Լրահոս
Աշխարհ
12:25
04.12.22
96

Առաջին անգամ Իսրայելի նախագահը մեկնել է Բահրեյն

Img default alt hy

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կիրակի առավոտյան մեկնել է Բահրեյն, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ գրում են իսրայելական լրատվամիջոցները։

Երկօրյա այցը կլինի Իսրայելի նախագահի առաջին այցը Պարսից ծոցի արաբական պետություն 2020 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից հետո:

«Սա նոր պատմական քայլ է Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերություններում, որոնք ստորագրել են Աբրահամի համաձայնագրերը, այն հույսով, որ ավելի ու ավելի շատ երկրներ կմիանան Իսրայել պետության հետ խաղաղության շրջանակին», – ասել է նախագահը մեկնելուց առաջ:

Այցը տեղի է ունենում հակաիսրայելական ցույցերի ֆոնին, որոնց մասնակիցները դեմ են արտահայտվել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը և բացականչել «Մահ Իսրայելին»։ Ոմանք ցուցանակներ են պահել, որոնք Իսրայելի նախագահին անվանել են «հանցագործ»։ Ցուցարարներից մեկը Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումն անվանել է «դավաճանություն» և հորդորել Հերցոգին մնալ տանը: