Լրահոս
2022-12-03
-
ՀասարակականՁյուն, մերկասառույց և մառախուղ․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Սպիտակի, Վանաձորի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի, Վայքի, Նոյեմբերյանի, Մարտունիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ 🔹Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ 🔹Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: 🔹Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 🔹Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով:Ավելին21:2003.12.22 -
ԱռողջապահականԲուսայուղերի տեսակներն ու օգտակար հատկություններըՄեր օրերում առկա բուսական յուղերի լայն տեսականին հաճախ կարող է շփոթության մեջ գցել գնորդին և դժվարացնել ընտրությունը։ Բուսական յուղի որակը մեծ մասամբ կախված է արտադրության եղանակից։ Յուրաքանչյուր տեսակ մարդու օրգանիզմի վրա թողնում է իրեն հատուկ օգտակար ազդեցություն։ Ըստ չափորոշիչների, ոչ մի բուսական յուղ իր բնույթով չի կարող խոլեստերին պարունակել։ Իսկ ձիթապտղի յուղի համակարգված օգտագործումը կարող է նվազեցնել դրա քանակությունը արյան մեջ։ Ձիթապտղի յուղը օգտակար է ողջ մարսողական համակարգի համար։ Այն նվազեցնում է ստամոքսահյութի թթվայնությունը և պաշտպանում ստամոքսը գաստրիտի և խոցերի առաջացումից։ Ձիթապտղի յուղը նաև նպաստում է կալցիումի կլանմանը։ Ուստի այն ընդունելը հատկապես կարևոր է երեխաների համար՝ ակտիվ աճի, կմախքի ձևավորման շրջանում։ Ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է ուռուցքաբանության և սրտանոթային հիվանդությունների վտանգը, կանխում մաշկային խնդիրների զարգացումը։ Այնուամենայնիվ, բացի ձիթապտղից, խորհուրդ է տրվում օգտագործել նաև ավելի ավանդական յուղեր՝ պատրաստված կտավատի և կանեփի սերմերից: Կտավատի սերմի յուղը պարունակում է էական ճարպաթթուներ, օմեգա-3 և օմեգա-6 ճարպեր, որոնքը կարևոր են առողջությունը պահպանելու և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար։ Կտավատի յուղում օմեգա-3 ճարպաթթուները երկու անգամ ավելի շատ են, քան ձկան յուղում: Այն նաև պարունակում է ճարպային լուծվող վիտամինների ավելցուկ, որն անհրաժեշտ է ուղեղին և սեռական գեղձերի աշխատանքի համար: Կտավատի սերմի յուղը օգտագործվում է նաև սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, ուղիղ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար։ Այն ունի բարերար ազդեցություն նյարդային համակարգի վրա, նվազեցնում է արյան ճնշումը, բարելավում է երիկամների աշխատանքը և տեսողությունը։ Կարևոր է իմանալ, որ կտավատի յուղը չափից շատ տաքացնելիս, այն ակնթարթորեն օքսիդանում է՝ կորցնելով իր օգտակար հատկությունները, և լույսի ներքո դրա մեջ ձևավորվում են ազատ ռադիկալներ։ Մարդու առողջության վրա ունեցած իր դրական հատկությունների շնորհիվ, կանեփի յուղը ևս ընդնունված է խոհարարության մեջ։ Կանեփի յուղը պարունակում է A, B, C և D խմբերի վիտամիններ: Այն օգտագործվում է անքնության, նևրոզի, ռևմատիզմի և ծերունական սկլերոզի դեպքում: Ամբողջ աշխարհում, տնային տնտեսուհիների մոտ արևածաղկի բուսայուղը շատ տարածված է, բայց այն, ինչպես եգիպտացորենի բուսայուղը, ընդհանրապես օմեգա-3 ճարպեր չի պարունակում, այլ միայն օմեգա-6։ Արևածաղկի բուսայուղի միջոցով մեր օրգանիզմը ստանում է էական ճարպաթթուներ՝ լինոլիկ և գամմա-լինոլենաթթուներ, որոնք անգնահատելի են շաքարախտի, արթրիտի և մաշկային հիվանդությունների դեպքում։ Այնուամենայնիվ, արևածաղկի բուսայուղի երկարաժամկետ սպառումը կարող է դառնալ վաղաժամ ծերացման հիմնական պատճառներից մեկը։ Վիտամին E-ն արևածաղկի բուսայուղում 12 անգամ ավելի է, քան ձիթապտղի յուղում։ Վերջինիս օգտագործումը խորհուրդ չի տրվում դերմատոզով հիվանդներին: Դդմի սերմի յուղը ցինկի և սելենի, վիտամին PP-ի, վիտամին E-ի, հզոր հակաօքսիդանտներ բիոֆլավոնոիդների և կարոտինոիդների աղբյուր է։ Ավանդական բժշկության մեջ այն օգտագործվում էր աղիքային մակաբույծների դեմ պայքարելու և ծանր հյուծվածությունից հետո վերականգնվելու համար։ Կաթնատուփի յուղը պարունակում է հազվագյուտ նյութ՝ սիլիմարին, որը պաշտպանում է լյարդի բջիջները բոլոր տեսակի թույներից, դեղերի թունավոր կողմնակի ազդեցություններից և երիտասարդացնում է մաշկը։ Քունջութի յուղը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում: Օրական մեկ ճաշի գդալը 2-3 անգամ ավելացնում է կալցիումի պարունակությունը։ Ընկույզի յուղը պարունակում է մեծ քանակությամբ յոդ, երկաթ, ֆոսֆոր, կոբալտ։ Օգտագործման օրական նորման 20-28գ է։ Մայրիի յուղը պարունակում է էական ամինաթթու արգինին: Այն պատասխանատու է ազոտի մոնօքսիդի արտադրության համար, որը կանխում է ավելորդ քաշի զարգացումը։Ավելին21:1003.12.22 -
ՔաղաքականՀրապարակի ծակերը. հանցագործության մասին հաղորդում չկա, չկա քրեական գործ«Հանրապետության հրապարակի շենքերի վրա գայլիկոնով առնվազն 5000 անցք բացելու համար հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել, քրեական գործ չի հարուցվել»,- հայտնում է քննչական կոմիտեն: Իրավապաշտպանները պնդում են՝ վանդալիզմը, որ տեղի է ունենում մայրաքաղաքի սրտում, չպետք է բարդել միայն բանվորների կամ քաղաքացիների վրա: Պետք է պատասխանատվության ենթարկվեն գաղափարի հեղինակները:Ավելին21:0003.12.22 -
ՀասարակականLexus-ը 3-րդ գյուղի ճանապարհին բախվել է էլեկտրասյանն ու կամրջի երկաթե ճաղավանդակինԱյսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող նոր կառուցված հյուսիս-հարավ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն՝ շպրտելով մի քանի մետր, ապա բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և մոտ 7 մետր բարձրությունից գլխիվայր ընկել և հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհի երթևեկելի գոտում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/03/1227919/Ավելին20:5003.12.22 -
ՀասարակականԿյանքի մակարդակի և որակի վրա ազդող հիմնական գործոններըԿյանքի մակարդակը բազմաշերտ երևույթ է, որը կախված է տարբեր գործոններից՝ սկսած աշխարհագրական գործոններից մինչև ընդհանուր սոցիալ-տնտեսական և բնապահպանական իրավիճակը։ Կյանքի մակարդակի վրա որոշ չափով կարող են ազդել ժողովրդագրական իրավիճակը, աշխատանքային պայմանները, սպառողական ապրանքների ծավալն ու որակը, որոնք խմբավորելիս ստանում ենք հետևյալ պատկերը՝ քաղաքական գործոններ, տնտեսական ուժեր, սոցիալական գործոններ, գիտատեխնիկական առաջընթաց, շրջակա միջավայրի գործոններ և այլն: Գործոններ, որոնք ուղղակիորեն որոշում են բնակչության կյանքի որակը՝ բնակլիմայական պայմաններ, անձի հոգևոր զարգացում և ներքին էմանսիպացիա։ Ամենաէական գործոնները, որոնք կարող են արմատապես ազդել բնակչության կենսամակարդակի փոփոխության վրա, քաղաքական գործոններն են։ Դրանք ներառում են սոցիալական համակարգի բնույթը, իրավունքի ինստիտուտի կայունությունը և մարդու իրավունքների պահպանումը։ Աշխատանքի արտադրողականության մակարդակը և դինամիկան նույնպես կարևոր գործոն է ՀՆԱ-ի և ազգային եկամտի աճի համար, հետևաբար՝ կենսամակարդակը փոխվում է՝ կախված աշխատանքի արտադրողականության դինամիկայից: Աշխատանքի արտադրողականությունն իր հերթին կախված է գիտատեխնիկական առաջընթացի զարգացումից, աշխատանքի կազմակերպման, արտադրության և կառավարման բարելավումից և սոցիալ-տնտեսական այլ գործոններից։ Սոցիալական ոլորտի (գիտություն, կրթություն, առողջապահություն, մշակույթ) զարգացումը որոշում է բնակչության սոցիալական կարիքների բավարարումը, նպաստում է ազգի ինտելեկտուալ զարգացմանը։ Բացի վերը թվարկվածներից, կենսամակարդակը որոշող գործոններն են՝ աշխատանքային պայմանները, հանգստի պայմանները, սոցիալական ապահովությունը, անձնական խնայողությունները: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ բացի հիմնարար պայմաններից և գործոններից, որոնք միտված են մարդկանց կյանքի որակի բարելավմանն ու դրական տեղաշարժին, անհատները ևս պետք է աշխատանք տանեն իրենց կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ։Ավելին20:4003.12.22 -
Իրավական76-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ որդու և հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքովՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արարատի մարզի Արգավանդ համայնքում տեղի ունեցած սպանության փորձի բոլոր հանգամամքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Արգավանդ համայնքի 76-ամյա բնակիչը կացնով հարվածել է տան հյուրասենյակի բազմոցին քնած 40-ամյա որդու գլխին և ձախ ձեռքի մատներին՝ պատճառելով վնասվածքներ՝ այդ թվում՝ բաց գանգուղեղային թափանցող վնասվածք։ Ապա կացնի հակառակ կողմի բութ մասով նա հարվածել է որդու կնոջ գլխին՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Արգավանդ համայնքի 76-ամյա բնակիչը ձերբակալվել է:Ավելին20:3003.12.22 -
ՔաղաքականՍերգեյ Միրոնովը իր մտահոգությունն է հայտնել ԼՂ-ի շուրջ կատարվող իրադարձությունների կապակցությամբՄոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի «Արդար Ռուսաստանը հանուն ճշմարտության» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ: Սերգեյ Միրոնովը իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձությունների կապակցությամբ: Նրանք խոսել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին եւ քննարկել ՀՅ Դաշնակցություն ու «Արդար Ռուսաստանը հանուն ճշմարտության» կուսակցությունների համագործակցության հարցերը՝ 2007 թվականին ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Արմեն Ռուստամյանը Սերգեյ Միրոնովի հետ զրույցի ընթացքում արծարծել է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգային հարցերի մտահոգիչ բաղադրիչները:Ավելին20:2703.12.22 -
ՍպորտԱմենասեքսուալ երկրպագուն ու Մունդիալ 2022-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճածներըՔաթարում այսօր մեկնարկում է առաջնության փլեյ-օֆֆ փուլը: Երեկ են հայտնի դարձել խմբային փուլը հաղթահարած վերջին հավաքականների անունները: Այսօրվա հանդիպումների ֆավորիտները Նիդերլանդներն ու Արգենտինան են։Ավելին20:2003.12.22 -
ԱրցախԱՀ բնապահպանության կոմիտեն՝ ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումներիԻ պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների՝ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով: «ԱՀ բնապահպանության կոմիտեն, որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը: Ընդգծենք, որ Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը օգտագործվում է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության միջազգային առաջադեմ չափորոշիչներին համապատասխան: Այդ չափորոշիչների շրջանակներում Արցախի Հանրապետությունը հոգ է տանում իր բնակչության առողջության ու բնության պահպանման մասին՝ չնայած միջազգայնորեն չճանաչվածությամբ և հակամարտությամբ պայմանավորված տարբեր դժվարություններին: Միջազգային մակարդակի փորձագետների ներգրավմամբ մեր պարբերական ուսումնասիրությունները որևէ նշանակալի բնապահպանական ռիսկեր չեն արձանագրել ընդերքօգտագործման հետ կապված՝ ըստ անհրաժեշտության ձեռնարկելով կանխարգելիչ միջոցներ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության տարածած համապատասխան հայտարարությանը, ապա վստահ ենք, որ Արցախի օրենսդրության շրջանակներում կատարված ցանկացած ուսումնասիրության արդյունքները վերահաստատելու են բնապահպանական չափորոշիչների պահպանումը: Ավելին, Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով»,- ասված է Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:Ավելին20:1003.12.22 -
ՀասարակականԵրևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժածԴեկտեմբերի 3-ին, ժամը 18:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սլիկյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Ավելին20:0003.12.22 -
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 46-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնինԱյսօր՝ դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արթուր Գ․-ն Դավիթ Բեկի փողոցում՝ դեպի 7-րդ զանգված տանող հատվածում, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/03/1227915/Ավելին19:5003.12.22 -
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ԱՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 3-ի ժամը 16։30-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։Ավելին19:4703.12.22 -
Հասարակական...Որպեսզի չարը խորտակվի. Գեղարդի ուխտի օրըԱյսօր Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակի օրն է տոնում Հայ Առաքելական եկեղեցին: Սուրբ պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսը մատուռ է բերում աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Մարդիկ առ Աստված ուղղում անանձնական աղոթքներ, որպեսզի չարը խորտակվի:Ավելին19:4003.12.22 -
ՀասարակականՀանրապետության հրապարակում և Մարզահամերգային համալիրում ոստիկանությունը մետաղորսիչների միջոցով ստուգելու է քաղաքացիներին և նրանց իրերըՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Մասնավորապես, փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։ Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։ Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլ»-ի հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։ Ինչպես Բրազիլիայի հրապարակից, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից, ավտոբուսները, անվճար երթուղիով, երգի միջազգային մրցույթի այցելուներին կտեղափոխեն Մարզահամերգային համալիր։ Ե՛վ Հանրապետության հրապարակում, և՛ Մարզահամերգային համալիրում ոստիկանությունը մետաղաորսիչների միջոցով ստուգելու է քաղաքացիներին և նրանց իրերը։ Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը»:Ավելին19:3003.12.22 -
ՔաղաքականԻնչո՞վ են զբաղբած իշխանությունները, երբ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը․ ՆազարյանՔրիստինա Նազարյանը գրում է․ Հայաստանը և Արցախը ունեն իշխանություններ: Ինչո՞վ են նրանք զբաղբած հիմա, երբ ինչ որ ադրբեջանցիներ փակել են Գորիս-Ստափանակերտ ճանապարհը: Ի՞նչ են ձեռնարկել: Ի՞նչ քայլեր են կատարել: Բա տեղն եկած ժամանակ վարտիքներդ պատառոտում եք, թե բա լեգիտիմ ենք, սահմանադրությամդ ենք, եսիմ ինչ ենք, թե՞ ձեր հետույքները շարժում եք միայն որ աննայի Շվեյցարիա գնալու ճանապարհը բաց լինի, ալենի Քաթար գնալու ճանապարհը բաց լինի, արայիկի Փարիզ գնալու ճանապարհը բաց լինի:Ավելին19:2003.12.22 -
ԱռողջապահականԻմունային համակարգի թուլացման հիմնական դրսևորումները. խորհուրդներ՝ թերապևտիցՄարդու իմունային համակարգը տարվա այս շրջանում զգալիորեն թուլանում է, ներքին և արտաքին ազդակները ստիպում են զգալ մի շարք անհարմարություններ՝ թուլությունից մինչ բարձր ջերմությամբ արտահայտված մի շարք հիվանդություններ։ Իմուն համակարգի ամրապնդման, առողջական վիճակի բարելավման և ձմռանն ընդառաջ կանխարգելիչ միջոցների ձեռնարկման մասին Aysor.am-ը զրուցել է թերապևտ Լյուդմիլա Նազարյանի հետ։ Բժշկի խոսքով, իմունային համակարգի հիմնական թշնամիներն են՝ վարակման քրոնիկ օջախներտ և չբուժված բորբոքային պրոցեսները, սեզոնային հիպովիտամինոզը (օրինակ՝ D և C վիտամինների պակասը), սթրեսը. Ապացուցված է, որ ուժեղ հուզական և մտավոր սթրեսի դեպքում ոչ միայն ավելանում է սթրեսի հորմոնների արտադրությունը, ինչպիսիք են ադրենալինը և կորտիզոլը, այլ նաև ացետիլխոլինի արտադրությունը, որը այլ կերպ կոչվում է «թուլության հորմոն», կոշտ դիետաները, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի անհավասարակշռությունը, ալկոհոլի և ծխախոտի չարաշահում, հակաբիոտիկների սխալ օգտագործումը։ «Կարոտինները, որոնցից սինթեզվում է վիտամիններ A-ն և E-ն, մարմնի բջիջների լավագույն պաշտպանությունն են, այդ թվում՝ իմունային: Որքան բարձր է դրանց կոնցենտրացիան, այնքան օրգանիզմն ավելի հաջողությամբ է կարողանում պայքարել միկրոօրգանիզմների դեմ։ Պրովիտամին A-ն առկա է գազարում, սպանախում, մասուրի մեջ, բուսական յուղերը հարուստ են վիտամին E-ով»,- ասաց բժիշկը։ Անհրաժեշտ է իմանալ, որ լոլիկի հյութի կանոնավոր օգտագործումը ևս, լիկոպինի պարունակությամբ, բարձրացնում է կարոտինների կոնցենտրացիան մարմնի բոլոր բջիջներում։ Այն հզոր կարոտինոիդ հակաօքսիդանտ է, որն օգնում է բջիջները պաշտպանել ազատ ռադիկալներից: Բժիշկը խորհուրդ է տալիս տարվա այս եղանակին հատկապես առատ օգտագործել ցիտրուսային մրգեր և խնձոր՝ հարստացնելով օրգանիզմում վիտամին C-ի պաշարները: «Իմունային համակարգի ամրապնդմանը օգնում է նաև ցինկը, որն այն առատ է չզտված ձավարեղենում, սելենը, որով հարուստ են հացահատիկները, տավարի, հորթի, հնդկահավի միսը և սխտորը»,-ասաց նա: Շնչառական ուղիներում տեղային իմունիտետը պահպանելու համար, բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել օդում ցրված եթերային յուղեր, քանի որ վերջիններս ունակ են բարելավելու լորձաթաղանթի վիճակը, խոնավացնելու այն և բարձրացնելու իմունային պատասխանը։ Հիվանդություններից խուսափելու համար, առավել հեշտ է հետևել կանխարգելման մի քանի կանոնների։ Կարևոր է նվազեցնել վարակիրների հետ շփումը. Որքան քիչ բակտերիաներ և վիրուսներ մտնեն օրգանիզմ, այնքան իմունային համակարգի համար ավելի հեշտ կլինի հաղթել նրանց: Հնարավորության դեպքում խուսափել այն վայրերից, որտեղ շատ մարդիկ կան, իսկ հանդիպելիս պահպանել 1,5 մ հեռավորություն: «Վարակված լորձի մասնիկների քիթ, կոկորդ և աչքեր ներթափանցումից խուսափելու համար, անհրաժեշտ է հասարակական տրանսպորտում և խանութում կրել բժշկական դիմակներ, տարբեր առարկաների մակերեսին դիպչելուց հետո ձեռքերը սրբել հակասեպտիկ նյութերով և խուսափել ձեռքերով դեմքին դիպչելուց։ Օդափոխել բնակարանը 3-4 ժամը մեկ և խոնավացնել օդը»,- խորհուրդ տվեց Լյուդմիլա Նազարյանը։Ավելին19:1003.12.22 -
ԻրավականԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանումՈստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 2-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել 49-ամյա Հրաչ Գ.-ն, որը հունիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:0003.12.22 -
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին18:5003.12.22 -
ՏարածաշրջանՌուսաստանը չի ընդունի նավթի գնի առավելագույն շեմը. ՊեսկովՄոսկվան չի ընդունի ռուսական նավթի առավելագույն շեմը. իրավիճակի վերլուծությունը շարունակվում է, Ռուսաստանի իշխանությունները դրա արդյունքների հիման վրա կզեկուցեն հետագա որոշումների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից ռուսական նավթի գնի առավելագույն շեմ սահմանելու որոշումը. Ռուսական նավթի մեկ բարելի դիմաց գնի առավելագույն շեմ է սահմանվելու 60 դոլարը: «Հիմա մենք վերլուծում ենք։ Նման շեմի համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել։ Մենք չենք ընդունի այս առավելագույն շեմը: Իսկ թե ինչպե՞ս կկազմակերպվի աշխատանքը, մենք կզեկուցենք վերլուծությունից հետո, որն արագ կիրականացվի»,- ասել է Կրեմլի խոսնակը:Ավելին18:4003.12.22