Լրահոս
2022-11-25
-
Վահագնաձոր գյուղի անտառածածկ տարածքի հրդեհը մարել չի հաջողվումՆոյեմբերի 25-ին, ժամը 09։20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 24 փրկարարական ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 12 աշխատակից, Վահագնի և Վահագնաձոր գյուղերից 20 բնակիչ։ Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: *** Նոյեմբերի 24-ին, ժամը 08։10-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Մոտ 100 հա տարածքում այրվում են խոտածածկույթ և թփուտներ։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:Ավելին11:3725.11.22 -
Շոու բիզնեսՈ՞վ է դարձել մոլորակի ամենաոճային աստղը. Դա Քարդաշյանը չէՍկզբունքորեն, ոչ մի զարմանալի բան. բայց այնուամենայնիվ՝ թմբուկի զարկ… GQ ամսագրի տվյալներով՝ Բելլա Հադիդը դարձել է մոլորակի ամենաոճային աստղը։ Չնայած, մենք նրան կշնորհեինք ողջ տիեզերքի գլխավոր նորաձևության տիտղոսը։ Բացի այդ, ըստ հրապարակման, ամենաոճային աստղերի վարկանիշում ընդգրկվել են Քիմ Քարդաշյանը, Հարի Սթայլսը, Օսթին Բաթլերը և այլք։ Գրում է peopletalk.ru-ն։ «Տղամարդու հագուստ։ Կանացի։ Փողոցային ոճ։ Աշխատանքային։ Էլեգանտ։ Ծավալային։ Քչերը կարող են հագնել այն ամենը (և հանել): Քչերի մեջ է Բելլա Հադիդը, ով իսկապես կարող է հայտվել ամեն ինչով: Մեր ընտրյալը և մոլորակի մեր ամենաոճային հագնված մարդը»,- պարզաբանում է հրատարակության թիմը իրենց ընտրությունը։ Ամսագրի խմբագիրները 26-ամյա մոդելի նորաձևության գլխավոր արժանիքը տեսնում են առնականությունը կանացիորեն վերաիմաստավորելու մեջ։ Եվ շատերը լիովին պաշտպանում են այս փաստարկը, քանի որ Բելլան իսկապես վարպետորեն համադրում է կոպիտ Բերմուդայի շորտերը կաշվե բարձրաճիտ կոշիկների հետ, հմտորեն խառնում է մեկ ուսի ծավալուն սվիտերները շապիկների հետ և կրում է ժանյակավոր զգեստներ՝ կոպիտ կաշվե բաճկոնների հետ հիանալի միաձուլման մեջ. ցանկն անվերջ է: Եվ, այո, դա ավելի լավ է անում, քան շատ տղամարդիկ: Ուստի, դարձյալ, մեզ բոլորովին չի զարմացնում GQ-ի ընտրությունը։ Սկզբունքորեն, ոչ մի զարմանալի բան. բայց այնուամենայնիվ՝ թմբուկի զարկ… GQ ամսագրի տվյալներով՝ Բելլա Հադիդը դարձել է մոլորակի ամենաոճային աստղը։ Չնայած, մենք նրան կշնորհեինք ողջ տիեզերքի գլխավոր նորաձևության տիտղոսը։ Բացի այդ, ըստ հրապարակման, ամենաոճային աստղերի վարկանիշում ընդգրկվել են Քիմ Քարդաշյանը, Հարի Սթայլսը, Օսթին Բաթլերը և այլք։ «Showbiz.am»-ի փոխանցմամբ՝ գրում է peopletalk.ru-ն։ «Տղամարդու հագուստ։ Կանացի։ Փողոցային ոճ։ Աշխատանքային։ Էլեգանտ։ Ծավալային։ Քչերը կարող են հագնել այն ամենը (և հանել): Քչերի մեջ է Բելլա Հադիդը, ով իսկապես կարող է հայտվել ամեն ինչով: Մեր ընտրյալը և մոլորակի մեր ամենաոճային հագնված մարդը»,- պարզաբանում է հրատարակության թիմը իրենց ընտրությունը։ Ամսագրի խմբագիրները 26-ամյա մոդելի նորաձևության գլխավոր արժանիքը տեսնում են առնականությունը կանացիորեն վերաիմաստավորելու մեջ։ Եվ շատերը լիովին պաշտպանում են այս փաստարկը, քանի որ Բելլան իսկապես վարպետորեն համադրում է կոպիտ Բերմուդայի շորտերը կաշվե բարձրաճիտ կոշիկների հետ, հմտորեն խառնում է մեկ ուսի ծավալուն սվիտերները շապիկների հետ և կրում է ժանյակավոր զգեստներ՝ կոպիտ կաշվե բաճկոնների հետ հիանալի միաձուլման մեջ. ցանկն անվերջ է: Եվ, այո, դա ավելի լավ է անում, քան շատ տղամարդիկ: Ուստի, դարձյալ, մեզ բոլորովին չի զարմացնում GQ-ի ընտրությունը։ Ավելին11:3025.11.22 -
Կրթություն և գիտությունՄիասնական քննությունների երկրորդ փուլում 1500 դրամի փոխարեն դիմորդները վճարելու են 4500 դրամ. ԳԹԿ խոսնակՀայաստանում 2023 թվականից դիմորդները հնարավորություն կունենան միասնական քննություն հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ հունվարին սպասվող միասնական քննությանը մասնակցությունը կլինի ոչ թե պարտադիր, այլ՝ ըստ ցանկության: 2023 թվականից միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին: Առաջին փուլում դիմումների հայտագրումը կիրականացվի 2022 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը): Նա ընդգծեց, որ միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլում դիմորդները՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները, հանձնում են առավելագույնը երկու միասնական քննություն: «Միասնական քննություններ հանձնող 12-րդ դասարանի շրջանավարտը դիմում է իր դպրոցի տնօրենին, ստանում է անձնական համարը և հայտագրվում Գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կայքում: Իսկ բոլոր այն դիմորդները, ովքեր դպրոցում չեն սովորում, այսինքն՝ նախորդ տարիների շրջանավարտները արտերկրի դպրոցների շրջանավարտները, քոլեջների շրջանավարտները կարող են դիմել այդ նպատակի համար առանձնացված դպրոցների տնօրեններին և ստանալ իրենց հայտագրման անձնական համարը»,- ասաց խոսնակը: Նա հավելեց, որ ցանկացողները կարող են հայտագրվել նաև ինքնուրույն, բայց անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունեն դիմել համապատասխան դպրոցների օպերատորների օգնությանը: Անդրադառնալով միասնական քննությունների երկու փուլերի տարբերություններին՝ Խաչանուշ Գրիգորյանն ասաց, որ հունվարին իրականացվող առաջին փուլը ուսումնական տարվա վերջին իրականացվող միասնական քննությունից տարբերվում է նրանով, որ 1500 դրամի փոխարեն վճարելու են 4500 դրամ, քանի որ այն ԳԹԿ-ն իրականացնում է իր միջոցներով. կառավարությունը այս գործընթացը չի ֆինանսավորում: Ինչպես նաև տարբերությունն այն է, որ հայտագրում են միայն առարկան, ոչ թե մասնագիտությունը, այսինքն՝ մրցույթ որպես այդպիսին տեղի չի ունենում: Դիմորդը կարող է տվյալ առարկայից մեկ անգամ հունվարին հանձնել քննություն, եթե կցանկանա, երկրորդ անգամ էլ կարող է հունիսին հանձնել: Դրանից հետո ամենաբարձր գնահատականը կմասնակցի որևէ մասնագիտության համար նախատեսված մրցույթին: «Ի՞նչ է տալու այս նոր հնարավորությունը դիմորդին. նախ իրենք կծանոթանան քննության գործող կարգին, պատասխանի ձևաչափին, թեստ-գրքույկին, ձևաթուղթը լրացնելու ձևին, ինչպես նաև կարող են իրենց ժամանակը հաշվարկել: Օրինակ՝ կարող է լինել դիմորդ, ով երկու քննություն պետք է հանձնի, ու սա կարող է հնարավորություն տալ իրեն երկու քննություններից մեկը հանձնել հունվարին, ստանալ իրեն բավարարող գնահատական և կենտրոնանալ մյուս առարկայի վրա, որը կհանձնի հունիսին: Իսկ չբավարարելու դեպքում էլ կարող է երկրորդ անգամ հանձնել նույն առարկան և ստանալ բավարար գնահատական»,-պարզաբանեց ԳԹԿ մամուլի խոսնակը: Նա հավելեց՝ իսկ այն դեպքում, երբ դիմորդը երկու քննություններից մեկում կստանա անբավարար, մրցույթին կմասնակցի նրա դրական գնահատականը: Հայտագրման ավարտից հետո, երբ հայտնի լինի քննություն հանձնողների թիվը, արդեն կսահմանվեն քննական օրերը: Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:Ավելին11:2225.11.22 -
Շոու բիզնեսԻ՞նչ է կատարվում Ջենիֆեր Լոպեսի օգտահաշիվների հետ․ ավատարի փոխարեն՝ սև ֆո՞նԵրգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն Instagram-ի իր օգտահաշվից հեռացրել է բոլոր հին գրառումները, իսկ շրջանակը, որտեղ իր լուսանկարն էր, ամբողջությամբ սև է: Երգչուհու Twitter-ի, Ֆեյսբուքի և TikTok-ի օգտահաշիվներում նույնպես սև շրջանակ է լուսանկարի փոխարեն: Սովորաբար նման արարքը նշանակում է, որ նրանք պատրաստվում են ինչ-որ կարևոր հայտարարություն անել:Ավելին11:1525.11.22 -
Շոու բիզնեսՄալենան և Ռոզա Լինը ելույթ կունենան «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին. կլինի երգի պրեմիերաԴեկտեմբերի 11-ին «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բեմում կլինեն նաև Ռոզա Լինը և Մալենան։ Ռոզա Լինը կկատարի համաշխարհային հիթ դարձած «SNAP»-ը: Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր աշխարհահռչակ «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել իր «SNAP»-ը հայկական մոտիվներով: «Մանկական Եվրատեսիլի» բեմում ևս երգը կհնչի հայկական գործիքների կենդանի նվագակցությամբ և ազգային երանգներով: «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան կներկայանա նոր երգով՝ «Can’t feel anything», որի բառերի հեղինակը հենց ինքն ու Ռոզա Լինն են, իսկ երաժշտությանը հեղինակը Դավիթ Բադալյանն է:Ավելին11:0725.11.22 -
ՀասարակականՎրաերթի ենթարկված 80-ամյա կնոջ կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվելՆոյեմբերի 17-ին, ժամը 18.40-ին, «Լադա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցում վրաերթի էր ենթարկել 80-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նոյեմբերի 24-ին, ժամը 07.54-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 80-ամյա Սվետլանա Այդինյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:0025.11.22 -
Քաղաքական«Կալանք տվող» դատարանի գործունեությունը դադարեցնելուց հետո հաջորդը Հակակոռուպցիոն դատարանի հերթն է․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում խոսակցություններ են եղել, որ «կալանք տվող» դատարանի գործունեությունը դադարեցնելու գործընթացից հետո հաջորդ հերթը պետք է լինի հակակոռուպցիոն դատարանը, քանի որ նա եւս ընտրված արտակարգ դատարան է, որի նպատակը մեկն է՝ մեղադրական դատավճիռներ կայացնել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Եվրոպական միջազգային կառույցներն են քաղաքական իշխանությանը հասկացրել, թե ստեղծված դատարանն իր նպատակին չի ծառայում, ուստի դատական համակարգում արագացնում են «կալանք տվող» դատարանի գործունեությունը դադարեցնելու գործընթացը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգը եւ իրավապահ համակարգը քննարկել են մինչդատական վարույթով դատարանի գործունեությունը եւ եկել այն համոզման, որ անհրաժեշտ է փակել վերջերս ձեւավորված դատարանը: Գուցե հետանցում լինի նախկին մոդելին, երբ դատարանները հերթապահություն էին իրականացնում, եւ օրվա հերթապահ դատավորն էր քննում օրվա ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները: ՀՀ երրորդ իշխանության հետ այս քննարկման պատճառը եղել է այն, որ իրավապահ համակարգը խայտառակ բացահայտում է արել Աջափնյակի դատարանի՝ «կալանք տվող» դատավորների գործունեության մասով՝ պարզելով, թե ինչ մեխանիզմներ են գործել, եւ ինչպես է որոշվել՝ ում կալանքը որ դատավորը քննի: Նկատենք, որ 1,5 տարի առաջ «կալանք տվող» դատավորների՝ տխրահռչակ Աջափնյակ-1 դատարանում աշխատելու համար ընտրվեցին մարդիկ, որոնք խնդիր չունեին ցանկացածին կալանք «ապահովելու» հարցում: «Կալանք տվող» դատավորները հաջողությամբ կատարում էին իրենց խնդիրը, եւ քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հիմնականում բաժին էին հասնում առավել պատրաստակամներին: Այս դատարանի ստեղծման համար ջանք ու եռանդ չխնայեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, որ անփառունակ հեռացավ ԲԴԽ-ից»:Ավելին10:5225.11.22 -
ՀասարակականՆորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցն ընկել և տեղում մահացել էԵրեկ՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիրի» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/4 հասցեում գտնվող նոր կառուցվող թաղամաս, որտեղ նորակառույց շենքում հայտնաբերել են դի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/25/1227303/Ավելին10:4725.11.22 -
ՔաղաքականՀՀ ՄԻՊ-ը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեայինՄարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 22-23-ը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՄԻՊ-ից, Գլխավոր ասամբլեայի հանդիպման նպատակն էր, ի թիվս այլ թեմաների, ուսումնասիրել 2022 թվականին Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի իրականացրած գործունեությունը, առաջընթացը, ինչպես նաև քննարկել 2023 թվականի պլանավորումը և ընդունել նոր ռազմավարական ծրագիր։ Հանդիպմանը, որին մասնակցել են ավելի քան 40 երկրների մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ներկայացուցիչներ, քննարկվել են Եվրոպայում օրենքի գերակայության վիճակի վերաբերյալ ENNHRI-ի երրորդ տարեկան զեկույցը, այդ զեկույցում ներկայացված արդի մարտահրավերները, տարբեր ոլորտներում գրանցված առաջընթացը։ Ասամբլեայի շրջանակներում ազգային պաշտպանական հաստատությունները քննարկել են անվտանգության ստեղծված նոր իրավիճակներում պաշտպանների հաստատությունների մարտահրավերների մասին և համաձայնել են շարունակել աշխատանքը նախ և առաջ հաստատությունների դիմակայությունը բարձրացնելու ուղղությամբ՝ մշակելով ու հաստատելով դիմակայության ապահովման ծրագրեր։ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է այս տարվա սեպտեմբեր 13-14-ին Հայաստանի վրա տեղի ունեցած ագրեսիվ հարձակման պայմաններում ու նաև դրանից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կատարած աշխատանքն ու դժվարությունները՝ նկատի ունենալով մարդու իրավունքների խախտումների համատարած բնույթն ու պատերազմական հանցագործությունների մեծ թիվը։ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ղեկավարները քննարկել են նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի 2023 թվականի գործունեության նախնական ծրագիրը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկություններ։Ավելին10:4525.11.22 -
