Լրահոս

2022-11-20
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը
    Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը: Աշխարհի այս առաջնությունն առաջին անգամ է անցկացվում արաբական երկրում և բացառիկ է նաև նրանով, որ անցկացվում է ձմռանը։ Մեկնարկել է Մունդիալ-2022-ի բացման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի բացման հանդիպումը` Կատար-Էկվադոր (ժամը` 20:00):
    20:05
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հինգ իր զգեստապահարանում, որ չպետք է կրել ձմռանը
    Վարվելակարգի մասնագետ Անտոնիա Հայամը թվարկել է կանանց զգեստապահարանում հինգ բան, որոնք չպետք է կրել ձմռանը։ Համապատասխան տեսանյութը հայտնվել է նրա TikTok-ի էջում։ Համացանցի 24-ամյա օգտատերը, որի բլոգն ունի ավելի քան 162 հազար բաժանորդ, ցուրտ եղանակին կոչ է արել հրաժարվել ամանորյա պրինտով տրիկոտաժե սվիտերներից: Նրա կարծիքով՝ դրանք անճաշակության նշան են, չնայած տոնական տրամադրություն են ստեղծում։ Հայամը նաև անտեղի հագուստ է անվանել երկար փետրավոր բաճկոնները և այն կարճ բաճկոնները, որոնք պատրաստված են վինիլային գործվածքից: Զգեստապահարանի այս իրերը «չափազանց տղամարդկային են», կարծում է բլոգերը: Փորձագետը նաև խորհուրդ է տվել պարբերականի ընթերցողներին չկրել նաև տրիկոտաժե շարֆեր։ Մեկնաբանություններում օգտատերերը չեն կիսել Հայամի կարծիքը։
    19:52
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    88 անգամ ամուսնացած ինդոնեզացին ամուսնացել է նախկին կանանցից մեկի հետ
    Ինդոնեզիայի Մայալենկա քաղաքից մի ֆերմեր 87 անգամ ամուսնացել է տարբեր կանանց հետ և որոշել է կրկին ամուսնանալ իր նախկին կանանցից մեկի հետ, հաղորդում է Malay Mail պարբերականը։ Քաան անունով 61-ամյա տղամարդը պատմել է, որ իր 88-րդ հարսնացուն իր 86-րդ նախկին կինն է։ Տղամարդը, որին իր ամուսնական արկածների համար տվել են «Playboy-ի արքա» մականունը, բացատրել է, որ չէր կարող դիմակայել նախկին կնոջ՝ իր մոտ վերադառնալու որոշմանը։ Ինդոնեզացին պատմել է, որ հարսնացուն դեռ խենթանում է իր համար, թեև առաջին անգամ նրանց ամուսնությունը տևել է ընդամենը մեկ ամիս։ «Չնայած մենք վաղուց ենք բաժանվել, բայց մեր միջև սերը դեռ ամուր է», – ասաց ֆերմերը։ Առաջին անգամ տղամարդն ամուսնացել է 14 տարեկանում։ Ընտրյալը նրանից երկու տարով մեծ է եղել։ «Այդ ժամանակ իմ վատ վերաբերմունքի պատճառով կինս երկու տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծություն պահանջեց», – ասել է տղամարդը: Դրանից հետո Քաանը որոշել է դիմել հոգևոր օգնության, որպեսզի կանայք սկսեն խենթանալ իր համար։ «Ես չեմ ուզում վիրավորել կանանց։ Ես հրաժարվում եմ խաղալ նրանց զգացմունքների հետ։ Ես գերադասում եմ ամուսնանալ նրանց հետ, քան անբարոյականությամբ զբաղվել»,- ընդգծել է ինդոնեզացին: Թե քանի երեխա է ունեցել Քաանն իր 87 ամուսնություններից, հայտնի չէ։
    19:40
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սպիտակ տանը կազմակերպվել է Բայդենի թոռնուհու պսակադրությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Սպիտակ տանը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թոռնուհու՝ Նաոմի Բայդենի հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել ընտանիքի անդամներն ու ընկերները: Ինչպես գրում է Daily Mail-ը, միջոցառումը փակ էր մամուլի համար, չնայած այն անցկացվում էր պետական սեփականությունում: Սա վերջին երկու տասնամյակի ընթացքում Սպիտակ տանը տեղի ունեցած առաջին հարսանիքն էր և ընդհանուր առմամբ 19-րդը: Արարողությունից հետո նորապսակները՝ Նաոմին և Փիթերը, լուսանկարվել են Սպիտակ տան հարավային սյունասրահում: Երկուսն էլ կրել են Ralph Lauren նորաձևության տան հագուստ. 28-ամյա Նաոմին երկարաթև ճերմակ հարսանեկան զգեստ՝ շղարշով, իսկ 25-ամյա Փիթերը՝ 3-կտորանոց կոստյումով: Նաոմիին ուղեկցել է նրա հայրը՝ Հանթերը: Դեկորն ամբողջությամբ բնական էր՝ կանաչ թփեր ու սպիտակ ծաղիկներ։ Արարողությունը տևել է մոտ մեկ ժամ՝ զույգին շրջապատել են մոտ 250 հյուրեր։ Նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենն այս կապակցությամբ հայտարարություն են տարածել: «Այժմ մենք հպարտությամբ ենք լցված՝ տեսնելով, որ նա ընտրել է Փիթերին որպես իր ամուսին, և մենք մեծ պատիվ ունենք ողջունել նրան մեր ընտանիքում։ Մաղթում ենք նրանց ուրախությամբ լի օրեր և տարեցտարի խորացող սեր», - ասվում է հայտարարությունում։ The White House released a photo of Naomi Biden and Peter Neal with President Joe Biden and first lady Jill BidenNaomi and Peter posted for photos on the South Portico after the wedding ceremony with her veil blowing in the breezeThe couple hug for the camerasNaomi and Peter walk down from the South Portico to the guests waiting below; her gown was similar to Grace Kelly'sNaomi Biden, 28, and Peter Neal, 25 exchange vows in their wedding ceremony on the South Lawn of the White HousePeter and Naomi wed in front of their family and friends, the president and first lady can be seen in the second row on the rightThe couple exchange I do'sNaomi and Peter walk back into the White House after they are wedThe couple hold hands as they exit their wedding ceremonyNaomi Biden walks out of the White House, wearing a white dress and veil, her dress had long sleevesNaomi Biden's wedding at the White House; guests surround the wedding partyThe wedding party on the South Lawn of the White House
    19:23
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    33-ամյա վարորդը ասֆալտով բարձված Կամազով բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել, կա վիրավոր
    Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Թաթուլ Ա-ն իր վարած՝ ասֆալտով բարձված Կամազ մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/20/1226968/
    19:10
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի հաղթողները
    Ամփոփվել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ ամենամյա մրցաշարի արդյունքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայից, նոյեմբերի 18-20-ն անցկացված փակման արարողությանը ներկա են եղել Բարսելոնայի օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Հրաչյա Պետիկյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, ՀԱՕԿ փոխնախագահ, սպորտի վաստակաշատ գործիչ Դերենիկ Գաբրիելյանը, Երևանի Ռուդոլֆ Կարապետյանի անվան մարզադպրոցի տնօրեն Նշան Սիմոնյան։ Ըստ աղբյուրի՝ մրցմանը մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սաները, Գյումրու և Վանաձորի թիմերը։ Նշվում է, որ բարձր արդյունքեր են ցույց տվել՝ Գոհար Հարությունյանը, վազող թիրախ, խառը վազք, 383 միավոր՝ ՀՀ ռեկորդ, Ատրճանակ ձևում՝ Էլմիրա Կարապետյանը, 580 միավոր, Զավեն Իգիթյանը, 579 միավոր Բենիկ Խլղաթյանը, ֆինալային կրակ, 251․7 միավոր Հրացան ձևում Գագիկ Նիկողոսյանը, 615․1 միավոր, Սարգիս Համբարձումյանը, 612․7 միավոր, Միլենա Միասարյանը, 614․6 միավոր, Սեդա Գաբրիելյանը, 611․6 միավոր։ «ՀՀՖ նախագահ Արթուր Հովհննիսյանը շքանշաններ և հուշանվեր շնորհեց Գոռ Խաչատրյանին, Գոհար Հարությունյանին, Արուսյակ Գրիգորյանին։ ՀՀՖ մարզչական խումբը մրցման ուժեղագույն մարզիկ հռչակեց Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Էլմիրա Կարապետյանին։ ՀՀՖ նախագահի կողմից Էլմիրան արժանացավ գավաթի և դրամական պարգևի։ Պարգևը շնորհեց օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանը։ Շնորհակալական պատվոգրեր տրվեցին մրցման գլխավոր մրցավար Վլադիմիր Բադալյանին, վազող թիրախ ձևի մրցավար Էդգար Բաղդասարյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ ։ Ստորև ներկայացված են հաղթողների անունները. ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆ, 60 կրակոց, տղաների պայքարում՝ 1-ին տեղ՝ Գագիկ Նիկողոսյան/615․1, 256․3, 18։16/ Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան 2-րդ տեղ՝ Վրեժ Թորոսյան /614․3, 257․2, 16։18/ 3-րդ տեղ՝ Հայկ Բաբայան/615․0, 255․8/ ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆ, 60 կրակոց, աղջիկների պայքարում՝ 1-ին տեղ՝ Միլենա Միասարյան /614․6, 250․9, 17։11/ Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան 2-րդ տեղ՝ Մարիամ Միքայելյան /613․1, 252․5, 11։17/ 3-րդ տեղ՝ Սեդա Գաբրիելյան/611․2, 250․3/ Օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց, տղաների պայքարում՝ 1-ին տեղը՝ Նորայր Առաքելյան /574, 243․1, 16։12/ Հաղթող մարզիկի անձնա կան մարզիչ՝ Արմեն Սիմոնյան 2-րդ տեղը՝ Բենիկ Խլղաթյան /575, 251․7, 12։16/ 3-րդ տեղ՝ Զավեն Իգիթյան /579, 242․8/ Օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց, աղջիկների պայքարում՝ 1-ին տեղը՝ Էլմիրա Կարապետյան /580, 252․2, 16։12/ Ներկայումս Էլմիրա Կաարպետյանի անձնական մարզիչն է հանդիսանում և նրա հետ է աշխատելու ՀՀՖ հավաքական թիմի ավագ մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյանը 2-րդ տեղ՝ Էդիտա Մանուչարյան /527, 236․1, 12։16/ 3-րդ տեղ ՝ Նարե Գաբրիելյան /548, 235․5/ ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ՆՈՐՄԱԼ ՎԱԶՔ, ՏՂԱՆԵՐԻ պայքարում 1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան /570, 7։5/ Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան 2-րդ տեղ՝ Հովհաննես Մարգարյան /571, 5։7/ 3-րդ տեղ՝ Հայկ Մինասյան /504, 6։4/ ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ՆՈՐՄԱԼ ՎԱԶՔ, ԱՂՋԻԿՆԵՐԻ պայքարում 1-ին տեղը՝ Գոհար Հարությունյան /563, 7։5/ Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան 2-րդ տեղը՝ Լիլիթ Մկրտչյան /542, 5։7/ 3-րդ տեղ՝ Անահիտ Սարգսյան /528, 7։5/ ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ԽԱՌԸ ՎԱԶՔ, ՏՂԱՆԵՐԻ պայքարում 1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյանը/387/ Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան 2-րդ տեղ՝ Հովհաննես Մարգարյան/379/ 3-րդ տեղ՝ Ռաֆայել Մնացականյան/375/ ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ԽԱՌԸ ՎԱԶՔ, աղջիկներ պայքարում 1-ին տեղ՝ Գոհար Հարությունյան /383/ Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան 2-րդ տեղ՝ Արուսյակ Գրիգորյան/369/ 3-րդ տեղ ՝ Անահիտ Սարգսյան /363/։
    18:57
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Անսովոր ֆոբիան կնոջը ստիպել է սարսափել լոգարաններից
    Մեծ Բրիտանիայի մի բնակչուհի պատմել է արտասովոր ֆոբիայի մասին, որի պատճառով սարսափելի վախենում է լոգարաններից։ Նրա պատմությունը հրապարակում է Metro-ն։ Դարսի Քրոֆթը, 49-ամյա կլինիկական հիպնոթերապևտ և չորս երեխաների մայր, սկսել է վախենալ, որ լոգարանները լցված են ջրով այն դեպքից հետո, որը պատահել է իր հետ մանկության տարիներին: Երբ նա չորս տարեկան է եղել, մայրը լողանալիս ինչ-որ պահի վերին հարկից առաստաղը փլվել է նրա վրա և ջուր է լցվել: Արդյունքում ոչ ոք չի տուժել, բայց փոքրիկ Դարսին կարծում էր, որ տունը կհեղեղվի, իսկ մայրը կմահանա։ Այժմ, այն ամենը, ինչ կապված է հեղեղման հետ, ներառյալ խցանված զուգարանը և ջրհեղեղների մասին ֆիլմերը, կնոջ մոտ խուճապի նոպաներ են առաջացնում: «Ես մկանային թուլություն եմ ունենում, շնչառությունս դառնում է արագ և մակերեսային, վերջույթներս և մատներս սկսում են թրթռալ», – բացատրել է Դարսին: Դարսիի ամուսինը և նրանց հետ ապրող երկու երեխաներն աջակցում են նրան, երբ նա խուճապի նոպա է ունենում, անմիջապես օգնության են հասնում։ «Կային պահեր, երբ ես մենակ էի մնում ու լողանում։ Ես ստիպված էի ինքս ինձ ստիպել խորը շունչ քաշել, որպեսզի ուշագնաց չլինեմ: Ինձ համար հատկապես դժվար է այն պահերին, երբ ջուրը հավաքվում է մինչև կողքերը։ Ես հասկանում եմ, որ այս ամենը անտրամաբանական է և տարօրինակ»,- հավելել է կինը: Որպեսզի օգնի իրեն հաղթահարել իր ֆոբիան, նա վերապատրաստվել է որպես հիպնոթերապևտ, որի միջոցով նա իմացել է, որ նման վախերը կարող են առաջանալ մանկական տրավմայից: Քրոֆթը ձեռք բերած գիտելիքները կիրառում է իր վրա, և դա, ըստ նրա, կյանքը շատ ավելի հեշտացնում է։ Օրինակ՝ նա կարող է մոմերի լույսով լոգանք ընդունել՝ հանգստանալու համար՝ չմտածելով հեղեղի մասին: Բացի այդ վախից, Քրոֆթը վախենում է դարչինից, չնայած սիրում է դրա համը: Նա բացատրել է, որ համեմունքի հոտն իրեն անհանգստության նոպա է տվել։ Նրանց, ովքեր ունեն այս ֆոբիաները, Դարսին խորհուրդ է տալիս դիմել պրոֆեսիոնալ հիպնոթերապևտի:
    18:45
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրշեջները մեկուսացրել են Կոտայքի մարզի Ալափարս գյուղում բռնկված հրդեհը
    Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 20-ին, ժամը 16։14-ին ահազանգ է ստացվել, որ Ալափարսի գյուղապետարանի մոտակայքում այրվում է խոտի դեզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին։
    18:32
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Խոշոր հրդեհ՝ Մոսկվայի կենտրոնում․ հրապարակվել են կադրեր
    Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկայա հրապարակի շրջանում, այրվում է մեկ հարկանի պահեստային շենք։ Այս մասին հայտնում է REN TV հեռուստաալիքը։ Ականատեսների տվյալներով՝ մայրաքաղաքի կենտրոնում ծխի խոշոր աքուլաներ են բարձրանում։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները, տուժածների մասին տվյալներ չկան: Նախնական տվյալներով՝ պահեստի ներսում կարող են մարդիկ լինել։ Հրդեհի մակերեսը կազմում է 1,9 հազար քառակուսի մետր։ Հրշեջները սկսել են օգնություն խնդրող մարդկանց դուրս բերել այրվող պահեստային շենքից, գրում է ՏԱՍՍ-ը։
    18:20
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    22-ամյա վարորդը Opel-ով բախվել է հողաթմբին և հայտնվել դաշտում, կան վիրավորներ
    Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ՝ 22-ամյա Ալեքսանդր Վ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/20/1226966/
    18:07
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    СОР-27-ի մասնակիցները պայմանավորվել են զարգացող երկրներին օգնության հիմնադրամ ստեղծել
    ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ կոնֆերանսի (COP-27) մասնակիցները պայմանավորվել են զարգացող երկրների համար հիմնադրամ ստեղծել ՝ կլիմայի փոփոխությունից կորուստները եւ վնասները փոխհատուցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին կիրակի հայտնել Է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին՝ ելույթ ունենալով Շարմ Էլ Շեյխ քաղաքում ավարտված СОР-27-ի եզրափակիչ նիստում: «Մենք աշխատել ենք այս հիմնադրամի ստեղծման ուղղությամբ ամբողջ ուժով և հպարտ ենք դրանով», - ասել է Շուքրին։ «Չնայած աշխարհի առջև ծառացած դժվարություններին, մենք նախկինի պես հավատարիմ ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարին և կարող ենք միասին արձագանքել քաղաքական որոշումներ կայացնելու տեսանկյունից», - նշել է Շուքրին։ Նա հաստատել է, որ СОР-27-ի մասնակից երկրները հասել են համապարփակ կլիմայական համաձայնության եւ միաձայն հավանություն են տվել գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի ընդունմանը: «Նախագծերը թղթի վրա բառեր չեն, այլ առաջնորդների ուղերձներ ամբողջ աշխարհին՝ հանուն ապագա սերունդների, որոնք պատշաճ տեմպ են սահմանում Փարիզի համաձայնագրի կատարման համար: Ես կոչ եմ անում ձեզ արդարացնել սպասելիքները կլիմայի փոփոխության դեմ պայքարում», - ընդգծել է СОР-27-ի նախագահը. Ինչպես իր հերթին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, այդ կոնֆերանսը «կարեւոր քայլ է արել արդարություն տանող ճանապարհին»: «Ես ողջունում եմ կորուստների և վնասների փոխհատուցման հիմնադրամի ստեղծման ու առաջիկա ժամանակահատվածում դրա գործունեության մասին որոշումը: Պարզ է, որ դա բավարար չի լինի, բայց դա շատ անհրաժեշտ քաղաքական ազդանշան է խաթարված վստահությունը վերականգնելու համար», - հայտարարել Է Գուտերեշը եզրափակիչ նիստում:
    17:55
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանի ազգային պարկում այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ. ՀՀ ԱԻՆ նախնական տվյալներ
    Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 20-ին, ժամը 15։03-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ըստ ՀՀ ԱԻՆ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ։
    17:42
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ղազախստանում վաղաժամկետ նախագահական ընտրություններ են
    Ղազախստանի նախագահի ընտրություններում քվեարկել է ընտրողների ավելի քան 60 տոկոսը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտնել է հանձնաժողովի անդամ Անաստասիա Շչեգորցովան: «Ընդհանուր առմամբ երկրում, ժամը 16: 00-ի դրությամբ, քվեաթերթիկ է ստացել 7 450 395 քաղաքացի, ինչը կազմում է քվեարկության ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվի 62,34 տոկոսը», - ասել է նա: 2019-ի նախագահական ընտրությունների նույն ժամին մասնակցությունը կազմել է 65,9 տոկոս: Ընդհամենը Ղազախստանի գրեթե 12 միլիոն քաղաքացի իրավունք ունի քվեարկելու ընտրություններում: Մասնակցության շեմ չկա։ Ղազախստանում վաղաժամկետ նախագահական ընտրություններ են անցկացվում նորացված Սահմանադրությանը համապատասխան։ Պետության ղեկավարին ընտրում են մեկ յոթնամյա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Բարձրագույն պաշտոնին հավակնում է վեց թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
    17:30
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բժիշկն ասել է, թե ինչու հիպերտոնիկները պետք է հրաժարվեն աղից
    Հիպերտոնիան բավականին տարածված երևույթ է և հայտնի է շատերին: «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում բժիշկ Մյասնիկովը նշել է հիպերտոնիայի կանխարգելման ուղիները և բացատրել, թե ինչու հիպերտոնիկ հիվանդները չպետք է աղ օգտագործեն։ Բժիշկ Մյասնիկովի խոսքով՝ մենք չափազանց շատ թաքնված աղ ենք ուտում։ Այն շատ է ոչ միայն երշիկի, այլև սովորական հացի, խմորեղենի, ապուրի մեջ։ «Պետք է դեն նետել աղամանը: Ես դա հիշում եմ ամեն անգամ, երբ երեկոյան սնունդ եմ պատրաստում: Հիպերտոնիկ հիվանդներին անհրաժեշտ է ընդամենը 2,5 գրամ կերակրի աղ: Առողջ մարդուն անհրաժեշտ է 5 գրամ, իսկ Ռուսաստանում մենք օգտագործում ենք 10-12 գրամ»,- ասել է հեռուստահաղորդավարը։ Մյասնիկովը հիպերտոնիայի բուժման թիվ մեկ միջոցն անվանել է միզամուղ դեղամիջոցները։ Դրանք անոթային պատից հեռացնում են նատրիումը, և դրա շնորհիվ անոթները լայնանում են, և մարդն իրեն ավելի լավ է զգում։ «Հիպերտոնիկ հիվանդի համար ոչ միայն աղն է սպիտակ մահ, այլև շաքարը»,- ավելացրել է Ալեքսանդր Մյասնիկովը:
    17:17
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մանգուստի և կոբրայի պայքարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հնդկական անտառային ծառայության սպա Սյուզանթա Նանդան Twitter-ում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է մանգուստը կոբրային սատկացնում իր հողատարածքում:
    17:05
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեկտեմբերի տոնական և ոչ աշխատանքային օրերը
    «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը: Iravaban.net-ը հայտնում է դեկտեմբեր ամսվա տոնական օրերի մասին։ Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին: Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր՝ նշվում է դեկտեմբերի 9-ին: Ամանոր և Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:
    16:52
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանն ու Մակրոնը առանձնազրույց են ունեցել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը և անդրադարձել Թունիսում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցող քննարկումներին: Քննարկվել են կազմակերպության առաջնահերթություններին և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի առաջնորդների և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Կարևորվել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը: Վարչապետ Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը: Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
    16:40
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հրապարակվել է Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասնակցությամբ տեսահոլովակը
    Հրապարակվել է տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է արվել ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսի համատեղ լուսանկարը, որը երեկ ֆուտբոլիստները տեղադրել էին սոցցանցերի իրենց էջերում։ Լուսանկարում ֆուտբոլիստները շախմատ են խաղում «Louis Vuitton» ապրանքանիշի սունդուկների վրա։ «Հաղթանակը մտքի վիճակ է։ Ձեռագործ սունդուկներ ստեղծելու վաղուցվա ավանդույթներ՝ լուսանկարված Անի Լայբովիցի կողմից «Louis Vuitton»»-ի համար,- նկարին կից գրել են ֆուտբոլիստները։
    16:25
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մխիթարյանի շնորհավորանքը՝ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ. ԼՈՒՍԱՆԿԱՐ
    Յուրաքանչյուր երեխա ծնվելու պահից ի վեր խաղաղ աշխարհում ապրելու իրավունք ունի: Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը, միավորվենք և միասին կոչ անենք բոլոր ղեկավարներին խաղաղություն ապահովել աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ հայ երեխաների համար:
    16:10
    20.11.22
    Ավելին