Լրահոս

2022-11-25
  • Img default alt hy
    Երևան
    Երևանում գործարկվելու են տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ
    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի Շիրազի – Մազմանյան – Չաուշի փողոցների – Սիլիկյան խճուղու շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում հետիոտների անվտանգության ապահովման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության հոսքերի կարգավորման նկատառումով նոյեմբերի 26-ից գործարկվելու են տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ:
    19:50
    25.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Թող սրտի դեղեր խմեն, հանգստանան». ընդդիմության խորհուրդը՝ իշխանությանը
    Ազգային ժողովի նախագահը ստացել է Արամ Վարդևանյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը: «Հայաստան» խմբակցության պատգամավորն այսօր էր ֆեյսբուքի իր էջում գրել, որ վայր է դնում մանդատը: Ընդդիմությունը հիմարություն է համարում այն, որ իշխանությունը փորձում է ընդդիմադիր յուրաքանչյուր պատգամավորի մանդատից հրաժարվելը ներկայացնել որպես ընդդիմության պառակտման վկայություն:
    19:40
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին
    Նոյեմբերի 25-ին, ժամը 18։12-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալներով կա 1զոհ և 3 տուժած:
    19:38
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու նախագծի լրամշակման աշխատանքները ընթանում են ՌԴ-ի ակտիվ ներգրավվածությամբ. Կոպիրկին
    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագծի լրամշակման աշխատանքներն ընթանում են Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին: ՌԴ դեսպանն ընդհանուր առմամբ դրական գնահատական տվեց ՀԱՊԿ նիստի ընթացքում կատարված աշխատանքներին: «Ընդհանուր առմամբ, տպավորությունը դրական էր: Այս պահին պատրաստ չեմ տալ ինչ-որ մեկնաբանություն, բայց հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ընդհանուր առմամբ դրական գնահատական է տվել այն աշխատանքներին, որոնք եղել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում: Նշեմ նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բավականին դրական է գնահատել այս տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը: Կարծում եմ՝ սրան ավելացնելու բան չունեմ»,- ասաց Կոպիրկինը: Հարցին, թե Ռուսաստանը քայլեր կձեռնարկի, որպեսզի ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու նախագծի լրամշակման աշխատանքները արագանան, դեսպանը պատասխանեց. «Այդ աշխատանքը իրականացվում է, և այդ աշխատանքը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ»,- ընդգծեց Կոպիրկինը: Հարցին՝ թե արդյոք բավարար քայլեր ձեռնարկվում ե՞ն ռուսական և հայկական կողմից արտաքին մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ և որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները նույն բարձր մակարդակի վրա մնան, Կոպիրկինը պատասխանեց. «Իմ կարծիքով շատ բան է արվում, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն պահպանվեն, այլև ամրապնդվեն և հարմարվեն նոր իրողությանը և նոր աշխարհին: Հավատացեք՝ դա շատ բարդ է, և երկու կողմից պահանջում է մեծ համբերություն, համառություն, կամք: Իմ կարծիքով այդ բոլոր հատկանիշները հաջողվում է դրսևորել: Իհարկե, կա խնդիր, չէր կարող չլինել, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների պահպանման, ամրապնդման և զարգացման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են պատշաճ մակարդակով»,- ասաց Կոպիրկինը:
    19:34
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սահակաշվիլիի առողջության փորձաքննությունը վկայում Է նրա թունավորման մասին
    Բանտարկության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առողջության բժշկական եզրակացության վերլուծությունը վկայում Է նրա հավանական թունավորման մասին, հայտնել Է փորձաքննություն անցկացրած «Էմպատիա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Մարիամ Ջիշկարիանին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Բժշկական եզրակացությունը բաղկացած Է 188 Էջից, նաև ուսումնասիրվել են 3 հազար Էջ փաստաթղթեր, ստացվել Է (Սահակաշվիլիի) մազերի փորձաքննությունն Ամերիկայից: Բոլոր ուսումնասիրված փաստաթղթերի հիման վրա եզրակացնում ենք, որ նրա առողջության վատթարացման պատճառը, մեծ հավանականությամբ, թունավորումն Է», - ասել Է Ջիշկարիանին: Նրա խոսքով՝ Սահակաշվիլիի օրգանիզմում սնդիկի մակարդակը թույլատրելի սահմանները գերազանցում Է 42 տոկոսով, հայտնաբերված Է թունավորում նաև այլ նութերով. նախկին նախագահի կյանքի պահպանման նպատակով նրան անհրաժեշտ Է թույլ տալ մեկնել արտասահման բուժման: Ջիշկարիանին նաև նշել Է, որ Սահակաշվիլիի առողջության մասին ամբողջ տեղեկատվությունը հանձնվել Է Վրաստանի նախագահի վարչակազմին: Ավելի վաղ Սահակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին, ինչպես նաև նախկին նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտնել էին ծանր մետաղներով, այդ թվում՝ սնդիկով նրա հնարավոր թունավորման մասին: Նրանց տվյալներով՝ այդ մասին Է վկայում «Էմպատիա» ոչ կառավարական կազմակերպության բժշկական եզրակացությունը, որն առայժմ չի հրապարակվել և պատրաստվում է՝ ներկայացվելու օտարերկրացի փորձագետներին: Վրաստանի իշխանությունները կոչ են անում ձեռնպահ մնալ Սահակաշվիլիի հնարավոր թունավորման մասին վաղաժամ եզրակացություններից և պլանավորում են անցկացնել առանձին թունաբանական փորձաքննություն:
    19:30
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ` Ձյունաշող գյուղից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհին
    Նոյեմբերի 25-ին, ժամը 14։58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձյունաշող գյուղից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:46-ին, մարվել՝ 17:03-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։
    19:20
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը մարվել է
    Նոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին, մարվել՝ 18։49-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 36 փրկարարական ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 ջրատար։ Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը։
    19:16
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    31-ամյա վարորդը Nissan Serena-ով բախվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին
    Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Վարդգես Հ-ն իր վարած Nissan Serena մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի հատվածում՝ Դավիթաշենի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է պաշտպանիչ բետոնե սյուներին, դրանցից մի քանիսը կոտրել և կողաշրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/25/1227354/
    19:14
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Toyota-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
    Այսօր՝ նոյեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Դավիթ Անհաղթ-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի է վրաերթի ենթարկել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/25/1227351/
    19:12
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է
    Նոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 փրկարար ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին: Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը։ Նոյեմբերի 24-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին․ փրկարարների և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարար ծառայող և «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից:
    19:10
    25.11.22
    Ավելին
  • Հասարակական
    «Լունապարկում» տուժած քաղաքացու գլուխը վիրահատել են
    Լունապարկում ատրակցիոնի վրայից ընկած քաղաքացու գլուխը վիրահատել են: Հիվանդանոցից «Հայլուր»-ին հայտնել են, որ տուժածը Մոլդովայի՝ 29 տարեկան քաղաքացի է, այս պահին միացված է արհեստական շնչառության սարքին:
    19:00
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» հիմնադրամի 25-րդ Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրվել է 11 մլն դոլար
    Նոյեմբերի 24-ին «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի ներքո տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է 11 003 439. 51 ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» հիմնադրամից: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Հարկ ենք համարում նշել, որ դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին: «Հեռուստամարաթոն 2022»–ի շրջանակում Հայաստանից եւ Արցախից հանգանակվել է 1 000 280.51 ԱՄՆ դոլար, ԱՄՆ–ի տեղական մարմինը հավաքագրել է 5 000 250 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3 284 000 ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 700 000 ԱՄՆ դոլար, Կանադայի (Տորոնտո) տեղական մարմինը 547 272 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ նվիրատվություններ են կատարվել հետեւյալ երկրներից՝ Կանադայի (Մոնրեալ) 204 000 ԱՄՆ դոլար, Բրազիլիա 100 000 ԱՄՆ դոլար, Շվեյցարիա 80 000 ԱՄՆ դոլար, Գերմանիա 52 660 ԱՄՆ դոլար, Արգենտինա 25 000 ԱՄՆ դոլար, Ավստրիա 6 144 ԱՄՆ դոլար, Ռումինիա 3 833 ԱՄՆ դոլար: «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն Հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաեւ սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը: Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին եւ նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի եւ Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ բարելավվել է մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքը:
    18:56
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 25-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 25-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.08 դրամ է, վաճառքը՝ 403.86 դրամ: Եվրոյի առքը միջինը 404.19 դրամ է, վաճառքը՝ 420.81 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.20 դրամ է, վաճառքը՝ 6.71 դրամ:
    18:50
    25.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Էրդողանը չպետք է խուսափի պատասխանատվությունից». ԱՄՆ-ը կվերանայի հարաբերությունները Թուրքիայի հետ
    «Մենք չենք կարող թույլ տալ Էրդողանին խուսափել Սիրիայում շարունակվող ագրեսիայի պատասխանատվությունից», թվիթել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, կոչ արել Վաշինգտոնին վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ըստ Փալոնի՝ Թուրքիան Սիրիայում կանխամտածված գործողություններ է արել, որի հետեւանքով քաղաքացիներ են զոհվել:
    18:40
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լուսանկարում պատկերված տղամարդը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում
    ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսանկարում պատկերված տղամարդը որոնվում է՝ քրեական վարույթի շրջանակներում:
    18:30
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ի դռներն Ուկրաինայի համար մնում են բաց. Ստոլտենբերգ
    Հյուսիսատլանտյան դաշինքի դռները բաց են մնում Ուկրաինայի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նոյեմբերի 29-30-ը Բուխարեստում կայանալիք նիստի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում: «ՆԱՏՕ-ի դռները բաց են: Եվ դա ոչ միայն խոսքով, մենք դա ցույց ենք տվել գործողություններով», - ասել Է նա: Ստոլտենբերգը հիշեցրել է, որ վերջին տարիներին դաշինք են ընդունվել Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան, իսկ 2022 թվականին ՆԱՏՕ են հրավիրվել Ֆինլանդիան և Շվեդիան: «Այս որոշումներով մենք ցույց ենք տվել, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, և որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ընդլայնման վետոյի իրավունք չունի: Սա նաև ուղերձ է Ուկրաինային: 2008 թ.-ին Բուխարեստի գագաթնաժողովի ժամանակ մենք որոշեցինք, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Իսկ անդամակցության ճանապարհով առաջ շարժվելու համար հարկավոր է աշխատել նրանց հետ քաղաքական գործընկերության դաշտում, ինչպես նաև պրակտիկ աջակցություն ցուցաբերելով», - ասել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը, սակայն, շեշտել է, որ հրատապ խնդիրը Կիևին ռազմական աջակցության տրամադրում է բոլոր դաշնակիցների կողմից, որպեսզի Ուկրաինան հաղթանակ տանի: Ստոլտենբերգի խոսքով՝ Ուրաինայի ԱԳՆ ղեկավարը հրավիրված Է Բուխարեստի առաջիկա նիստին՝ երկրին ցուցաբերվող աջակցության քննարկման համար: Բացի դրանից, հանդիպմանը կմասնակցեն Վրաստանի, Մոլդովայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները: Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն կարողացել Է Արևելյան Եվրոպայում զգալիորեն ընդլայնել Ուկրաինային անհրաժեշտ խորհրդային նմուշի ռազմամթերքի արտադրությունը:
    18:20
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մունդիալ-2022. Իրանի հավաքականը ավելացված ժամանակում հաղթանակ կորզեց Ուելսից
    Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում (B խումբ) միմյանց դեմ մրցեցին Ուելսի և Իրանի ընտրանիները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ար-Ռայան քաղաքի «Ահմադ Բին» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Իրանի ընտրանու ֆուտբոլիստներին նույնիսկ հաջողվեց գնդակն ուղարկել մրցակցի դարպասը, սակայն մրցավար VAR համակարգի միջոցով գնդակը չեղարկեց` գրանցելով խաղից դուրս վիճակ: Խաղակեսի միջնամասում լավ հնարավորություն ուներ նաև Ուելսի ընտրանին, սակայն ուելսցիներն արդյունավետ չիրացրեցին հարմար դիրքում վաստակած ստանդարտ դիրքը: Գնդակին տիրելու առավելությունն Ուելսի հավաքականինն էր, սակայն առավել սուր էին ստացվում Իրանի հավաքականի հակագրոհները: Թիմերը հանդերձարան գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում Իրանի ընտրանու ֆուտբոլիստները սկսեցին առավել վստահ գործել. խնդիրը միայն գրոհների եզրափակման մեջ էր՝ բացակայում էր վերջին, դիպուկ հարվածը: Ուելսի հավաքականի գրոհները չէին էլ հասնում անգամմրցակցի փոքր տուգանային հրապարակին: Երբեմն Իրանի ընտրանին մեծ ուժերով պաշտպանվում էր: Հանդիպման վերջնամասում վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ Ուելսի հավաքականի դարպասապահ Հենեսին: Իրանի հավաքականը քանակական առավելությունը գոլի վերածեց խաղի ավելացված ժամանակի վերջին րոպեին: Հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ Չեշմին: Քիչ անց Իրանի հավաքականը խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռեզային: Ուելս-Իրան` 0:2: Խմբային փուլի վերջին տուրում` նոյեմբերի 29-ին, Ուելսի ընտրանին կմրցի Անգլիայի, իսկ Իրանի հավաքականը` ԱՄՆ ընտրանու դեմ: Այս խաղից հետո Իրանի թիմ երկրորդ տեղում է և ունի երեք միավոր, Ուելսը վերջինն է` մեկ միավորով: Ավելի ուշ կկայանա Անգլիա-ԱՄՆ հանդիպումը:
    18:10
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շվեյցարիան 960 հազար ֆրանկ կհատկացնի Հայաստանին՝ Ադրբեջանի վերջին ագրեսիայից տուժած համայնքներին աջակցելու համար
    Շվեյցարիայի կառավարությունը նոյեմբերի 23-ին հաստատել է Հայաստանին, որպես օգնություն, 960.000 շվեյցարական ֆրանկի հատկացումը, որպեսզի աջակցի նրա սահմանամերձ համայնքներին՝ մեղմելու վերջին ռազմական բախումների ազդեցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչությունից, մանրամասնելով, որ «Հայաստանի սահմանամերձ համայնքների տոկունություն և տնտեսական վերականգնում - REBCA» ծրագրի շրջանակում, որպես իրականացնող կողմ, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հետ` Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, Շվեյցարիան անհապաղ մարդասիրական և երկարաժամկետ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին։ 12 ամիս տևողություն ունեցող REBCA մարդասիրական ծրագիրը կպաշտպանի և կվերականգնի Հայաստանի տարածքում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց ապրուստի միջոցները և տնտեսական ռեսուրսներ կտրամադրի ճգնաժամային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը բարելավելու համար: Ծրագրի թիրախում են Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) խոշորացված համայնքների հակամարտությունից տուժած 15 սահմանամերձ բնակավայրեր, որոնց ավելի քան 1000 տնային տնտեսությունների կարիքներին ուղղակի արձագանքում կլինի։ Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող REBCA ծրագիրը համատեղ մշակվել և իրականացվում է WFP-ի կողմից` Վորլդ Վիժն Հայաստան (WVA) կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի (CDF) և Ռազմավարական զարգացման գործակալության (SDA) ներգրավմամբ։ Ծրագրին կաջակցեն նաև Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ընտրված թիրախային տարածաշրջանների տեղական իշխանությունները:
    18:00
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մայրաքաղաքում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
    Նոյեմբերի 22-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք։ Մասնավորապես, մայրաքաղաքի Արցախի փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 34-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ մոտ 7 գրամ ընդհանուր քաշով մարիխունայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով, և կաթուցիչ։ Ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում ծառայություն իրականացրած պարեկները։ Նրանք Րաֆֆու փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փաթեթ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Երկու դեպքով էլ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    17:50
    25.11.22
    Ավելին