Լրահոս
Հասարակական
20:06
18.11.22
190

Կյանքից հեռացել է նախկին գլխավոր շտուրման Հայկ Գևորգյանը

Img default alt hy

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է նախկին գլխավոր շտուրման Հայկ Գևորգյանը:

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է նախկին գլխավոր շտուրման Հայկ Անդրանիկի Գևորգյանը, որի ավանդն անգնահատելի է հայկական ավիացիայի ոլորտում՝ մասնավորապես ավիացիոն մասնագետների մի քանի սերունդների պատրաստման հարցում:

Նա ծնվել էր 1947 թվականի օգոստոսի 6-ին:

1964-1968թթ սովորել էր Կիրովագրադի ավիացիոն ուսումնարանում:
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայում աշխատել է մինչև 2011 թվականը՝ որպես շտուրման, այնուհետև գլխավոր շտուրման: Կատարել է թռիչքներ Ան-24, ԻԼ-18, ՏՈՒ-134, ՏՈՒ-154, ԻԼ-86 և ԻԼ-76 ինքնաթիռներով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ողջ անձնակազմի և բոլոր ավիատորների անունից ցավակցում ենք նրա հարազատներին և ընկերներին:

Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում»: