Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:08
06.12.22
102

«ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նպատակն է մեզ հետ զինված բախման գնալ». Լավրով

Ռուսաստանի արտգործնախարարը վստահ է, որ Միացյալ Նահանագների ու ամբողջ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը ուղղված է Ռուսաստանի հետ առճակատմանը: Սերգեյ Լավրովը զգուշացրել է՝ Արևմուտքի այդ քաղաքականությունը կարող է հանգեցնել երկու միջուկային գերտերությունների անմիջական բախման: «Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև բոլոր բանակցությունները Վաշինգտոնը սառեցրել է»,- հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը: