Լրահոս
2022-11-20
-
Կրթություն և գիտությունՁմեռային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է․ ԿԳՄՍ նախարարի հրամանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը: Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրամադրվում են 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ։ Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը տրվում է 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ։ 3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրամադրվում են 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 8-ը ներառյալ։ Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Այդ փոփոխությունները կարող է կատարել նաև ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Սահմանվել է նաև, որ 2022-2023 ուստարվա պարապմունքներն ավարտվում են 2023 թ. մայիսի 26-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:Ավելին15:5520.11.22 -
ԱռողջապահականԻնչ հետևանքների է հանգեցնում վիտամին D-ի պակասըՎիտամին D-ն օրգանիզմի համար անհրաժեշտ տարր է։ D վիտամինի մոտ 20%-ը մենք ստանում ենք սննդի միջոցով, մնացած 80%-ը սինթեզվում է մեր մաշկի մեջ՝ արևի լույսի ազդեցության տակ։ Կարելի է ասել, որ D վիտամինը հորմոնանման նյութ է։ Այն մասնակցում է բջիջների բաժանման գործընթացին, կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը, ազդում է հակաբորբոքային պրոցեսների վրա և պատասխանատու է դոֆամինի և սերոտոնինի արտադրության համար։ Բժշկական գիտությունների թեկնածու, Սեչենովի համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ Գուզել Ռունովան «Looking» մեդիա հարթակին ասել է, որ այս կենսաբանական ակտիվ նյութի պակասը փոխհատուցելու համար անհրաժեշտ է օրական մոտ 30 րոպե անցկացնել արևի լույսի ներքո։ Ի դեպ, եթե դուք օգտագործում եք արևապաշտպան քսուք, այն գրեթե ամբողջությամբ արգելափակում է վիտամին D-ի ընդունումը: «Հաշվի առնելով, որ այժմ բոլորը վախենում են արևի ակտիվ լույսից, շատերը պաշտպանում են իրենց արևապաշտպան քսուքով: Եթե մարդը 30-ից ավելի SPF պարունակող քսուք օգտագործի, դա գրեթե ամբողջությամբ կարգելափակի վիտամին D ստանալու հնարավորությունը: Նույնիսկ ամռան ամիսներին: Բնակչության մեծ մասը կունենա վիտամինի անբավարարություն»,- ասաց նա: Այս տարրի պակասը հատկապես վտանգավոր է երեխաների դեպքում։ Երեխայի մոտ վիտամին D-ի անբավարարությունը կարող է հանգեցնել ռախիտի: Եվ, իհարկե, ռիսկային գոտում են տարեցները, որոնց մոտ արդեն իսկ ոսկրերի կոտրվածքների մեծ ռիսկ կա։ Սակայն D վիտամինի մեծ չափաբաժիններ ընդունել նույնպես պետք չէ, քանի որ դրա ավելցուկը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Օպտիմալ չափը որոշելու համար միշտ ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ:Ավելին15:4020.11.22 -
ՀասարակականՀէց-ը հայտնել է էլեկտրամատակարարման նոյեմբերի 21-ի դադարեցումների մասին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաբաջանյան փ. 35 և Անդրանիկի փ. 84 շենքեր, 11:00-17:00 Կոմիտասի պող. 45/1, 47/1, 49 շենքեր, Այգեստան 9 փողոց 13-19 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 56-143 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, սեփականատերեր՝ «Գ․Հայրապետյան», «Ա․Մարգարյան», «Ա․Քեռյան», «Է․Ճարոյան», «Կ․Պողոսյան», «Ե․Եղիշյան», «Վ․Բեյրության» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ֆորմատ-Ավտոմոնտաժ» ՍՊԸ, «Ջրային Կառույցներ», «Իմիջ Մ․Գ․» ՍՊԸ, «Լուգանսկ» ՍՊԸ, «Սաունթրեյդ» ՍՊԸ, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ, «Ռան-Օյլ» ՍՊԸ, «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ, «Էգա» ՍՊԸ, Բագրատունյաց պող․ 7 շենք, Արտաշիսյան փ․ 41 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի` 10:00-12:00 Մասիս քաղաք` Կայարան և 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի գյուղեր, Սայաթ-Նովա գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Գայի, Գոլեցյան, Շահումյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Մալիշկա գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-14։00 Բջնի համայնք, Բջնիի ամառանոցներ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Կամարիս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզի՝ 12։00–16:00 Մարտունի համայնք՝ Երևանյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14։00-16։00 Գեղամավան, Ծաղկունք, գյուղերն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Պահուստ» ՊՈԱԿ, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվ, «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «Ագրոսպասարկում» ՓԲԸ, «ԴԻ-ՎԻ-Էյչ» և «Արթ Գա» ՍՊԸ-ներ, «Կարեն Աղաջանյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզի՝ 12:00-14:00 Դիլիջան քաղաք`Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղի մասնակի, Թեղուտ գյուղ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Փոքր Սեպասար գյուղի 1-ին փողոց, 10:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Ձորակապ գյուղի 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի, Ամասիայի տարածաշրջանէ Ամասիա գյուղի 25-րդ, 26-րդ և 28-րդ փողոցներ մասնակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերությունից հայտնում են. «Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով»: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին15:2720.11.22 -
ԱշխարհԱնվանվել են աշխարհի «ամենասթրեսային» օդանավակայաններըԱշխարհում սթրեսի ամենաբարձր մակարդակ ունեցող օդանավակայանների թվում են Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Ֆրանսիայի օդանավակայանները։ Այս մասին ասվում է Հավայան կղզիներում արձակուրդների մասին տեղեկատվական պորտալի ուսումնասիրության մեջ։ Վարկանիշի առաջատարն է դարձել Մանչեսթեր քաղաքի բրիտանական օդանավակայանը՝ համացանցում այս վայրի մասին ակնարկների մոտ 82,5 տոկոսը բացասական տեղեկատվություն կամ բողոքներ է պարունակում։ Սթրեսի երկրորդ ամենաբարձր մակարդակը Հերակլիոնի օդանավակայանն է՝ «Նիկոս Կազանցակիս»-ը, որը գտնվում է Կրետե կղզում: Երրորդ տեղը զբաղեցրել է Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայանը։ Հաջորդը Կանադայի Տորոնտոյում և ֆրանսիական Բորդոյի օդանավակայաններն են: Տասնյակում ընդգրկվել են նաև բրիտանական այլ օդանավակայաններ՝ Լյուտոն (Լոնդոն) և Բրիստոլը։ Հատկանշական է, որ ուղևորահոսքի առումով աշխարհի 20 ամենաբանուկ օդանավակայանները 25 ամենասթրեսայինների թվում չեն եղել։ Վարկանիշում ներառվել է նաև Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի օդանավակայանը՝ 52,52 տոկոս ցուցանիշով։ Նշվում է, որ փորձագետները դիտել են Google-ի ավելի քան 1500 ակնարկներ աշխարհի ավելի քան 500 օդանավակայանների մասին. օդանավակայանները դասակարգվել են՝ կախված դժգոհությունների հիշատակումների հաճախականությունից և մեկնաբանությունների հեղինակների բողոքների քանակից:Ավելին15:1520.11.22 -
ՀասարակականԲախվել են Toyota Camry-ն, Toyota Corolla-ն ու կայանված Opel-ը, կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ Վերաքննիչ քրեական գործերով դատարանի հարևանությամբ գտնվող «Տաշիր պիցցա-ի դիմաց բախվել են Toyota Camry, Toyota Corolla և Opel մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/20/1226961/Ավելին15:0320.11.22 -
ՍպորտԱմենաթանկարժեք մրցաշարն ու վերջին 32-ը․ այսօր մեկնարկում է ԱԱ-2022-ըԱյսօր՝ նոյեմբերի 20-ին, մեկնարկում է Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը։ Մրցաշարի բացման խաղում կհանդիպեն Կատարի և Էկվադորի հավաքականները։ Ֆուտբոլի Աշխարհի 22-րդ առաջնությունը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում։ Այս երկիրն իր պատմության մեջ առաջին անգամ կընդունի Աշխարհի առաջնությունը։ Բացի այդ, Աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Մերձավոր Արևելքում, ինչպես նաև առաջին անգամ աշնանն ու ձմռանը։ Սա կլինի արաբական աշխարհում երբևէ անցկացված առաջին Աշխարհի առաջնությունը և առաջինը մահմեդական մեծամասնություն ունեցող երկրում, ինչպես նաև երկրորդ ԱԱ-ն, որը կանցկացվի Ասիայում՝ 2002 թվականին Հարավային Կորեայում և Ճապոնիայում կայացած մրցաշարից հետո: Բացի այդ, սա ՖԻՖԱ-ի վերջին Աշխարհի առաջնությունն է, որի եզրափակիչ փուլին մասնակցում է 32 թիմ: Խաղերը կկայանան 8 ստադիոններում։ Օրինակ՝ դրանցից մեկն աշխարհում առաջին մարզադաշտն է, որն ամբողջությամբ կառուցվել է բեռնարկղերից: Բոլոր մարզադաշտերին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ամենատարբեր տվյալների համաձայն՝ Կատարում անցկացվող աշխարհի առաջնությունը կդառնա ամենաթանկարժեքը մինչ այս եղածների մեջ։ Դեռ մեկ տարի առաջ մարզադաշտերի, մետրոյի, օդանավակայանների, նոր քաղաքի և նավահանգստի կառուցման ծախսերը գերազանցել էին 200 միլիարդ դոլարը։ Դեռ 2017 թվականին պարզ էր դարձել, որ Կատարը շաբաթական 500 միլիոն դոլար է ծախսելու մրցաշարի նախապատրաստության վրա։ Այս մասին հայտարարել էր երկրի ֆինանսների նախարար Ալի Շարիֆ էլ-Էմադին։ Օրինակի համար նշենք, որ Ռուսաստանը 2018-ի Աշխարհի առաջնության անցկացման վրա ծախսել էր 18 անգամ ավելի քիչ գումար։ Իսկ մրցաշարի շնորհիվ վաստակել ավելի քան 850 միլիարդ ռուբլի։ Մրցաշարը կմեկնարկի տանտերերի տնային հանդիպումով։ ԱԱ-ի հանդիպումները բաց չթողնելու համար ներկայացնում ենք նաև հանդիպումների ժամանակացույցը․ ⏳ նոյեմբերի 20 20:00. Կատար – Էկվադոր. (A խումբ) ⏳ նոյեմբերի 21 17:00. Անգլիա – Իրան. (B խումբ) 20:00. Սենեգալ – Նիդերլանդներ. (A խումբ) 23:00. ԱՄՆ – Ուելս. (B խումբ) ⏳ նոյեմբերի 22 14:00. Արգենտինա – Սաուդյան Արաբիա. (C խումբ) 17:00. Դանիա – Թունիս. (D խումբ) 20:00. Մեքսիկա – Լեհաստան. (C խումբ) 23:00. Ֆրանսիա – Ավստրալիա. (D խումբ) ⏳ նոյեմբերի 23 14:00. Մարոկկո – Խորվաթիա. (F խումբ) 17:00. Գերմանիա – Ճապոնիա. (E խումբ) 20:00. Իսպանիա – Կոստա Ռիկա. (E խումբ) 23:00. Բելգիա – Կանադա. (F խումբ) ⏳ նոյեմբերի 24 14:00. Շվեյցարիա – Կամերուն. (G խումբ) 17:00. Ուրուգվայ – Հարավային Կորեա. (H խումբ) 20:00. Պորտուգալիա – Գանա. (H խումբ) 23:00. Բրազիլիա – Սերբիա. (G խումբ) ⏳ նոյեմբերի 25 14:00. Ուելս – Իրան. (B խումբ) 17:00. Կատար – Սենեգալ. (A խումբ) 20:00. Նիդերլանդներ – Էկվադոր. (A խումբ) 23:00. Անգլիա – ԱՄՆ. (B խումբ) ⏳ նոյեմբերի 26 14:00. Թունիս – Ավստրալիա. (D խումբ) 17:00. Լեհաստան – Սաուդյան Արաբիա. (C խումբ) 20:00. Ֆրանսիա – Դանիա. (D խումբ) 23:00. Արգենտինա – Մեքսիկա. (C խումբ) ⏳ նոյեմբերի 27 14:00. Ճապոնիա – Կոստա Ռիկա. (E խումբ) 17:00. Բելգիա – Մարոկկո. (F խումբ) 20:00. Խորվաթիա – Կանադա. (F խումբ) 23:00. Իսպանիա – Գերմանիա. (E խումբ) ⏳ նոյեմբերի 28 14:00. Կամերուն – Սերբիա. (G խումբ) 17:00. Հարավային Կորեա – Գանա (H խումբ) 20:00. Բրազիլիա – Շվեյցարիա. (G խումբ) 23:00. Պորտուգալիա – Ուրուգվայ. (H խումբ) ⏳ նոյեմբերի 29 19:00. Էկվադոր – Սենեգալ. (A խումբ) 19:00. Նիդերլանդներ – Կատար. (A խումբ) 23:00. Իրան – ԱՄՆ. (B խումբ) 23:00. Ուելս – Անգլիա. (B խումբ) ⏳ նոյեմբերի 30 19:00. Ավստրալիա – Դանիա. (D խումբ) 19:00. Թունիս – Ֆրանսիա. (D խումբ) 23:00. Սաուդյան Արաբիա – Մեքսիկա. (C խումբ) 23:00. Լեհաստան – Արգենտինա. (C խումբ) ⏳ դեկտեմբերի 1 19:00. Կանադա – Մարոկկո. (F խումբ) 19:00. Խորվաթիա – Բելգիա. (F խումբ) 23:00. Կոստա Ռիկա – Գերմանիա. (E խումբ) 23:00. Ճապոնիա – Իսպանիա. (E խումբ) ⏳ դեկտեմբերի 2-ը 19:00. Գանա – Ուրուգվայ. (H խումբ) 19:00. Հարավային Կորեա – Պորտուգալիա. (H խումբ) 23:00. Սերբիա – Շվեյցարիա. (G խումբ) 23:00. Կամերուն – Բրազիլիա. (G խումբ) Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ժամանակացույց ⏳ դեկտեմբերի 3 19:00. 1/8 եզրափակիչ. A1-B2 23:00. 1/8 եզրափակիչ. C1-D2 ⏳ դեկտեմբերի 4 19:00. 1/8 եզրափակիչ. D1-C2 23:00. 1/8 եզրափակիչ. B1-A2 ⏳ դեկտեմբերի 5-ը 19:00. 1/8 եզրափակիչ. E1-F2 23:00. 1/8 եզրափակիչ. G1-H2 ⏳ դեկտեմբերի 6 19:00. 1/8 եզրափակիչ. F1-E2 23:00. 1/8 եզրափակիչ. H1-G2 ⏳ 9 դեկտեմբերի 19:00. 1/4 եզրափակիչ 23:00. 1/4 եզրափակիչ ⏳ դեկտեմբերի 10 19:00. 1/4 եզրափակիչ 23:00. 1/4 եզրափակիչ ⏳ դեկտեմբերի 13 23:00. 1/2 եզրափակիչ ⏳ դեկտեմբերի 14 23:00. 1/2 եզրափակիչ ⏳ դեկտեմբերի 17 19:00. Հանդիպում 3-րդ տեղի համար ⏳ դեկտեմբերի 18 19:00. ԵզրափակիչԱվելին14:5020.11.22 -
ԱռողջապահականՀակաբիոտիկները չեն բուժում վիրուսային հիվանդությունները․ ԱՆՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հակաբիոտիկները չեն բուժում վիրուսային հիվանդությունները։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին14:3820.11.22 -
ԱշխարհԵգիպտոսում մարդատար ավտոբուսի ու բեռնատարի վթարը 12 մարդու կյանք է խլելԵգիպտոսում բախվել են մարդատար ավտոբուսն ու բեռնատարը։ Վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել, նոյեմբերի 20-ին հաղորդում է al-Masry al-Youm թերթը։ «Վթարի հետևանքով զոհվել է 12 մարդ, տուժել՝ 30-ը»,- թերթին հայտնել են հիվանդանոցի աղբյուրները: Վթարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան Ռաս Ղարիբ և Զաաֆարան քաղաքների միջև մայրուղու 40-րդ կմ-ին:Ավելին14:2420.11.22 -
ՀայաստանԱռաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:Ավելին14:1220.11.22 -
ԱշխարհԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվելԱմերիկյան Վաշինգտոն նահանգում փոքր ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է չորս մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով շերիֆի գրասենյակին: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սնոհոմիշ շրջանում, ինքնաթիռն ընկել է դաշտի մեջ։ Վթարի պատճառը դեռ հայտնի չէ ։ «Քննիչները հաստատել են չորս մարդու մահվան մասին տեղեկությունները»,- հայտնել են շերիֆի գրասենյակից:Ավելին14:0020.11.22 -
ՍպորտՄեսսին 2023 թվականին կարող է միանալ «Մանչեսթեր Սիթի»-ինԱնգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը հաջորդ տարի` 2023 թվականին, կարող է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է El National-ը: «Քաղաքաբնակների» ղեկավարները ցանկանում են, որ 35-ամյա արգենտինացին հարձակողական եռյակ կազմի Էրլինգ Հոլանդի և Քևին դե Բրեյնեի հետ։ Թիմը գլխավորում է Խոսեպ Գվարդիոլան։ Ինքը՝ Մեսսին, այս պահին դիտարկում է կարիերան շարունակելու երկու տարբերակ՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգում կամ վերադարձ կատալոնական «Բարսելոնա», որը գլխավորում է նրա ընկերը և նախկին թիմակից Չավին։ Արգենտինացի պետք է վերջնական որոշում կայացնի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին:Ավելին13:4720.11.22 -
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է դատական հայց ներկայացնել Ռոնալդուի դեմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը կարող է դատական հայց ներկայացնել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ESPN-ը: Անգլիական ակումբում չեն ցանկանում գործը դատարան հասցնել, սակայն դեռ պատրաստ են նմանատիպ գործընթացի, եթե հարձակվողը հրաժարվի պայմանագիրը լուծարելուց։ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն առաջնահերթ է համարում պայմանագրի վաղաժամ դադարեցումը: «Կարմիր սատանաների» ղեկավարությունը չի ցանկանում, որ Ռոնալդուն Կատարի աշխարհի առաջնությունից հետո վերադառնա ակումբ, քանի որ աջակցում է գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի այն կարծիքին, որ պորտուգալացին պետք է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույց էր տվել հանրահայտ լրագրող Պիրս Մորգանին: Ռոնալդուն խիստ քննադատության էր ենթարկել ակումբի ղեկավարությանը՝ նշելով, որ նրանք բացարձակապես ուշադրություն չեն դարձնում սպորտային ասպեկտին, իսկ ակումբը նրանց համար պարզապես մարքեթինգային նախագիծ է: Ռոնալդուն հայտարարել էր, որ չի հարգում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին, քանի որ վերջինս հարգանք չի տածում իր հանդեպ: Ռոնալդուն կարծիք էր հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում որևէ առաջընթաց չի եղել թիմի երկարամյա գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո: Ռոնալդուի հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել ֆուտբոլային աշխարհում: Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում են, որ այդ հարցազրույցից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի շարունակի համագործակցությունը պորտուգալացի հարձակվողի հետ, և ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո նա կհեռանա անգլիական ակումբից: ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ ֆուտբոլիստի գործակալը բանակցել է Մյունխենի «Բավարիա»-ի հետ, և ձմռանը Ռոնալդուն կարող է տեղափոխվել գերմանական ակումբ:Ավելին13:3520.11.22 -
ՍպորտՆեյմարին և Բրազիլիայի հավաքականին հարյուրավոր պարող երկրպագուներ ողջունում են ԴոհայումՀարյուրավոր պարող ֆուտբոլասերներ ողջունել են Բրազիլիայի հավաքականին, երբ նրանք ժամանել են Դոհա շաբաթ երեկոյան: Մարդկանց մի մեծ բազմություն հավաքվել էր թիմի հյուրանոցի դիմաց՝ Նեյմարին և նրա թիմակիցներին տեսնելու համար: «Մենք եկել ենք Լիբանանից՝ աջակցելու Բրազիլիային, հուսով եմ, մենք կարող ենք դա անել, մենք կանենք դա: Մենք շատ ուժեղ թիմ ունենք, և ինչպես տեսնում եք, բրազիլացի երկրպագուները շատ են, և մենք կարող ենք դա անել»,- բացատրել է երկրպագուներից մեկը: Բրազիլիան աշխարհի առաջնությունը կսկսի նոյեմբերի 24-ին Սերբիայի հետ:Ավելին13:2220.11.22 -
ԱրցախՌուս խաղաղապահներն Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրելԱրցախում տեղակայված ռուս խաղաղապահներն Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում՝ 2022 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ։ «Մարտունու շրջանի Ավդուր գյուղի շրջակայքում Ադրբեջանի զինված ուժերի դիտակետից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Գնդակոծության հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ հետաքննում է միջադեպը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ավելին13:1020.11.22 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները` նոյեմբերի 20-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 20-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.12 դրամ է, վաճառքը՝ 403.79 դրամ: Եվրոյի առքը միջինը 401.38 դրամ է, վաճառքը՝ 418.91 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.15 դրամ է, վաճառքը՝ 6.74 դրամ:Ավելին12:5720.11.22 -
ԱշխարհԹրամփը «վերադարձել» է Twitter․ 40 րոպեում՝ ավելի քան 1,3 միլիոն հետևորդTwitter սոցիալական ցանցն արգելաբացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը։ Երկրի նախկին ղեկավարի բաժանորդների թիվը կտրուկ աճել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Թրամփի հետևորդների թիվն արդեն գերազանցել է երկու միլիոնը, որից 1,3 միլիոն մարդ բաժանորդագրվել է 40 րոպեի ընթացքում: Անժամկետ սառեցման պահին, որը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 8-ին, @realDonaldTrump-ի էջը ուներ մոտ 90 միլիոն հետևորդ: Ավելի վաղ ամերիկացի ձեռնարկատեր և Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել էր, որ կվերականգնի Թրամփի Twitter-ի հաշիվը: Մասկը Twitter-ում հարցում է անցկացրել այն մասին, թե արդյոք պետք է վերականգնել նախկին նախագահի սոցիալական ցանցի հաշիվը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 15 միլիոն օգտատեր, 51,8 տոկոսը կողմ է արտահայտվել վերականգնմանը, իսկ 48,2 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քաղաքական գործիչն ինքը հայտարարել էր, որ չի պատրաստվում վերադառնալ Twitter։ Թրամփի Twitter-ի հաշիվն անժամկետ արգելափակվել է 2021 թվականի հունվարի 8-ին։ Պետության նախկին ղեկավարը կորցրել է մի շարք խոշոր հարթակներում արտահայտվելու իրավունքը։ Նման որոշում են կայացրել Կապիտոլիումում Հանրապետականի կողմնակիցների կազմակերպած անկարգություններից հետո, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։Ավելին12:4520.11.22 -
ՀասարակականՔարաթափում՝ Ջրաշեն թաղամասում. երթևեկությունը երկկողմանի փակվել էՆոյեմբերի 20-ին` ժամը 11։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրաշեն թաղամասում տեղի է ունեցել քարաթափում․ երթևեկությունը երկկողմանի փակվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին12:3320.11.22 -
ԱշխարհԱՄՆ-ում արջը մեքենայից գողացել է պոպկորնը և դիմել փախուստի. ՏԵՍԱՆՅՈՒԹԱմերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի ընտանիքը տեսագրել է, թե ինչպես է արջը ներխուժել իրենց մեքենա և գողացել պոպկորնի տուփը։ UPI լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել։ Թենեյշ Պիննիքսը սոցցանցերում հրապարակել է տեսագրություններ, որոնցում երևում է, թե ինչպես է արջը մոտեցել տանը և զննել մոտակայքում կայանված ավտոմեքենաները: Արդյունքում նրան հաջողվել է բացել դրանցից մեկի դուռը։Ավելին12:2220.11.22 -
ՌԴ 57-ամյա վարորդը՝ ոչ սթափ, բեռնատարով կողաշրջվել է, կա վիրավորԱյսօր` նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 57-ամյա Վալերի Զոլոևը իր վարած DAF մակնիշի հեղուկ գազով կցորդիչով ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10 կմ հատվածում դուրս է եկել երթևեկեիլ գոտուց և կողաշրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/20/1226953/Ավելին12:1020.11.22 -
ԱշխարհԿամչատկայի հրաբուխը սկսել է «ռումբեր» նետել․ ՏԵՍԱՆՅՈՒԹԿամչատկայի արևելյան ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումից հետո Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը ժայթքել է. հայտնում է Կամչատկայի երկրաֆիզիկական ծառայությունը։ Ժայթքումը սկսվել է գագաթային խառնարանում։ Տեղի են ունենում տաք ռումբերի արտանետումներ՝ ժամում մինչև 10 պայթյուն հաճախականությամբ։ Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբուխը՝ Կլյուչևսկայա Սոպկան, որը սկսել է ժայթքել, դուրս է նետում հրաբխային ռումբեր, գիտնականներն ակնկալում են լավայի հոսքեր, հաղորդում է ՌԴ ԳԱ Հեռավոր Արևելքի մասնաճյուղի հրաբխաբանության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Գիտնականների խոսքով՝ ժայթքումը կուժեղանա։Ավելին11:5720.11.22