Լրահոս
Հասարակական
15:12
06.12.22
94

Սպիտակում վագոն-տնակը վերածվել է մոխրակույտի․ ընտանիքը 2 անչափահասների հետ հայտնվել է դրսում

Img default alt hy

4 օր առաջ Սպիտակ համայնքի Պանրագործների փողոցի թիվ 220 հասցեում գտնվող վագոն-տնակում հրդեհ էր բռնկվել: Վաղ առավոտյան ստացած ահազանգից հետո ժամանած փրկարարները մարել են կրակը միայն 2 ժամ անց: Վագոնն տնակն ամբողջությամբ վերածվել է  մոխրակույտի։ Չեն կարողացել փրկել ոչ կահույք, ոչ հագուստ, ոչ էլ կենցաղային տեխնիկա: 

Ընտանիքի հոր՝ Կարեն Ստեփանյանի խոսքով, հրդեհն ամենայն հավանակնությամբ՝ բռնկվել է հոսանքի տատանումից: 

Ստեփանյանների ընտանիքն այս վագոն-տնակում ապրում էր 10 տարի: Իրենց համար հարմարություններ էին ստեղծել: Ու կրակը կարճ ժամանակում ամեն ինչ ոչնչացրել է:  Վնասի չափը կազմում է մոտ 4 միլիոն դրամ: Հրդեհից հետո ընտանիքը բարեկամնների տանն է ապրում, գնալու տեղ չունեն: Բայց այնտեղ էլ երկար ապրել չեն կարող: