Լրահոս

2022-11-25
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավորի օգնականին մեղադրանք է ներկայացվել դատապարտյալից գումար հափշտակելու համար
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ռ. Ս.-ն, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը, խարդախությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով դատապարտյալից գումար է հափշտակել: Մասնավորապես` պարզվել է, որ Ռ. Ս.-ն ծանոթություն է հաստատել Դիլիջան քաղաքի բնակիչ Ս. Հ.-ի հետ, որը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 8-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման: Դրանից հետո` 2017 թվականի հունիսի 21-ին, դատապարտյալի պաշտպանը դիմում է մուտքագրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Ս. Հ.-ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ: Դատավորի օգնական Ռ. Ս.-ն, տեղեկացված լինելով վերը նշված դիմումի մասին և նպատակ ունենալով դատապարտյալից խարդախությամբ գումար հափշտակել, Ս. Հ.-ին հայտնել է, որ որպես պատժատեսակ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու համար անհրաժեշտ է 300.000 ՀՀ դրամի պետական վճարում կատարել, մինչդեռ օրենքով որևէ նման վճարում սահմանված չի եղել: Արդյունքում` Ռ. Ս.-ն Վանաձոր քաղաքում հանդիպել է դատապարտյալ Ս. Հ.-ի հետ և նրանից ստացել 300.000 ՀՀ դրամ գումարը: Քննության առնելով Ս. Հ.-ի պաշտպանի դիմումը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հիշյալ դիմումն ըստ ընդդատության ուղարկելու վերաբերյալ, որից հետո դատապարտյալ Ս. Հ.-ի պահանջով Ռ. Ս.-ն հիշյալ գումարը վերադարձրել է նրան: Ռ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:22
    25.11.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Գերիներ են փոխանակել Մոսկվան ու Կիևը. Ռուսաստանը մեղադրում է Ուկրաինային ու քննադատում ՄԱԿ-ին
    Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել՝ 35-ը 35-ի դիմաց: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուրբաթ երեկոյան են ռուս գերիները հայրենիք վերադարձել: Ավելի վաղ, Դաշնության պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները միտումնավոր սպանել են 10 ռուս ռազմագերիների։
    15:15
    25.11.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Հայաստանը չի կարողանում բացել ճանապարհը Վրաստանում կուտակված հայկական 1600 բեռնատարի համար
    Հայկական բեռնափոխադրման ճգնաժամը դեռ չի հանգուցալուծվել Վրաստանում: Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը «Սպուտնիկ Արմենիային» վստահեցրել է, թե քայլեր են ձեռնարկվում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Նախարարությունը հաստատում է, որ վրացական կողմում հայկական պետհամարանիշով 1600 մեքենա կա: Ըստ նախարարության՝ խնդիրը ծագել է Ղրիմի կամրջի պայթյունից հետո, երբ ռուսական կողմը անվտանգությունից ելնելով խստացրել է վերահսկողությունը բոլոր բեռնատարների նկատմամբ:
    15:07
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    2022-ի 10 ամիսների ընթացքում ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով
    Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հոկտեմբերին 14.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ ավելացել է 9.9 տոկոսով: Շինարարության ծավալը այս տարի 10 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14.4 տոկոսով Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 15.5 տոկոս: 2022 թվականի հունվար-հոկտեմբերին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.9 տոկոսով: Իսկ այս տարվա 10 ամիսների ընթացքում սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-հոկտեմբերին 2021-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 3.4 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.8 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 66.4 տոկոս աճ, ընդ որում արտահանումն աճել է 71.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63.5 տոկոսով: Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 443.81 դրամ:
    15:00
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մոսկվան արձագանքել է Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկմանը
    Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է և կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ իր հարթակում հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար, փոխանցում է interfax.ru-ն: Լրագրողների այն հարցին, թե Ռուսաստանը պատրա՞ստ է տրամադրել իր հարթակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր ներկայության պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բրյուսելյան հանդիպումից, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է.«Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է, այլև մշտապես արձանագրում է իր աշխատանքի շարունակության մասին՝ աջակցելու երկու պետություններին իրավիճակի կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում»։ Ի պարզաբանում հարցին, թե արդյոք մոտ ապագայում նախատեսվո՞ւմ է նման հանդիպում ռուսական հարթակում, Կրեմլի խոսնակն ասել է. «Կարճաժամկետ հեռանկարում՝ ոչ»։
    14:59
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը պատրաստ է հանդիպմանը․ ԱԳՆ-ի արձագանքն՝ Ալիևի հայտարարությանը
    Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը: Ադրբեջանի նախագահի հայտարարության, ինչպես նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկների մասին «Արմենպրես»-ի հարցերին է պատասխանել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը. Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան. Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի: Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։ Հարց. Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին անցկացված հանդիպման ընթացքում Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկները: Արդյոք որևէ զարգացում կա՞ այս առումով: Պատասխան. Այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի մեր առաջարկներին Ադրբեջանը չի պատասխանել։
    14:52
    25.11.22
    Ավելին
  • Աշխարհ
    Հրացանով անցորդներին սպանած տղամարդը խնդիրներ է ունեցել նախկին կնոջ հետ. Կրիմսկի ողբերգությունը
    Ռուսական Կրիմսկում տեղի ունեցած ողբերգության փաստով քրեական գործ է հարուցվել: Քաղաքի «Սլավյանսկի» առևտրի կենտրոնի մոտ ցերեկը մի տղամարդ հրացանից կրակել էր իր երկու ծանոթների ուղղությամբ, սպանել նրանց: Սպանել էր նաև պատահական մի անցորդի, որի ինքնությունը դեռ պարզված չէ, և վիրավորել 61-ամյա մի քաղաքացու, որին տեղափոխել էին հիվանդանոց: Երեքին սպանելուց և մեկին վիրավորելուց հետո հրաձիգը ինքնասպան էր եղել, հայտնել էր Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը:
    14:48
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թրամփը բղավել է Քանյե Ուեսթի վրա, երբ վերջինս նրան առաջարկել է լինել իր փոխնախագահը
    Ամերիկացի ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթը հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բղավել է իր վրա Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հաղորդում է «Արմենպրես»-ը: 45-ամյա երաժիշտը, ով անցյալ շաբաթ հայտարարեց 2024 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին, նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահին հատկապես բարկացրել է այն, որ ինքը Թրամփին խնդրել է լինել իր փոխնախագահը: Քանյե Ուեսթն իր և Թրամփի հանդիպման մասին պատմող տեսանյութը տեղադրել է Twitter-ի իր էջում, որն օրերս էր վերականգնվել արգելափակումից հետո: Հիշեցնենք՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին անցյալ շաբաթ հայտնել էր նաև Դոնալդ Թրամփը:
    14:45
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Բախվել են Hyundai Elantra-ն ու Volkswagen Jetta-ն․ կա 5 վիրովոր
    Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մասիս գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Արշակ Հ․-ի վարած Volkswagen Jetta մակնիշի և Երևանի բնակիչ 56-ամյա Կարեն Ա․-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները; © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/25/1227326/
    14:42
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «Հայաստանն ու Իրանը չեն արգելափակի Զանգեզուրի միջանցքը»․ Ալիև
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանն «ի վիճակի չէ արգելափակել Զանգեզուրի միջանցքը»։ «Զանգեզուրի միջանցքը քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այդ միջանցքը», - այսօր ասել է Ալիևը։ Նրա խոսքով, Իրանը նույնպես չի խանգարի Զանգեզուրի միջանցքի գործարկմանը։ «Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա նույնպես դա չի անի՝ հաշվի առնելով իր հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ, որովհետև այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ, ընդհակառակը, միայն ի շահ՝ բոլոր շահագրգիռ կողմերի», - նշեց նա։
    14:37
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուզում ենք՝ Հայաստանը հասկանա, որ ինքը ոչ մի ընդհանուր բան չունի Ղարաբաղի հայերի հետ. Ալիև
    Մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք, որ նրանք հասկանան, որ իրենք ընդհանուր ոչինչ չունեն Ղարաբաղի հայերի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք ուզում ենք Զանգեզուրի միջանցքը և մենք ձգտում ենք սահմանների սահմանազատման՝ հիմնվելով պատմական քարտեզների վրա, ոչ թե այն քարտեզների վրա, որոնք փորձում են ներկայացնել։ Մենք տարածքներ չենք ուզում, պատերազմ չենք ուզում, եթե ուզենայինք, կանեինք», - հավելել է Ադրբեջանի նախագահը։
    14:35
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանում երկու օր շարունակ COVID-19-ի ռեկորդային դեպքեր են գրանցվում
    Չինաստանում երկու օր շարունակ COVID-19-ի ռեկորդային դեպքեր են գրանցվում ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի բժիշկները վերջին 24 ժամում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 32 943 նոր դեպք՝ նախորդ օրվա համեմատությամբ 4 տոկոսով ավելի: ՉԺՀ-ի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի՝ նոյեմբերի 25-ին հրապարակված տվյալների համաձայն՝ դա նոր հակառեկորդ Է համավարակն սկսվելուց ի վեր: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Ըստ գերատեսչության ներկայացրած տվյալների՝ վարկաման նոր դեպքերի 90,5 տոկոսն անախտանիշ Է, 29 840 անախտանիշ հիվանդներից 186-ը ՉԺՀ Է ժամանել արտասահմանից, մնացածները վարակվել են երկրում: Վերջին մեկ օրում հայտնաբերված հիվանդներից 3 103-ի մոտ հիվանդությունն ընթանում է ախտանիշներով: Նրանցից 62-ը Չինաստան Է ժամանել արտասահմանից: Երկրում երկրորդ օրը շարունակ ավելանում Է վարակման նոր դեպքերի թիվը: Նախկինում Չինաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թվի առավելագույն աճ Էր արձանագրվել ապրիլի 14-ին՝ 29 411 դեպք: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին Չինաստանում կորոնավիրուս էր հաստատվել ավելի քան 31 հազար մարդու մոտ: Դրանով պայմանավորված՝ երկրի իշխանությունները շարունակում են խստացնել հիվանդության դեմ պայքարի միջոցները: Չինաստանը COVID-19-ի նկատմամբ ,զրոյական հանդուրժողականությանե քաղաքականություն է վարում:
    14:30
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
    Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին՝ մինչև կեսօր, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նշելով, որ լեռնային շրջաններում տեղումները լինելու են թաց ձյան տեսքով: Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
    14:22
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մունդիալ-2022. ի՞նչ հանդիպումներ կան նոյեմբերի 25-ին
    Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունում մեկնարկում են խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային հերթական օրը կկայանա 4 հանդիպում: Երևանի ժամանակով 14:00-ին կկայանա B խմբի Ուելս-Իրան հանդիպումը, այնուհետ` 17:00-ին կմեկնարկի A խմբի Կատար-Սենեգալ հանդիպումը: 20:00-ին միմյանց դեմ կմրցեն A խմբում ընդգրկված Նիդերլանդները և Էկվադորը: 23:00-ին էլ կկայանա Անգլիա-ԱՄՆ խաղը: A խմբի առաջատարները Էկվադորն ու Նիդերլանդներն են, որոնք ունեն 3-ական միավոր: Կատարը և Սենեգալը դեռևս միավոր չունեն: B խմբում առաջին տեղում Անգլիայի ընտրանին է (3 միավոր): 1-ական միավոր ունեն ԱՄՆ-ն և Ուելսը, Իրանը միավոր չի վաստակել:
    14:15
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը
    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 26-ին, ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 27-ի 22:00-ն փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը:
    14:07
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Անկարայի 15 հարկանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
    Անկարայի Ենիմահալլե թաղամասում 15 հարկանի շենք է այրվում: Ինչպես հաղորդում է cnnturk-ը՝ հրդեհը բռնկվել է շենքի տանիքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը սկսվել է էլեկտրական վահանակից, 3 բնակիչ ծխահարվել է: Շենքի բնակիչների խոսքերով՝ դեպքի վայր եկած հրշեջները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում, բայց կրակը մարել դեռ չի հաջողվում:
    14:00
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մարտունիում ու Մարտակերտում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչությանը
    Արցախի Հանրապետության ոստիկանությունը հաղորդում է, որ սահմանային խախտումներ են եղել Մարտունու և Մարտակերտի շրջաններում։ «Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:55-ին, Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հակառակորդը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչության ուղղությամբ՝ խոչընդոտել իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին», - նշվում է հաղորդագրությունում։
    13:53
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աբխազիայում գտնում են, որ Եվրոպայի կողմից ՌԴ անձնագրերի չճանաչումը հակասում է միջազգային իրավունքին
    Եվրախորհրդարանի որոշումը ռուսական անձնագրերը չճանաչելու վերաբերյալ, որոնք տրվել են Ռուսաստանի նոր տարածաշրջաններում, ինչպես նաև Ղրիմում և Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքներում, լիովին հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, Սուխումում լրագրողներին հայտարարել Է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: Միևնույն ժամանակ նա նշել Է, որ այդ որոշումը «չի ազդում անկախ ինքնիշխան աբխազական պետության ամրապնդման ուղեգծի վրա»: Նրա խոսքով՝ պաշտոնական Սուխումը «եվրոպական կառույցների հետ երկխոսության ընթացքում կձգտի հասնել նախևառաջ Աբխազիայի Հանրապետության քաղաքացու ազգային անձնագրի ճանաչման»: Ավելի վաղ Աբխազիայի ԱԳՆ-ն այդ առիթով իր հայտարարության մեջ Եվրոպական միությանը մեղադրել Էր «Աբխազիայի միջազգային մեկուսացման ուղղությամբ Վրաստանի հակամարդասիրական քաղաքականությանը» մասնակցելու մեջ: «Ընդունված սահմանափակումները Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում են: Եվրախորհրդարանի որոշումը խոչընդոտում Է Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների կողմից ազատ տեղաշարժման անքակտելի իրավունքի իրագործումը», - ընդգծել են Աբխազիայի ԱԳՆ-ում:
    13:52
    25.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանը հիստերիայի մեջ է. ռուս խաղաղապահներն Արցախի բնակավայրերի հայկական անուններն են նշում
    Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությունը հաստատել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումը: Միջադեպի պատճառով զոհեր ու վիրավորներ չկան։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն այլ մանրամասներ չի հայտնում: Պաշտոնական հաղորդագրությունից պարզ չէ նաև, թե որ օրն է Բաքուն խախտել հրադադարի ռեժիմը։
    13:45
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության ղեկավարության հետ
    ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն Արցախի Հանրապետություն երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ-ի, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Քննարկումների առանցքը եւ շեշտադրումն է եղել ՀՅԴ համահայկական կառույցի ողջ ներուժի ներդրումն ի սպաս Արցախի։ Արտաքին ճակատի ուղղությամբ տարվող աշխատանքներում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ընդգծել է Արցախի ինքնորոշման իրավունքի շեշտադրումը։ Տեր-Խաչատուրյանը հստակ նշել է՝ Հ․Յ․ Դաշնակցության նպատակն է՝ գործադրել ամեն ինչ, մոռացության չմատնելու Արցախի հարցը եւ վերականգնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը: Իսկ ՀՀ-ի հետ որեւէ համաձայնություն կնքման պարագայում, անհրաժեշտ է Արցախի կարգավիճակը միջազգային օրակարգում պահելու խնդրի շեշտադրումը: Ացախի հարցը մնում է այժմեական է եւ լուծման կարոտ։ Պետք է բացառել ուժի կիրառումը եւ վերակենդանացնել բոլոր այն ձեւաչափերը, որոնք կնպաստեն հարցի լուծմանը։ Հստակ է նաեւ ներքին ճակատում ՀՅԴ դիրքորոշումը։ Արցախի շահերի պաշտպանության համար պետք է լինի համահայկական համախմբվածություն։ Արցախի ժողովուրդը հոկտեմբերի 30-ի հանրահավաքով արտահայտել է իր կամքը, սակայն իշխանություններն էլ պետք է պնդեն, որ ամեն գնով բացառելու են Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը եւ աշխատելու են վերականգնել ներազգային միասնությունը։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ողջունել է Ռուբեն Վարդանյանի պետնախարարի՝ պաշտոնում նշանակվելը եւ հույս ունել, որ նոր մոտեցումներով եւ ուժերի համախմբմամբ կարելի կլինի լծվել նաեւ ներքին ճակատի խնդիրները լուծելուն։ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ ոչ միայն ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեությունն է իր աշխույժ մասնակցությունը բերում Արցախի քաղաքական կյանքին: ՀՅԴ աշխարհասփյուռ շրջանները որդեգրել են գյուղական համայնքների եւ գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաեւ ազատամարտիկների ընտանիքների օժանդակության մի շարք ծրագրեր: ՀՕՄ-ի միջոցով ՀՅԴ մեծ ընտանիքն իր օժանդակությունն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին, հաստատվել է «Արեւային Արցախ» ծրագիրը, որի շնորհիվ ՀՕՄ-ի միոցներով արեւային ջրատաքացուցիչներ է տեղադրվում գյուղական համայնքներում: ՀՕՄ-ը շարունակում է իր մանկապարտեզների ցանցի հովանավորությունը: Արցախում այժմ գործում են նաեւ ՀՄԸՄ-ի սկաուտական կառույց եւ Համազգային Մշակութային Միության գրասենյակ: Արցախի Հանրապետության ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՅԴ Արցախի ու համահայկական կառույցի դերն ու ներդրումը:
    13:43
    25.11.22
    Ավելին