Լրահոս
Իրավական
20:56
18.11.22
153

Հրազդանի բնակչի մոտ և բնակարանում թմրանյութ կար. երիտասարդը ձերբակալվել է

Img default alt hy

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախույզները Հրազդանի Միկրոշրջան թաղամասում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի, որը Հրազդան քաղաքի բնակիչ է: Նա, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին։

Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, ապակե գլանակ և այլն: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նաև նրա բնակարանը՝ հայտնաբերելով նմանատիպ զանգվածով փաթեթներ։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, իսկ մեքենան տեղափոխվել է Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նախաքննությունը շարունակվում է: