Լրահոս

2022-11-18
  • Img default alt hy
    Միջազգային
    Թեհրանը հերքել է Վաշինգտոնի հայտարարությունը Եմենին պայթուցիկ նյութեր մատակարարելու մասին
    Իրանը հերքել Է ԱՄՆ-ի կողմից իր հասցեին արված մեղադրանքները Եմենին պայթուցիկ նյութերի մատակարարումների հարցում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից:
    19:18
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Նոյեմբերի 17-ին Երևանում ծնվել է 82 երեխա
    Երևան քաղաքապետարանից տեղեկացնում են՝ երեկ մայրաքաղաքում ծնվել է 82 երեխա՝ 41 տղա, 41 աղջիկ:
    19:10
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տեղեկատվությունը
    Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության հաղորդագրության մեջ:
    19:09
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեաական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ:
    19:06
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են արագ իրականացնել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները
    Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հնդկաստանում հանդիպել է երկրի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
    19:03
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
    Նոյեմբերի 18-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և միջազգային համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը։
    18:55
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ևս մեկ անդամ կալանավորվել է․ պարագլխի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ և անհրաժեշտ միջոցառումներ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    18:47
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆրանսիայից հրահանգիչները վերապատրաստել են վրացի փրկարարների
    Վրաստանի ներքին գործերի նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության վրացի փրկարարները Գուդաուրիում լեռնափրկարարական վարժանքներ են անցել: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Sputnik ռադիոկայանի վրացական ծառայությունից: Վարժանքն անցկացվել Է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Շամոնիի լեռնադահուկային ազգային կենտրոնի փորձագետների աջակցությամբ: Մեկ շաբաթ տևող վարժանքների շրջանակներում տասնհինգ փրկարարներ անցել են տեսական ու գործնական ուսուցում: Ուսուցման գլխավոր նպատակը եղել Է լեռնափրկարարական աշխատանքների մշակումն ու կատարելագործումը: Վարժանքների ավարտվելուց հետո նախագծի մասնակիցներն ստացել են համապատասխան հավաստագրեր:
    18:40
    18.11.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայ աշակերտները սարք են ուղարկել տիեզերք
    Այսօր հայ աշակերտների նախագծած սարքն ուղարկվել է տիեզերք: «Այբ» դպրոցի աշակերտների ստեղծած 197 գրամանոց սարքը վերև է տարել հնդկական ընկերության ենթածրային հրթիռը:
    18:35
    18.11.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 18։30 Պեմզաշենի սպանության մեղադրյալին անմեղսունակ չեն ճանաչում մասնագետները
    Հայլուր 18։30 Պեմզաշենի սպանության մեղադրյալին անմեղսունակ չեն ճանաչում մասնագետները
    18:30
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը. Արցախի ԱԳՆ
    Արցախի Հանրապետության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, իսկ բանակցությունները ներկայացնել որպես «խոսակցություն Ղարաբաղում ապրող հայերի հետ» և Ադրբեջանի ներքին քաղաքականության շրջանակներում ընկած գործընթաց, հայտարարել է Արցախի ԱԳ նախարարությունը։
    18:27
    18.11.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինայում կեղտոտ ռումբ չի գտել ՄԱԳԱՏԷ-ն
    ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում «կեղտոտ ռումբ» չի ստեղծվում: Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զինուժը Զապորոժիեի ատոմակայանից և «դադարեցնել ցանկացած գործունեություն» Ուկրաինայի միջուկային օբյեկտների տարածքում:
    18:25
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է Ռոնալդուի հարցազրույցի հետ կապված քայլեր ձեռնարկելու մասին
    Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը հայտարարություն է տարածել՝ ի արձագանք թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սկանդալային հարցազրույցի, որում վերջինս քննադատել էր ակումբի ղեկավարությանն ու հայտարարել, որ չի հարգում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին: «Այսօր առավոտյան «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համապատասխան քայլեր է ձեռնարկել՝ կապված Կրիշտիանու Ռոնալդուի վերջին հարցազրույցի հետ: Մենք այլ մեկնաբանություններ չենք անի, մինչև այս գործընթացն ավարտին չհասնի»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ:
    18:22
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԳԱՏԷ-ն Ռուսաստանին կոչ Է արել զինծառայողներին դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից
    ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև Է ընդունել, որով Ռուսաստանին կոչ Է արվում զինվորականներին դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից և «դադարեցնել բոլոր գործողություններն» ուկրաինական միջուկային օբյեկտներում, հաղորդել են Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի այսօրվա նիստում ընդունվել Է ոչ պրոֆեսիոնալ կազմված, Գործակալության մանդատի շրջանակներից դուրս և փաստացի սխալներ պարունակող բանաձև, որը նվիրված Է Ուկրաինայի միջուկային անվտանգության, ֆիզիկական միջուկային անվտանգության հարցերին և երաշխիքներին: Դա ևս մեկ քայլ Է դեպի ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքի քաղաքականացում», - ասվում Է հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության տելեգրամ-ալիքում: Փաստաթղթին հավանություն են տվել 35 երկրից 24-ը, Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել: Վիետնամը, Հնդկաստանը, Քենիան, Նամիբիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և ՀԱՀ-ը որոշել են ձեռնպահ մնալ, Բուրունդիի և Լիբիայի պատվիրակությունները չեն մասնակցել քվեարկությանը: Բանաձևի տեքստի համաձայն՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը ՌԴ-ին կոչ Է անում՝ «դադարեցնել բոլոր գործողություններն» Ուկրաինայի միջուկային օբյեկտներում և «անհապաղ դուրս բերել զինվորականներին և մյուս անձնակազմին Էլեկտրակայանից»:
    18:15
    18.11.22
    Ավելին
  • Միջազգային
    Իրանում ահաբեկչության համար կասկածվողներից երեքին ձերբակալել են Ադրբեջանի հետ սահմանին
    Իրանում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած ահաբեկչության ենթադրյալ հեղինակների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել: «Իրնա» գործակալության կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը կրակում փողոցը հսկող տեսախցիկի վրա: Հետո զինված խումբը մոտոցիկլետներով շարժվում է դեպի Իզե քաղաքի շուկայի ուղղությամբ:
    18:10
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԵՄ-ն սառեցրել Է 68 միլիարդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվները
    Եվրամիությունը սառեցրել Է 68 միլիարդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Այդ փողերի մեծ մասը հայտնվել Է Բելգիայում: Ըստ հոդվածում վկայակոչված Եվրահանձնաժողովի փաստաթղթի՝ 68 միլիարդ եվրոյից 50 միլիարդը բաժին է ընկնում Բելգիային: Բելգիային հաջորդում Է Լյուքսեմբուրգը, որտեղ սառեցրել են 5,5 միլիարդ եվրոյի ակտիվներ: Եվրահանձնաժողովի գնահատումներով՝ ընդհանուր գումարից մոտավորապես 33,8 միլիարդ եվրոն Ռուսաստանի ազգային պահուստներն են, սակայն ստույգ գումարը հայտնի չԷ: Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Արևմուտքը խստացրել Է պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ՝ սառեցնելով Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների մոտավորապես կեսը՝ շուրջ 300 միլիարդ դոլար: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ գործողությունները որակել Է որպես գողություն՝ ուշադրություն դարձնելով այն բանի վրա, որ ԵՄ-ն դեռ 2014 թվականից հաստատում Է բազմաթիվ անօրինական և չհիմնավորված որոշումներ Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների սեփականությունը սառեցնելու վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ ԵՄ-ն քննարկում Է արգելափակված ռուսաստանյան միջոցները բռնագրավելու հնարավորության և դրանք Ուկրաինայի ֆինանսավորմանն ուղղելու հարցը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դրանք բացարձակապես անօրինական գործողություններ են, որոնք հակասում են միջազգային իրավունքին և ոտնձգություն են պետական ու մասնավոր սեփականության վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը:
    18:07
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում գործադուլ է սկսվել
    Լոնդոնի խոշորագույն «Հիթրոու» օդանավակայանի աշխատակիցները եռօրյա գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը գների ռեկորդային աճի ֆոնին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sky News լրատվամիջոցից: Շուրջ 350 աշխատակիցների բողոքի ակցիան սկսվել է նոյեմբերի 18-ի առավոտյան ժամը 04:00-ից (Երևանի ժամանակով 08:00-ից): Գործադուլը կհանգեցնի 2,3 և 4 տերմինալներից մեկնող առանձին ավիաուղիների աշխատանքի խափանումների ու չվերթների բազմաթիվ ուշացումների: Առավել հավանական է, որ խափանվեն այնպիսի ավիաընկերությունների թռիչքները, ինչպիսիք են American Airlines-ը, Lufthansa-ն, Swiss Air-ը, Austrian Airlines-ը, Egypt Air-ը և այլն: «Հիթրոու»-ի ներկայացուցիչը հայտարարել Է, որ օդանավակայանը ծանուցել Է գործադուլի անցկացման մասին և բանակցություններ Է վարում գործընկեր ավիաընկերությունների հետ օդանավակայանում սպասարկմանն աջակցելու նպատակով լրացուցիչ ծրագրեր կազմելու համար: Մեծ Բրիտանիայում գործադուլների ալիք Է դիտվում երկրի ռեկորդային գնաճի ֆոնին: Բողոքի են դուրս գալիս երկաթուղային ընկերությունների աշխատողները, փաստաբանները, օդանավակայանների աշխատողները, փոստատարները և այլ ոլորտների աշխատողներ:
    18:00
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել Արզումանյանի գործով հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը: Մենք փորձեցինք անձամբ նրանից պարզել իրականությունը, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն: Նշենք, որ Միքայել Արզումանյանի գործով առերեսումների գործընթացը շարունակվում է: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների եւ այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ: Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Դա է պատճառը, որ քննիչը Միքայել Արզումանյանին եւ գործով անցնող այլ անձանց նստեցրել է դեմ-դիմաց եւ կոնկրետ հարցադրումներ արել: Նկատենք, որ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Ի դեպ, գրել էինք, որ մինչեւ նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել են նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատել էր տեղեկությունը: Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար»:
    17:52
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի հանցավոր արարքները նոր թափ են ստացել
    Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվորեն գործադրում է բոլոր ջանքերը՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու, մարդկանց կյանքի «բնականոն» ընթացքը խաթարելու նպատակով, հայտարարել է Արցախի Հանրապետության դատախազությունը։
    17:50
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 18-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 18-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.12 դրամ է, վաճառքը՝ 403.79 դրամ: Եվրոյի առքը միջինը 401.97 դրամ է, վաճառքը՝ 418.44 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.18 դրամ է, վաճառքը՝ 6.73 դրամ:
    17:45
    18.11.22
    Ավելին