Լրահոս
Հասարակական
20:40
18.11.22
169

Հայկական արբանյակը միայն խաղաղ նպատակներ ունի տիեզերքում

«Սփեյս իքս» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր ուղարկված հայկական արբանյակը սեպտեմբերյան մարտերի օրերին հայ-ադրբեջանական առաջնագծից կադրեր է ֆիքսել: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարի խոսքով՝ սեպտեմբերի 14-ին հայկական արբանյակի տեսադաշտում մեր արևելյան սահմանագոտին է եղել:

Սակայն Ավետ Պողոսյան ասել է, որ արբանյակից ստացված տվյալները չեն օգտագործվում ռազմական նպատակով: Հայաստանի տիեզերական ծրագրերը բացառապես խաղաղ բնույթ են կրում: