Լրահոս

2022-11-25
  • Քաղաքական
    «Ադրբեջանցիները Լաչինի միջանցքով ականներ են տեղափոխում և մեղադրում Հայաստանին». Մարուքյան
    «Ադրբեջանցիները Ջերմուկից Լաչինի միջանցքով ականներ են տեղափոխել Սարիբաբա, որպեսզի հայկական կողմին մեղադրեն Լաչինով զինամթերք տեղափոխելու համար»: Այս միտքը Հայաստանի վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է գրել իր թվիթերյան էջում: Նա հարց է տվել՝ Սարիբաբան ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցել օգոստոսին, ինչո՞ւ է Ադրբեջանը նոյեմբերին հայտնում այնտեղ նոր ականներ գտնելու մասին:
    13:22
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ես հիմարների հետ եմ»․ Ալիսոնը՝ ՀԱՊԿ-ի դեմ բողոքի ակցիայում․ «Panorama.am»
    Panorama.am-ը գրում է․ Ամերիկահայ Ալիսոն Թահմիզյան Միուսն այսօր Ազատության հրապարակում էր, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի ու Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի ակցիան։ Բայց Ալիսոնը եկել էր այնտեղ ոչ թե միանալու բողոքին, այլ իր անհամաձայնությունը հայտնելու ակցիայի ընթացքում հնչեցրած հայտարարություններին։ «Եթե ոչ ռուսը, ապա թուրքը կգա Հայաստան, Արցախ, եթե ոչ ՀԱՊԿ-ը, ապա ՆԱՏՕ-ն, իսկ ՆԱՏՕ նշանակում է Թուրքիա: Ամեն բան այնքան պարզ է։ Ես հատուկ մեսիջով էի այնտեղ գնացել։ Չգիտեմ՝ հասկացա՞ն ինձ, իմ մեսիջը, թե՞ ոչ»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Ալիսոնը։ Մինչ նա բեմում կանգնած էր «Ես հիմարների հետ եմ» գրությամբ պաստառով, հավաքվածների մի մասը ծափահարում էր ելույթ ունեցողների համար։ Նա աստիճաններին կանգնել էր մի տղայի կողքին, որը ձեռքին պահել էր «ՀԱՊԿ-ը սպանում է մեր զինվորներին» գրությամբ պաստառը։
    13:15
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Նոյեմբերի 24-ին ավելի շատ տղաներ են ծնվել, քան աղջիկներ
    Նոյեմբերի 24-ին Երևան քաղաքում ծնվել է 65 երեխա՝ 34 տղա և 31 աղջիկ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
    13:07
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նեյմարը կշարունակի՞ ելույթները Մունդիալում․ Բրազիլիայի հավաքականի մարզիչը մեկնաբանել է
    Բրազիլիայի ֆուտբոլի ազգային ընտրանու և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կշարունակի ելույթներն աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է Reuters-ը` մեջբերելով Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեի խոսքերը. «Մենք վստահ ենք, որ Նեյմարը կշարունակի խաղալ, նա կշարունակի հանդես գալ աշխարհի առաջնությունում: Վստահ եմ, որ նա կհաղթահարի այս ամենը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սերբիայի հետ խաղում: Հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Նեյմարը փոխարինվել է 79-րդ րոպեին։
    13:00
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մասկը Twitter-ի կասեցված օգտահաշիվների համար համաներում է հայտարարել
    Ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկը, ով վերջերս դարձել է Twitter սոցիալական հարթակի սեփականատերը, համընդհանուր համաներում է հայտարարել Twitter-ի կասեցված օգտահաշիվների համար: Մասկի այս քայլը մտավախություններ է առաջացրել, որ «ատելություն տարածողները» կվերադառնան այս սոցիալական հարթակ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է The Guardian պարբերականից: Twitter-ի նոր սեփականատերն ասել է, որ արգելափակված օգտատերերի համաներումը կսկսվի հաջորդ շաբաթ: Նման որոշում Մասկը կայացրել է իր էջում անցկացրած հարցման արդյունքներով: Քվեարկողները պատասխանում էին այն հարցին՝ արդյոք պետք է ընդհանուր համաներում շնորհել օգտահաշիվներին, եթե նրանք «չեն խախտել օրենքը կամ չեն զբաղվել աղաղակող սպամի տարածմամբ»: Մասկը չի հստակեցրել, թե որ օրենքները նկատի ունի։ Հարցման տակ քվեարկել է ավելի քան 3.1 մլն օգտատեր, 72%-ը՝ համաներման օգտին: Քվեարկության արդյունքների մասին Մասկը հայտնել է իր Twitter-ի էջում: «Ժողովուրդը խոսեց։ Համաներումը կսկսվի հաջորդ շաբաթ: Vox Populi, Vox Dei (լատ. Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է - խմբ.)», - գրել է նա: Օրեր առաջ Իլոն Մասկը վերականգնել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը, ինչպես նաև ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթի օգտահաշիվը, որի թվիթերյան էջն արգելափակվել էր անցյալ ամիս հակասեմական մեկնաբանությունների համար: «Թվային ատելության դեմ պայքարի կենտրոն» քարոզչական խումբը հայտարարել է, որ ատելություն պարունակող բովանդակություն տարածողները կշահեն այս քայլից, և կոչ է արել գովազդատուներին դադարեցնել Twitter-ի ֆինանսավորումը, թեև գովազդատուներից շատերն արդեն ծախսեր չեն կատարում այս հարթակում:
    12:54
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նեյմարը վնասվածք է ստացել
    Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սերբիայի հետ խաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են բրազիլական ԶԼՄ-ները: Հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Նեյմարը փոխարինվել է 79-րդ րոպեին։ «Նեյմարի մոտ աջ կոճի ոլորում է։ Նրա մոտ այտուց է առաջացել, մենք անմիջապես սկսել ենք բուժումը պահեստայինների նստարանին։ Այժմ պետք է սպասել 24-48 ժամ՝ ավելի հստակ պատկերացում կազմելու համար», - ասել է Բրազիլիայի հավաքականի բժիշկը։ Նեյմարը 30 տարեկան է, 2017-ին իսպանական «Բարսելոնա»-ից տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ ՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյով: Բրազիլիայի հավաքականի կազմում նա դարձել է 2013-ի Կոնֆեդերացիաների գավաթակիր և 2016-ի օլիմպիական չեմպիոն: Հարձակվողն ազգային թիմի կազմում անցկացրել է 121 հանդիպում եւ խփել 75 գոլ ։
    12:47
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ջոնի Դեփը կվերադառնա՞ կապիտան Ջեք Ճնճղուկի դերին․ պատասխանը՝ հայտնի է
    Ջոնի Դեփը չի վերադառնա «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմ՝ չնայած լուրերին, որ նրա անունը հայտնվել է նոր մասի հյուրերի ցուցակում: Դերասանի՝ կապիտան Ջեք Ճնճղուկի դերին վերադառնալու շշուկները սկսեցին պտտվել այն բանից հետո, երբ հաստատվեց այն լուրը, որ Դիսնեյը նրան հեռացրել է ֆրանշիզայից 2018 թվականին: Սակայն աղբյուրները այժմ Daily Mail-ին հաստատում են, որ այս տեղեկությունը կեղծ է։ Իսկ մենք սպասել էինք լեգենդի վերադարձին… Բայց լավ նորություն ևս կա, ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջոնի Դեփը կենսագրական ֆիլմ է նկարահանելու իտալացի նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի մասին։
    12:40
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիևը հայտնել է՝ ինչ է ցանկացել Փաշինյանը
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա: Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը:
    12:36
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ են Հրաչյա Սարգսյանն ու Տիգրան Ավինյանը մեկնել Լեհաստան․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արարողակարգային կանոններ կան, որ այս իշխանությունների օրոք դադարել են գործելուց։ Օրինակ՝ եթե որեւէ միջոցառման մասնակցում է վարչապետը, ապա ԱԺ նախագահը չի մասնակցում։ Կամ՝ եթե նախարարը վարում է խորհրդակցությունը, փոխնախարարները չեն կարող խառնվել դրան։ Նույն տրամաբանության եւ էթիկայի շրջանակներում՝ չեն կարող նախարարն ու փոխնախարարները, քաղաքապետն ու փոխքաղաքապետերը միասին մեկնել գործուղման, մանավանդ՝ եթե այնտեղ երկրի համար ճակատագրական հարցեր չեն որոշվում։ Երեկ Երեւանի քաղաքապետարանից հաղորդեցին, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը եւ նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը MAN Truck & Bus SE ընկերության հրավերով մեկնել են Լեհաստանի Ստարախովիցե քաղաք։ Նրանց ուղեկցել է նաեւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը։ Պարզվում է՝ այս գործարանից մենք ավտոբուսներ ենք ձեռք բերելու, եւ երեւանյան պատվիրակության անդամները որոշել են անձամբ հետեւել մեզ համար արտադրված «առաջին ավտոբուսի հնարավորություններին»։
    12:29
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կուրթան բնակավայրում շչակ է գործարկվելու
    Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Լոռու մարզի Կուրթան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:
    12:22
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 76․2 հա տարածքում բռնկված հրդեհները
    Նոյեմբերի 22-25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 4500 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 10 հա, Ճամբարակ քաղաքում՝ 2000 քմ, Մարտունի քաղաքում՝ 15 հա, Ծովագյուղ գյուղում՝ 10 հա, Նորատուս գյուղում՝ 6000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 9 հա, Տաշիր քաղաքում՝ 0․5 հա, Ստեփանավան քաղաքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 700 քմ, Հրազդան քաղաքում՝ 3500 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 500 քմ, Խդրանց գյուղում՝ 1 հա, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 9․4 հա, Իջևան քաղաքում՝ 2000 քմ, Դիլիջան քաղաքում՝ 4․1 հա, Դիլիջան-Սևան ավտոճանապարհին 15 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 76․2 հա։
    12:15
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերին արտաշատցին մեքենայի սրահից կրակել ու հեռացել էր
    Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները խուլիգանության վերաբերյալ հավաստի տեղեկություններ էին ստացել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում վիճել են նույն գյուղի 39 և 36 տարեկան երկու բնակիչ։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։ Քաշքշուկի ընթացքում ներկաներից մեկը ստացել էր մարմնական վնասվածք։ Բացի այդ, մասնակիցներից 35-ամյա մի տղամարդ, որը ևս Վերին Արտաշատի բնակիչ է, իր մեքենայի սրահից հրազենից կրակել ու հեռացել էր։ Բացատրական աշխատանքի արդյունքում կրակոց արձակած տղամարդը ներկայացել է բաժին և ներկայացրել ինքնաձիգը։ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:07
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արամ Վարդևանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
    Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը, այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։ «Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս և մեր գործընկերներին։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք հնարավոր է չափել որևէ պատգամավորի գործունեության արդյունավետությունը, բայց գոնե խղճիս առաջ հանգիստ եմ. ինձ տրված մանդատը օգտագործել եմ ի շահ երկրի, փորձել եմ առավելագույնս իրացնել գիտելիքս և լիազորություններս՝ Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում ու դրանից դուրս, եղել եմ այնտեղ, որտեղ եղել է իմ կարիքն ու մեր քաղաքական թիմը՝ հանրահավաքներից մինչև ամբիոն, քայլերթերից մինչև ազատազրկման վայրեր։ Այս ճանապարհի ընթացքում ձեռք բերած գիտելիքները, մեր հայրենակիցների խնդիրներն ու հոգսերը բարձրաձայնելու առաքելությունը մեծագույն ու անգնահատելի կենսափորձ են ինձ համար: Մեծ պատասխանատվություն և պատիվ էր լինել ակտիվ քաղաքականության մեջ նախագահ Քոչարյանի և մեր թիմակիցների հետ: Առանձնահատուկ ուզում եմ նշել՝ խոնարհվում եմ մեր այն հազարավոր հայրենակիցների առաջ, որոնք մեր կողքին են եղել, մեզ վստահում են, ում հետ բարդ ճանապարհ ենք անցել։ Միասին կրել ենք զրկանքներ, տեսել՝ անասելի ճնշումներ: Նրանցից շատերը ամիսներով թողել էին իրենց գործն ու հոգսերը և մեզ հետ դուրս էին եկել փողոց՝ գաղափարական պայքարի: Ես պայքարել եմ և պայքարելու եմ՝ դեռ իրեն սպասեցնող հանգուցալուծման համար։ Հավատում եմ, որ այն չի ուշանա և հնարավոր կլինի կառուցել իսկապես անվտանգ երկիր՝ ամուր սահմաններով ու համախմբված հասարակությամբ, պահպանելով մեր Արցախը, հասնելով մեր նոր ու մեծ երազանքին։ Ինձ համար այս հարցում ոչինչ չի փոխվել և չի փոխվելու: Այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք. անելիք շատ կա: Աստված պահապան մեր Հայաստանին ու մեր Արցախին», - գրել է Վարդևանյանը։
    12:05
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լեմկինի ինստիտուտը սատարում է Արցախի ինքնորոշման իրավունքին՝ ցեղասպանությունից խուսափելու համար
    Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կանգնած է Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին, որը հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում հայտնել է ինքնորոշման իր կամքը: Այս մասին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ «Ցեղասպանության միջոցով «խաղաղություն» կամ «բարեկեցություն» գոյություն չունի» խորագրով, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Լեմկինի ինստիտուտն իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետության ժողովրդին, որը բարձրաձայնել է ինքնորոշման իր կամքի մասին: Ադրբեջանը հավակնություններ ունի Արցախի նկատմամբ՝ չնայած այդ տարածքում հազարամյակներ շարունակ բնակչության մեծամասնությունը հայեր են եղել», – գրված է հայտարարությանը կից թվիթերյան գրառման մեջ: Ինստիտուտը հիշեցնում է, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավական համակարգի հիմնարար իրավունքներից մեկն է, և Արցախի ժողովուրդն արժանի է այն բանին, որ միջազգային հանրությունը լրջորեն վերաբերվի ինքնորոշման նրանց պահանջներին: Հայտարարությունում նաև հակիրճ ներկայացվում է Արցախի կարգավիճակի փոփոխության պատմությունը, Արցախյան երկու պատերազմները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նաև շեշտում է, որ միջազգային հանրությունը չպետք է անտեսի տարածաշրջանում Հայոց ցեղասպանության հետևանքները, որն «Արևմտյան Հայաստանում լիովին ոչնչացրեց հայկական ներկայությունը», ինչպես նաև «հայերի նկատմամբ ադրբեջանցի ազգայնականների անզուսպ ցեղասպանական թշնամանքը»: «Արևմտյան աշխարհը և հատկապես ՆԱՏՕ-ն չեն հասկանում, Արցախը «զիջելը» կնշանակի հայերի դեմ ցեղասպանության թողտվություն՝ հայերի բռնի տեղահանում և հալածանքներ, համատարած ոճրագործություններ, մշակութային ժառանգության ոչնչացում և վերջին տասնամյակների ընթացքում կովկասյան տարածաշրջանում ամենամեծ հումանիտար ճգնաժամերից մեկը, այդ թվում՝ փախստականների մեծ հոսք դեպի Հայաստանի Հանրապետություն: Եվ որ կարևոր է, հաշվի առնելով Թուրքիայում և Ադրբեջանում ցեղասպանության ներկայիս կարմիր դրոշները, ինչպես նաև այն, ինչ մենք գիտենք ցեղասպանության գործընթացի մասին ընդհանրապես, աներևակայելի է, որ Արցախի «զիջումը» վերջ կդնի հակամարտություններին տարածաշրջանում, առավել ևս՝ կհանգեցնի «խաղաղության» և «բարեկեցության», – գրված է հայտարարությունում: Լեմկինի Ինստիտուտը նաև կոչ է անում ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախում առկա խնդիրներն արդար արդյունք և կայուն խաղաղություն հաստատելու նպատակով:
    12:00
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի. ընդդիմությունն առաջարկում է արձագանքել Ադրբեջանին
    Ազգային ժողովը դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, արտահերթ նիստ կհրավիրի։ Նախաձեռնությունն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանն է։ Նիստը հրավիրվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ։
    11:54
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմավիրում բացահայտվել են ապօրինի թրմաշրջանառության բազմաթիվ դեպքեր
    Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործընկերների հետ իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում նրանք բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք։ Ձերբակալվել ու բաժին են տարվել մի խումբ անձինք։ Խուզարկություններով հայտնաբերվել են տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բացի այդ, Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերեցին 34-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր ՌԴ Կեմերովոյի մարզի իրավապահների կողմից։ Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:52
    25.11.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 25.11.22
    11:51
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թշնամի են նրանք, ովքեր ապրում են իրենց հայրենիքում, բայց շահագործում և կողոպտում են այն. Դավիթ Բաբայան
    Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատ կարևոր է ապրել ու ստեղծագործել հայրենիքում, քո երկրում, հատկապես օրհասական ժամանակաշրջանում։ Հենց այսպիսի իրավիճակում է Արցախը։ Դա նույնիսկ հերոսություն կարելի է համարել։ Սակայն, այստեղ կա մեկ առանցքային բաղադրիչ՝ հերոսությունը միայն սեփական հողի վրա ապրելը չէ, այլ արժանապատիվ ու ազնիվ ապրելը։ Ի վերջո, նրանք, ովքեր ապրում են իրենց հայրենիքում, բայց շահագործում և կողոպտում են այն, բնականաբար, արդեն հակահերոս են, թշնամի և շատ ավելի վտանգավոր, քան արտաքին թշնամին»։
    11:45
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր
    Երեկ՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Սևակ Մ․-ն իր վարած Toyoya Prado մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Մ-4 հատվածից դեպի Վարսեր գյուղ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/25/1227310/
    11:40
    25.11.22
    Ավելին