Լրահոս
2022-12-06
-
Արտաքին քաղաքականությունԲաքուն Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հանդիպում է առաջարկում Երևանում, Բաքվում կամ ԱնկարայումԲաքուն առաջարկում է Երևանում, Բաքվում կամ Անկարայում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպում՝ պաշտպանված արտաքին միջամտությունից և ինտրիգներից: Ադրբեջանի Մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Զահիդ Օրուջն է այսպիսի առաջարկ արել՝ չհստակեցնելով ինչ եռակողմ բանակցություն նկատի ունի և որ պետություներն են, ըստ իրեն, փորձում ինտրիգներ հյուսել կամ միջամտել այդ բանակցություններին:Ավելին16:0206.12.22 -
Արտաքին քաղաքականությունԲոլթոնը կարող է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, եթե դա կխանգարի Թրամփի վերընտրմանըՋոն Բոլթոնը, որը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օրոք 2018-2019 թվականներին զբաղեցնում Էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, հայտարարել Է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններում կարող Է իր թեկնածությունն առաջադրել պետության ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բոլթոնի հարցազրույցը NBC հեռուստաընկերության «Meet the Press» հաղորդաշարին: Բոլթոնը դիտարկում է ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը, եթե դրա միջոցով հնարավոր կլինի թույլ չտալ Դոնալդ Թրամփին վերընտրվել: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը քննադատել է Թրամփի վերջին հայտարարությունը, որտեղ նախկին նախագահը Truth Social սոցցանցում կրկնել Էր, որ հաղթանակ Է տարել ընտրություններում և «խոշոր տեխնոլոգիական ընկերություններին» մեղադրել Էր դեմոկրատների հետ դավադրություն կազմելու մեջ: «Այդ տեսակի և մասշտաբի զանգվածային խարդախությունը թույլ Է տալիս չեղարկել բոլոր կանոնները, դրույթները և հոդվածները, նույնիսկ նրանք, որոնք պարունակում Է Սահմանադրությունը», - գրել Էր Թրամփը: Բոլթոնը հայտարարել Է, որ Թրամփի այս հայտարարությունը որակազրկել է նրան՝ որպես թեկնածուի: Թրամփը Բոլթոնին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից հեռացրել Է 2019 թվականի սեպտեմբերին: ԶԼՄ-ների տվյալներով, նրանց միջև տարաձայնությունների գլխավոր առարկան դարձել Է Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարցում դիրքորոշումը. Բոլթոնը ստիպում Էր խստացնել դրանք: Թրամփն ավելի ուշ հայտարարել Էր, որ Բոլթոնը մի շարք «շատ մեծ սխալներ» Է գործել ԿԺԴՀ-ի, Վենեսուելայի և Իրաքի նկատմամբ քաղաքականության հետ կապված:Ավելին15:5506.12.22 -
ԱշխարհԹուրք լրագրողը ներողություն է խնդրել պոլսահայ տնտեսագետ Տարոն ԱճեմօղլուիցԹուրքական իշխանամերձ «Türkiye» թերթի լրագրող Նեջմեթթին Բաթըրելը ներողություն է խնդրել ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուից, ինչպես նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) և ջնջել է իր թվիթը նրանց մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Բաթըրելը, Twitter-ում թիրախավորել էր Աճեմօղլուին այն բանից հետո, երբ վերջինս տեսակապով ելույթ էր ունեցել ընդդիմադիր կուսակցության կազմակերպած միջոցառման ժամանակ: Թուրք լրագրողը անդրադառնալով միջոցառման ժամանակ ԺՀԿ-ի ներկայացրած նոր տեսլականին, գրել էր․ «Քըլըչդարօղլուի (ԺՀԿ առաջնորդ-թարգմ․) նոր տեսլականի փաստաթուղթը պատրաստել է Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպության (FETÖ) գովասանքին արժանացած հայ Տարոն Աճեմօղլուն, արյունը քաշել է»։ Գրառումը բացասական արձագանք էր գտել թվիթերի թուրք օգտատերերի շրջանում՝ մեկնաբանվելով որպես ռասիստական։ Տնտեսագետ, գրող, պրոֆ․ Օզգյուր Դեմիրթաշը, շեշտելով, որ Աճեմօղլուն Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է, նշել էր, որ Բաթըրելը «չի կարող լինել Տարոնի կոշիկի կապը անգամ»։ Որոշ օգտատերեր հարցրել էին, «թե արդյոք Մարգար Եսայանին պատգամավոր, իսկ Էթյեն Մահչուփյանին գլխավոր խորհրդական դարձրած Էրդողանի արյունը նույնպես քաշել էր», և ինչու Բաթըրելը նրանց համար ևս նման բան չէր ասել։ Եղել էին նաև դիտարկումներ, որ ռասիզմ կա ոչ միայն Աճեմօղլուի հայ լինելու շեշտադրման մեջ, այլև այն բանում, որ Բաթըրելը, «արյունը քաշել է» ասելով, նկատի է ունեցել Քըլըչդարօղլուի դերսիմյան (ալևիական) ծագումը և այլն։ Թվիթը ջնջելով և ներողություն խնդրելով՝Բաթըրելը գրել է, որ այն սխալ մեկնաբանության տեղիք է տվել, շեշտել, որ ինքը չի կարող ռասիստական մոտեցում ունենալ հայ համայնքի նկատմամբ։ Նշենք, որ Աճեմօղլուն թուրքական մերձիշխանական որակվող ԶԼՄ-ների թիրախում է այն բանից հետո, երբ դեկտեմբերի 3-ին տեսակապով ելույթ է ունեցել ԺՀԿ-ի միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվել է ընդդիմադիր կուսակցության նոր տեսլականը՝ այդ թվում Թուրքիայի տնտեսական զարգացման մասին։Ավելին15:4706.12.22 -
ՄիջազգայինՉինաստանի ՊՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել Է միջուկային զենքի կիրառման շեմը նվազեցնելու մեջԱՄՆ-ի կառավարության վարած միջուկային տրիադայի արդիականացման և մարտավարական սպառազինությունների հետագա տեղակայման քաղաքականությունը նվազեցնում Է միջուկային զենքի կիրառման շեմը, հայտարարել Է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը՝ մեկնաբանելով Պենտագոնի տարեկան զեկույցը ՉԺՀ-ի ռազմական հզորության մասին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «ԱՄՆ-ն ունի աշխարհում ամենամեծ միջուկային զինանոցը, շարունակում Է նորացնել իր տրիադան, ակտիվորեն զարգացնում Է առաջավոր գծում մարտավարական միջուկային զենքի տեղակայման պլանները, նվազեցնում Է միջուկային զենքի կիրառման շեմը, իրականացնում Է միջուկային զենքի տարածում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև անվտանգության եռակողմ համաձայնագերի միջոցով, ինչն օրեցօր միջուկային բախման ավելի ու ավելի մեծ աղբյուր Է դարձնում նրան», - նշել Է Տան Կեֆեյը: Չինաստանի ՊՆ ներկայացուցիչը շեշտել է, որ Պեկինը երբեք առաջինը չի կիրառի միջուկային զենք: «Անհրաժեշտ Է ընդգծել, որ Չինաստանը հաստատակամորեն հետևում Է պաշտպանական միջուկային ռազմավարությանը, մենք միշտ հանդես ենք եկել այն բանի օգտին, որ ՉԺՀ-ն ոչ մի պարագայում միջուկային զենք չի կիրառի առաջինը, իսկ նրա միջուկային ուժերը պահպանվում են ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նվազագույն մակարդակում»,- ամփոփել Է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ինչպես նշվում է Չինաստանի ռազմական հզորության մասին Պենտագոնի՝ անցյալ շաբաթ հրապարակված տարեկան զեկույցում, Միացյալ Նահանգները հիմք է ընդունում այն, որ Չինաստանն ունակ Է մինչև 2035 թվականը ծավալել շուրջ 1500 միջուկային մարտագլխիկ և ավատել իր զինված ուժերի արդիականացման գործընթացը: Փաստաթուղթը ներայացվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի քննարկմանը: Դրա հեղինակների կարծիքով՝ Չինաստանն, ըստ երևույթին, արագացրել Է միջուկային սպառազինության արտադրության տեմպերը:Ավելին15:4006.12.22 -
ԱշխարհԱմուսինը կացնահարել է կնոջըԱդրբեջանում Գադաբայի շրջանի Շեքերբեյ գյուղում ամուսինը կացնահարելով սպանել է կնոջը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վիճաբանության ժամանակ Էլմեդդին Աբդուլլաևը (ծնված 1990 թ.) կնոջը՝ Քենուլ Աբդուլլաևային (ծնված 1990 թ.), բազմաթիվ հարվածներ է հասցրել կացնով։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։Ավելին15:3506.12.22 -
ԵրևանԵրևան քաղաքում երեկ ծնվել է 76 երեխաԵրևան քաղաքում դեկտեմբերի 5-ին ծնվել է 76 երեխա։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ No photo description available.Ավելին15:2906.12.22 -
ՔաղաքականՔննչական կոմիտեից՝ ԲԴԽ. Հայկ Գրիգորյանը շնորհակալ է ՔՊ-ականներինԲարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ՔՊ-ականներն առաջադրել են քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին: Այսօր խորհրդարանում Գրիգորյանը երախտիքի խոսքեր է ասել, պնդել, որ վստահության քվե ստանալու ու ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում՝ պարտավորվում է պարտականությունները իրականացնել միայն օրենքի ու իրավունքի գերակայության հիման վրա:Ավելին15:2206.12.22 -
ՏարածաշրջանԷրդողանի ու Ասադի հանդիպման համար Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել«Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Սիրիայի ու Թուրքիայի ղեկավարներին բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար»: Մոսկվայի պատրաստակամությունը վերահաստատել է Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: Նրա կարծիքով՝ այդպիսի հանդիպում կազմակերպելու համար հստակ մոտեցում է պետք, որպեսզի այն ֆորմալ բնույթ չկրի ու դրական արդյունքներ գրանցվեն:Ավելին15:1706.12.22 -
ՀասարակականԵթե թշնամու զորքը հետ գնա, բնակչությունը կվերադառնա գյուղ. Փառուխի գյուղապետ. «168.am»168.am-ը գրում է․ Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները Արցախի տարբեր գյուղերի ուղղությամբ իրականացրած սադրանքներից հետո ներխուժեցին Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղեր՝ գրավելով ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ կոչվող բարձունքը։ Դեռ այդ ժամանակ անվտանգությունից ելնելով՝ երկու գյուղերի կանանց և երեխաներին հանել և տեղափոխել էին այլ վայր։ Մարտից մինչև օրս Փառուխի բնակիչները գյուղ չեն վերադարձել՝ այս պահին բոլորը տարբեր տեղերում են բնակվում։ 168.am-ի հետ զրույցում Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանն ասաց, որ Փառուխում իրավիճակի փոփոխություն չի եղել։ «Գյուղի վիճակն ինչպես կար, այդպես էլ մնացել է, բնակիչներն էլ տարբեր տեղերում են բնակվում։ Փառուխում այս պահին բնակչություն չկա։ Չեմ կարող ասել՝ իրավիճակն ինչպես կլուծվի, մարդիկ տարբեր բաներ են մտածում, չգիտեմ»,- նշեց Վարդան Միքայելյանը։ Ըստ գյուղապետի՝ փառուխցիներից ոչ մեկն էլ չի ուզում թողնել իր գյուղը, այսօր էլ պատրաստ են վերադառնալ, եթե ադրբեջանական զորքը հետ քաշվի։ «Եթե թշնամու զորքը հետ գնա, բնակչությունը կվերադառնա գյուղ, բայց դե, այսպես որ իրավիճակը վերլուծում եմ՝ դժվար թե հետ քաշվեն: Հենց մեր գյուղի վերևի հատվածում Քարագլուխ կոչվող բարձունքն է, այն ռազմավարական նշանակություն ունի, այնտեղ թշնամին ամբողջ տարածքն է դիտարկում»,- հավելեց Վարդան Միքայելյանը։ Ըստ գյուղապետի, չեն տեսնում, թե ադրբեջանական զորքի ներկայացուցիչներն իրենց գրաված հատվածում ինչ են անում, տեսանելի չէ, բայց ինչպես առաջ են եկել, այնպես էլ նույն վայրում մնում են։Ավելին15:1506.12.22 -
ՀասարակականՍպիտակում վագոն-տնակը վերածվել է մոխրակույտի․ ընտանիքը 2 անչափահասների հետ հայտնվել է դրսում4 օր առաջ Սպիտակ համայնքի Պանրագործների փողոցի թիվ 220 հասցեում գտնվող վագոն-տնակում հրդեհ էր բռնկվել: Վաղ առավոտյան ստացած ահազանգից հետո ժամանած փրկարարները մարել են կրակը միայն 2 ժամ անց: Վագոնն տնակն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Չեն կարողացել փրկել ոչ կահույք, ոչ հագուստ, ոչ էլ կենցաղային տեխնիկա: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/06/1228086/Ավելին15:1206.12.22 -
ՔաղաքականՁեր ամեն մի լուման պահպանվում է. Փաշինյանը՝ 500 հազար դոլարով ամենագնաց գնելուց առաջԸստ մամուլի հրապարակումների՝ Փաշինյանի համար պետբյուջեից 5 նոր ամենագնաց են ձեռք բերել։ 4-ը Toyota Land Cruiser 300 մոդելի են, յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 100 հազար դոլար։ Հինգերորդը դիզելային շարժիչով Lexus LX500 շքեղ ամենագնաց է՝ արժեքը 130-150 հազար դոլար։ Այսինքն՝ ավելի քան 500 հազար դոլար է վճարվել պետբյուջեից։ Նշենք, որ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն, օրինակ 2018 թվականին՝ իր պաշտոնավարման 100 օրը ամփոփելու ժամանակ հայտարարել էր, որ ժողովրդի ոչ մի լուման հյենց այնպես չի վատնելու:Ավելին15:1006.12.22 -
Արտաքին քաղաքականություն«ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նպատակն է մեզ հետ զինված բախման գնալ». ԼավրովՌուսաստանի արտգործնախարարը վստահ է, որ Միացյալ Նահանագների ու ամբողջ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը ուղղված է Ռուսաստանի հետ առճակատմանը: Սերգեյ Լավրովը զգուշացրել է՝ Արևմուտքի այդ քաղաքականությունը կարող է հանգեցնել երկու միջուկային գերտերությունների անմիջական բախման: «Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև բոլոր բանակցությունները Վաշինգտոնը սառեցրել է»,- հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:Ավելին15:0806.12.22 -
ՏարածաշրջանԹուրք-ադրբեջանական զորավարժություններում ներգրավված են ամերիկյան F-16 կործանիչներԹուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում տեսանյութ է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում ներգրավված են նաև ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ։ «Ադրբեջանում իրականացվող Թուրքիա-Ադբեջան համատեղ զորավարժությանը մեր ռազմաօդային ուժերը F-16 ռազմական ինքնաթիռներով են ապահովում իրենց մասնակցությունը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշված է գրառման մեջ։Ավելին15:0706.12.22 -
ՀասարակականԲախվել են Mercedes Sprinter-ն ու իրանական համարանիշներով Scania-նԱյսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 173 կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ը և իրանական համարանիշներով Scania մակնիշի բեռնատարը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/06/1228084/Ավելին15:0606.12.22 -
ՔաղաքականՌոբերտ Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը հայտնել է, որ չի վերցնելու իրեն հասանելիք պատգամավորական մանդատը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայրապետյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ: Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ»,- գրել է Հայրապետյանը: Նա հավելել է, որ հետագա հասարակական գործունեության մեջ անդավաճան է մնալու իր սկզբունքներին և անկախ կարգավիճակից` շարունակելու է ընդդիմադիր գործունեությունն ու պայքարը գործող իշխանությունների դեմ: «Աստված պահապան Հայաստանին և Արցախին»,- գրել է նա:Ավելին15:0406.12.22 -
ՔաղաքականՀայկական կողմը ստացել է Ադրբեջանի պատասխան առաջարկները. չի բացառում՝ մինչև տարեվերջ կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումըՀայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք հայկական կողմի առաջարկների արձագանքն են. այսպիսով քննարկվում է առաջարկների երրորդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն՝ Աժ-ում կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով լրագրողների հարցերին: «Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների: Այսինքն՝ կարելի է ասել այդ առաջարկների երրորդ փուլն է քննարկվում»,-ասաց Աղաջանյանը՝ մանրամասներ չներկայացնելով հրապարակման ոչ ենթակա քննարկումներից: Հայկական կողմն այսպիսով ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները: Իսկ ինչ վերաբերում է մինչև տարեվերջ երկրների ղեկավարների կամ ԱԳ նախարարների մակարդակով հնարավոր հանդիպման մասին հարցի՝ նա ասաց. «Այո, կարծում եմ՝ չի կարելի բացառել»:Ավելին15:0006.12.22 -
ՔաղաքականՇիրակում ՔՊ-ականները տապալում են դպրոցների տնօրենների ընտրությունները` փորձելով նշանակել սեփական կադրերինYerkir.am-ը գրում է․ Թե ինչ փութաջանությամբ է Շիրակի մարզի ՔՊ-ական վարչախումբը ազատվում ոչ ցանկալի տնօրեններից, «ազատագրում» դպրոցները և այլ հաստատությունները՝ կարելի է նախանձել։ Քանի որ Շիրակի մարզի «հեղափոխականները» զբաղված են ամեն սար ու ձոր իրենցով անելու գործընթացով, ուստի ժամանակ չունեն իրենց անմիջական պարտականությունները կատարելու համար։ Իշխանության ներկայացուցիչները` տիկին մարզպետի «քավորությամբ», կրկին ձախողում են մարզի մի քանի դպրոցի տնօրենների ընտրությունները։ Ամիսների ընթացքում մրցույթների միտումնավոր ձախողման պատճառը նույնն էր՝ Շիրակի մարզպետարանի ու համայնքապետարանների ներկայացուցիչները, ովքեր ընդգրկված են դպրոցի կառավարման խորհրդում, պարզապես չէին ներկայանում մրցույթներին։ Վերջին օրերին մարզային ՔՊ-ականները որոշել են այլ տարբերակով տապալել մրցույթները։ Կառավարման խորհրդի իշխանական ներկայացուցիչները, ովքեր դպրոցների հետ ընդհանրապես կապ չեն ունեցել, ներկայանում են մրցույթներին, և շատ ցինիկ ձևով դեմ են քվեարկում իրենց ոչ հաճո թեկնածուներին՝ պատճառաբանելով, թե իբր դպրոցի զարգացման ծրագիրը թերի է և անհեռանկար։ Ամիսներ շարունակ, մարզի մի քանի դպրոցներ տնօրեններ չունեին, իսկ հայտարարվող մրցույթների կայանալն դիտավորյալ տապալում էին մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչները, որպեսզի գրանցված և իշխանությանը ոչ հարմար թեկնածուները չընտրվեին։ ՀՀՇ-ի ախտավոր կարգախոսը՝ «պոլի փետ լինի, մերը լինի» այսօր էլ այժմեական է ՔՊ-ական չինովնիկների համար։ Փաստացի, մարզային իշխանությունների նպատակն է տապալել մրցույթները մինչեւ 2023 թվականը, երբ օրենքի փոփոխությունից հետո կկարողանան տնօրեններ նշանակել իրենց հավատարմության երդում տված կադրերին։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Մաքենիս գյուղի դպրոցում մի քանի օր է դասադուլ էր, քա նի որ մարզպետարանն առանց պատճառաբանության մերժում է դպրոցի նախկին տնօրենի, այժմ էլ տնօրենի միակ թեկնածու, ՀՅԴ-ական Ադամ Մխիթարյանի ներկայացրած զարգացման ծրագիրը, ով, ի դեպ, դպրոցում տնօրեն է եղել 16 տարի։Ավելին14:5706.12.22 -
Շոու բիզնեսԼևոն Արոնյանն ու նրա ընտրյալը հայտնել են իրենց աղջկա անունըԳրոսմայստեր Լևոն Արոնյանը և նրա ընտրյալը` Անիտա Այվազյանը, իրենց դստերը անվանել են Զաբել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անիտա Այվազյանը «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Զաբելը ներկա էր իր առաջին ջազ համերգին, որը շատ հավանել է»: Գրոսմայստեր Լևոն Արոնյանի դստեր ծնվելու մասին լուրերը հայտնի դարձան ընթացիկ տարվա հոկտեմբերին: Լևոն Արոնյանն այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո:Ավելին14:5206.12.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ը Թայվանին առաջարկել Է Patriot հրթիռների ամենաժամանակակից տարբերակըՄիացյալ Նահանգները Թայվանին առաջարկել Է գնել 100 հատ ամենաժամանակակից Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համալիրներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը: Փաթեթի արժեքը կկազմի 882 միլիոն ԱՄՆ դոլար, որի մեջ կմտնեն նաև ռադար և օժանդակ սարքավորումներ: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության ծանուցման, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ, այդ առաջարկը վերաբերում Է Patriot Pac-3 հրթիռների մատակարարմանը, որոնք ավելի կատարելագործված են, քան կղզի ուղարկված նախորդ հրթիռները: Տեխնիկապես առաջարկը նոր չէ. այն լրացնում է 2010 թվականին կնքված գործարքը, որի ընդհանուր արժեքը կազմում էր 2,81 միլիարդ դոլար: Նշվում է, որ նոր սերնդի հրթիռների մատակարարումները գործարքի արժեքը չեն փոխի: Bloomberg-ը նշում է, որ այս քայլն է՛լ ավելի կսրի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածությունը, որը վերջին ամիսներին աճել է Սպիտակ տան վարչակազմի այն մտահոգությունների պատճառով, թե Պեկինն ավելի ագրեսիվ է դառնում կղզու նկատմամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ իշխանությունները մտավախություն ունեն, որ չեն կարող Թայվանին բավարար չափով զենք մատակարարել, քանի որ ռազմական օգնության մեծ մասն ուղղվում է Ուկրաինային: The Washington Post-ը նշել էր, որ Վաշինգտոնը հետ է մնում Թայվանին 18.7 մլրդ դոլարի սպառազինության մատակարարման հարցում: Դա ներառում է 208 Javelin հակատանկային համակարգեր և 215 Stinger զենիթահրթիռային համալիրներներ:Ավելին14:4506.12.22