Լրահոս
Տարածաշրջան
15:07
25.11.22
117

Հայաստանը չի կարողանում բացել ճանապարհը Վրաստանում կուտակված հայկական 1600 բեռնատարի համար

Հայկական բեռնափոխադրման ճգնաժամը դեռ չի հանգուցալուծվել Վրաստանում: Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը «Սպուտնիկ Արմենիային» վստահեցրել է, թե քայլեր են ձեռնարկվում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ 

Նախարարությունը հաստատում է, որ վրացական կողմում հայկական պետհամարանիշով 1600 մեքենա կա: Ըստ նախարարության՝ խնդիրը ծագել է Ղրիմի կամրջի պայթյունից հետո, երբ ռուսական կողմը անվտանգությունից ելնելով խստացրել է վերահսկողությունը բոլոր բեռնատարների նկատմամբ: