Լրահոս
Հասարակական
19:34
18.11.22
124

Ջալալ Հարությունյանը չի ասել յուրային են, ասել է՝ կարող է յուրային են. պատերազմական անփութություն

Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի փաստաբանն այսօր հայտարարել է, թե Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ տեղի տալով զոհվածների հարազատների հույզերին: Արսեն Սարդարյանը նոր մանրամասներ է հայտնել Հարությունյանին առաջադրված մեղադրանքից:

Ըստ դրա՝ պատերազմի դրվագներից մեկով՝ իբր Հարությունյանը արգելել է կրակ բացել մոտեցող թշնամու ուղղությամբ, քանի որ վստահ է եղել, որ խումբը յուրային է: Փաստաբանը վստահեցնում է՝ Ջալալ Հարությունյանը ոչ թե ասել է՝ մոտեցողները յուրային են, այլ ասել է՝ կարող են յուրային լինել: