Լրահոս
2022-11-18
-
ԻրավականՄիկրոավտոբուսում դրամապանակ էին գողացել․ 31 և 60-ամյա տղամարդիկ ձերբակալվել ենՆոյեմբերի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Աբովյան փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել են Կապանում բնակվող 43-ամյա մի տղամարդու։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է, որ նա ձերբակալվելուց րոպեներ առաջ Աբովյան փողոցում գողացել էր մի օտարերկրացու բջջային հեռախոսը։ Գողոնը հայտնաբերվել է։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները գրպանահատության մի դեպք էլ բացահայտել են նոյեմբերի 14-ին։ Ժամը 19.45-ին ոստիկանության Կենտրոնական բաժին էր դիմել Երևանի բնակիչ, 33-ամյա մի կին։ Նա տվել էր հաղորդում, որ մոտ 2 ժամ առաջ թիվ 35 երթուղին սպասարկող միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը։ Հաղորդումից րոպեներ անց քրեական հետախույզները մայրաքաղաքի Իսահակյան փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին երկու տղամարդու՝ 31 և 60 տարեկան։ Այս դեպքում ևս գողոնը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։Ավելին17:2218.11.22 -
ԻրավականՆիկոլ Փաշինյանին հարցաքննել են44-օրյայի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքով հարցաքննվել է վարչապետ Փաշինյանը: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ շարունակվում է պաշտոնյաների լիազորությունների ենթադրյալ չարաշահման դեպքով հարուցված քրեական գործի՝ մայիսից սկսված նախաքննությունը: Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու պահանջ էին ներկայացրել զոհված զինծառայողների հարազատները:Ավելին17:1818.11.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանն Ուկրաինայի հարցի շուրջ ոչինչ չունի խոսելու ԱՄՆ-ի հետ. ՌԴ ԱԳՆՈւկրաինայի հարցի շուրջ Մոսկվան ոչինչ չունի խոսելու Վաշինգտոնի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Ո՛չ, նրանց հետ Ուկրաինայի շուրջ պարզապես ոչինչ չկա խոսելու», - Ռյաբկովն ասել Է լրագրողներին՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության այն հարցին՝ պլանավորվել են արդյոք Ուկրաինայի հարցով շփումներ ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքով՝ եթե ուկրաինական թեման Է առաջ գալիս շփումների ժամանակ, ապա «ազդակների փոխադարձ ուղարկման ժանրով»: «Երկխոսություն, առավել ևս բանակցություններ, պարզապես չի կարող լինել՝ հաշվի առնելով դիրքորոշումների արմատական հակադրությունը», - ասել Է ՌԴ փոխարտգործնախարարը:Ավելին17:1518.11.22 -
ՏարածաշրջանԲաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահն ու Ռուսաստանի վարչապետըԲաքվում նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: Կողմերը քննարկել է երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, մասնավորապես՝ տնտեսական ոլորտի վերաբերյալ: Սկզբում տեղի է ունեցել Միշուստին-Ալիև դեմ առ դեմ հանդիպում, որին հաջորդել է կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված հանդիպումը:Ավելին17:0718.11.22 -
ՄիջազգայինՎատիկանն աշխատանք Է տանում Ուկրաինայի շուրջ դիրքորոշումների մերձեցման համար. Հռոմի պապՀռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել Է, որ պատրաստ Է «հնարավոր ամեն ինչ անել Ուկրաինայում միջնորդության և հակամարտության դադարեցման համար», հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին տեղեկանալով ՏԱՍՍ-ի հրապարակումից: Նոյեմբերի 18-ին La Stampa թերթում հրապարակված հարցազրույցում քահանայապետն ասել Է, որ Վատիկանը «մշտապես հետևում Է իրադարձությունների զարգացմանը»: Նրա խոսքով՝ պետական քարտուղարությունն ուսումնասիրում Է ցանկացած վարկած և գնահատում Է յուրաքանչյուր հնարավորություն, որը կարող Է հանգեցնել իրական հրադադարի և բանակցությունների: Հռոմի պապն ընդգծել Է, որ Վատիկանը փորձում Է զարգացնել «շփումների ցանցը, որը կկարողանար նպաստել կողմերի մերձեցմանը և լուծումների որոնմանը»: Ֆրանցիսկոս պապը նշել Է, որ Վատիկանը պատրաստ է մարդասիրական աջակցություն ցույց տալ Ուկրաինային: «Բացի դրանից, Սուրբ աթոռն անում Է անհրաժեշտ ամեն բան գերիներին օգնելու համար», - նշել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը: Վատիկանում բազմիցս ընդգծել են Սուրբ աթոռի պատրաստակամությունն՝ անելու հնարավոր ամեն բան ՌԴ-ի և Ուկրաինայի միջև երկխոսության հաստատման համար: Ավելի վաղ La Stampa-ն հաղորդել Էր, որ Վատիկանը պատրաստ Է միջնորդի դեր խաղալ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում և առաջակել իր տարածքը հաշտության բանակցությունների անցկացման համար, որոնց կարողանային մասնակցել նաև մյուս կողմերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը և ԵվրամիությունըԱվելին17:0018.11.22 -
ԱշխարհՀրապարակվել են Մոսկվայում 29-ամյա աղջկան կյանքից զրկելու կադրերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀրապարակվել են Մոսկվայի հարավ-արևմուտքում աղջկա սպանության կադրերը: Համապատասխան տեսանյութը հրապարակել է «Իզվեստիա»-ն: Կադրերում երևում է, թե ինչպես է անհայտ անձը մոտենում տուժածին, մի քանի հարված հասցնում, ապա անհետանում։ Նույն օրը Մոսկվայի Սևաստոպոլսկի պողոտայի բնակելի շենքի մոտ հայտնաբերվել է 1993 թվականին ծնված աղջկա դի՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով։ Ըստ «Իզվեստիա»-ի աղբյուրի՝ աղջկա մարմնի վրա առնվազն չորս դանակի հարված է գրանցվել։ Ենթադրաբար նա եկել է Դոնեցկից և աշխատել մթերային խանութում։ Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ մահվանից մեկ օր առաջ նա դիմել է ոստիկանություն՝ հալածանքների մասին հաղորդումով։ Ոստիկանությունը գնացել է հաղորդագրության հետքերով, սակայն հետապնդվողին չեն գտել։ Սպանվածի ընկերուհին ասել է, որ նրան կարող էր սպանել իրեն սիրահարված ոչ ադեկվատ երիտասարդը։ Կասկածյալի ինքնությունը պարզվել է, նա որոնվում է։ Ըստ «Իզվեստիա»-ի՝ նա Շոհրուխբեկ Քարիմովն է։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով։Ավելին16:5718.11.22 -
Արտաքին քաղաքականությունԿրեմլը հաստատել է Պուտինի մասնակցությունը Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովինՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Նախագահը կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին»,- ասել է Պեսկովը լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում: Ավելի վաղ հայտարարություն էր տարածել ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը՝ մանրամասներ ներկայացնելով գագաթնաժողովի օրակարգի մասին:Ավելին16:5618.11.22 -
ԱշխարհՓետրվարից Բելառուս են ժամանել ավելի քան 65 հազար ուկրաինացիներՓետրվարից ի վեր Ուկրաինայի ավելի քան 65 հազար քաղաքացիներ են ժամանել Բելառուս: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: «Փետրվարի 24-ից մինչև նոյեմբերի 18-ն ուկրաինական տարածքից Բելառուսի Հանրապետություն են ժամանել Ուկրաինայի 65 հազար 627 քաղաքացիներ. ուկրաինա-բելառուսական սահմանով՝ 15 890, Լեհաստանի տարածքով տարանցմամբ՝ 39 728, Լիտվայի տարածքով՝ 8414, Լատվիայի տարածքով՝ 1595 մարդ», - ասվում Է բելառուսական պետական սահմանապահ կոմիտեի հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ, անցած շաբաթ Բելառուս Է մուտք գործել Ուկրաինայի 1300-ից ավելի քաղաքացի, բոլորը՝ ԵՄ-ի երկրների տարածքով տարանցմամբ, նշել են սահմանապահ կոմիտեում:Ավելին16:5218.11.22 -
ԻրավականՎթար, ծեծկռտուք և կրակոցներ ԷջմիածնումՆոյեմբերի 13-ին` կեսգիշերին մոտ, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում ծեծկռտուք է։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հիշյալ փողոցում իրար էին բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո վարորդները և ուղևորները վիճել էին։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։ Միջադեպի մասնակիցներից մեկը ինքնաձիգով կրակել էր։ Նա հենց Սոս Մանուկյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Վաղարշապատի բաժին են ներկայացվել նաև միջադեպի այլ մասնակիցներ։ Բացատրական աշխատանքի արդյունքում կրակոցներ արձակած տղամարդը ինքնաձիգը ներկայացրել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին16:4518.11.22 -
Հրդեհ Վանաձորի բնակելի տնակներից մեկում․ կա տուժածՆոյեմբերի 18-ին՝ ժամը 15:17-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բանգլադեշ թաղամասի ատամնաբուժարանի մոտակայքում բնակելի տնակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան թաղամասի թիվ 10/1 հասցեում՝ բնակելի տնակում (մոտ 77 քմ)։ Ծխահարման հետևանքով բնակիչ Ս․ Մ․-ն հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։42-ին։Ավելին16:3718.11.22 -
Կրթություն և գիտությունԲուհերի ընդունելության առաջին փուլի հայտերը ԳԹԿ-ն կընդունի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ըԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը: Ավարտական քննություններ Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը տնօրենը պետք է ուղարկի Գնահատման և թեստավորման կենտրոնի [email protected] էլեկտրոնային հասցեին՝ դեկտեմբերի 15-30-ը։ Միասնական քննություններ Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ` նշելով առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար 2022-2023 ուստարվա շրջանավարտը պետք է դիմի իր ուսումնական հաստատության տնօրենին: Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուստարվա շրջանավարտները, հանրակրթական դպրոցների և ՄԿՈՒ հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաև օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը կցվում է : Պահանջվող փաստաթղթեր Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է` 3 x 4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։ Միասնական քննությունների վճարից ազատվում են` պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք: Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը:Ավելին16:3018.11.22 -
ՀասարակականԲանկերը թալանում են Հայաստանի հպարտ քաղաքացիներին․ Ոսկան ՍարգսյանՈսկան Սարգսյանը գրում է․ Հայաստանյան բանկերը դոլարի ու եվրոյի առքի եւ վաճառքի 10-15 նիշերի տարբերություն են սահմանում։ Դրան հավելեք զանազան միջնորդավճարները, վարկերի դեպքում՝ զանազան վճարները եւ այդ ամենի հետեւանքով Հայաստանի բանկերը թալանում են Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստվերային տնտեսության դեմ պայքարելու պատրվակով ֆինանսական գործարքները դարձնում է անկախիկ, էլ ավելի հարստացնելով բանկիրներին։ ՀՀ կենտրոնական բանկի հիմնական գործառույթը գնաճը զսպելն է, սակայն որքան կայունանում է դրամը, այնքան մթերքների գներն աճում են։ Կայուն դրամը խոչընդոտ է Հայաստանից պատրաստի արտադրանքի արտահանմանը։Ավելին16:2218.11.22 -
ՍպորտՀայտնի են է 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի արդյունքներըԱվարտվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական միջոցառումը: Մրցաշարը կազմակերպվել է 8 մարզաձևերից՝ 4 փուլով: 1-ին փուլի մրցումներն անցկացվել են դպրոցներում, 2-րդ փուլի մրցումները՝ համայնքներում, 3-րդ փուլինը՝ ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում: Սպարտակիադայի եզրափակիչ 4-րդ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության 1004 աշակերտ: Սպարտակիադայի եզրափակիչ 4-րդ փուլի արդյունքներով 8 մարզաձևերից առաջին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքը (845 միավոր): Երկրորդ տեղում Շիրակի մարզն է (670 միավոր), իսկ 3-րդ տեղում՝ Կոտայքի մարզը (655 միավոր): Սպարտակիադայի ծրագրով վերջինն անցկացվել են վոլեյբոլի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները՝ Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում և «Դինամո» մարզահամալիրում: Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել են միջմարզային մրցումներում հաղթող ճանաչված ուժեղագույն թիմերը՝ Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Արմավիրի մարզերի, Երևան քաղաքի տղաների և ՀՀ Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության աղջիկների դպրոցական թիմերը: Աղջիկների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի թիմը, երկրորդ տեղը գրավել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզի Գեղաշենի միջնակարգ դպրոցի թիմը: Տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Կոտայքի մարզի Բջնիի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցը, երրորդ լավագույն արդյունքը ցուցաբերել է Սյունիքի մարզի Սիսիանի ավագ դպրոցի թիմը: 1-ից 3-րդ տեղեր գրաված դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով, իսկ մարզիկները՝ հավաստագրերով և մեդալներով:Ավելին16:1518.11.22 -
ՍպորտԳոլ խփելու մտքով էի մտել խաղադաշտ. Ժիրայր ՇաղոյանՀայաստանի հավաքականի ու բուլղարական ԲԿՄԱ-ի հարձակվող Ժիրայր Շաղոյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Կոսովոյի ընտրանու հետ կայացած խաղի և Ալբանիայի հավաքականի հետ հանդիպման սպասումների մասին: Հայ ֆուտբոլիստը անդրադարձել է նաև Բուլղարիայի առաջնությանը: «Շատ ուրախացա, երբ իմացա, որ մեկնարկային կազմում եմ: Հենց այն մտքով էի դուրս եկել խաղադաշտ, որ պետք է գոլ խփեմ»,- ասել է Շաղոյանը: Մանրամասները՝ ՀՖՖ-ի տեսանյութում:Ավելին16:0718.11.22 -
ՀասարակականԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Շիրակի փողոցում տեղի ունեցած վթարիցՆոյեմբերի 18-ին՝ ժամը 13։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Հ․ Ղ․) և «Mazda» (վարորդ՝ Հ․ Շ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից շինության պատին, իսկ «Mazda» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները դուրս են բերվել ավտոմեքենաներից տեղի ուժերով։ Վերջիննես հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակ գազի բալոնի փականը։Ավելին16:0518.11.22 -
ՄիջազգայինԿԺԴՀ-ի արձակած հրթիռն ընկել Է Ճապոնիայի տնտեսական գոտու սահմաններումԿԺԴՀ-ն նոյեմբերի 18-ին արձակել Է միջմայրցամաքային հրթիռ, որն ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում՝ Հոկայդո կղզուց մոտավորապես 200 կիլոմետր դեպի արևմուտք: Երկրի պաշտպանության նախարարության գնահատումներով՝ սովորական հետագծով արձակման դեպքում այն կարող Է թռչել ավելի քան 15 հազար կիլոմետր և հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատված: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Արձակումն իրականացվել Է տեղական ժամանակով 10:14-ին (Երևանի ժամանակով 05:14-ին), իսկ 11:23-ին (06:23-ին) հրթիռն ընկել Է, հայտնել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան: Նա ուշադրություն Է հրավիրել այն փաստին, որ հրթիռն օդում գտնվել Է 69 րոպե: Ճապոնական կողմի նախնական գնահատումներով՝ հրթիռն անցել Է շուրջ հազար կիլոմետր տարածություն՝ 6 հազար կիլոմետր առավելագույն բարձրությամբ, այսինքն՝ այն արձակվել Է, այսպես կոչված, ուղղաձիգ հետագծով: Հարավկորեացի զինվորականները թռիչքի առավելագույն բարձրությունը գնահատել են 6,1 հազար կիլոմետր, իսկ արագությունը՝ 22 Մախ: Սովորական հետագծով արձակման դեպքում դրա հեռահարությունը կարող Է գերազանցել 15 հազար կիլոմետրը ՝ «կախված բալիստիկ հրթիռի կշռից և այլ գործոններից»,- պարզաբանել Է Համադան: Այլ կերպ ասած՝ հրթիռը կարող Է հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատված:Ավելին16:0018.11.22 -
ԱշխարհԹաիլանդում բացվել Է ԱԽՏՀ-ի ղեկավարների համաժողովըՆոյեմբերի 18-ին Բանգկոկում բացվել Է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների և տարածքների ղեկավարների հանդիպումը (ԱԽՏՀ): Այն բացել Է Թաիլանդի վարչապետ Պրայութ Չան-Օչան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Համաժողովի մասնակիցները հավաքվել են երկօրյա տարածաշրջանային հանդիպման՝ քննարկելու առևտրատնտեսական փոխգործակցությունը, գնաճը, հետքովիդային վերականգնումը, ինչպես նաև պարենի պակասը և պայքարը կլիմայի փոփոխության դեմ: Երկօրյա միջոցառմանն, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, կմասնակցեն 21 տնտեսությունների ներկայացուցիչներ: ԱԽՏՀ-ի կազմի մեջ է մտնում 19 երկիր և 2 տարածք: Դրանց թվում են 12 հիմնադիրներ՝ Ավստրալիան, Բրունեյը, Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան և Ճապոնիան: Նաև մասնակիցներ են ՉԺՀ-ն (անդամակցել Է 1991 թվականին), Մեքսիկան և Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը և Պերուն (1998): 1991 թվականին ԱԽՏՀ-ին են միացել երկու չինական տարածքներ՝ Հոնկոնգը և Թայվանը: Թաիլանդը կազմակերպությունում նախագահությունն ընդունել Է Նոր Զելանդիայից և այն կհանձնի ԱՄՆ-ին:Ավելին15:5418.11.22 -
ԵրևանԺամանակավորապես փակ կլինի Մատենադարանից Իսահակյան փողոց ընկած հատվածի երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, փակ կլինի Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից Իսահակյան փողոց ընկած հատվածի երթևեկությունը:Ավելին15:4718.11.22 -
ԻրավականԲացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպքՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք, տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից։ Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերությունների պատասխանատու անձինք, հարկեր չվճարելու նպատակով, ընկերություններում որպես աշխատողներ են գրանցում միայն աշխատակիցների մի մասին և հարկային հաշվարկներում վարձու աշխատողներին վճարված աշխատավարձերը ցածր են հայտարարագրում։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 3 բաժնում հաշվառված, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող 3 ՍՊ ընկերության փաստացի սեփականատերերը, նախնական համաձայնության գալով, նշված ընկերությունների աշխատանքները համակարգող աշխատակիցների հետ, 2022 թվականի հունիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չեն ձևակերպել մի քանի տասնյակ վարձու աշխատողների: Նույն ժամանակահատվածում, ՊԵԿ ներկայացված օրենքով սահմանված հաշվարկներում, հաշվարկված և վճարված աշխատավարձերը ևս չեն հայտարարագրվել: Հարկերը պակաս վճարելու նպատակով բացի աշխատակիցներին չգրանցելուց` ընկերությունների պատասխանատու անձինք հարկային մարմին ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում էականորեն ցածր են հայտարարագրել նաև գրանցված վարձու աշխատողների աշխատավարձերը։ Ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։ Դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նախաքննություն կատարելու համար փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն: Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում դատարանի որոշումների հիման վրա` ԱԱԾ ծառայության Երևանի քաղաքային վարչության և ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների մասնակցությամբ խուզարկություններ են կատարվել ընկերությունների գործունեության վայրերում: Արդյունքում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված վարձու աշխատակիցներ, ինչպես նաև հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթի համար էական նշանակության փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, համակարգիչների հիշողության կոշտ սկավառակներ, շուրջ 580 համակարգիչ, 220 բջջային հեռախոս, 3 համակարգչային սերվեր։ Քրեական վարույթով համակողմանի և պատշաճ քննություն ապահովելու համար ստուգվում են նաև ընկերությունների իրականացրած գործունեության, ներգրավված դրամական միջոցների օրինականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառի գործունեության անվան տակ ապօրինի գործունեությունը քողարկելու վարկածը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և այն վերականգնելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:4018.11.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Ադրբեջանցիները կրակել են դաշտում աշխատող 43-ամյա արցախցու ուղղությամբԱվելին15:3018.11.22