Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:20
18.11.22
150

Կրակոցներ՝ քաղաքական փոխհրաձգությունից հետո. Իլհամ Ալիևի հետ պատրաստ է խոսել Ռուբեն Վարդանյանը

Ադրբեջանցիները կրակել են Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղի դաշտում աշխատող տղամարդու ուղղությամբ: 43-ամյա Իգոր Աբրահամյանը ոստիկանությանը հայտնել է, որ այսօր կեսօրին գյուղատնտեսական աշխատանքներ անելիս է եղել, երբ մոտակա ադրբեջանական դիրքից կրակել են իր վրա: Տղամարդը չի տուժել, վնասվել է տրակտորը:

Հացի գյուղի բնակչի ուղղությամբ արձակված ադրբեջանական գնդակը հետևել է Ստեփանակերտ-Բաքու քաղաքական փոխհրաձգություններին: Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ ինքը Ալիևի պատկերացրած արցախցին է, որի հետ կարող է Բաքուն բանակցել: