Լրահոս
Աշխարհ
11:05
04.12.22
94

Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում

Img default alt hy

Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում. Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ իսրայելական կործանիչները ոչնչացրել են զենքի արտադրամաս, որտեղ արտադրվել են ՀԱՄԱՍ-ի հրթիռների մեծ մասը։ Հարվածն ընկել է նաև Գազայի հարավային հատվածի թունելի վրա։

Իսրայելը պարզաբանել է, որ իրենք հարվածել են Գազայի հատվածին՝ ի պատասխան իսրայելական կողմի ուղղությամբ արձակված հրթիռի։

Նոյեմբերի 3-ին Իսրայելի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է Գազայի հատվածից արձակված հրթիռը։