Լրահոս
2022-11-25
-
Արտաքին քաղաքականությունՏասնյակ հրթիռներ՝ ուկրաինական քաղաքների ուղղությամբ. Կիևում բնակելի շենք է վնասվելԳիշերը հրթիռակոծվել է Կիևի շրջանի Վիշհորոդ քաղաքը, բնակելի շենք է վնասվել: Նախնական տվյալով՝ 5 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել: Ուկրաինական կողմը պնդում է, թե ռուսներն են հրթիռակոծել ոչ միայն Վիշհորոդը, այլև Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներ: Ըստ Զելենսկիի՝ տասնյակ հրթիռներ են արձակվել իրենց քաղաքացիական ու էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ:Ավելին17:4025.11.22 -
ԻրավականՇիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը բերման է ենթարկվել․ «Սպուտնիկ Արմենիա»Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանը նոյեմբերի 24-ին բերման է ենթարկվել ոստիկանության «Կումայրի» բաժին։ Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ։ «Կազմվել են համապատասխան փաստաթղթեր։ Արդեն ազատ է արձակվել», - նշել են ոստիկանությունից։ Նշենք, որ Արման Բաղդասարյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրն է։Ավելին17:3125.11.22 -
Արտաքին քաղաքականությունՂրիմում ահաբեկչության «դեղին» մակարդակ է. Զելենսկին համաձայն է խոսել, բայց պայման ունիՈւկրաինայի նախագահը հայտարարել է, թե ինքը համաձայն է առանց ռազմական միջամտության լուծել Ղրիմի հարցը, եթե որևէ մեկը այդպիսի ճանապարհային քարտեզ առաջարկի: Կրեմլը արձագանքել է Զելենսկիի հայտարարությանը, հայտարարել, որ Ղրիմը Ռուսաստանի սուբյեկտ է ու դա քննարկման ենթակա չէ:Ավելին17:3025.11.22 -
Արարատ գյուղում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը բաշխիչ ցանցին միացնելու և ջրաչափերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 26-ը Արարատի մարզի Արարատ գյուղում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին17:2225.11.22 -
Շոու բիզնեսԱմենափնտրված հայտնիները․ թոփ 15 ամենաշատ քննարկվող աստղերը 2022-ինCelebTattler-ը հետազոտություն է անցկացրել և վերլուծել Google-ի որոնման տվյալները 2022 թվականի հունվարի 1-ից ավելի քան 150 ամենաազդեցիկ հայտնի մարդկանց շուրջ՝ որոշելու, թե ում մասին է ամենաշատը խոսվել այս տարի: Ամերիկայում 2022 թվականի ամենահայտնի աստղն այս տարի միջինը ամսական 5,6 միլիոն դիտում է ունեցել, իսկ երկրորդ ամենափնտրված աստղը դիտվել է մի փոքր ավելի քիչ՝ ամսական 5,5 միլիոն անգամ: Դուք չեք հավատա, թե ովքեր են զբաղեցրել առաջին երկու տեղերը, և կմտածեք, որ այդ ամենը դասավորված է: Մենք հավաքել ենք 2022 թվականի 15 ամենահայտնի աստղերին՝ ըստ Google-ի օգտատերերի: 15. Ռայան Ռեյնոլդս 2,078,900 միջին ամսական որոնում Google-ում 14. Հարրի Սթայլս 2 099 300 միջին ամսական որոնում Google-ում 13. Թեյլոր Սվիֆթ 2 100 400 միջին ամսական որոնում Google-ում 12. Ստեֆան Քարի (բասկետբոլիստ) 2 180 900 միջին ամսական որոնում Google-ում 11. Լեբրոն Ջեյմս 2 349 000 միջին ամսական որոնում Google-ում 10. Զենդայա 2 718 300 միջին ամսական որոնում Google-ում 9. Միլի Բոբի Բրաուն 2 782 600 միջին ամսական որոնում Google-ում 8. Ուիլ Սմիթ 3 155 900 միջին ամսական որոնում Google-ում 7. Իլոն Մասկ 3 193 000 միջին ամսական որոնում Google-ում 6. Փիթ Դևիդսոն 3 291 000 միջին ամսական որոնում Google-ում 5. Քիմ Քարդաշյան 3 479 700 միջին ամսական որոնում Google-ում 4. Թոմ Բրեդի 4 061 900 միջին ամսական որոնում Google-ում 3. Եղիսաբեթ թագուհի 4 294 300 միջին ամսական որոնում Google-ում 2. Ջոնի Դեփ 5 565 100 միջին ամսական որոնում Google-ում 1. Էմբեր Հերդ 5 651 700 միջին ամսական որոնում Google-ումԱվելին17:1525.11.22 -
Արտաքին քաղաքականությունԻրանից ատելություն ու սպառնալիքներ Ալիևը երբեք չէր տեսել ու լսելԱդրբեջանի նախագահն այսօր խոսել է նաև Իրանի հետ լարված հարաբերություններից: «Ադրբեջանը միշտ պատասխանել է և կպատասխանի ցանկացած հակաադրբեջանական քայլի՝ լինի դա հայտարարություն, թե գործողություն»,- ասել է Ալիևը:Ավելին17:0725.11.22 -
Արտաքին քաղաքականությունԲրիտանիայի ՊՆ-ն Կիևին կոչ է արել ձմռանը պահպանել գործողությունների տեմպըՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ուկրաինական զորքերին կոչ է արել ձմռան ամիսների ընթացքում պահպանել տեմպը և շարունակել ռուսական ուժերի վրա հարձակումները: The Daily Beast պարբերականին տված հարցազրույցում Ուոլեսը նշել է, որ Կիևն ունի 300 հազար միավոր արկտիկական մարտական սպառազինություն, որը ստացել է միջազգային հանրությունից, հաղորդում է «Արմենպրես»-ը: Միևնույն ժամանակ Կիև է մեկնել Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին: Այցի ընթացքում նա կհայտարարի Ուկրաինային լրացուցիչ ֆինանսական օգնություն հատկացնելու մասին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ 3 միլիոն ֆունտ ստեռլինգ կտրամադրվի կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման և 5 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ աղքատ երկրներ հացահատիկի արտահանման համար: Կիևի քաղաքային վարչությունն էլ հայտնել է, որ նոյեմբերի 23-ի հրթիռակոծությունից հետո քաղաքի բնակչության կեսը դեռ մնում է առանց էլեկտրականության: Իրականացվում են հոսանքի վթարային անջատումներ, հոսանքազրկումների գրաֆիկը ժամանակավորապես չի գործում: Այս ընթացքում Ուկրաինայում շարունակվում են 9 ամիս առաջ սկսված ռազմական գործողությունները: Հատկապես ակտիվ գործողություններ են ընթանում Լուգանսկի և Դոնեցկի մարզերում: Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ ուկրաինական զինուժը նշված մարզերի տարբեր բնակավայրերում հետ է մղել ռուսական ուժերի հարձակումները: Գերատեսչությունը նշում է, որ Կրիվոյ Ռոգի և Խերսոնի ուղղություններում ևս շարունակվել են գնդակոծությունները ուկրաինական զորքերի և բնակավայրերի ուղղությամբ: Այնուամենայնիվ, առաջնագիծը էական փոփոխությունների չի ենթարկվել: Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Մագադան» սուզանավը թևավոր հրթիռներ է արձակել ծովային և ափամերձ թիրախների: Իսկ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական միլիցիայից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերն օրական մի քանի անգամ փորձում են ճեղքել շփման գիծը ԼԺՀ-ում, սակայն նրանց փորձերը հաջողությամբ չեն պսակվում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Ռուսական կողմը նաև հայտնել է, որ ուկրաինական ուժերը HIMARS համակարգերից հրթիռ են արձակել ԼԺՀ-ի Սվատովո բնակավայրի վրա, իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վրա օրական միջինը 350 զինամթերք է արձակվում: Ի դեպ, կողմերի միջև երեկ գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել՝ «50-ը 50-ի դիմաց սկզբունքով»:Ավելին17:0025.11.22 -
ՏարածաշրջանՀՀ փոխվարչապետն ու Իրանի դեսպանը խոսել են Հայաստան-Իրան երկաթգծի կարևորության մասինԱյսօր Հայաստանում Իրանի դեսպանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակմանը, շեշտել այդ պարագայում՝ Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի գործարկման կարևորությունը և դրա ներքո համագործակցության ընդլայնման հեռանկարները:Ավելին16:5225.11.22 -
ՔաղաքականԸնտրակեղծարարության մեջ մեղադրվող Արփի Դավոյանն «Ընտրական օրենսգրքի» մասին օրինագիծ է ներկայացրել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանի ու Ալխաս Ղազարյանի նախաձեռնությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վերցվել է ընտրական հիմնադրամները վերահսկելու գործառույթն ու այն կոռուպցիայի կանխարգերլման հանձնաժողովին տրվել։ Նախաձեռնությունն, իհարկե, քաղաքական մեծամասնության «կողմ» կոճակի շնորհիվ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, ու ԿԸՀ-ն, փաստորեն, այլեւս չի՛ վերահսկելու ընտրական հիմնադրամները։ Այս ամբողջ պատմության մեջ աբսուրդն այն է, որ «Ընտրական օրենսգրքի» մասին օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս մի պատգամավոր՝ տվյալ դեպքում Արփի Դավոյանը, ում սեփական թիմում մեղադրում են ընտրակեղծիքների մեջ։ Դեռ չասած այն մասին, որ առ այսօր ՔՊ-ի ներսում չեն հանդարտվում ու ուզում են մինչեւ վերջ պարզել ու պատժել կուսակցության վարչության կազմի ընտրության խայտառակությունը, երբ վերահաշվարկից հետո վարչության կազմը փոփոխվեց։ Ըստ մամուլի հրապարկումների՝ ՔՊ կեղծված ընտրության հեղինակներից մեկն էլ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն էր, որ հստակ ու կոնկրետ հրահանգներ էր տվել՝ ում պետք է ընտրել, ում՝ ոչ։ Այժմ, փաստորեն, ո՛չ ավել, ո՛չ պակաս, նա ընտրական գործընթացների մասին նախաձեռնությամբ է հանդես եկել»։Ավելին16:4525.11.22 -
ՀասարակականԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի․ կասկածյալն աղջիկն էSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/25/1227335/Ավելին16:4425.11.22 -
ՔաղաքականԼեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբն արձագանքել է Բաքվի հայտարարություններինԼեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբն արձագանքել է Բաքվի հայտարարություններին Տեքստում, մասնավորապես, ասվում է, որ ադրբեջանական քննադատությունը Մաղավուզ բնակավայրի անվանման վերաբերյալ «զարմանալի է». «Նախկինում, և մեկ անգամ չէ, որ Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ՝ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունների ուղեկցումը Լեռնային Ղարաբաղի տարածքով ապահովելու համատեքստում, սակայն դա չի հանգեցրել պահանջների տեղեկատվական տարածքում» Խաղաղապահներն անդրադարձել են նաև Ղարաբաղում ծավալվող գործողություններին՝ նշելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն «բոլորովին վատ չէր լինի նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը Լեռնային Ղարաբաղում», այլ շարունակել համատեղ աշխատանքը տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ։Ավելին16:3725.11.22 -
ՔաղաքականԵ՞րբ կհրավիրվի Արցախ-Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այս տարվա օգոստոսի 26-ին խորհրդակցություն էր հրավիրել՝ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ, եւ հայտարարել սեպտեմբերի 2-րդ կեսին Արցախի եւ Հայաստանի միջեւ միջխորհրդարանական նիստ գումարելու մասին։ Սեպտեմբերն անցավ, հոկտեմբերը՝ նույնպես, սակայն միջխորհրդարանական նիստ այդպես էլ չի գումարվում, որի մասին, ի դեպ, ԱՀ խորհրդարանին խոստացել են հայաստանյան գործընկերները։ Մենք տեղեկացանք, որ սեպտեմբերի 13-ի պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի օրենսդիրներն Արցախի գործընկերներին առաջարկել են պայմանավորվածությունը հետաձգել եւ նիստը հրավիրել ավելի ուշ, սակայն մինչ օրս տեղից չեն շարժվում։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործում, որքան էլ ընդդիմությունն ու արցախցիները ջանքեր գործադրեցին, որ այն ձեւավորվի։ ՔՊ-ականները 2021-ի ընտրություններից ի վեր հանձնաժողովն այդպես էլ չձեւավորեցին եւ համառորեն խուսափում են ձեւավորելուց ու նիստեր հրավիրելուց»:Ավելին16:3725.11.22 -
ԻրավականԲացահայտվել են խմբերի կողմից կատարված երեք տասնյակից ավելի գողության, գողության փորձի, խարդախության դեպքերՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է երեք տասնյակից ավել գողության, գողության փորձի, խարդախության դեպքեր: Մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, երկու անչափահաս եղբայրներին ներգրավելով հանցագործության կատարման մեջ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ համաձայնության գալով, 2021 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, մուտք են գործել նույն մարզի վարչական տարածքում գտվող հանգստյան գոտիների տնակներ, խանութներ, բնակարաններ և կատարել հափշտակություններ՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերով գույքային վնաս: Պարզվել է նաև, որ նույն անձինք, հափշտակություն կատարելու նպատակով, մուտք են գործել ՀՀ այլ մարզերում և Երևանում գտնվող բնակարաններ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել: Բացի այդ, նշված 26-ամյա երիտասարդը, հայտարարությունների հարթակում տեսնելով ավտոմեքենաների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ, ինչպես միայնակ, այնպես էլ խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, կատարել են անձնագրի կեղծում և ավտոմեքենաների սեփականատերերին, կեղծ խոստումներ տալով, կեղծ անձնագրի տվյալներով պարտավորագիր ներկայացնելով, խարդախությամբ հափշտակել են ավտոմեքենաները, վաճառել և գումարը բաժանել միմյանց միջև: Հիշյալ երիտասարդը, 2019-2021թթ. ընթացքում, համաձայնության գալով իր ընկերների հետ, տարբեր մարզերում մուտք են գործել ավտոտեխսպասարկման, մետաղների ընդունման կետեր, ինչպես նաև բնակարաններ, և կատարել գաղտնի հափշտակություններ: Որոշ դեպքերում էլ հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով ավարտին հասցնել՝ հեռացել են: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (9 դրվագ), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով (2 դրվագ), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (10 դրվագ), 238-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (12 դրվագ), 255-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 457-րդ հոդվածի 2-րդ մասով, 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (7 դրվագ) և 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, նրա մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Նշված քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված ևս 8 անձի մասով նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:3025.11.22 -
«Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել էՆոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 փրկարար ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին: Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ փրկարարների և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարար ծառայող և «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից:Ավելին16:2225.11.22 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըՆոյեմբերի 19-25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում և Սյունիքի մարզի Գորայք գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։Ավելին16:1525.11.22 -
Հասարակական53-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնինՀայաստանի քննչական կոմիտեի երաևն քաղքի քննչական վարչության ճանապավրաերթի րհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արման Մարդոյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ նոյեմբերի 23-ին Երևանու տեղի ունեցած վթրաեթի փաստով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/25/1227334/Ավելին16:1325.11.22 -
ՀասարակականԱնցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահարԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման և փաստաթղթի կեղծիքի՝ 6-ական, խուլիգանության՝ 5, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3, յուրացնելու կամ վատնելու, ընտանեկան բռնության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և թմրանյութի իրացման՝ 2-ական, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հոգեկան ներգործության և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:0725.11.22 -
ԱշխարհԽաղաղօվկիանոսյան դաշինքի գագաթնաժողովը տեղի կունենա Պերուում․ պատճառը հայտնի էԽաղաղօվկիանոսյան դաշինքի մեջ մտնող երկրների նախագահների հանդիպումը շուտով տեղի կունենա Պերուում: Այդ մասին «Արմենպես»-ը տեղեկանում Է ՏԱՍՍ գործակալությունից: «Ղեկավարների գագաթնաժողովը շուտով կկայանա Պերուում», - Twitter-ում հայտնել Է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունն՝ ամփոփելով Մեխիկոյում տարածաշրջանային միավորմանը մասնակցող պետությունների նախարարների խորհրդի նիստի արդյունքները: Մեքսիկայի ԱԳՆ ղեկավար Մարսելո Էբրարդի խոսքով՝ համաժողովի անցկացման օրը հայտնի կլինի մոտ ապագայում: Խաղաղօվկիանոսյան դաշինքի կազմի մեջ են մտնում Կոլումբիան, Մեքսիկան, Պերուն և Չիլին: Դաշինքի գագաթնաժողովը պետք Է տեղի ունենար այս շաբաթ Մեխիկոյում, և դաշինքի նախագահությունը պետք է անցներ Պերուին: Սակայն գագաթնաժողովի անցկացումը հետաձգվել Է այն պատճառով, որ Պերուի խորհրդարանը նախագահ Պեդրո Կաստիլիոյին չի թույլատրել հեռանալ երկրից: Պերուում նախագահական արտերկրյա ուղևորությունները հաստատում է խորհրդարանը: Կաստիլիոյին արգելել են հեռանալ, քանի որ նա մեղադրվում է ենթադրյալ կոռուպցիայի մեջ: Խաղաղօվկիանոսյան դաշինքը հիմնադրվել է 2011 թվականին: Մինչև համավարակը միավորման մեջ մտնող երկրներին Էր բաժին ընկնում Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ամբողջ տարածաշրջանի համախառն ներքին արդյունքի 38 տոկոսը, արտաքին առևտրի 50 տոկոսը և ներդրումների 4 տոկոսը:Ավելին16:0025.11.22 -
ՀասարակականՈղբերգական դեպք` Գեղարքունիքի մարզում․ 28 օրական աղջնակն օրորոցում հայտնաբերվել է մահացածSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։50-ի սահմաններում «Սևան» բժկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 05։50-ի սահմաններում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/25/1227333/Ավելին15:5925.11.22 -
ԱշխարհՂրղզստանի խորհրդարանում հրդեհ Է բռնկվելՂրղզստանում հրդեհ Է բռնկվել խորհրդարանի շենքում, սկսվել Է աշխատակիցների տարհանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են խորհրդարանի աշխատողները: «Նախնական տեղեկատվության համաձայն, բռնկումը տեղի Է ունեցել շենքի նկուղային մասում», - հայտնել Է խորհրդարանի ներկայացուցիչը: ԱԻՆ-ում հաղորդել են, որ տեղում աշխատում Է վեց հրշեջ հաշվարկ, քանի որ խորհրդարանի շենքը համարվում Է ռազմավարական օբյեկտ: Տուժածների մասին տեղեկատվություն չկա:Ավելին15:5425.11.22