Լրահոս
Տարածաշրջան
15:17
06.12.22
102

Էրդողանի ու Ասադի հանդիպման համար Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել

«Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Սիրիայի ու Թուրքիայի ղեկավարներին բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար»: Մոսկվայի պատրաստակամությունը վերահաստատել է Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: Նրա կարծիքով՝ այդպիսի հանդիպում կազմակերպելու համար հստակ մոտեցում է պետք, որպեսզի այն ֆորմալ բնույթ չկրի ու դրական արդյունքներ գրանցվեն: