Լրահոս

2022-12-04
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 6598 նոր դեպք
    Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6598 նոր դեպք։ Այս մասին հայտնում է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում հոսպիտալացվել է 722 մարդ, ինչը 45,5%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ։ Հաստատվել է մահվան 55 դեպք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն ավելի վաղ ասել էր, որ աշխարհի բնակչության առնվազն 90%-ը որոշակի իմունիտետ ունի COVID-19-ի նկատմամբ, որը ձևավորվել է հիվանդության կամ պատվաստումների արդյունքում։
    13:45
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ինչ հանդիպումներ կան դեկտեմբերի 4-ին
    Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում դեկտեմբերի 4-ին կկայանան հերթական հանդիպումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ալ Թումամա» մարզադաշտում կկայանա Ֆրանսիա-Լեհաստան հանդիպումը։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19։00-ին։ Օրվա երկրորդ խաղում միմյանց դեմ կմրցեն Անգլիայի և Սենեգալի հավաքականները։ Խաղը կկայան «Ալ Բայթ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։ Օրվա երկու խաղերի հաղթողները միմյանց դեմ կմրցեն ¼ եզրափակիչ փուլում։
    13:35
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ամերիկացի տիեզերագնացներն ավելի քան 7 ժամ են անցկացրել տիեզերքում
    Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչության (NASA) տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանից մեկնել են տիեզերք՝ նոր արևային մարտկոց տեղադրելու համար: Դեկտեմբերի 3-ին այս մասին հայտնել է NASA-ն։ Գերատեսչությունը հայտնել է, որ Ջոշ Կասադան և Ֆրենկ Ռուբիոն 7 ժամ 5 րոպե անցկացրել են տիեզերքում: Նրանք ավարտել են նոր iROSA արևային զանգվածի տեղադրումը միջազգային տիեզերական կայանում, ինչպես նաև մի շարք այլ գործողություններ, այդ թվում՝ արձակել են պտուտակները՝ դեկտեմբերի 19-ին, հաջորդ տիեզերական զբոսանքի ժամանակ, iROSA-ի համար հոանքի մալուխներ տեղադրելու համար։
    13:25
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել․ կան վիրավորներ
    Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքի բնակելի շենքում պայթյուն է որոտացել, նախնական տվյալներով 4 մարդ վիրավորվել է, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Ստացված տեղեկատվության համաձայն՝ Սուլեյման Շահ թաղամասի բնակելի շենքի առաջին հարկում գտնվող աշխատավայրում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել։ Ահազանգը ստանալուց հետո տարածք են ուղարկվել հրշեջ-փրկարարական ջոկատ,ոստիկանության, բժշկական խմբեր։ Նախնական տվյալներով՝ չորս տուժած շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ»,- հայտնում է գործակալությունը։
    13:15
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արագածոտնի, Շիրակի և Սյունիքի մարզերում ձյուն է տեղում
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի, Արագածոտնի մարզի Բերքառատ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղում է ձյուն:
    13:05
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախատոնական զարդարանքի հետ կապված քննարկումներն սովորականից մի քանի շատ էին պայմանավորված մեր բացթողումներով. քաղաքապետ
    «Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում մեր կողմից թույլ տրված բացթողումներով։ Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Բայց մեր երկիրն այս տարի պատիվ ունի ընդունել Մանկական եվրատեսիլ միջազգային մրցույթի պատվիրակություններին, իսկ սա եզակի հնարավորութուն է լավագույնս հյուրընկալել նրանց եւ բոլոր կողմերից ցույց տալ մայրաքաղաք Երևանը և երևանցուն։ Ավելի քան վստահ եմ, որ քննարկումները ոչ պակաս էին լինելու նաև զարդարանքի իսպառ բացակայության դեպքում. հումորներն ու քննադատություններն այդ պարագայում, սակայն, կհնչեին ոչ կոմպետենտության և միջազգային հանրությանը մեր երկիրը ոչ պատշաճ ներկայացնելու ուղղությամբ։
    12:55
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    COVID-19-ը ստեղծվել է արհեստականորեն․ ամերիկացի գիտնական Էնդրյու Հաֆֆ
    Ամերիկացի գիտնական Էնդրյու Հաֆը, ով աշխատում էր Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, ասել է, որ կորոնավիրուսային վարակը արհեստականորեն է ստեղծվել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Այս վարկածը հետազոտողն հայտնել իր գրքում, որը կոչվում է «Ճշմարտությունը Ուհանի մասին»։ Համաճարակաբանը նշել է, որ Չինաստանում անորակ կենսաանվտանգության օգտագործմամբ անցկացված փորձերը հանգեցրել են ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Ուհան վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից արտահոսքի: Ըստ Հաֆֆի՝ «Չինաստանն առաջին իսկ օրվանից գիտեր, որ դա գենետիկորեն մշակված վիրուս է»։ «Վտանգավոր կենսատեխնոլոգիան չինացիներին փոխանցելու մեղավորը ԱՄՆ կառավարությունն է»,- իր աշխատանքում խոստովանել է փորձագետը։ Ինչպես հավելել է գիտնականը, ամենացնցողն այն է, որ ամերիկյան իշխանությունները ստել են աշխարհին և հերքել իրենց մասնակցությունը չինական քաղաքում COVID-19-ի շուրջ ստեղծված իրավիճակին։ 2020 թվականի մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաճարակ հայտարարեց՝ կապված ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի աճի հետ։
    12:45
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերու հրաբուխը
    Կիրակի վաղ առավոտյան Ինդոնեզիայի Ճավա կղզում ժայթքել է Սեմերու հրաբուխը, հայտնում են լրատվամիջոցները։ «Ինդոնեզական Սեմերու հրաբուխը Ճավա կղզում սկսել է ժայթքել կիրակի վաղ առավոտյան՝ օդում առաջացնելով 1,5 կմ բարձրության մոխրի սյուն», հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ազգային աղետների կառավարման վարչությանը: Գերատեսչությունը տեղի բնակիչներին հորդորել է ժայթքման կենտրոնից 5 կիլոմետր շառավղով ոչ մի գործողություն չկատարել, ինչպես նաև լավայի հնարավոր հոսքերի պատճառով չմոտենալ 500 մետրից ավելի մոտ գետերին։ Ավելի ուշ, ինչպես հայտնել է գործակալությունը՝ հղում անելով Kompas հեռուստաալիքին, իշխանությունները ամենաբարձր մակարդակի նախազգուշացում են տվել ։ Հրաբխի մոտ բնակվող մարդկանց տարհանում է սկսվել ։ Ինդոնեզիան հաճախ է տուժում երկրաշարժերից, հրաբխային ժայթքումներից և ցունամիներից՝ «Հրե օղակի» վրա գտնվելու պատճառով։ Սա 40 հազար կիլոմետր երկարության հրաբուխների և տեկտոնական խզվածքների շերտ է, որը շրջապատում է Խաղաղ օվկիանոսը։ Հենց «Հրե օղակում» է գտնվում մոլորակի մոտ մեկուկես հազար հայտնի հրաբուխների գրեթե 90%-ը։ Երկրի վրա բոլոր երկրաշարժերի 90%-ը տեղի է ունենում այնտեղ։
    12:35
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Առաջին անգամ Իսրայելի նախագահը մեկնել է Բահրեյն
    Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կիրակի առավոտյան մեկնել է Բահրեյն, գրում են իսրայելական լրատվամիջոցները։ Երկօրյա այցը կլինի Իսրայելի նախագահի առաջին այցը Պարսից ծոցի արաբական պետություն 2020 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից հետո: «Սա նոր պատմական քայլ է Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերություններում, որոնք ստորագրել են Աբրահամի համաձայնագրերը, այն հույսով, որ ավելի ու ավելի շատ երկրներ կմիանան Իսրայել պետության հետ խաղաղության շրջանակին», – ասել է նախագահը մեկնելուց առաջ: Այցը տեղի է ունենում հակաիսրայելական ցույցերի ֆոնին, որոնց մասնակիցները դեմ են արտահայտվել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը և բացականչել «Մահ Իսրայելին»։ Ոմանք ցուցանակներ են պահել, որոնք Իսրայելի նախագահին անվանել են «հանցագործ»։ Ցուցարարներից մեկը Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումն անվանել է «դավաճանություն» և հորդորել Հերցոգին մնալ տանը:
    12:25
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ՕՊԵԿ+-ի երկրները կարող են կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը
    ՕՊԵԿ+-ի երկրները կարող են պայմանավորվել նավթի արդյունահանման կտրուկ կրճատման շուրջ՝ կապված Ռուսաստանից հում նավթի արտահանման արգելքի և ռուսական նավթի գների հնարավոր սահմանաչափի առաջիկա հետևանքների հետ, հայտնում է CNBC-ն։ Rystad էներգետիկ խորհրդատվական ընկերության վերլուծության ավագ փոխնախագահ Կլաուդիո Գալիմբերտին ասում է, որ մի խումբ երկրներ ավելի լավ կլիներ փոխեին հանքարդյունաբերության գոյություն ունեցող քաղաքականությունը: «Խոսակցություններ կան, որ ՕՊԵԿ+-ը դիտարկում է կրճատումներ թույլ պահանջարկի պատճառով, հատկապես Չինաստանում վերջին մի քանի օրվա ընթացքում», – ասել է նա:
    12:15
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 4-ին՝ ժամը 03:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
    12:05
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    «Մանկական եվրատեսիլ-2022»-ի բացման և անցկացման օրերին Երևանում կլինեն փակ փողոցներ
    «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկնությունից։ «Մասնավորապես, փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։ Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։ Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլ»-ի հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։ Ինչպես Բրազիլիայի հրապարակից, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից, ավտոբուսները, անվճար երթուղիով, երգի միջազգային մրցույթի այցելուներին կտեղափոխեն Մարզահամերգային համալիր։ Ե՛վ Հանրապետության հրապարակում, և՛ Մարզահամերգային համալիրում ոստիկանությունը մետաղաորսիչների միջոցով ստուգելու է քաղաքացիներին և նրանց իրերը։ Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
    11:55
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 4-ին ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի Կռիլով, Չեռնիշևսկի, Թորամանյան փողոցների, Սասունցի Դավիթ նրբանցքի, Ազատամարտիկներ 1-2-2, 2/2-3/6, 4-30 տների ջրամատակարարումը: Դեկտեմբերի 4-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Հ. Էմին 82 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:45
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մարտունիի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Մեղրիի լեռնանցքում և Ստեփանավանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
    11:35
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Աստանայում Ուկրաինայի դեսպանատունը ռումբի սպառնալիքով նամակ է ստացել
    Ղազախստանի ոստիկանությունը որոնում է անձանց, ովքեր էլեկտրոնային փոստով նամակ են ուղարկել Ուկրաինայի դեսպանատուն՝ ականապատման սպառնալիքով։ Այս մասին կիրակի՝ դեկտեմբերի 4-ին, հայտնել են Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունում։ Հաղորդվում է, որ ստուգման ընթացքում հանրապետության հատուկ ծառայությունները պայթուցիկ չեն հայտնաբերել։ Աշխատակիցների և այցելուների տարհանում չի իրականացվել։ Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները շարունակում են տարբեր սպառնալիքներ ստանալ։ Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն հայտնել է, որ երկրի դեսպանատները Հունգարիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Խորվաթիայում, Իտալիայում, Ավստրիայում, գլխավոր հյուպատոսությունները Նեապոլում և Կրակովում, Բռնոյի հյուպատոսությունը ստացել են կենդանիների աչքերով փաթեթներ։ Հիշեցնենք, նոյեմբերի 30-ին Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան մոտ պայթուցիկ սարք էր գործարկվել։ Պայթյունի հետևանքով դեսպանատան աշխատակիցը թեթեւ վնասվածքներ էր ստացել և կարողացել էր ինքնուրույն հասնել հիվանդանոց։
    11:25
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հռոմում բողոքի ցույցեր են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Դեկտեմբերի 3-ին Հռոմում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Իտալիայի կառավարության տնտեսական քաղաքականության և Ուկրաինային զենքի մատակարարումների շարունակման դեմ։ Այս մասին հաղորդվում է Արհմիությունների ասոցիացիայի բազայի կայքում։ «Վայր դրե՛ք զենքերը, բարձրացրե՛ք աշխատավարձերը»․ սա է եղել ցույցի գլխավոր կարգախոսը։ Կազմակերպիչների տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 10 հազար մարդ։ Հռոմում Կիևին զենք մատակարարելու դեմ վերջին հանրահավաքը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին, որին մասնակցել էին հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Իտալական պարտիզանների ազգային ասոցիացիան, արհմիությունները, Սուրբ Էգիդիուսի կաթոլիկ համայնքը, Emergence բարեգործական բժշկական կազմակերպությունը և Greenpeace-ը:
    11:15
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում
    Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում. Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ իսրայելական կործանիչները ոչնչացրել են զենքի արտադրամաս, որտեղ արտադրվել են ՀԱՄԱՍ-ի հրթիռների մեծ մասը։ Հարվածն ընկել է նաև Գազայի հարավային հատվածի թունելի վրա։ Իսրայելը պարզաբանել է, որ իրենք հարվածել են Գազայի հատվածին՝ ի պատասխան իսրայելական կողմի ուղղությամբ արձակված հրթիռի։ Նոյեմբերի 3-ին Իսրայելի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է Գազայի հատվածից արձակված հրթիռը։
    11:05
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    59-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, կա 1 զոհ, 1 վիրավոր
    Երեկ` դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 59-ամյա Մովսես Խ-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Քուչակ գյուղի գլխավոր փողոցում վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 81-ամյա Օլգա Ա-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/04/1227933/
    10:55
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձյուն է տեղում
    Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձյուն է տեղում: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն։ Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար` ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով։
    10:45
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մահվան ելքով վրաերթ՝ Դիլիջանում
    Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/04/1227930/
    10:35
    04.12.22
    Ավելին