Լրահոս
Քաղաքական
12:55
04.12.22
106

Նախատոնական զարդարանքի հետ կապված քննարկումներն սովորականից մի քանի շատ էին պայմանավորված մեր բացթողումներով. քաղաքապետ

Img default alt hy

«Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում մեր կողմից թույլ տրված բացթողումներով։ Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Բայց մեր երկիրն այս տարի պատիվ ունի ընդունել Մանկական եվրատեսիլ միջազգային մրցույթի պատվիրակություններին, իսկ սա եզակի հնարավորութուն է լավագույնս հյուրընկալել նրանց եւ բոլոր կողմերից ցույց տալ մայրաքաղաք Երևանը և երևանցուն։

Ավելի քան վստահ եմ, որ քննարկումները ոչ պակաս էին լինելու նաև զարդարանքի իսպառ բացակայության դեպքում. հումորներն ու քննադատություններն այդ պարագայում, սակայն, կհնչեին ոչ կոմպետենտության և միջազգային հանրությանը մեր երկիրը ոչ պատշաճ ներկայացնելու ուղղությամբ։