ԱշխարհՄեծ արագությամբ ընթացող մեքենան վրաերթի է ենթարկել կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹՄոսկվայի Կրասնոյարսկայա փողոցում մեծ արագությամբ մեքենան վրաերթի է ենթարկել կնոջ, հայտնում է Metropolitan Deptrans-ի Telegram ալիքը։ «Կրասնոյարսկայա փողոցում՝ թիվ 9 տան մոտակայքում, հետիոտնի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Տեղում աշխատում են քաղաքի օպերատիվ ծառայությունները։ Դեպքի հանգամանքները և տուժածների մասին տեղեկությունները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Deptrans-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ մարդիկ իջնում են ավտոբուսից և քայլում չկարգավորվող անցումով: Այս պահին մեքենան մեծ արագությամբ տապալում է հետիոտնին։ Հավելվում է, որ երթեւեկության խոչընդոտ չկա, ավտոճանապարհն ազատ է։ Ավելի ուշ Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ վարորդական իրավունք չունեցող դեռահասը մեքենա է գնել, որով վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով ճանապարհն անցնող կնոջը։ Գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան 17-ամյա մի տղա, չունենալով վարորդական իրավունք, նստել է Toyota Corolla-ի ղեկին և Կրասնոյարսկայա փողոցում տապալել 30-ամյա մի կնոջ, ով ճանապարհն անցնում էր չկարգավորվող հետիոտնային անցումով. Տուժածը հոսպիտալացվել է։ «Անչափահասի խոսքով՝ ինքը մեքենան գնել է նոյեմբերի սկզբին՝ թաքցնելով իր տարիքը։ Արևելյան վարչական շրջանի դատախազությունը սկսել է վթարի հանգամանքների հետաքննությունը, ինչպես նաև պարզել պատճառներն ու պայմանները, դեռահասի կողմից տրանսպորտային միջոցը ձեռք բերելու և օգտագործելու հանգամանքները»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին10:3725.11.22 -
ԱշխարհԲրազիլական քաղաքի քաղաքապետն աշխատավայրում գնդակահարվել էՀինգշաբթի օրը իր աշխատավայրում գնդակահարվել է Լաջեադո դու Բուգրե քաղաքի (Ռիո Գրանդե դու Սուլի հարավային նահանգ) քաղաքապետ Ռոբերտո Մասիլ դոս Սանտոսը։ Այս մասին հայտնում է Folha de S.Paulo թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիմակով զինված տղամարդը տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 11-ին ներխուժել է պաշտոնյայի աշխատասենյակ և կրակ բացել այնտեղ գտնվող պրեֆեկտի և քաղաքապետարանի աշխատակցի վրա։ Դրանից հետո հարձակվողը մեքենայով փախել է անհայտ ուղղությամբ։ Քաղաքի ղեկավարը, ով այս պաշտոնում վերընտրվել էր 2020 թվականին, տեղում մահացել է, աշխատակիցը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է։ 2019 թվականին Լաջեադո դու Բուգրեում գնդակահարվել է տեղի առողջապահության վարչության պետը։ Այնուհետեւ հարձակվողին ձերբակալել են հանցագործության վայրում։Ավելին10:3025.11.22 -
ՔաղաքականՆախկին գլխավոր դատախազը Արցախի իշխանություններին առաջարկ է արել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ անգործ է: «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Արթուր Դավթյանն Արցախի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել Արցախում պաշտոնավարելու: Այսինքն՝ նախկին դատախազը պատրաստ է մշտական բնակության վայրը փոխել եւ մեկնել Արցախ: Սակայն այս պահի դրությամբ դեռ որոշված չէ՝ որտեղ հնարավոր կլինի օգտագործել իրավաբանական գիտելիքներ ունեցող Արթուր Դավթյանի պոտենցիալը: Կամ արդյո՞ք Դավթյանի առաջարկն ընդհանրապես կընդունվի, եւ նա պաշտոն կստանա Արցախում: «Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, փորձեց Արթուր Դավթյանից մեկնաբանություն ստանալ այս թեմայի առնչությամբ, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր հաղորդագրություններին: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին գործարար Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի Պետական նախարար, եւ ողջ կառավարումը, բացի ուժային հատվածից, իրականացնելու է Մոսկվայից Ստեփանակերտ մեկնած Ռուբեն Վարդանյանը: Ուժային կառույցների վերահսկողությունը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերահսկողության տակ»:Ավելին10:2225.11.22 -
ՔաղաքականՈւնենք ՄԵԿ հոգուց կազմված իշխանություն. Վահե ՀովհաննիսյանԱյլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը, շարունակելով «Հայկական օրակարգ. հինգ քայլ՝ իրավիճակը փոխելու համար» հոդվածը, գրում է. Ունենք ՄԵԿ հոգուց կազմված իշխանություն և բազմաթիվ գրագետ ու պարկեշտ մարդկանցից կազմված, բայց` սպառված ձևաչափերով ընդդիմություն։ Հետևաբար, ՄԵԿ հոգին հաղթում է։ Սա բացառիկ ռիսկային վիճակ է, որը ստեղծում է համատարած անորոշության և հուսալքության մթնոլորտ ու նոր աղետի նախաշեմ։ Խորհրդարանական կառավարման պայմաններում ցանկացած ընդդիմության օրակարգում է արտահերթ ընտրությունը։ Արտահերթ ընտրութան «սպառնալիքը» իշխանության զսպաշապիկն է, ամենազսպող գործիքն է իշխանության գլխին։ Այսօր Հայաստանում ընդդիմության ձևաչափերը ոչ միայն պատրաստ չեն արտահերթ ընտրությունների, այլև՝ ակնհայտորեն չեն ուզում, խուսափում են։ Սա անոմալիա է։ Նման վիճակը է´լ ավելի անբռնազբոս է դարձնում ՄԵԿ հոգուն, որը շատ լավ է հասկանում այս նրբությունը։ Ընդդիմադիր ձևաչափերը հոգեբանական նախաձեռնությունը տվել են ՄԵԿ հոգուն։ Եթե այսքանից հետո, տարբեր փուլերով պայքարից հետո ընդդիմադիր ձևաչափերը պատրաստ չեն ընտրություններին, ավելին՝ խուսափում են դրանից, ապա դա ուղիղ ազդակ է, որ առկա են էական սխալներ, և այս ձևաչափերն այլևս կենսունակ չեն։ Նոր ընդդիմադիր ձևաչափեր, և իհարկե՝ դիմադրություն Ընդդիմության մարդկային, որակական, մասնագիտական ռեսուրսը շատ մեծ է։ Շատ ավելի մեծ է պոտենցիալը՝ նոր դեմքերով ու նոր հանրային շրջանակներով ուժեղանալու և վճռորոշ միավոր դառնալու համար։ Բայց առանց նոր ձևաչափերի՝ ժողովրդին արթնացնելու խնդիրը չի լուծվելու։ Ընդդիմության ընկալումը պետք է փոխվի. բոլոր նրանք, ովքեր գիտակցում են, որ կանգնած ենք նոր աղետի շեմին և պետականության կորստի շեմին, նրանք բոլորն ընդդիմություն են։ Այսօր չկա այդ ահռելի ռեսուրսի ինտեգրված աշխատանքի մեխանիզմը։ Այսօրվա ձևաչափերը քաղաքական ռուդիմենտներ են՝ ստեղծված այլ իրավիճակում, այլ նպատակներով։ Ընդդիմադիր դաշտի վերափոխումներով պետք է լուծվեն մի քանի հստակ խնդիրներ։ Խնդիր առաջին. Բացել դռները լայն շերտերի համար, կարող անհատների, մտահոգ մարդկանց, ակտիվ շրջանակների ու համակիրների առաջ։ Ընդդիմության այսօրվա «հոմոֆոբ» փակ ձևաչափերն են իշխանության լկտիության պատճառը։ Խնդիր երկրորդ. Ընդդիմադիր նոր ձևաչափերը պետք է շատ արագ լուծեն արտահերթ ընտրություններին պատրաստ լինելու խնդիրը։ Մի քանի ամսում թե´ իշխանության, թե´ բոլոր այլ էլիտաների համար պետք է պարզ դառնա, որ ընդդիմությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների, չի վախենում, չի խուսափում դրանցից։ Սա դեռ չի նշանակում, որ արտահերթ ընտրություններ կլինեն, բայց սա էապես կփոխի մթնոլորտը երկրում։ Սա կհանգեցնի նրան, որ իշխանության որակը տեսանելիորեն կփոխվի՝ կդառնա ավելի զգուշավոր, ավելի զուսպ։ Իշխանությունը հենց զգաց արտահերթ ընտրությունների ռիսկը, կդառնա ավելի կաշկանդված՝ թե´ բանակցություններում, թե´ ներքին կյանում։ Ավելի երկար կմտածի՝ «անոնսով» քրեական գործեր հարուցելիս, պատգամավորներին մանդատից զրկելու՝ անոնսվող սպառնալիքներից, պատվերով քրեական գործեր հարուցելիս, և ընդհանրապես՝ ավել-պակաս խոսելուց առաջ։ Խնդիր երրորդ. Պետք է սկսվի մեծ փաստաթղթի մշակում՝ «Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը» պայմանական անունով։ Այն պետք է ներառի բոլոր հարցերը՝ ասել է թե՝ ընդդիմությունը սկսում է աշխատել, ոչ թե «Մեր» օրակարգով, այլ՝ քաղաքացու։ Անվտանգություն, Արցախ, արտաքին քաղաքականություն, ներքին բարեփոխումներ, տնտեսություն, սփյուռք, մարզերի զարգացում, բիզնես և այլն, և այլն։ Քաղաքացուն հուզող և պետության համար կարևոր բոլոր հարցերը պետք է ներառված լինեն։ Խնդիր չորրորդ. Փաստաթղթի մշակումն ինքը հենց քաղաքական-հանրային պրոցես է, որում պետք է ներգրավվեն բազմաթիվ ոլորտային մասնագետներ՝ իրենց շրջանակներում, երկրի սահմաններում և երկրից դուրս հեղինակություն վայելող մարդիկ։ Փաստաթղթի մշակումը պետք է ուղեկցվի փակ և հրապարակային քննարկումներով, որոնց մասնակից պետք է դառնան հանրային տարբեր շերտեր, և ի վերջո՝ ողջ հասարակությունը։ Լայն մասնակցային պրոցեսը և միասնական ապագայի քննարկումները, բանավեճը ամենահուժկու քաղաքական պրոցեսն է, միջընտրազանգվածային երկխոսությունը, որի դեմ իշխանությունը լինելու է անուժ։ Խնդիր հինգերորդ. Միասնական տեղեկատվական կենտրոն. 100 խելոք անհատի հնչեցրած մտքերը կաթիլ են, եթե դրանք մնում են անհատական կարծիքի մակարդակում։ Միասնական միավորի անունից և միասնական գործունեության շրջանակներում հնչեցված՝ 100 խելոք անհատի մտքերն արդեն 9-րդ ալիք է, որը կփոխի առկա տրամադրությունները, անօգնական հոտային վիճակում գտնվող հասարակությունից կսարքի մոտիվացված, պայքարող հասարակություն։ Կարվի՞ արդյոք այս ամենը Հինգ քայլ՝ գրագետ տեխնոլոգիական լուծումներով, և կունենանք լրիվ այլ վիճակ։ Կունենանք նոր տրամադրություններ մեր երկրում՝ նոր լուծումների հնարավորություններով։ Մենք պետք է դուրս գանք այսօրվա մանր, բամբասանքային, «մանդատա-օրակարգային» պատկերացումներից։ Կգնա՞նք այս ճանապարհով, դժվար է ասել, որովհետև լինելու է մեծ դիմադրություն։ Ընդ որում իշխանությունն այդտեղ ոչ մի կապ չունի։ Մեծ հաշվով, կա երկու ճանապարհ. կա´մ գնալ էական փոփոխությունների, կա´մ ազգովի սպասել նոր աղետի։ Վերջինը հենց այն է, ինչ այսօր անում ենք»։Ավելին10:1525.11.22 -
ՔաղաքականՄտավախություն կա, որ Ադրբեջանը «Լաչինի միջանցքը» կա՛մ կփակի, կա՛մ այնտեղ անցակետ կտեղակայի. Տիգրան ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի իշխանությունը վերջին օրերին բարձրաձայնում է «Լաչինի միջանցքի» շուրջ խորացող խնդրի մասին, մասնավորապես, մտավախություն կա, որ Ադրբեջանը կա՛մ այն կփակի, կա՛մ այնտեղ անցակետ կտեղակայի։ Այս թեմայի և նման սպառնալիքի մասին ամիսներ առաջ եմ խոսել, առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը հանձնվելուց ու Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությունից հետո, միջանցքը պարզապես վերածվել է զուտ ճանապարհի։ Հայաստանի իշխանությունն առանց համապատասխան երաշխիքների համաձայնվել է երթուղու փոփոխության՝ հանձնելով նաև հայկական բնակավայրերը։ Իրադրությունն այնպիսի կրիտիկական վիճակի է հասել, որ նույնիսկ Հայաստանի իշխանությունն է խոստովանում, որ «Լաչինի միջանցքում» 5 կմ-ոց բուֆերային գոտին, որը սահմանված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, չի պահպանվում, իսկ ադրբեջանցիները ճանապարհամերձ հատվածներում մարտական դիրքեր են տեղակայել։ Դրանք այնպիսի հատվածներում են, որ երթևեկելիս նկատելի չեն, սակայն այնպիսի տեղակայում ունեն, որով խախտվում է միջանցքային տրամաբանությունը։ Հայաստանի իշխանության հանձնողական քաղաքականության հետևանքով ոչ միայն ընդլայնվում են ադրբեջանական պահանջները, այլև դրանք քայլ առ քայլ իրագործվելով նոր սպառնալիքներ են ստեղծում և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար»։Ավելին10:0725.11.22 -
«Դիլիջանի ազգային պարկ»-ի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 25 փրկարարՆոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է N զորամասի 15 զինծառայող։ Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ փրկարարների և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարարական ծառայող և «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից:Ավելին10:0025.11.22 -
ԱրցախՓաշինյա՞նն է ազդել Հարությունյանի որոշման վրա, թե՞ Ալիևը. Արցախը մնում է նախագահականՔաղաքական միտքը փորձում է հասկանալ՝ ինչո՞ւ է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հետ կանչել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով, ըստ էության, նախագահականից կիսանախագահական կառավարման համակարգի պետք է անցներ Արցախը: Հարությունյանը պետք է հեռանար, պետնախարար Ռուբեն Վարդանյանին անցներ իշխանությունը:Ավելին09:4525.11.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Պատերազմից հետո Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործում: «Ժողովուրդ» Ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Արփի Դավոյանն «Ընտրական օրենսգրքի» մասին օրինագիծ է ներկայացրել: «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանն իր խորհրդական է նշանակել «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանին: «Հրապարակ» Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը եւ նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը MAN Truck & Bus SE ընկերության հրավերով մեկնել են Լեհաստանի Ստարախովիցե քաղաք։ «Ժողովուրդ» «Կալանք տվող» դատարանի գործունեությունը դադարեցնելուց հետո հաջորդը Հակակոռուպցիոն դատարանի հերթն է: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Էկոնոմիկայի նախարարի նախկին առաջին տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանի հետ:Ավելին09:3025.11.22 -
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 25-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:Ավելին09:0525.11.22 -
ՀասարակականՀրդեհի երկրորդ ահազանգը Դիլիջանից. այրվել է «Թաղտա» կոչվող հանդամասի խոտածածկույթըՆոյեմբերի 24-ին, ժամը 20։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Թաղտա» կոչվող հանդամասի վերջնամասում հրդեհ է բռնկվել:Ավելին00:1025.11.22 -
Հասարակական24 ժամ ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին00:0025.11.22