Լրահոս

2022-11-20
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը
    Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է, քանի որ անցկացվում է ձմռանը, առաջին անգամ արաբական երկրում և երկրորդ՝ ասիական երկրում (առաջինը Կորեայում և Ճապոնիայում էր 2002 թվականին): Մունդիալ-2022-ի բացման պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին, որին կհաջորդի բացման հանդիպումը` Կատար-Էկվադոր (ժամը` 20:00): Բացառիկության տեսանկյունից. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է մարզադաշտերում, որոնք լինելու են փակ և ունեն հատուկ օդորակման համակարգ: Եվ այս աշխարհի առաջնությունը վերջինն է, որին մասնակցում են 36 թիմեր, հաջորդիվ կայանալիք ԱԱ-ներում կլինեն 48 թիմեր: Մունդիալի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին:
    11:45
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Քարիմ Բենզեման վնասվածքի պատճառով չի մասնակցի Մունդիալին
    Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի անդամ, «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման չի մասնակցի աշխարհի առաջնությանը վնասվածքի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Ֆրանսիայի ընտրանու պաշտոնական էջը «Թվիթեր»-ում: «Ձախ ազդրի քառագլուխ մկանների վնասվածքի պատճառով Քարիմ Բենզեման ստիպված է հրաժարվել աշխարհի առաջնությանը մասնակցելուց։ Ամբողջ թիմը կիսում է Քարիմի վիշտը և ցանկանում շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրությունում: Նոյեմբերի 19-ին Բենզեման վերադարձել էր ընդհանուր խմբի մարզումներին, սակայն նոր վնասվածք է ստացել: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմը` աշխարհի գործող չեմպիոնները, Մունդիալի առաջին հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 22-ին: «Կապույտների» առաջին մրցակիցը խմբային փուլում կլինի Ավստրալիայի հավաքականը: Այս հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
    11:34
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Հաղթանակը հոգեվիճակ է»․ Ռոնալդուն և Մեսսին լուսանկար են հրապարակել
    Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին սոցցանցի իրենց էջերում տեղադրել են լուսանկար, որին կից գրել են․ «Հաղթանակը հոգեվիճակ է»։ Ինչպես նշել է Ռոնալդուն՝ լուսանկարն արվել է Louis Vuitton-ի գովազդի համար։
    11:23
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում` Կոտայքի մարզում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Արգել գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:12
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հայտնաբերվել է 140 տարի անհետացած համարվող թռչունը
    Հետազոտական խմբի կողմից հայտնաբերվել է 140 տարի անհետացած համարվող թռչունը, գրում է Audubon ամսագիրը: Նշվում է, որ արշավն իրականացվել է Search for Lost Birds («անհետացած թռչունների որոնում») նախագծի շրջանակում, որը BirdLife International, Rewild եւ American Bird Conservancy կազմակերպությունների համագործակցության արդյունքն է: Համագործակցությունը նպատակ ունի բացահայտել թռչունների ավելի քան 150 տեսակ, որոնք չեն հայտարարվել որպես անհետացած, բայց նաեւ չեն նկատվել առնվազն տասը տարի։ Սեւ աղավնի-փասիանին (Otidiphaps insularis) հայտնաբերել հաջողվել է Ֆերգյուսոն կղզում՝ Պապուա-Նոր Գվիենայի արեւելյան ափին։ Կղզու տարածքը կազմում է մոտ 1500 քառակուսի կիլոմետր։ Գիտնականները տարածքում ֆոտոծուղակ են տեղադրել, որից մեկը տեղադրել են լեռան գագաթին՝ ծովի մակարդակից 975 մետր բարձրության վրա, խիստ բուսականությամբ ծածկված հատվածում։ Մասնագետները կարծում էին, որ սա ամենահաջողակ վայրը չէ, սակայն տեղի գյուղի որսորդը հայտնել է, որ հենց այնտեղ է վերջին անգամ լսել կենդանու ձայնը։ Որոշ ժամանակ անց հետազոտողները տեսախցիկների ձայնագրություններում հայտնաբերել են միանգամից երկու տեսակի։ Այժմ Search for Lost Birds-ի աշխատակիցները կոչ են անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել անհետացող թռչնին պաշտպանելու համար։ Չնայած նրան, որ Ֆերգյուսոնը սակավ բնակչություն ունի, միջազգային կորպորացիաների կողմից հովանավորվող անտառահատումները կարող են էական վտանգ ներկայացնել բնիկ տեսակների համար: Բացի այդ, ներմուծված գիշատիչները, ինչպիսիք են վայրի կատուները, կարող են ոչնչացնել ինչպես փասիանին, այլեւ այլ էնդեմիկ կենդանիների։
    11:03
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Մեծ Մասրիկ գյուղում
    Նոյեմբերի 20-ին, ժամը 01:26-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:13-ին, մարվել՝ 04:57-ին: Արվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 32 քմ) և մոտ 80 հակ անասնակեր:
    10:52
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «06»-ն ու «ԶԻԼ»-ը, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր
    Երեկ՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 48-ամյա Յուրիկ Ա- վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան և 33-ամյա Էդգար Մ-ի վարած քարով բարձված ԶԻԼ մակնիշի բեռնատարը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/20/1226949/
    10:41
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    45-ամյա և 20-ամյա տղամարդիկ դանակի բազմաթիվ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոցներ
    Նոյեմբերի 18-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 01։00-ի սահմաններում Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/20/1226950/
    10:30
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ամբոխի մեջ մխրճված տղամարդն ավելի քան 700 տարվա ազատազրկման է ենթարկվել
    ԱՄՆ-ում Դարել Բրուքսին դատապարտել են ավելի քան 700 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ նա մխրճվել է ամբոխի մեջ Սուրբ ծննդյան տոնակատարության ժամանակ, հայտնում է Vice-ը։ Միջադեպը տեղի է ունեցել մեկ տարի առաջ՝ 2021 թվականի նոյեմբերին, Վիսկոնսին նահանգում։ Բրուքսը Սուրբ ծննդյան շքերթի ժամանակ մխրճվել է մարդկանց խմբի մեջ, ինչի հետեւանքով վեց մարդ մահացել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել: Դատարանի որոշմամբ տղամարդը ստացել է վեց ցմահ ազատազրկում եւ լրացուցիչ 700 տարվա ազատազրկում։ Դատավճիռը կայացրել են Բրուքսի գործողություններից տուժածների թվին համապատասխան։ Դատավոր Ջենիֆեր Դորոուն նիստում ասել է, որ Բրուքսը շատ արագ է վարել իր ամենագնացը, եւ նշել է, որ մեղադրյալը չի զղջում իր կատարած հանցագործության համար: Միեւնույն ժամանակ, ինքը՝ Բրուքսը, որն իրեն համեմատել է Հիսուսի հետ, հայտնել է, որ տեղի ունեցածը պլանավորված արարք չի եղել։ 2022 թվականի հունիսին Նյու Յորքում մեքենան մեծ արագությամբ մխրճվել էր ամբոխի մեջ հետիոտնային անցման վրա։ Միջադեպի հետեւանքով մեկ մարդ մահացել էր, չորսը՝ հոսպիտալացվել։
    10:20
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Հաղարծինում. անասնագոմում այրվել է 200 հակ անասնակեր
    Նոյեմբերի 20-ին, ժամը 01։44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում անասնակեր է այրվում։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:54-ին, մարվել՝ 07:17-ին: Այրվել են անասնագոմի (մոտ 80 քմ) առաստաղի փայտյա կառուցատարրերը (մոտ 40 քմ), տանիքում պահեստավորած 200 հակ և մոտ 5000 կգ, ինչպես նաև անասնագոմին հարակից մոտ 5000 կգ անասնակեր:
    10:07
    20.11.22
    Ավելին
  • Երևան
    «Մարդկանց չեն կշտացնում էդ լուսային շոուները». Երևանի «վաղահաս» տոնածառը
    Հանուն Մանկական եվրատեսիլի Երևանը սկսել է տոնական հագնվել Ամանորից 42 օր առաջ: Եվրոպացի հյուրերին պատշաճ ընդունելու ու ճոխ լույսերով զարմացնելու համար, ըստ մամուլի հրապարակումների, ծախսվել է 190 միլիոն դրամ:
    09:55
    20.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
    00:00
    20.11.22
    Ավելին
2022-11-19