Լրահոս
2022-11-21
-
ՀասարակականՆոյեմբերի 14-20-ը հաստատվել է կորոնավիրուսի 118 նոր դեպքՆոյեմբերի 14-20-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք, կատարվել է 1373 թեստավորում: Առողջացել է 144 բուժառու, մահվան դեպք չի արձանագրվել:Ավելին12:4921.11.22 -
ՀասարակականԿԸՀ պատվիրակությունը Մոլդովայում էՄոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով նոյեմբերի 21-22-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը կլինեն Քիշնևում։Ավելին12:4421.11.22 -
Արտաքին քաղաքականությունՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանին աջակցող բանաձև է ընդունելԹունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում նոյեմբերի 20֊ին ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը, որով անդամ-երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին։Ավելին12:4021.11.22 -
ՀայաստանՀայլուր 12։30 Պեմզաշենում 5 կանայք փորձել են հրկիզել դաժան սպանության համար մեղադրվողի տունըՀայլուր 12։30 Պեմզաշենում 5 կանայք փորձել են հրկիզել դաժան սպանության համար մեղադրվողի տունըԱվելին12:3021.11.22 -
ՄիջազգայինՏոկաևը Ղազախստանի նախագահի ընտրություններում հաղթանակ է տանումՂազախստանի գործող նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևը պետության ղեկավարի՝ նոյեմբերի 20-ին կայացած ընտրություններում հաղթանակ է տանում ընտրողների 81,31 տոկոս ձայներով, նոյեմբերի 21-ին ընտրությունների նախնական արդյունքները հաղորդել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուռլան Աբդիրովը:Ավելին12:2421.11.22 -
ՔաղաքականՉինաստանի դեսպանը վերահաստատեց իր պատրաստակամությունը` աջակցել հայ ժողովրդին. ԹովմասյանՀայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը ունեցա շատ կարևոր հանդիպում Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուն Ֆանի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։Ավելին12:2021.11.22 -
ՔաղաքականՈ՞ւմ ջրաղացին է ջուր լցնում կառավարությունը. 168.amԿառավարությունը հաճախ արդարանում է, որ բյուջեում այդքան փող չկա կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնելու, սոցիալական այլ հատկացումները, պաշտպանության ու անվտանգության հետ կապված ծախսերն ավելացնելու համար, բայց միայն այս տարվա առաջին 9 ամսում շուրջ 64-65 մլն դոլար տվել է, որպեսզի հասարակության համեմատաբար ապահով և բարձր եկամուտներ ունեցող հատվածը բնակարան գնի։Ավելին12:0821.11.22 -
ՀասարակականՀրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայումՆոյեմբերի 21-ին՝ ժամը 09։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում գտնվող եռահարկ շինության տանիքից ծուխ է նկատվում։Ավելին11:5621.11.22 -
ՏնտեսականՊԵԿ նախագահի տեղակալը ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակըՄոսկվայում օրերս տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։Ավելին11:4421.11.22 -
ՀասարակականԵկամուտների համատարած հայտարարագրումն առանց ծախսերի հայտարարագրման վնասակար է տնտեսությանը․ Կարեն Ճշմարիտյան«Եկամուտների համատարած հայտարարագրումն առանց ծախսերի հայտարարագրման՝ ճիշտ նույն կարգի «անախրոնիզմ» է, ավելորդ է, և վնասակար է տնտեսությանը, ինչպես՝ «կանխիկի սահմանափակման», «աղը սեղանին չդնելու», «շահութահարկի կանխավճարի», «ապօրինի գույքի բռնագանձման», «հակածխախոտային օրենսդրության», «շահաբաժնի («դիվիդենտի») հարկման», «արտահանման տուրքի», «միկրոբիզնեսի համար ՀԴՄ կտրոնների պարտադիր պահանջի» և տարբեր պետությունների (հիմնականում՝ ձախողված) օրենսդրություններից ծաղկաքաղ արված և անհաջող կերպով կապկած նմանատիպ օրենսդրական կարգավորումները»։Ավելին11:2221.11.22 -
ՄիջազգայինԻրանը հրթիռներով հարվածել է իրաքյան ՔուրդիստանինԻրանի զինուժը հրթիռային հարվածներ է հասցրել իրաքյան Քուրդիստանին։Ավելին11:1021.11.22 -
ՀասարակականԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 18-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։Ավելին11:0021.11.22 -
ՀասարակականՊեմզաշենում կոտրել են սպանության համար մեղադրվողի պատուհանը, փորձել հրկիզել տունըSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։Ավելին10:4921.11.22 -
ԻրավականԳարեգին Նժդեհի և արգենտինացի գեներալի հուշարձաններին 2 տղամարդ պարսկերեն գրություններ էին գրել. նրանք հայտնաբերվել ենՆոյեմբերի 15-ին, ժամը 20.07-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Գարեգին Նժդեհի հուշարձանին արաբերեն գրություններ են գրել:Ավելին10:3721.11.22 -
ՄիջազգայինՄոսկվայի կենտրոնում հրդեի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իՔննչական կոմիտեն պարզում է տեղի ունեցածի պատճառները, հարցաքննվում են վկաները։Ավելին10:2521.11.22 -
ԻրավականՔրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» համալիրի տնօրենի նկատմամբՀսկող դատախազի՝ նոյեմբերի 14-ի և 16-ի որոշումներով՝ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին):Ավելին10:1521.11.22 -
ՀասարակականՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Ավելին10:0321.11.22 -
ՀասարակականՀայտնի է ձմեռային արձակուրդների օրերըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը:Ավելին09:5421.11.22 -
ՀասարակականԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:4221.11.22 -
ՀասարակականԲեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՆոյեմբերի 20-ին, ժամը 09։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան (բեռնված մոտ 20 տոննա հեղուկ գազով) կողաշրջվել է։Ավելին09:3021.11.22