Լրահոս
Քաղաքական
15:22
06.12.22
98

Քննչական կոմիտեից՝ ԲԴԽ. Հայկ Գրիգորյանը շնորհակալ է ՔՊ-ականներին

Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ՔՊ-ականներն առաջադրել են քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին: Այսօր խորհրդարանում Գրիգորյանը երախտիքի խոսքեր է ասել, պնդել, որ վստահության քվե ստանալու ու ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում՝ պարտավորվում է պարտականությունները իրականացնել միայն օրենքի ու իրավունքի գերակայության հիման վրա: