Լրահոս
2022-12-06
-
Արտաքին քաղաքականությունՈւկրաինայի պետական պարտքը փետրվարից ի վեր 45 տոկոսով ավելացել ԷՈւկրաինայի պետական պարտքի ծավալը գրիվնայի համարժեքով ավելացել Է 45 տոկոսով և, ընդհանուր առմամբ, մոտենում Է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 80 տոկոսին, հայտնել Է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: Ժելեզնյակի խոսքով՝ նոյեմբերի 1-ի դրությամբ երկրի պետական պարտքը կազմել Է 93,5 միլիարդ դոլար: Փետրվարից պարտքը գրիվնայի համարժեքով «ավելացել Է 45 տոկոսով (ներքինը՝ 23 տոկոսով, արտաքինը՝ 63 տոկոսով): Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի պետական և պետության կողմից երաշխավորված պարտքի ծավալը մոտենում Է ՀՆԱ-ի 80 տոկոսին», - գրել Է պատգամավորն իր Telegram-ալիքում: Ավելի վաղ Գերագույն ռադայի ֆինանսների, հարկային և մաքսային քաղականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դանիիլ Հետմանցևը ներկայացրել Էր տվյալներ, որ ընթացիկ տարվա վերջին պարտքի բեռն սպասվում Է ՀՆԱ-ի 90 տոկոսի, իսկ հաջորդ տարի՝ ՀՆԱ-ի մինչև 100 տոկոսի մակարդակում: Ըստ Ուկրաինայի կառավարության վերջին կանխատեսման՝ ՀՆԱ-ն 2022 թվականին կհասնի 4,73 տրիլիոն գրիվնայի (128,59 միլիարդ դոլարի): Գերագույն ռադայի բյուջեի հարցերով հանձնաժողովում հայտնել են, որ ըստ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի՝ պետական պարտքի վերջնական ծավալն ավելացվել Է մինչև 6,42 տրիլիոն գրիվնա (ավելի քան 172,7 միլիարդ դոլար), ինչը կազմում Է ՀՆԱ-ի՝ հաջորդ տարվա համար կանխատեսվող մակարդակի 102,3 տոկոսը՝ ավելի քան 6,27 տրիլիոն գրիվնա (շուրջ 169 միլիարդ դոլար): Ինչպես հայտարարել Է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն, այս տարի Ուկրաինայի բյուջեի եկամտային մասը միայն մեկ երրորդով Է կազմված սեփական աղբյուրներից, մնացած երկու երրորդը ձևավորվել է արտասահմանյան դրամաշնորհների և վարկերի հաշվին:Ավելին21:3006.12.22 -
ԱռողջապահականՁմեռային դեպրեսիա. ինչպե՞ս ազատվել սեզոնային տհաճ ախտանիշներիցՁմեռային դեպրեսիան սեզոնային աֆեկտիվ խանգարում է, որի ժամանակ տեղի են ունենում դեպրեսիվ շարքի և ճանաչողական ֆունկցիաների հուզական խանգարումներ: Ձմեռային դեպրեսիան դրսևորվում է անսպասելիորեն. Առավոտյան տրամադրության անկում, աշխատանքի գնալու ցանկության բացակայություն, քնի և ուտելու ուժգին ցանկություն: Այս վիճակը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն հաճախ առաջին դրսևորումները նկատվում են 18-ից 30 տարեկանում։ Չբուժված դեպրեսիան կարող է հանգեցնել բարդությունների՝ ինքնասպանության վարք և մտքեր, սոցիալական մեկուսացում, կախվածության զարգացում (ալկոհոլ, թմրանյութեր), աշխատանքի կամ ուսման հետ կապված խնդիրներ: Գիտնականները համոզված են, որ ձմեռային դեպրեսիվ խանգարումների առաջացումը ուղղակիորեն կապված է ցերեկային ժամերի տևողության նվազման հետ։ Ամռանը և գարնանը մարդու ցանցաթաղանթը ստանում է անհրաժեշտ քանակությամբ պայծառ արևի լույս, որն իր հերթին խթանում է սերոտոնինի արտադրությունը, որը պատասխանատու է լավ տրամադրության համար և միևնույն ժամանակ արգելափակում է մելատոնինի արտադրությունը։ Ձմռանը մարդու ուղեղում ավելացել է քնի հորմոնի մելատոնինը, որը հանգստացնող ազդեցություն ունի օրգանիզմի վրա՝ առաջացնելով քնկոտություն և անտարբերություն։ Այս խանգարումն ունեցող անհատների մոտ դրսևորվում են մի շարք ախտանիշներ, որոնցով բնութագրվում է ձմեռային դեպրեսիվ շրջանը։ Այսպիսով, ձմեռային դեպրեսիայի ամենատարածված ախտանիշները հետևյալն են՝ հուսահատություն, մեղքի և անարժեքության զգացում, ճնշված տրամադրություն, ծուլություն, դժբախտության զգացում, ինքնագնահատականի անկում, դրական հույզեր զգալու ունակության բացակայություն, լարվածության և անհանգստության մակարդակի բարձրացում, դյուրագրգռություն, հիշողության խանգարում, անվճռականություն, կենտրոնանալու դժվարություն, ինտելեկտուալ գործունեության նվազում, քնի խանգարումներ, ցերեկային ժամերին լրացուցիչ քնի անհրաժեշտություն, վաղ կամ դժվար արթնացում, ցերեկային ժամերին առողջության վատթարացում՝ ապատիա, էներգիայի կորուստ, վերջույթների ծանրության զգացում, սթրեսային իրավիճակներին դիմակայելու անկարողություն, չափից շատ ուտելու, քաղցր մթերքների (քաղցրավենիք և ալյուրի արտադրանք), ալկոհոլի ցանկություն, մարսողական խանգարումներ, լիբիդոյի նվազում, հոդացավ, իմունիտետի նվազում և դիմադրողականության անկում վարակիչ հիվանդությունների նկատմամբ, երիտասարդության և մանկության սոցիալական վարքագծի փոփոխություններ, հաղորդակցությունից խուսափում, կոնֆլիկտ առաջացնող վարքագիծ, այլ անհատների հետ շփվելու դժվարություն, կարեկցանքի նվազում: Ձմեռային դեպրեսիայի ախտանիշները հաճախ կրկնվում են ամեն ձմեռ՝ սկսած նոյեմբերի վերջին և շարունակվում մինչև մարտ, անհետանում գարնան գալստով։ Այն տեղի է ունենում կամ աստիճանաբար կամ կտրուկ հիպերակտիվության և հիպոմանիայի ֆոնին։ Առաջին տարբերակում նկատվում են տրամադրության կտրուկ հանկարծակի փոփոխություններ, կամ հիպերակտիվության կարճատև շրջաններ։ Երկրորդ դեպքում տեղի է ունենում ձմեռային դեպրեսիվ խանգարման ախտանիշների աստիճանական անհետացում՝ առանց տրամադրության փոփոխության։ Ախտանիշների անհետացման արագությունը կախված է գարնանային արևի լույսի ինտենսիվությունից: Գոյություն ունի նաև ձմեռային դեպրեսիայի լատենտ (քողարկված) ձև, որն ավելի մեղմ է արտահայտվում, սակայն տհաճության զգացողությունն, այնուամենայնիվ, առկա է։ Ձմեռային դեպրեսիայի հիմնական բուժումը լուսաթերապիան է, քանի որ դրա առաջացման պատճառը լույսի բացակայությունն է։ Լույսի թերապիայի կուրսը միջինում տևում է մինչև երկու շաբաթ։ Սեանսների ընթացքում կարելի է գրել, կարդալ, խոսել հեռախոսով, զբաղվել ցանկացած այլ գործունեությամբ, բայց մեկ պայմանով՝ լույսը պետք է ընկնի աչքերի ցանցաթաղանթին։ Պայծառ լույսը ճնշող ազդեցություն կունենա քնի հորմոնի արտազատման վրա՝ դրանով իսկ մեծացնելով երջանկության հորմոնի՝ սերոտոնինի արտադրությունը: Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ պարզվել է, որ բուժման արդեն երրորդ օրը դրական ազդեցություն է նկատվում։ Իսկ ձմեռային դեպրեսիայի բուժման ավարտին մարդն իրեն կրկին կենսուրախ ու եռանդուն է զգում։ Մասնագետները խորհուրդ են տալիս լուսային թերապիայի օգտագործումը նաև որպես կանխարգելիչ բուժում ձմեռային սեզոնին, երբ մարդն արևի լույսի պակաս է զգում։ Բացի լուսային թերապիայից, նյարդաբանները խորհուրդ են տալիս քայլեք ամեն օր, հատկապես ցրտաշունչ, բայց արևոտ օրերին, ֆիզիկական ակտիվ վարժություններ կատարել, վերահսկել ձեր սննդակարգը, որը պետք է հարստացված և հավասարակշռված լինի, քնել նորմայի սահմաններում։ Նպատակահարմար կլինի ժամանակն անցկացնել ընկերների, հարազատների հետ, ինքներդ ձեզ շրջապատել պայծառ իրերով և առարկաներով, խուսափել մռայլ երանգներ ունեցող հագուստից։ Եվ վերջապես, ունենալ սիրելի հոբբի, որը կօգնի կենտրոնանալ ցանկացած իրավիճակում և հաղթահարել սթրեսն ու սպառնացող վտանգները։Ավելին21:2006.12.22 -
ՏարածաշրջանԹուրքիայի ափերին նավթատար լցանավերի խցանում է առաջացել ռուսական նավթի էմբարգոյի պատճառովԹուրքիայի ափերին նավթատար լցանավերի խցանում է առաջացել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ին ուժի մեջ են մտել ռուսական նավթի գնի վերին շեմի հետ կապված G-7-ի և ԵՄ երկրների սահմանափակումները: Անկարան ստուգում է բոլոր նավերի լիարժեք ապահովագրության մասին նոր փաստաթղթերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times-ը: Ըստ հրապարակման՝ երկուշաբթի օրը թուրքական ջրերը հատելու համար 19 լցանավի կուտակում է առաջացել: Նավերը խարիսխ են գցել Բոսֆորի և Դարդանելի նեղուցների մոտ, որոնք ռուսական սևծովյան նավահանգիստները կապում են միջազգային շուկայի հետ: Նավի բրոքերներից մեկը պարբերականին հայտնել է, որ առաջին լցանավը ժամանել է նոյեմբերի 29-ին և դեռ սպասում է մեկնելու թույլտվության: Հիշեցնենք՝ երեկվանից ուժի մեջ է մտել ծովով տեղափոխվող ռուսական նավթի գնի վերին շեմի հետ կապված Մեծ յոթնյակի երկրների, Ավստրալիայի և Եվրամիության 27 պետությունների սահմանափակումը: Այս միջոցառումը թույլ է տալիս ռուսական նավթը երրորդ երկրներ ուղարկել G7-ի և Եվրոպական Միության անդամ երկրների լցանավերի, ապահովագրական ընկերությունների և վարկային կազմակերպությունների միջոցով միայն այն դեպքում, եթե նավթի մեկ բարելի դիմաց վճարվել է 60 դոլար կամ դրանից պակաս: Ռուսաստանը հայտարարել է, որ գնային շեմի սահմանումը կապակայունացնի էներգակիրների համաշխարհային շուկան, սակայն չի ազդի ռազմական գործողությունները շարունակելու իր կարողությունների վրա: Մինչդեռ գնային շեմի սահմանման նպատակն է Ռուսաստանին զրկել ֆինանսական միջոցներից, որոնք հարկավոր են Ուկրաինայում ռազմական գործողությունների համար:Ավելին21:1006.12.22 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 6-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 6-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.22 դրամ է, վաճառքը՝ 405.17դրամ: Եվրոյի առքը միջինը 408.08 դրամ է, վաճառքը՝ 425.64 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.96 դրամ է, վաճառքը՝ 6.52 դրամ:Ավելին21:0006.12.22 -
ՏնտեսականՈչնչացվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության թեժ գծով քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Բաղրամյան 47/10 հասցեում գործող «Սիմվարդ» ՍՊԸ-ին պատկանող «Ջեստ» սուպերմարկետից։ Դիտարկման արդյունքում հայտաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք․ սարդելկա, բժշկական երշիկ, քյուֆթա, կարագ, հավ, նրբերշիկ, յոգուրտ, պանրիկ, համեմունք ծիտրոն և այլն: Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել: Возможно, это изображение едаԱվելին20:5006.12.22 -
ԻրավականՈրոնվում է տեսագրությունում պատկերված երիտասարդըՈրոնվում է տեսագրությունում պատկերված երիտասարդըԱվելին20:4006.12.22 -
ՀասարակականՔաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններԱյսօր Հանրապետության հրապարակից եւ հարակից տարածքներից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ այցի արդյունքները կամփոփվեն Պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։Ավելին20:3206.12.22 -
ԻրավականԱշտարակի ոստիկանները մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերելՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ դեկտեմբերի 3-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն ստացվեց, որ Աշտարակ քաղաքի Բագրատունու փողոցի բնակիչներից մեկը, որը ալկոհոլի ազդեցության տակ է, թմրանյութ է պահում և օգտագործում: Բաժնից քրեական հետախույզները մեկնեցին Բագրատունու փողոց` տեղեկության իսկությունը ստուգելու: Տեղեկությունը ճիշտ էր: Խոհանոցի հատակին և կահույքի վրա հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ` ընդհանուր մոտ երեքուկես կիլոգրամ: 47-ամյա տանտերը հայտնեց, որ թմրամիջոցն անցած ամիս պատրաստել էր ինքը` վայրաճ կանեփի թփերից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվել է, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:3006.12.22 -
ՀայաստանՀայլուր 20։30 Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. գլխի վնասվածք է ստացել պատգամավորըԱվելին20:3006.12.22 -
Իրավիճակը ճանապարհներին 19:30-ի դրությամբ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Տավուշի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:Ավելին20:2006.12.22 -
ՔաղաքականԼուլուն չունի, Արսենյանն ունի. գույնզգույն բանավեճ՝ ԱԺ-ումԽորհրդարանում այսօր ՔՊ-ականներին զվարճացրել է միտքը, թե ինչ լավ կլիներ, որ կյանքում թանկարժեք կտավ չտեսած Լուսինե Բադալյանի փոխարեն համընդհանուր հայտարարագրման քննարկումներին մասնակցեին ընդդիմադիր պատգամավորները: Այս դիտարկման վրա ծիծաղին տրված օրենսդիրի փոխխոսնակը՝ Ռուբեն Ռուբինյանը, հավանաբար, չի տեսել իր ՔՊ-ական գործընկեր Գուրգեն Արսենյանի՝ անցած տարվա հայտարարագիրը: Իշխանական պատգամավորը թանկարժեք նկարների հավաքածու ունի:Ավելին20:1006.12.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի արտգործնախարարը սպառնացել է ՀունաստանինԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններում առկա խնդիրներին և սպառնացել Հունաստանին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Եթե Հունաստանը չդադարեցնի այդ գործողությունները, ապա այդ կղզիների ինքնիշխանությունը անհրաժեշտ կլինի վերանայել։ Այս ամենին ի պատասխան մենք չենք կարող լռել։ Կամ Հունաստանը կդադարեցնի զենքի տեղակայումը կղզիներում և կհետևի պայմանավորվածությանը, կամ մենք կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»,- ասել է նախարարը։Ավելին20:0006.12.22 -
ԱշխարհՕրենքներ են ընդունվել «կորեական տարիքի» հաշվարկման ավանդական համակարգը փոխարինելու համարՀարավային Կորեայում խորհրդարանական ենթահանձնաժողովն ընդունել է օրինագծերի փաթեթ, որով պահանջվում է տարիքի հաշվարկման կորեական համակարգը փոխարինել և բոլոր դատական և վարչական ոլորտներում համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Այդ մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը: Հարավային Կորեայում օգտագործում են տարիքի հաշվարկման երեք համակարգ, որոնցից առավել տարածվածը հայտնի Է «կորեական տարիք» եզրույթով: Դրա համաձայն՝ նորածնի 1 տարին լրանում Է հենց ծնվելու օրը, իսկ լուսնային տոմարով Նոր տարվա առաջին օրն արդեն լրանում է նրա 2 տարին: Այսպիսով, տասներկուերորդ ամսվա վերջին ծնված մարդը Նոր տարում արդեն համարվում Է երկու տարեկան, թեև ծնվել Է մի քանի օր կամ շաբաթ առաջ: Երկրորդ համակարգը միջազգայնորեն ճանաչված համակարգն է, որով մարդու տարիքը հաշվարկվում է նրա ծննդյան օրվանից: Իսկ երրորդ համակարգով երեխայի մեկ տարին լրանում է նոր տարվա առաջին օրը: Բարեփոխումների կողմնակիցները կարծում են, որ տարիքի հաշվարկման երեք համակարգերի գոյությունը կարող Է խառնաշփոթ ստեղծել առողջապահության, սոցիալական ապահովության, վարչական ծառայությունների ոլորտներում: Ըստ օրենսդրական փոփոխությունների՝ մարդու տարիքը կհաշվարկվի նրա ծնվելու օրվա հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի: Սպասվում Է, որ դեկտեմբերի 7-ին օրինագծերը կքննարկի խորհրդարանի օրենսդրական և դատական հանձնաժողովը: Այնուհետև օրինագծերը կներկայացնեն Ազգային ժողովի լիագումար նիստին: Հավանության արժանանալու դեպքում նորամուծությունն ուժի մեջ կմտնի հրապարակումից կես տարի հետո: Հարավային Կորայի նախագահ Յուն Սոկ Յոլի նախընտրական խոստումներից մեկը տարիքի հաշվարկման միասնականացված համակարգի ստեղծումն էր:Ավելին19:5006.12.22 -
Արտաքին քաղաքականությունԻրանը պատրաստ է ավարտել ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները. ՌյաբկովԻրանը պատրաստ Է օպերատիվ կերպով ավարտել իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունները, չկա ոչ մի անլուծելի խնդիր և առավել ևս՝ փակուղի: Այդ մասին դեկտեմբերի 6-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալիի հայտարարությունն այն մասին, որ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները մտել են փակուղի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է РИА Новости գործակալությունից: «Իրանական կողմը, ինչպես ես հասկանում եմ, հաստատում Է իր պատրաստակամությունը և՛ օպերատիվ կերպով ավարտել ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները, և՛ շարունակել ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարության հետ համագործակցությունը պրոֆիլային թեմաների շուրջ. այնտեղ նույնպես կան մի քանի սյուժեներ: Իմ կարծիքով, այստեղ ոչ մի անլուծելի խնդիր չկա, ամեն դեպքում փակուղի չի նշմարվում», - ասել Է Ռյաբկովը: ՌԴ փոխարտգործնախարարը նաև ասել է, թե որ դեպքում ԳՀՀԾ-ի վերականգնումը կբարդանա: «Իսկ եթե նա (ԱՄՆ-ը) բանակցությունները «հագեցնի» ոչ պրոֆիլային հարցերով, վտանգավոր, ավելորդ ինչ-որ օրակարգերով, ինչպես դա տեղի Է ունենում վերջին ժամանակներս, ապա այդ ժամանակ, իհարկե, ԳՀՀԾ-ի վերականգնումն այդքան պարզ քայլ չի լինի: Ուստի ընտրության հարց Է», - ընդգծել Է փոխնախարարը: Իրանի հետ կնքված միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների վերջին փուլն անցկացվել Է Դոհայում հունիսի 29-30-ին: Այն բանից հետո, երբ ներգրավված երկրների ներկայացուցիչները վերադարձան իրենց մայրաքաղաքներ, այս թեմայի շուրջ երկխոսությունը դադարեցվեց: Հիշեցնենք, ԳՀՀԾ-ն կնքվել էր Իրանի և վեց գերտերությունների միջև 2015 թվականին, սակայն 2018 թվականին այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել համաձայնագրից՝ վերականգնելով Իրանի նկատմամբ պատժամիջոցները:Ավելին19:4006.12.22 -
ՀասարակականԿոտայքի մարզի գյուղերից մեկի տանը հայտնաբերվել է 6-ամյա տղայի դիSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել նոյեմբերի 29-ին Նաիրի վարչական տարածքում գործող պոլիկլինիկաներից մեկից ստացված ահազանգի փաստով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/06/1228112/Ավելին19:3206.12.22 -
ՀասարակականԵվրատեսիլը՝ Երևանի գետնի տակ. ռազմավարական օբյեկտ մետրոպոլիտենը փակ է, նկարահանումներ ենՀայաստանը Եվրատեսիլ է անում: Երգի մանկական տոնը հազարավոր լամպերով լուսավորել է մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, բայց բոլորին տոնական տրամադրությամբ վարակել չի հաջողել: Պատերազմող երկրի բնակիչներից շատերը մտահոգված են՝ ինչո՞ւ են մրցույթի կազմակերպիչները նկարահանման հրապարակ դարձրել ռազմավարական օբյեկտ մետրոն, որտեղ նկարահանվումները, որպես կանոն, արգելված են:Ավելին19:3006.12.22 -
ԱռողջապահականԿինը դիմել է դատախազություն և հայտնել` մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր ամուսինը մահացել էSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ դատախազությունից գրություն է ուղարկվե Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որը վերաբերվում է Երևան քաղաքի բնակիչ Շ. Ա-ի դիմումի փաստին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/06/1228106/Ավելին19:2806.12.22 -
ՀասարակականNissan Tiida-ն բախվել է էլեկտրական վահանակին ու ծառինԵրեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ «Վեգա» խանութ-սրահի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրավահանակին, ապա՝ ծառին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/06/1228105/Ավելին19:2106.12.22 -
ԵրևանԺամը 18։00-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերսկսվել էԵրևանի մետրոպոլիտենից տեղեկացնում ենք, որ ժամը 18։00-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերսկսվել է։ Բաց են մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն։Ավելին19:2006.12.22 -
ՏարածաշրջանԲաքվի սահմանային ծառայության ակադեմիայում հրդեհ է բռնկվելԲաքվի Խաթայի շրջանի Գյանջայի պողոտայում գտնվող «Պետական սահմանային ծառայության ակադեմիայի» վարչական շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ներկայումս հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում:Ավելին19:1706.12.22