Լրահոս
Հայաստան
14:22
25.11.22
94

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Img default alt hy

Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին՝ մինչև կեսօր, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նշելով, որ լեռնային շրջաններում տեղումները լինելու են թաց ձյան տեսքով:

Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: