Լրահոս
Աշխարհ
14:48
25.11.22
86

Հրացանով անցորդներին սպանած տղամարդը խնդիրներ է ունեցել նախկին կնոջ հետ. Կրիմսկի ողբերգությունը

Ռուսական Կրիմսկում տեղի ունեցած ողբերգության փաստով քրեական գործ է հարուցվել: Քաղաքի «Սլավյանսկի» առևտրի կենտրոնի մոտ ցերեկը մի տղամարդ հրացանից կրակել էր իր երկու ծանոթների ուղղությամբ, սպանել նրանց: 

Սպանել էր նաև պատահական մի անցորդի, որի ինքնությունը դեռ պարզված չէ, և վիրավորել 61-ամյա մի քաղաքացու, որին տեղափոխել էին հիվանդանոց: Երեքին սպանելուց և մեկին վիրավորելուց հետո հրաձիգը ինքնասպան էր եղել, հայտնել էր Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը: