Լրահոս

2022-12-06
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպես է «Հավաստի Աղբյուրը» հանձնում Ղարաբաղը․ «գառների» լռությունը. Անդրանիկ Թևանյան
    Նիկոլ Փաշինյանը Պրահայում, Մակրոնի ու Միշելի ներկայությամբ, հանձնել է Արցախն Ադրբեջանին. Այդ մասին Աստանայում ասաց Ալիևը (Փաշինյանը լուռ համաձայնությամբ հետևում էր նրա ելույթին)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: Նա նաեւ նշել է. «Այդ մասին Մոսկվայում ասում է Լավրովը։ Եվ վերջապես, այդ մասին էր Պուտինի ելույթը «Վալդայ» ակումբում։ Ու երբ այս ամենից հետո «Հավաստի Աղբյուրը» հայտարարում է, որ ինքը դեռևս այս տարվա հունվարից կողմ է եղել ռուսական առաջարկներին, դա կեղծավորություն է և գավառական խորամանկություն։ «Հավաստի Աղբյուրն» ասում է, որ եթե Մոսկվան համոզի Բաքվին, որ պետք է Ղարաբաղի հարցը թողնել հետագային ու նաև համոզի, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում պետք է մնան 5,10, 20 տարի, ապա ինքը կողմ է։ Փաշինյանը Պրահայում պաշտոնապես հանձնել է Ղարաբաղն Ադրբեջանին և մտել հակառուսական կոալիցիայի մեջ, բայց զուգահեռաբար Մոսկվային էլ է «այո» ասում։ Պարզ չէ՞, որ Ալիևը չի համաձայնելու Ղարաբաղի հարցը հետոյին թողնելու մոսկովյան առաջարկին, քանզի Նիկոլ Փաշինյանից «նաղդ» ստացել է Ղարաբաղը։ Հենց այդ «նաղդ» ստանալն է պատճառը, որ ադրբեջանցի «բնապահպանները» փակում են Արցախից Հայաստան եկող միակ ճանապարհը, խոսվում է ինչ որ մաքսակետ տեղադրելու մասին, պահանջում են այլևս հայկական տեղանուններ չօգտագործել։ 1988–ի Ղարաբաղյան շարժումը, շարժման ձեռքբերումները Նիկոլ Փաշինյանը զրոյացնում է։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, անկախ Հայաստանի հիմնադիրներն ասելիք չունե՞ն։ Հարցս հռետորական է, քանզի այս ամենի համար մեղավորներ պետք է փնտրել նաև հիմնադիրների ու կոմիտեականների շարքերում։ Ղարաբաղն ու Հայաստանը դառնում են անբարոյականության ու անգրագիտության զոհեր։ ՀՀ օրվա իշխանությունները այդ անբարոյական ու անգրագետ միջավայրի ծնունդ են՝ ՀՀՇ–ի թերմացքը։ Նրանցից այլ բան չէր էլ սպասվում։ Հնարավո՞ր է կասեցնել այս ընթացքը։ Հնարավոր է, բայց ժամանակն անվերջ չէ։ Չարիքի հաղթարշավը կասեցնելու համար անհրաժեշտ է, որ գիտակցություն ունեցողները մեկտեղեն իրենց ջանքերը․ հեշտ ու միևնույն ժամանակ դժվար խնդիր։
    12:00
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Դեկտեմբերի 6-ին կկայանա փլեյ-օֆֆի վերջին հանդիպումները
    Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 6-ին կկայանան փլեյ-օֆֆի վերջին հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 19:00-ին Մարոկկոն «Education» մարզադաշտում կփորձի գերազանցել Իսպանիայի հավաքականին: 23:00-ին կմեկնարկի Պորտուգալիա-Շվեյցարիա հանդիպումը: Այս թիմերի հաղթողները քառորդ եզրափակիչում կմրցեն միմյանց դեմ: Մինչ այս քառորդ եզրափակիչում ուղեգիր են նվաճել և միմյանց դեմ մրցեն հետևյալ զույգերը` Նիդերլանդներ-Արգենտինա, Ֆրանսիա-Անգլիա, Խորվաթիա-Բրազիլիա: Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 9-ին և 10-ին: Մունդիալի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
    11:52
    06.12.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 06.12.22
    11:48
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Թուրքիայում սկանդալ է առաջացրել Netflix-ի սերիալը, որում երկրի արևելքը նշված է որպես Հայաստանի տարածք․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Netflix-ի նկարահանած սերիալներից մեկում օգտագործված քարտեզը Թուրքիայում սկանդալի պատճառ է դարձել․ տեղեկացնում է թուրքական Sabah կայքը։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ Netflix-ն իր ֆիլմերում պարբերաբար թիրախավորում է Թուրքիան և թուրքերին՝ նրանց ներկայացնելով «ստորացուցիչ և տգեղ» սցենարներում։ Netflix-ի հրապարակած Pepsi, Where's My Jet անվանումով սերիալի առաջին սերիայում ներկայիս Թուրքիայի արևելյան շրջանները ներկայացված են որպես հայկական տարածք՝ Հայաստան։ Ավելի վաղ Սիրիայում «Մոսադի» գործակալի մասին Netflix-ի «Լրտեսը» սերիալի չորրորդ սերիայում պատին կախված էր մասնատված Թուրքիայի քարտեզը։ Իսկ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր իրադարձությունները» վավերագրական ֆիլմի հինգերորդ մասում աշխարհի քարտեզի վրա Թուրքիան դարձյալ մասնատված էր, իսկ բաժանված հողերը նշված էին որպես Հայաստանի տարածք։
    11:45
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Ամեն ինչ նորից է սկսվում․ Էմբեր Հերդը բողոք է ներկայացրել Ջոնի Դեփի դեմ
    Հաղորդվում է, որ Էմբեր Հերդի փաստաբանները 68 էջանոց նոր բողոք են ներկայացրել Ջոնի Դեփի դեմ: Ինչպես գրում է The New York Times-ը, Հերդի փաստաբանները մի քանի հայց են ներկայացրել՝ պնդելով, որ դատը տեղի է ունեցել սխալ նահանգում։ Նրանք նաև առարկել են որոշ ապացույցներ բացառելու դատավորի որոշմանը, ներառյալ այն ժամանակվա թերապևտների գրառումները, որոնք, ըստ նրանց, փաստում էին բռնության մասին: Հերդի թիմը խնդրել է բեկանել երդվյալ ատենակալների դատավճիռը՝ կա՛մ մերժելով Դեփի պնդումները, կա՛մ նշանակելով բոլորովին նոր դատավարություն: «Դատարանը ոչ պատշաճ կերպով թույլ չի տվել երդվյալ ատենակալներին լսել մի քանի առանձին գործեր, որոնցում Հերդը հայտնել է Դեփի բռնության մասին բուժաշխատողին»,- գրել են փաստաբանները։ Հիշեցնենք, որ հունիսի սկզբին երդվյալ ատենակալները միաձայն Էմբեր Հերդին մեղավոր ճանաչեցին Ջոնի Դեփի դեմ գործով և նրան պարտադրեցին փոխհատուցում վճարել դերասանին 15 միլիոն դոլարի չափով։
    11:37
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Խոստացել է արքայադստեր տիտղոս շնորհել. Իսպանիայի նախկին թագավորի սիրուհին ուշագրավ մանրամասներ է հայտնել․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
    Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսի նախկին սիրուհին՝ Կորինա Զու Սայնը Ուիգենշտեյնը, պատմել է, որ միապետը, հուսահատորեն փորձելով վերսկսել իրենց սիրային կապը, երկու անգամ ամուսնության առաջարկ է արել, ինչպես նաև խոստացել է արքայադստեր տիտղոս շնորհել, գրում է Daily Mail-ը: 57-ամյա գերմանուհին, խոսելով «Կորինան և թագավորը» փոդքասթում, նշել է, որ Խուան Կառլոսի հետ հանդիպել է, երբ վերջինս ամուսնացած է եղել թագուհի Սոֆիայի հետ՝ նրան համարելով «իր սրտի ամուսինը»: Corinna zu Sayn-Wittgenstein appears in the new investigative podcast Corinna and the King, documenting her affair with Juan Carlos and how it played a key role in his 2014 abdication. Pictured in New York in September 2014 Զույգն առաջին անգամ հանդիպել է Իսպանիայում՝ 2004-ին, ինչից հետո ռոմանտիկ հարաբերությունները շարունակվել են հինգ տարի: Թագավորը՝ թագուհի Սոֆիայի հետ An explosive book published in 2016 called 'Juan Carlos: The King of 5,000 lovers', dubbed the ex-king a sex addict, claiming he had hundreds of relationships even after marriage to wife Queen Sofia in 1962 (pictured together in 1994) 2009 թվականի հունվարին, Կորինայի պնդմամբ, թագավորը ռոմանտիկ ընթրիքի ժամանակ առաջնություն է արել իրեն՝ մեծ ադամանդե մատանիով, որը իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ, արժե 1 միլիոն եվրո: Զույգի հարաբերությունները վատացել են, երբ Կորինան սկսել է հոգ տանել իր հիվանդ հոր՝ Ֆին Բոնինգ Լարսենի մասին, որը մահացել է նույն տարվա օգոստոսին։ In the podcast series, Corinna revealed she first met the then-King in 2004 at a hunting party in Southern Spain. The pair pictured at the Schloss Schockingen castle in Stuttgart, Germany on February 2, 2006 Քանի որ այս ժամանակահատվածում նա այնքան էլ «հասանելի» չէր թագավորին, Խուան Կառլոսը նոր սիրուհի է գտել, ինչն էլ ավարտել է սիրային կապը Կորինայի հետ: Փոդքասթի շարքի վերջին դրվագում Կորինան պնդել է, որ Խուան Կառլոսն իրեն նորից ամուսնության առաջարկ է արել 2014 թվականին, երբ նրանք երկուսն էլ այցելել էին իր նախկին ամուսնու Ֆիլիպ Ադկինսի գյուղական տունը Քեմբրիջշիրում: «Նա ինձ տարավ հյուրասենյակներից մեկը և ասաց, որ սիրում է ինձ և ուզում է երջանիկ ապրել»։ Սկզբում Կորինան ծիծաղել է Խուան Կառլոսի առաջարկի վրա, նախքան նրան ասելը, որ իր պատասխանը հաստատուն «ոչ» է: The ex-lovers pictured at the Laureus Sports Awards at Parc del Forum in Barcelona on May 22, 2006 Ավելին, Կորինան ասել է, որ պալատի օգնականները փորձել են համոզել իրեն վերսկսել իր ռոմանտիկ հարաբերությունները թագավորի հետ: Հուսահատորեն փորձելով համոզել նրան ամուսնանալ իր հետ՝ Խուան Կառլոսն առաջարկել է Կորինային դարձնել Բուրբոնի արքայադուստր: King Carlos of Spain 'took a new mistress' as lover cared for her father | World | The Times Կորիննան պնդել է նաև, որ Խուան Կառլոսն իրեն 65 միլիոն եվրո է տվել որպես «նվեր», այն բանից հետո, երբ Բոտսվանայի ուղևորությունից հետո նրանց սիրավեպի մասին լուրերը խաթարեցին կնոջ համբավը: Փոդքասթի նոր դրվագում Կորիննան նշել է, որ առաջարկել է գումարը վերադարձնել Խուան Կառլոսին, երբ նա գահից հրաժարվել է հօգուտ որդու: Այնուամենայնիվ, նա պնդում է, որ Խուան Կառլոսը մերժել է իր առաջարկը: Former Mistress Of King Juan Carlos Of Spain Defends $65 Million Gift | Celebrity Net Worth
    11:30
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    68-ամյա վարորդը Mercedes-ով Հրազդանում վրաերթի է ենթարկել հետիոտնին
    Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Սանասար Չ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Հենրիկ Պ․-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/06/1228066/
    11:27
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մնացին գործազուրկ. Նիկոլ Փաշինյանը խաբել է
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի փետրվարի 12-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ լուծարված «Շիրակ» հանրային հեռուստաընկերության աշխատակիցները չեն կորցնի իրենց աշխատանքը, քանի որ կա ներդրող։ Վարչապետը, մասնավորապես, նշել էր, որ կա պայմանավորվածություն ներդրողի հետ, եւ կառավարությունը «Շիրակ» հանրային հեռուստաընկերության ակտիվները կօտարի այդ ներդրողին, նա այդ աշխատատեղերը կպահպանի առնվազն առաջիկա մի քանի տարիներին: «Այդ մարդիկ առանց աշխատանքի չեն մնա՝ ըստ մեր պայմանավորվածության…»,- ասել էր Փաշինյանը: «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունում ներդրում չի կատարվել: «Փաստերի ստուգման հարթակ»-ի հարցմանն ի պատասխան՝ կառավարությունից հայտնեցին, որ ծրագրի քննարկման ժամանակ խնդիրներ են ծագել: ««Շիրակ» հանրային հեռուստաընկերությունում ներդրումային ծրագիր իրականացնելու հայտնի քննարկման ժամանակ ի հայտ են եկել այնպիսի իրավական եւ տեխնիկական խնդիրներ, այդ թվում՝ կապուղու հետ կապված, որոնք հնարավորություն չեն տվել իրականացնել ներդրումային ծրագիրը»,- նշված է պատասխանի մեջ: Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարել էր, որ կա ներդրող, որին կօտարվեն «Շիրակ» հանրային հեռուստաընկերության ակտիվները, ներդրում փաստացի չի կատարվել, իսկ հեռուստաընկերության աշխատակիցները ազատվել են աշխատանքից: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
    11:22
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեկտեմբերի 9-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
    Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
    11:20
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մոսկվա՛ ջան, ինձ Արցախը պետք չէ, եթե քեզ պետք է, դու պահիր»․ միջազգայնագետը՝ Արցախի հարցում ՀՀ իշխանության դիրքորոշման մասին
    Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության թիվ մեկ նպատակը ամեն գնով իշխանություն պահելն է, ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ դա նորմալ է ցանկացած իշխանության համար, որը հարյուրավոր կարմիր գծեր է հատել: Ըստ նրա՝ Արցախի հարցում Հայաստանի իշխանության դիրքորոշումը հետևյալն է. «Մոսկվա՛ ջան, ինձ Արցախը պետք չէ, եթե քեզ պետք է, դու պահիր» (դրա համար է խոսվում Արցախի համար Ադրբեջանի կազմից դուրս այլ կարգավիճակի անհնարինության մասին): «Հաջորդը շատ կարևոր նրբություն է: Իշխանությանն անհրաժեշտ է, որ արցախցիները մնան Արցախում (դրա համար են խոսում Արցախի բնակչության անվտանգության մասին): Սրանով իշխանությունը երեք հարց է լուծում: 1. Հիմքեր է տալիս Մոսկվային Արցախում խաղաղապահ պահելու համար, 2. Չի վերցնում իր վրա սոցիալական լրացուցիչ պարտավորություն՝ 100.000 արցախցու Հայաստանում «տեղավորելու» տեսանկյունից: 3. Լրացուցիչ 100.000-անոց ռիսկ չի ստեղծում իր իշխանության անվտանգության համար: Հարկ է նկատել, որ Արցախը հանձնելու կոմբինացիան մեր արտաքին քաղաքականության միակ գործընթացն է, որ բազմաքայլ է և մանրամասն մշակված: Մնացածը մեկ քայլից բաղկացած տապալումների շարք են», - գրել է նա:
    11:15
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մինչև 2024թ. հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը․ նախագիծ
    Հայաստանում նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցնել կենսաչափական անձնագրերի տրամադրումը քաղաքացիներին՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով փոխարինելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: «Օրինագծների նախապատրաստումը պայմանավորված է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանելու անհրաժեշտությամբ, ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու համար: Բացի այդ, օրինագծերի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է և աստիճանաբար՝ ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի և էլեկտրոնային քարտերի՝ նորերով փոխարինումը»,-ասաց Ֆիդանյանը: Նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիր սահմանումը: Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023 թվականին փետրվարի 15-ից: «Բացի այդ ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի՝ նորերով փոխարինումը»,-ասաց փոխոստիկանապետը:
    11:09
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի ընտանիքի համար գաղտնի որոշմամբ 5 նոր ամենագնաց են գնել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի համար պետբյուջեից 5 նոր ամենագնաց են ձեռք բերել։ Տեղեկությունը հրապարակված չէ, քանի որ գաղտնի որոշմամբ է ձեռք բերվել՝ ԱԱԾ-ի կողմից, եւ տրամադրվել ՊՊԾ-ին, որ սպասարկեն Փաշինյանին ու նրա ընտանիքին։ 4-ը Toyota Land Cruiser 300 մոդելի են, յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 100 հազար դոլար։ Հինգերորդը դիզելային շարժիչով Lexus LX500 շքեղ ամենագնաց է՝ արժեքը 130-150 հազար դոլար։ Այսինքն՝ ավելի քան 500 հազար դոլար է վճարվել պետբյուջեից։ Toyota-ները սպասարկելու են Փաշինյանին՝ որպես ուղեկցող մեքենա, այսինքն՝ անվտանգության աշխատակիցներին, որոնք այժմ տեղաշարժվում են Toyota Land Cruiser 200-ներով։ Իսկ Lexus LX-ը, մեր տեղեկություններով, սպասարկելու է Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ընդ որում՝ օպերատիվ համարանիշներով։ Նկատենք, որ Փաշինյանի կնոջն այս պահին էլ բավականին թարմ ու շքեղ ամենագնաց է սպասարկում՝ Lexus GX460, բայց, հավանաբար, որոշել են ավելի թարմացնել՝ բյուջեի հաշվին ավելի բարձր դասի ու վերջին սերնդի Lexus LX պատվիրելով։ Մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԱԾ-ից, թեեւ հույս չունեինք, որ հստակ պատասխան կստանանք, քանի որ գաղտնի որոշմամբ կատարված խոշոր գնման մասին է խոսքը։ ԱԱԾ մամուլի վարչությունից ո՛չ հաստատեցին, ո՛չ հերքեցին մեր տեղեկությունը։ Նոր ձեռք բերված ամենագնացներն այս պահին տեխնիկական որոշակի համալրումներ են անցնում եւ մոտ ժամանակներս կսկսեն շահագործվել։ Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Փաշինյանի համար եւս 2 նոր մեքենա էին ձեռք բերել, մեկը՝ զրահապատ Lexus LX570 ամենագնաց (արժեքը՝ մոտ 250 հազար դոլար)։ Դրանով շրջում է անձամբ ինքը՝ հիմնականում մարզեր մեկնելիս, մյուսը՝ Toyota Hiace, որը դարձյալ ուղեկցող մեքենա է՝ նախատեսված թիկնապահների համար»:
    11:07
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Արտակարգ դեպք՝ Երևանում․ դուռը փակվել էր 2-ամյա երեխայի վրա
    Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմինի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանի դուռը փակվել է, 2 տարեկան երեխան մնացել է տանը մենակ, և հարազատները չեն կարողանում դուռը բացել, քանի որ բանալիները մնացել են տանը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/06/1228064/
    11:03
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանության մեջ առաջիկայում լուրջ խնդիրներ են սպասվում․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի՝ Հայաստանի կողմից Ստամբուլ յան կոնվենցիան վավերացնելու վերաբերյալ արված հայտարարությունից հետո հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել իշխանության ներսում։ Դեսպանի հայտարարությունն ուղղակի մեսիջ էր Փաշինյանի իշխանությանը, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված պետք է կոնկրետ քայլեր սկսել ու այլևս ժամանակ չձգել։ Մեր իշխանական աղբյուրը հայտնում է, որ Ստամբուլ յան կոնվենցիայի ընդունման հետ կապված իշխող թիմում լուրջ տարաձայնություններ են առաջացել։ Մասնավորաբար, նախորդ շաբաթ քննարկում է տեղի ունեցել իշխող խմբակցությունում, որն անցել է բավական թեժ մթնոլորտում։Որոշ քպական պատգամավորներ, ի դեպ՝ զգալի թվով, հիմնականում՝ տղամարդիկ, նեղսրտել են, թե այդ կոնվենցիայի վավերացումը իրենց «դայաղ» են անում, ու որ իրենք չեն պատրաստվում մտնել դրա տակ։ Իրենց խոսքում նրանք բավական արմատական մոտեցում են ունեցել՝ նշելով, որ ոչ մի կերպ չեն պատրաստվում կոնվենցիայի ամբողջական ու վերջնական վավերացմանը կողմ քվեարկել, սակայն, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, իշխանության վերին օղակներում տրամադրված են չնեղացնել եվրոպացիներին ու սեղմ ժամկետներում կոնվենցիան ամբողջական տարբերակով ընդունել: Մի խոսքով, ինչպես ասում են, իշխանության մեջ առաջիկայում լուրջ «կաշաներ» են սպասվում»:
    11:00
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բրազիլացիները հատուկ պաստառով աջակցել են Պելեին
    Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները Մունդիալի շրջանակներում Հարավային Կորեայի դեմ խաղից հետո հատուկ պաստառով իրենց աջակցությունն են հայտնել ֆուտբոլի լեգենդ Պելեին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հաղթական խաղից հետո Մունդիալի 5-ակի չեմպիոնները պաստառի միջոցով իրենց աջակցությունն են հայտնել Պելեին, որն այս օրերին հոսպիտալացվել է: Պաստառի վրա գրված է եղել միայն մեկ բառ՝ «Պելե»: Նախօրեին Պելեն սոցցանցերի միջոցով հայտնել էր, որ ինքն ուժեղ է և անհանգստության կարիք չկա: Աշխարհի եռակի չեմպիոնը հոսպիտալացվել էր Սան Պաուլոյում. նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս: Պելեն պաշտոնական 831 խաղերում խփել է 757 գնդակ: Նա համարվում է ֆուտբոլի «արքա»-ն:
    10:52
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Վոլ­կովն ադրբեջանցինե­րի թի­րա­խում է. «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը տևական ժամանակ է՝ գտնվում է ադրբեջանական կողմի տեղեկատվական թիրախում։ Արդեն մի քանի ամիս է՝ ադրբեջանական ողջ քարոզչամեքենան լծված է Վոլկովի անձի նկատմամբ տոտալ գրոհներին. այստեղ անում են հնարավոր ամեն ինչ վարկաբեկելու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, ինչպես նաև հասնելու խաղաղապահների հրամանատարի փոփոխության։ Թերթի տեղեկություններով, իրենց նպատակներն իրականացնելու համար ադրբեջանցիները , իրենց սովորույթի համաձայն, փորձում են նաև Մոսկվայում տարբերակներ փնտրել ու «մուտիտներ» անել. որպես «հիմնավորում»՝ նրանք պնդում են, թե իբր Վոլկովը հայանպաստ դիրքորոշում ունի, չի համապատասխանում խաղաղապահների չափանիշներին և չի պահպանում տոլերանտություն և հավասարություն կողմերի միջև։ Ամենաթեթև ուսումնասիրությունից անգամ պարզ է դառնում, որ ադրբեջանական բազմաթիվ կայքեր ու Տելեգրամ- ալիքներ, միմյանց հերթ չտալով, ռեպորտաժներ են պատրաստում, որտեղ Վոլկովին փորձում են ներկայացնել որպես հայերի շահերը սպասարկող աձնավորություն։ Հավելենք նաև, որ այս շրջանում գեներալին ուղղված տարբեր տիպի ֆեյք տեղեկություններ ու տեսանյութեր են հրապարակում և փորձում արհեստական ֆոն ստեղծել նրա անձի շուրջ»:
    10:45
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՍԴ նախագահ Արման Դիլանյանը բարձրացրել է իր պաշտոնավարման հարցը. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2022 թվականի հոկտեմբերի սկզբին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը դատարանի անդամների մոտ բարձրաձայնել է իր՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման մասին հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը եւ պարզաբանեց, թե ինչու է իր հրաժարականի մասին հարցը բարձրաձայնել: «Երբ ես ընտրվում էի Սահմանադրական դատարանի նախագահ, այդ ժամանակ իմ գործընկերներին հայտնեցի, որ երկու տարի հետո բարձրացնելու եմ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում իմ հետագա պաշտոնավարման մասին հարցը: Ես կատարեցի խոստումս եւ այս տարվա հոկտեմբերի սկզբին ՍԴ դատավորների մոտ բարձրացրի իմ հետագա պաշտոնավարման հարցը, թե արդյոք իմ կոլեգաները կողմ են, որ ես շարունակեմ մնալ ՍԴ նախագահ, թե ոչ», – մանրամասնեց նա: Արման Դիլանյանը նաեւ հայտնեց, որ իր գործընկերներից որեւէ առարկություն իր հետագա պաշտոնավարման մասով չի եղել, ուստի շարունակելու է կատարել իր՝ ՍԴ նախագահի պարտականությունները: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ այս տարվա հուլիսի 5-ին էր գրել, որ աշնանը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը բարձրացնելու է իր հետագա պաշտոնավարման մասին հարցը»:
    10:37
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Մետրոն փակ է․ Եվրատեսիլի համար նկարահանումներ են անում
    Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, չի գործելու: Այս մասին կրկին հիշեցնում են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենից։ «Այս օրերին Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթի պատվիրակություններն, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր։ Ծրագիրն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։ Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։ Նկարահանումներն անխափան իրականացնելու նպատակով՝ դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11։00-ից մինչ ժամը 18։00-ն, Երևանի մետրոպոլիտենը չի գործելու»,- գրել է Մետրոպոլտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
    10:34
    06.12.22
    Ավելին
  • Մշակույթ
    Թիրախ չդառնալ հարձակվողների աշխարհում և կարդալ. նոր գիրք՝ «Ժողովրդի հայրերը»
    Ինչո՞ւ հայերենում հարձակվել, գրոհել, նվաճել բառերը բացասական իմաստ ունեն: Գրող Հովիկ Աֆյանը կարծում է, որ դրանք լավ բառեր են: Նաև այս մասին իր մտորումներն են Աֆյանի նոր գրքում, որը կոչվում է «Ժողովրդի հայրերը»:
    10:30
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց». «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»։ Փաստորեն, թանկարժեք են ոչ միայն լույսերը, այլեւ դրանց տեղադրումն ու հավաքումը։ Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերին 176 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։ Այդ գումարի դիմաց ՍՊԸ-ն պետք է հետեւեր քաղաքապետարանի պատվիրած լույսերի արտադրման գործընթացին, դրանք տեղափոխեր Հայաստան, անվտանգության միջոցներով կահավորված տարածքի վարձակալության ծառայություն մատուցեր, հետո՝ լուսավորության տեղադրման եւ ապամոնտաժման, պահեստավորման ծառայություններ։ Այսինքն՝ լույսերի գինը սրա մեջ չի մտնում։ Քաղաքապետարանն այս պայմանագիրը կնքել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Նշենք, որ «Սինեմարտ» ՍՊԸ-ն պատկանում է Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանին, ով նաեւ ընկերության տնօրենն է։ Հավելենք, որ ի սկզբանե պայմանագրի գին է սահմանված եղել 191 մլն 600 հազար դրամը, սակայն հետագայում «Սինեմարտ» ՍՊԸ-ն 15 մլն դրամի զեղչ է արել քաղաքապետարանին։ Ի դեպ, հենց այս ընկերությունն է ծակել Հանրապետության հրապարակի պատմամշակութային շենքերը՝ խոստանալով, որ ապամոնտաժումից հետո անցքերը կփակի»:
    10:22
    06.12.22
    Ավելին