Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:37
25.11.22
93

«Հայաստանն ու Իրանը չեն արգելափակի Զանգեզուրի միջանցքը»․ Ալիև

Img default alt hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանն «ի վիճակի չէ արգելափակել Զանգեզուրի միջանցքը»։

«Զանգեզուրի միջանցքը քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այդ միջանցքը», - «Aysor.am»-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը։

Նրա խոսքով, Իրանը նույնպես չի խանգարի Զանգեզուրի միջանցքի գործարկմանը։

«Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա նույնպես դա չի անի՝ հաշվի առնելով իր հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ, որովհետև այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ, ընդհակառակը, միայն ի շահ՝ բոլոր շահագրգիռ կողմերի», - նշեց նա։