Լրահոս
Աշխարհ
11:15
04.12.22
105

Հռոմում բողոքի ցույցեր են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Դեկտեմբերի 3-ին Հռոմում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Իտալիայի կառավարության տնտեսական քաղաքականության և Ուկրաինային զենքի մատակարարումների շարունակման դեմ։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է  Արհմիությունների ասոցիացիայի բազայի  կայքում։

«Վայր դրե՛ք զենքերը, բարձրացրե՛ք աշխատավարձերը»․ սա է եղել ցույցի գլխավոր կարգախոսը։

Կազմակերպիչների տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 10 հազար մարդ։

Հռոմում Կիևին զենք մատակարարելու դեմ վերջին հանրահավաքը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին, որին մասնակցել էին հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Իտալական պարտիզանների ազգային ասոցիացիան, արհմիությունները, Սուրբ Էգիդիուսի կաթոլիկ համայնքը, Emergence բարեգործական բժշկական կազմակերպությունը և Greenpeace-ը: