mali and Doc Երկվորյակ փղերի ծնունդը ոչ միայն պատմական իրադարձություն է Միացյալ Նահանգների համար, որտեղ նման բան նախկինում չի եղել, այլև կարևոր ներդրում է ասիական փղերի ողջ բնակչության գոյատևման գործում՝ ասել է կենդանաբանական այգու ղեկավարությունը։ Այս պահին այս տեսակը համարվում է վտանգված՝ աշխարհում այս տեսակները չեն գերազանցում 20 հազարը: Ասիական փղերն ապրում են հարավային և հյուսիսարևելյան Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում, Բութանում և Հարավարևելյան Ասիայի այլ երկրներում: Այս կենդանիները սատկում են ոչ միայն իրենց բնական միջավայրի կրճատման, այլև փղի հերպեսի վիրուսի (EEHV) պատճառով, որի զոհերը հիմնականում երիտասարդ կենդանիներն են։ Մասնավորապես՝ այս հիվանդությունից սատկել են Մալիի նախկին երկու փղերը։Ավելին20:2218.11.22 -
ՄիջազգայինԼիբանանի ՊՆ-ն հայտնել է ՌԴ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասինԼիբանանը միշտ բաց է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության համար. ասել է երկրի պաշտպանության նախարար Զեյնա Ակերը, տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:Ավելին20:1418.11.22 -
ՀասարակականԿյանքից հեռացել է նախկին գլխավոր շտուրման Հայկ ԳևորգյանըՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է նախկին գլխավոր շտուրման Հայկ Գևորգյանը:Ավելին20:0618.11.22 -
ՄիջազգայինՓելոսին հեռանում է, բայց թոշակի չի գնումԱՄՆ Կոնգրեսում 20 տարի դեմոկրատների խմբակցությունը ղեկավարած Նենսի Փելոսին այսօր հրաժեշտ է տվել այդ պաշտոնին՝ հայտարարելով, որ տեղը զիջում է երիտասարդներին: Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները խոսնակի աթոռն են զիջում հանրապետականներին:Ավելին19:5818.11.22 -
ԱրցախՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Մարտունու շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆԱդրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 18֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։Ավելին19:5518.11.22 -
ՀասարակականՄարալիկի բամբակի գործարանում բռնկված հրդեհը մեկուսացվել էՆոյեմբերի 18-ին, ժամը 15:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում:Ավելին19:5018.11.22 -
ՀասարակականՑանկացած առաջարկ, որը կնպաստի բարեփոխումները դարձնել առավել նպատակային, մեզ համար կարևոր է. ԴումանյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր և դրամական պարգևներ են հանձնել «Տարվա լավագույններ 2022» մրցույթում հաղթող ճանաչված ուսուցիչներին:Ավելին19:4218.11.22 -
ՀասարակականՋալալ Հարությունյանը չի ասել յուրային են, ասել է՝ կարող է յուրային են. պատերազմական անփութությունՊաշտպանության բանակի նախկին հրամանատարի փաստաբանն այսօր հայտարարել է, թե Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ տեղի տալով զոհվածների հարազատների հույզերին: Արսեն Սարդարյանը նոր մանրամասներ է հայտնել Հարությունյանին առաջադրված մեղադրանքից:Ավելին19:3418.11.22 -
ԱշխարհՇվեդիան հաստատել է «Հյուսիսային հոսք» գազատարներում դիվերսիայի իրականացման փաստը«Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում սեպտեմբերին տեղի ունեցած պայթյունները դիվերսիա են։ Սա հաստատել է Շվեդիայի դատախազությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ի հրապարակումից։Ավելին19:2618.11.22