Լրահոս
2022-12-04
-
ԵրևանԲախվել են Piloyan համարանիշներով BMW-ն, Opel-ն ու Hayasa մոպեդըԱյսօր`դեկտեմբերի 4-ին, մոպեդի և ավտոմեքենաների բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Կասյան փողոցում՝ Բարեկամության էսկադայի վրա բախվել են BMW մակնիշի Piloyan համարանիշի, Opel և Hayasa մակնիշի մոպեդը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/04/1227975/Ավելին22:1504.12.22 -
Ավտովթար Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածԴեկտեմբերի 4-ին, ժամը 18:03-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ի. Ս.), «Opel Astra G» (վարորդ՝ Ա. Ա.) և «Opel Astra G» (վարորդ՝ Ռ. Մ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ի․ Ս.-ն հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:Ավելին22:0004.12.22 -
ՔաղաքականՍրանցն աթոռն է ու թուրքի առաջ «ծնկի գալը». ՇարմազնովԹուրքիան ու Ադրբեջանը Մեծ Թուրան կառուցման ճանապարհին Հայաստանն են ծրագրում ոչնչացնել,իսկ նիկոլիստները հպարտ Եվրատեսիլի են պատրաստվում՝հանրության մեծամասնության հավանության ներքո։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:․ « Որպես պատմաբան ինքս ինձ միշտ հարց եմ տվել՝ ինչպե՞ս կարող էին կործանվել Հայոց թագավորությունները: Հիմա հասկացա…սենց տոնածառ տնկելով,ստամոքսով ապրելով ու դավաճաններին երկրպագելով։ Թուրքիան ու Ադրբեջանը Մեծ Թուրան կառուցման ճանապարհին Հայաստանն են ծրագրում ոչնչացնել,իսկ նիկոլիստները հպարտ Եվրատեսիլի են պատրաստվում՝հանրության մեծամասնության հավանության ներքո։ Ընդամենը սեպտեմբերի 13-14-ի պատերազմին 207 զոհ ենք տվել,իսկ սրանք 750.000 դոլարանոց տոնական միջոցառումների «կայֆեր» են անում ։ Աստված հոգիդ լուսավորի Հրանտ Մաթեւոսյան,որ ասում էիր՝ մարդն ու անասունն իրարից ջոկվում են հիշողությամբ։ Սրանք ոչ հիշողություն ունեն ու ոչ էլ հայրենիք։ Սրանցն աթոռն է ու թուրքի առաջ «ծնկի գալը»։ Երանի Վազգենին,Դուշման Վարդանին,Աշոտ Նավասարդյանին ու մեր բոլոր նահատակված հերոսներին,որ չեն տեսնում մեր ազգային խայտառակությունն ու անկումը։ Բայց «վերեւն» իրենց ի՞նչ պատասխան ենք տալու… Ամենամեծ գժվելիքը նա է,որ սրանց հեչ պետք էլ չէ,որ 30 տարվա ազգային երազանք ՛ու նպատակ են թաղել։ Ալիեւն ասում է՝ ի՞նչ Հայաստան պետություն,նրանք ովքե՞ր են ու տենց շարունակ։ Բոլորիս է ասում թուրքը,բոլորիս։ Ու հերիք է ջայլամի նման ապրենք,թե դա մեզ հետ կապ չունի,իբր Նիկոլին է միայն ասում։ Նիկոլին կարո՞ղ է Նամիբիայի ժողովուրդն է ընտրել… Նախկինում ասում էի՝ ամենավատ բանն ինքնախաբեությունն է։ Ոչ։ Ամենավատն ՝ անզորությունն է,երբ հայրենիքդ դարձնում են մանրադրամ ու երգ ու պարի տակ ընտրված կապիտուլյանտները սկուտեղի վրա այն հանձնում են բոլորին,բացի Հայից։ Լինե՞լ,թե՞՝չլինելու մեջ մեր հասարակությունը կարծես ընտրեց երկրորդը»։ 3 0Ավելին21:4504.12.22 -
ՍպորտԺիրուն՝ Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուՖրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը գոլի հեղինակ դարձավ ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Լեհաստանի դեմ խաղում, դարձավ իր հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ Այս գոլը նրա համար 52-րդն էր ազգային թիմի մարզաշապիկով, հայտնում է Armsport-ը։ Ժիրուն այս ցուցանիշով առաջ անցավ Թիերի Անրիից (51)։ Այս ցուցակում երրորդը Անտուան Գրիզմանն է 42 գոլով։ Առաջին կեսից հետո Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթում է լեհերին։Ավելին21:3004.12.22 -
ՍպորտՔաթարում սպառնացել են ձերբակալել բրիտանացի լրագրողինDaily Mail-ի լրագրող Քեթրին Բեթը տհաճ իրավիճակում է հայտնվել Կատարում ընթացող աշխարհի 2022 թվականի առաջնության ժամանակ։ Լրագրողը տեսանկարահանել է ԱԱ-ի՝ Գանա-Ուրուգվայ խաղից առաջ տեղի ունեցած մասսայական անկարգությունները, ինչից հետո անվտանգության աշխատակիցները շրջափակել են նրան, սպառնացել են ձերբակալել և ստիպել են ջնջել տեսանյութը։ Daily Mail-ի իր սյունյակում Բեթը պատմել է, որ գանացի երկրպագուներին թույլ չեն տվել մարզադաշտ մտնել կազմակերպիչների մեղքով, ինչի արդյունքում քաշքշուկ է սկսվել։ Կանայք և երեխաները խուճապի են մատնվել տեղի ունեցածից։ Աֆրիկացի երկրպագուները ցատկել են պատնեշների վրայով և ներխուժել են մարզադաշտ։ Բրիտանացի լրագրողն այս ամենը տեսագրել է, ուղարկել է իր խմբագրություն և մոտեցել է մարզադաշտին, ինչից հետո նրան անվտանգության 8 աշխատակից շրջափակել է․ «Անընդհատ հարցնում էի, թե ինչու են ինձ պահում, տղամարդկանցից մեկը վերջապես ասաց, որ նրանք տեսել են, թե ես ինչպես եմ նկարահանում իրականացրել, և որ ես դրա իրավունքը չունեմ։ Ես բացատրեցի, որ հավատարմագրված լրագրող եմ, և նրանց ցույց տվեցի իմ հավատարմագրի էլեկտրոնային տարբերակը, բայց նրանք պատասխանեցին, որ ես թույլտվության թղթային տարբերակը պետք է ունենամ ձեռքիս տակ։ Հետո նրանք հայտարարեցին, որ ես երկու տարբերակ ունեմ՝ կա՛մ պետք է ջնջեմ տեսանյութը, կա՛մ նրանք ինձ կտանեն ոստիկանություն։ Ես համաձայնեցի ջնջել տեսանյութը, բայց նրանք վերցրին հեռախոսս ու սկսեցին ստուգել էլեկտրոնային փոստն ու մեսենջերները, որպեսզի համոզվեն, որ տեսանյութը որևէ մեկին չեմ ուղարկել։ Բախտս բերեց, որ խմբագրությանն ուղարկած հաղորդագրությունը հասցրել էի արագ ջնջել»,-Armsport. am-ի փոխանցմամբ՝ գրել է Բեթը Daily Mail-ի իր սյունյակում։Ավելին21:1504.12.22 -
Արտաքին քաղաքականությունԲայրամովը մեկնել է Մոսկվա` Լավրովի հետ հանդիպմանԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և նրա մասնակցությունը երկկողմ միջոցառումներին։ «Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ կողմերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ .Ավելին21:0004.12.22 -
ԵրևանԵրևանում՝ զբոսայգիներից մեկում, հայտնաբերվել է տղամարդու դիԵրեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում շտապօգնության թիվ 7-րդ ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 71 խումբը կանչով մեկնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում գտնվող «Վահան Զատիկյանի» անվան զբոսայգի, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/04/1227972/Ավելին20:4504.12.22 -
ՍպորտՖրանսիայի հավաքականն առաջին կեսից հետո հաղթում է ԼեհաստանինԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում մրցում են Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականները։ Հանդիպման տեմպը բավականին բարձր է առաջին կեսում։ Ողջ խաղակեսի ընթացքում երկու թիմերն էլ անդադար գրոհներ էին ձեռնարկում ու սպառնում միմյանց դարպասներին։ Նախ, Լևանդովսկին, ապա Մբապեն վտանգավոր պահեր ունեցան, հայտնում է Armsport-ը։ Լեհաստանի հավաքականը կարող էր բացել հաշիվը նաև առաջին կեսի վերջնամասում․ միանգամից երկու հարված հետևեց Ֆրանսիայի դարպասին․գնդակը նախ, ծնկներով հետ մղեց Լյորիսը, իսկ հետո պաշտպանը դարպասի առջևից չեզոքացրեց հաջորդ հարվածը։ 44-րդ րոպեին Ժիրուն մրցակցի դարպասային հրապարակում ստացավ Մբապեի փոխանցումն ու գնդակն ուղարկեց Շչեսնիի դարպասը։Ավելին20:3004.12.22 -
ՀասարակականՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացման խնդիրներինՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացման խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին20:1504.12.22 -
Մշակույթ«Ֆողմիդաբլը Ազնավուր» ներկայացումը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահումԵրևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է «Ֆողմիդաբլը Ազնավուր» նախագիծը՝ բեմադրված թատերական «այլախոհ» Ժիլ Մարսալայի կողմից, ով նաև հայտնի է իր «Պիաֆ. Շոու», «Պիաֆ սիմֆոնիկ շոու» և այլ նախագծերով: Երաժշտական ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է Փարիզի փողոցներ «Բոհեմյան» ժամանակաշրջանում և պատմում աշխարհահռչակ շանսոնյեի անցած ճանապարհը և կյանքի պատմությունը: Ներկայացման ընթացքում հնչում են Լեգենդի բոլոր ժամանկների սիրված երգերը, յուրօրինակ բեմականացումն ու ձևավորումը ներկայացումը դարձնում է յուրահատուկ ու եզակի՝ դառնալով Շառլ Ազնավուրի երաժշտական ժառանգությանը երբևէ նվիրրված հարգանքի ամենամեծ տուրքը: Համերգ-ներկայացումը մշտապես գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում և արժանանում բարձ գնահատականների:Ավելին20:0004.12.22 -
ԱշխարհՀնագետները պարզել են, թե ինչպիսին են եղել մանկական խաղալիքները 5000 տարի առաջՀնագետները Ապենինյան թերակղզում հայտնաբերել են հնագույն ցուցանակներ՝ բուի տեսքով փորագրությամբ, որոնք հնարավոր է եղել են մանկական խաղալիքներ։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։ Հնագետները ընդհանուր հաշվով դամբարաններում 4000 նման ցուցանակ են հայտնաբերել։ Գտածոները մոտավորապես 5000 տարեկան են։ Ավելի վաղ հնագետները կարծում էին, որ ցուցանակները ծիսական նշանակություն են ունեցել և խորհրդանշել են աստվածներին կամ մահացած մարդկանց։ Սակայն հիմա հնագետները մեկ այլ վարկած են ուսումնասիրում, համաձայն որի՝ ցուցանակներն օգտագործվել են որպես տիկնիկներ, խաղալիքներ կամ հմայիլ։ Հավանական է, որ դրանք երեխաներն են պատրաստել։ Այս եզրակացության հնագետները եկել են 100 ցուցանակների վրա արված բուի նկարները մինչև 13 տարեկան ժամանակակից երեխաների նկարների հետ համադրելու և համեմատելու արդյունքում։ Շատ ցուցանակների վերևի հատվածում երկու անցք են ունեցել։ Հնագետները կարծում են, որ այդ անցքերում տեղադրվել են իսկական բուի փետուրներ։Ավելին19:4504.12.22 -
ԱշխարհԳազի պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է 5 հարկանի շենք. կան զոհեր, վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹԳազի պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է 5 հարկանի շենք. կան զոհեր, վիրավորներԱվելին19:3004.12.22 -
ՀասարակականԲախվել են Ford Transit-ը, Opel-ը և VAZ 21703-ը, կա վիրավորԵրեկ՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Սուրեն Ա-ի վարած Ford Transit մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 63-ամյա Հրաչյա Գ-ի վարած Opel մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արմեն Շ-ի վարած VAZ 21703 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/04/1227961/Ավելին19:1504.12.22 -
Արտաքին քաղաքականությունՖրանսիայի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների ընթացքըՖրանսիան անհանգստացած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հավաքական պայքարի թուլացման հեռանկարով` թուրքական ռազմական միջամտության պատճառով Հյուսիսային Սիրիայում և Իրաքում։ Այս մասին իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է արտգործնախարար Կատրին Կոլոննան։ «Նախարար Կոլոննան իր խորը մտահոգությունն է հայտնել Սիրիայում և Իրաքում վերջին հարվածների կապակցությամբ: Ոչ մի ռազմական գործողություն չպետք է թուլացնի «Իսլամական պետության» դեմ պայքարը», – ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ: Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Թուրքիան օդային գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, որին ներգրավվել է ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք։ Հարվածները հասցվել են հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հենակետերին։ Նախագահ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր օդային գործողությունից հետո Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողություն իրականացնելու պլանների մասին։ Ըստ լրատվամիջոցների՝ այս երկրին սահմանակից շրջաններում տեղակայված թուրքական բանակի ստորաբաժանումներն ավարտել են ցամաքային գործողության նախապատրաստական աշխատանքները և սպասում են այն սկսելու հրամանին։ Դեկտեմբերի 3-ին Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան ավարտելու է 30 կիլոմետրանոց անվտանգության գիծը իր հարավային սահմանների երկայնքով: Այսպիսով, նա հասկացրեց, որ Անկարան չի հրաժարվում Քրդական աշխատավորական կուսակցության ուժերի դեմ Սիրիայի հյուսիսում անդրսահմանային ռազմական գործողության պլաններից։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախատեսվում է գործողությանը ներգրավել սիրիական զինված ընդդիմության մոտ 50 հազար զինծառայողների ու զինյալների։Ավելին19:0004.12.22 -
ՀասարակականԲախվել են Nissan XTrail-ն ու Volkswagen Caddy-նԱյսօր՝ դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Nissan XTrail ավտոմեքենան և Volkswagen Caddy մակնիշի բեռնատարը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/04/1227960/Ավելին18:4504.12.22 -
Աշոցքի, Ամասիայի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Քաջարանում ձյուն է տեղում․ ԱԻՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի, Արագածոտնի մարզի Բերքառատ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին18:3004.12.22 -
ԱշխարհԱվելի քան 3100 մաքսանենգ զենք է հայտնաբերվել Իրանի արևմուտքումԻրանի անվտանգության ուժերը Իսլամական Հանրապետության արևմուտքում, Լորեստան նահանգում առգրավել են ավելի քան 3100 մաքսանենգ զենք։ Այս մասին կիրակի հայտնել է Tasnim գործակալությունը։ Հաղորդագրության համաձայն, Լորեստանի տարածքում հայտնաբերվել է 3109 միավոր մաքսանենգ զենք և տարբեր տրամաչափի 24000 պարկուճ։ Հետաքննության ընթացքում բերման է ենթարկվել 28 մարդ։ Բացի դրանից, ուժայինները առգրավել են ձերբակալվածներին պատկանող 15 ավտոմեքենա։Ավելին18:1504.12.22 -
Հասարակական40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արփինե Ա-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 52 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել դաշտում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/04/1227959/Ավելին18:0004.12.22 -
ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետն այցելել է ՔաջարանՃանաչողական այցի շրջանակներում՝ Քաջարանը հյուրընկալել է ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին և «Մոսկվայի տուն» Մոսկվայի մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մանվել Փարամազյանը։ ««ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի և նույն ընկերության ղեկավար կազմի հետ միասին հյուրերին ուղեկցեցինք քաղաքում գործող՝ մշակութային, նախադպրոցական և մարզական օջախներ։Ավելին17:4504.12.22 -
ԱշխարհԿասպից ծովի ափին հայտնաբերվել է 1700 ծովարջԴաղստանի Կասպից ծովի ափին սատկած ծովարջերի (փոկեր) թիվը հասել է 1700-ի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կասպիցi բնապահպանական կենտրոնի գլխավոր տնօրեն Զաուր Գապիզովը։ Տարածաշրջանի բնական պաշարների նախարարությունը մեկնաբանել է, որ նրանց մահվան պատճառ են դարձել բնական գործոնները։ Նախարարությունը հավելել է, որ կասպիական փոկերի թիվը կայուն է՝ տատանվում է 270 000-ից 300 000-ի սահմաններում։ «Դատելով մեր հայտնաբերած ծովարջերի տեսքից՝ նրանք սատկել են մոտ երկու շաբաթ առաջ։ Ձկնորսական ցանցերի մնացորդներ չեն հայտնաբերվել: Ամենայն հավանականությամբ, սատկած փոկերի թիվը շատ ավելի մեծ է: Կասպիցի բնապահպանական կենտրոնի առափնյա պարեկությունը, ինչպես նաև Ձկնորսության դաշնային գործակալության տեսուչները և բնապահպանական այլ գերատեսչությունների աշխատակիցները շարունակում են ուսումնասիրել ափը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Բնապահպանական կենտրոնի մասնագետները հավաքել են անհրաժեշտ նմուշներ՝ ծովային կանթասունների անկման պատճառները մանրամասն ուսումնասիրելու համար։ Կասպիցի փոկը էնդեմիկ և Կասպից ծովում հայտնաբերված միակ ծովային կաթնասուն տեսակն է, որը յուրահատուկ դեր է խաղում ծովային էկոհամակարգում: Նա իսկական փոկերի ընտանիքի եզակի ներկայացուցիչն է՝ Կասպից ծովի կենդանական աշխարհի միակ ծովային կաթնասունը։ Կասպիական փոկի երկարությունը հասնում է 160 սանտիմետրի, մարմնի քաշը՝ մինչև 100 կիլոգրամ։Ավելին17:3004.12.22