Լրահոս
Հասարակական
10:55
04.12.22
146

59-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, կա 1 զոհ, 1 վիրավոր

Img default alt hy

Երեկ` դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 59-ամյա Մովսես Խ-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Քուչակ գյուղի գլխավոր փողոցում վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 81-ամյա Օլգա Ա-ին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև վարորդը Volkswagen-ով բախվել է բետոնե պատին։ 

«Ապարան» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը, իսկ վարորդն էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Ապարան» ԲԿ։