Լրահոս

2022-12-04
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Փարաքար գյուղում
    Դեկտեմբերի 4-ին, ժամը 07:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Վաղարշապատի փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
    10:25
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մողեսները 35 միլիոն տարի ավելի են գոյություն ունեցել, քան նախկինում ենթադրվում էր. News.am
    Նոր բացահայտումը ցույց է տալիս, որ մողեսները 35 միլիոն տարի ավելի են գոյություն ունեցել, քան նախկինում կարծում էին, հայտնում է BBC-ն։ Բրիստոլի համալսարանի աշխատակիցները Բնական պատմության թանգարանի պահարանում տասնամյակներ շարունակ պահվող սողունի քարացած մնացորդների համակարգչային տոմոգրաֆիա են իրականացրել։ Արդյունքները ցույց են տվել, որ անհայտ սողունը սերտորեն կապված է ժամանակակից մողեսների հետ։ Դոկտոր Դեւիդ Ուայթսայդը, որը ղեկավարել է հետազոտությունը, նշել է, որ բրածոն «հավանաբար վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հայտնաբերված ամենակարեւորներից մեկն է»: Համարվում էր, որ մողեսները հայտնվել են ուշ միջին յուրյան դարաշրջանում, սակայն նոր գտածոները ցույց են տալիս, որ նրանք ապրել են ուշ տրիասայի (237-201 միլիոն տարի առաջ) ժամանակ: Ուսումնասիրված բրածոն ազդում է մողեսների եւ օձերի ծագման բոլոր գնահատականների վրա, որոնք միասին կոչվում են Squamata, ինչպես նաեւ դրանց էվոլյուցիայի տեմպերի մասին ենթադրությունների վրա: Գտածոն հայտնաբերվել է 1950-ականների հավաքածուից, որում պարունակվել են Հարավային Գլոսթերշիր նահանգի Տորթվորթ քաղաքի մոտ գտնվող քարհանքի նմուշներ: Գիտնականներն իրենց հայտնագործությունն անվանել են Cryptovaranoides microlanius, ինչը նշանակում է «փոքր մսագործ», մողեսի ծնոտների պատճառով, որոնք լի են սրածայր, կտրող ատամներով: Գիտնականների թիմը բրածոյի ռենտգենյան պատկերներ է արել, եւ դա թույլ է տվել նրան եռաչափ վերականգնել: Նրանք հայտարարել են, որ Cryptovaranoides-ը ակնհայտորեն ծակոտկեն է, քանի որ տարբերվում է Rhynchocephalia-ից մի քանի հիմնական բաներով, այդ թվում՝ ուղեղի թաղանթով, պարանոցի ողերով եւ ուսային հատվածով: Բժիշկ Ուայթսայդն առաջին անգամ նմուշը նկատել է կլեւոզավրերի բրածոներով լի պահարանում: «Դա բավականին տարածված բրածո սողուն է եղել, նորզելանդական տուատարայի մերձավոր ազգականը, որը Rhynchocephalia խմբի միակ ողջ մնացած անդամն է, որը սկվամատերից ավելի քան 240 միլիոն տարի առաջ է բաժանվել: Շարունակելով ուսումնասիրել նմուշը, մենք ավելի ու ավելի էինք համոզվում, որ այն իրականում ավելի մոտ է ժամանակակից մողեսներին, քան տուատարաների խմբին»,- ասել է գիտնականը:
    10:15
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    10:05
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող. ՀՀ ՊՆ
    Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
    09:59
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեպտեմբերյան մարտերի հերոս հրետանավորները․ ինչպես կարողացան խոցել հայկական տարածք ներխուժած թշնամուն
    Սեպտեմբերյան մարտերի հերոս հրետանավորները։ Ինչպես կարողացան խոցել հայկական տարածք ներխուժած թշնամուն, պատմում են ժամկետայինները։ Համալիր և բազմակողմանի ստուգումներ զորամիավորումներում և զորամասերում, գնահատվում են զորքերի մարտունակությունն ու պատրաստականությունը։ Վոլոդյա Նորոյան. Անմահ հերոս, որ կռվեց աննահանջ ու չխնայեց կյանքը հանուն հայրենիքի։ Եվս մեկ ընտանիքում լսվեց փոքրիկի սպասված և հույս ու բերկրանք պարգևող ճիչը։ Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Վահե Կարապետյանի եղբայրը։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» տեսանյութում։
    00:00
    04.12.22
    Ավելին
2022-12-03
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի է դարձել, թե ինչ լուսանկար է տեղադրված Նեյմարի հեռախոսի էկրանին
    Բրազիլացի հարձակվող Նեյմարը կոճի վնասվածք է ստացել Սերբիայի դեմ Աշխարհի առաջնության առաջին խաղում։ Այս պահին հարձակվողը ապաքինվում է, և դեռ պարզ չէ, թե կոնկրետ երբ Նեյմարը կարող է վերադառնալ խաղադաշտ։ Մինչ այդ B/R Football-ը հրապարակել է Նեյմարի մի քանի լուսանկար։ Լուսանկարներում բրազիլացին ձեռքում հեռախոս է պահում, որի էկրանին տեղադրված է Աշխարհի առաջնության գավաթը:
    23:45
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մի շարք տարածաշրջաններում մառախուղ է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան, Կապան, Մեղրի քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի, Ծաղկահովիտի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    23:30
    03.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Հրետակոծված Դոնեցկից ուզում են հետ շպրտել ուկրաինացիներին
    «Ժամեր շարունակ չդադարող կայծակ՝ Դոնեցկի երկնքում»: Բնակիչները այսպես են ներկայացնում Դոնեցկում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած արկակոծությունը, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, 14-ը վիրավոր է:
    23:15
    03.12.22
    Ավելին
  • Հասարակական
    «Երեխուդ սպանողի առաջ տանդ դուռը բացե՞ս». Մարգարայի Արմիկը զգուշացնում է
    Թուրքիային սահմանակից Մարգարա գյուղում լսել են, որ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է բացել հայ-թուրքական կողպված սահմանադուռը, ու դրա համար է նորոգում գյուղ տանող գլխավոր ճանապարհը: Գյուղում դեմ են սահմանի բացմանը, «Հայլուրի» թղթակցին ասել են՝ «Չես կարող տանդ դուռը բացել երեխայիդ սպանողի առաջ»:
    23:00
    03.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Գրավել Կիևն ու ավարտել պատերազմը. Ռուսաստանի նպատակը և Պուտինին կանգնեցնելու՝ Արևմուտքի նոր քայլերը
    «Խաղաղություն կլինի, երբ ընկնի Ուկրաինայի մայրաքաղաքը: «Царские волки» զինվորական խորհրդատուների խմբի ղեկավարը վստահ է՝ ռուսական բանակն իր վերահսկողության տակ պետք է վերցնի Կիևը: «Պատերազմի ավարտի մասին խոսելը վաղ է»,- հայտարարել է Մոսկվա-Կիև շփումներում միջնորդ դարձած Թուրքիայի արտգործնախարարը:
    22:46
    03.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հայկական աջաբսանդալ՝ ռուսական կրակի վրա, հրեշտակի ամերիկյան թևերի տակ
    Փորձագետներն առաջարկում են մի պահ մտածել՝ ի՞նչ է լինելու արցախահայության հետ, եթե ռուս խաղաղապահներն էլ Արցախից գնան: Փաշինյանի՝ ընդդիմախոսների կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը աջաբսանդալի վերածած, Մոսկվա-Վաշինգտոն երկընտրանքի առաջ կանգնած իշխանությունը շտապում է բռնել Վաշինգտոնի ձեռքը, որն առաջարկում է խնդրի փաթեթային լուծում:
    22:40
    03.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    Պատերազմի վտանգ և ժպտերես բանակցություններ. մեկ ամսում 4 հայ զինծառայող է վիրավորվել սահմանին
    Միայն այս շաբաթ 4 անգամ թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Իսկ վերջին մեկ ամսում Հայաստանի արևելյան սահմանագոտին 19 անգամ է ադրբեջանական կրակի տակ հայտնվել: Նոյեմբերին 4 հայ զինծառայող է վիրավորվել:
    22:30
    03.12.22
    Ավելին
  • Աննախադեպ սադրանք՝ Ալիևի հրամանով. Ադրբեջանը 3 ժամ շրջափակման մեջ է պահել 120 հազար արցախահայերին
    Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին ավելի քան 3 ժամ փակ պահելուց հետո բացել են ադրբեջանցիները: «Ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների միջև բանակցությունները տվել են դրական արդյունք: Մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար»,- հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը:
    22:20
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային. ԶԼՄ
    Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեին պալիատիվ օգնություն են ցուցաբերում, քանի որ նրա օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային, գրում է Folha de Sao Paulo թերթը: Աղբյուրի տվյալներով՝ Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային։ Նրան տրամադրվում է պալիատիվ բուժօգնություն, որի նպատակն է ցավի ախտանիշների թեթևացնելը և մահացու հիվանդությունների դեպքում հարմարավետ վիճակ ստեղծելը։ Նշվում է, որ բրազիլացուն հոսպիտալացրել են երեքշաբթի օրը։ Բժիշկները հայտնել են, որ Պելեին տեղափոխել են հիվանդանոց «2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստ աղիքի ուռուցքի քիմիաթերապիայի բուժման արդյունքները վերագնահատելու համար»։ Չորեքշաբթի օրը հաղորդվել էր, որ աշխարհի եռակի չեմպիոնը գտնվում է կայուն վիճակում և տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ: 82-ամյա Պելեն 2022 թվականին երկու անգամ հոսպիտալացվել է Ալբերտ Էյնշտեյնի կլինիկա՝ աղիների, լյարդի և թոքերի չարորակ ուռուցքների, ինչպես նաև միզուղիների ինֆեկցիաների բուժման հետ կապված։
    22:10
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    63-ամյա վարորդը Lexus GX470-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում
    Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Ավետիք Ա․-ն, իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին` Չկալովկա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/03/1227923/
    22:10
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այցելել են Գեղարքունիքի մարզ
    Այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավորներ ՝ Սերյան Օհանյանի, Աղվան Վարդանյանի, Գառնիկ Դանիելյանի, Քրիստինե Վարդանյանի և Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցինք Գեղարքունիքի մարզ: Եղանք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում սահմանամերձ դարձած գյուղերում, այցելեցինք ռազմական գործողությունների արդյունքում զոհված և անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ընտանիքներին: Ժողովրդային հանդիպումներ և իրավիճակի մասին քննարկումներ ունեցանք Արեգունի, Սոթք, Փոքր Մասրիկ, Նորաբակ գյուղերում և Վարդենիս քաղաքում: Պետք է արձանագրել, որ չնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին և պատրաստ է պաշտպանել այն: Հենց այս մարդիկ են մեր պետության հիմքը, ովքեր պետության բացակայության պայմաններում, միայնակ մնալով անվտանգային, սոցիալական և բազմաթիվ այլ խնդիրների հետ, չեն լքում իրենց տունը և շարունակում են ամենօրյա պայքարը: Առաջիկա օրերին լինելու ենք նաև այլ մարզերում:
    22:05
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծման ավարտի մասին
    Թուրքիան կավարտի 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին իր հարավային սահմանների երկայնքով, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այսպիսով, նա հասկացրել է, որ Անկարան չի հրաժարվում Սիրիայի հյուսիսում անդրսահմանային ռազմական գործողություն իրականացնելու ծրագրերից այնտեղ տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ուժերի դեմ։, «Մենք թույլ չենք տա ահաբեկչական միջանցք ստեղծել մեր սահմաններին: Մենք անպայման կավարտենք 30 կիլոմետրանոց անվտանգության գծի ստեղծումը մեր հարավային սահմանների երկայնքով: Ոչ մի ահաբեկչություն, ոչ ոք մեզ չի ստիպի հրաժարվել այդ ծրագրերից»,- ասել է Էրդողանը։ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ նոյեմբերի 20-ին մեկնարկած «Մագիլ-սուր» օդային օպերացիայից հետո։ Դրան մասնակցում էր ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարվածների արդյունքում ոչնչացվել են ահաբեկիչների հենակետերը, նրանց պահեստներն ու ապաստարանները, ոչնչացվել են հարյուրավոր զինյալներ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նոր գործողությունը Անկարային թույլ կտա վերահսկողություն ապահովել Սիրիայի հետ սահմանի 600 կիլոմետրանոց հատվածի վրա և նվազագույնի հասցնել հարակից տարածքից բխող ահաբեկչական սպառնալիքները։ Ռազմական աղբյուրների համաձայն՝ նախատեսվում է գործողությանը ներգրավել մոտ 50 հազար թուրք զինվորականների և սիրիական զինված ընդդիմության զինյալների, որոնց աջակցում է Անկարան։
    22:00
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքի մարզպետն ընդունել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ԵՄ ծրագրի ղեկավարին և ծրագրային թիմին
    Դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին եւ ծրագրային թիմին։ «Հանդիպման ընթացքում քննարկեցինք «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» /EU4Sevan/ ծրագրի կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի արդյունքները եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, կարեւորելով Գեղարքունիքի մարզետարանի հետ համագործակցված ու նպատակամղված աշխատանքը և հետագա համագործակցության խորացումը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը։ Ըստ մարզպետի՝ «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» /EU4Sevan/ ծրագրի կողմից այս տարի շատ հրատապ ու կարեւոր աշխատանքներ են իրականացվել, որոնք ուղղվել են Սեւանա լճի եւ շրջակա միջավայրի պահպանության բարելավմանը։ Իրականացված ծրագրերի շնորհիվ գյուղմթերքների արտադրության մեջ գրանցվել է բարձր արդյունք։ ՀՀ Շրջակա միջավայրի եւ ՏԿԵ նախարարությունների, մարզպետարանի, մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչներին հաշվետվություն են ներկայացվել ծրագրի 5 բաղադրիչների շրջանակներում ներկա պահին իրականացված աշխատանքների ու արդեն իսկ գրանցած արդյունքների մասին: Քննարկվել և բացահայտվել են փոխադարձ շահերը, ինչպես նաեւ հետագա շարունակական համագործակցության եզրերը: Կարեւոր են ծրագրի բոլոր բաղադրիչները, սակայն առաջնահերթն այս պահին համարվում է Սեւանա լիճ թափվող կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների հզորացման եւ աստիճանաբար կենսաբանական մաքրման կայաններին անցնելու հետ կապված խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ է տեւական համագործակցություն եւ հետեւողական աշխատանք։ «Բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» /EU4Sevan/ ծրագրի կողմից, կենսական խոշոր նշանակություն ունեն ինչպես Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի պահպանության, այնպես էլ մարզի բնակչության սոցիալ-տնտեսական հարցերի կարգավորման, օրգանական գյուղատնտեսության արմատավորման եւ զարգացման տեսանկյունից»,- գրել է մարզպետը։
    21:50
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նիդերլանդները հաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը` գերազանցելով ԱՄՆ-ին
    Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Նիդերլանդների և ԱՄՆ ընտրանիները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ար-Ռայան քաղաքի «Խալիֆ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներից Նիդերլանդները տիրում էր նախաձեռնությանը, և գոլը երկար սպասեցնել չտվեց: 10-րդ րոպեին, ճիշտ ժամանակին գեղեցիկ փոխանցում ստացանալով, Մեմֆիս Դեպայը դիպուկ հարվածով դարձավ գոլի հեղինակ: Բաց թողած գնդակից հետո ԱՄՆ ընտրանին փորձեց հետ բերել կորցրածը, սակայն նրանց ոչ մի կերպ չէր հաջողվում հաջող ավարտել գրոհները: Ունենալով նյութական առավելություն՝ Նիդերլանդները վիճակագրությամբ զիջում էր ԱՄՆ թիմին: Գնդակին ավելի շատ տիրում էին ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստները, սակայն Նիդերլանդները խաղակեսի վերջում ևս արդյունավետ օգտագործեց իր եզակի հնարավորություններից մեկը։ Այս անգամ աչքի ընկավ Դեյլի Բլինդը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում երկու թիմերը մեկական հնարավորություն ունեին գնդակը միմյանց դարպասն ուղարկելու, սակայն ապարդյուն: Երկրորդ կեսում էլ ԱՄՆ-ի ընտրանին վիճակագրությամբ առավելություն ուներ: Նիդերլանդների ընտրանին հաջող պաշտպանվում էր` շեշտը դնելով հակագրոհների վրա: ԱՄՆ ընտրանին 76-րդ րոպեին կարողացավ մեկ գոլ հետ բերել, ինչը որոշակի հույսեր արթնա րեց ամերիկացիների մոտ, սակայն այդ հույսն ամբողջությամբ մարեց, երբ Նիդերլանդները շատ արագ վերականգնեց երկու գոլի առավելությունը: ԱՄՆ հավաքականի ֆուտբոլի Հաջի Ռայթի գեղեցիկ գոլին րոպեներ անց պատասխանեց Դենզել Դյումֆրիսը՝ ամրագրելով իր թիմի հաղթանակը։ Նիդերլանդներ-ԱՄՆ` 3:1: ¼ եզրափակիչ փուլում Նիդերլանդները կմրցի Արգենտինա-Ավստրալիա զույգի հաղթողի հետ:
    21:40
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի բոլոր շրջաններում ձյան տեսքով տեղումներ են
    Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձյուն է տեղում։ Բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն։ Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար` ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով։
    21:30
    03.12.22
    Ավելին