Լրահոս

2022-12-06
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայդենը կայցելի Մեքսիկա՝ Հյուսիսային Ամերիկայի ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու
    ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը 2023 թ.-ին իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո, որտեղ կմասնակցի Հյուսիսային Ամերիկայի պետությունների ղեկավաների գագաթնաժողովին և կքննարկի անօրինական միգրացիայի խնդիրը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Axios պորտալին: Գագաթնաժողովը կկայանա հունվարին: Բացի ԱՄՆ-ի նախագահից, միջոցառմանը կմասնակցեն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը: Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տանը փորձում են մշակել քաղաքականություն, որը հնարավորություն կտա զսպել անօրինական ներգաղթյալների հոսքը ԱՄՆ-ի հարավային սահմանից, սակայն այդ հարցի «դյուրին» լուծումներ չկան:Նշվում է, որ լուծումներից մեկն է Մեքսիկայի ղեկավարին համոզել ուժեղացնել անվտանգությունն իր սեփական երկրի հարավային սահմանին, որպեսզի դադարի ներգաղթյալների հոսքը Կենտրոնական Ամերիկայից: Ըստ Axios-ի՝ Մեքսիկայի նախագահն անցյալ շաբաթ է հայտարարել Բայդենի առաջիկա այցի մասին, բայց դա պետք Է պաշտոնապես հաստատեն նաև Միացյալ Նահանգների իշխանությունները: Պորտալի աղբյուրների խոսքով՝ ուղևորությունն իրոք կկայանա: Նշվում է, որ Մեքսիկայի նախագահը չէր այցելել անցյալ տարի Լոս Անջելեսում կայացած Ամերիկայի պետությունների գագաթնաժողովին՝ այդպես իր բողոքն արտահայտելով Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի ղեկավարներին չհրավիրելու ԱՄՆ վարչակազմի որոշման դեմ:
    14:07
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Այս անգամ ինչի՞ համար․ Ադելին կրկին քննադատել են համացանցում
    Ադելն Ինստագրամի իր էջում կիսվել է լուսանկարներով՝ Լաս Վեգասում կայացած վերջին համերգից։ Եթե ​​սկզբում երգչուհուն քննադատում էին, քանի որ նա հետաձգել է համերգը և երկար ժամանակ չի նշել նոր ժամկետներ, ապա այս անգամ երկրպագուներին դուր չի եկել տոմսերի արժեքը։ «Տոմսերի ցածր գներ, խնդրում եմ, թագուհի», «600 դոլարից սկսած տոմսեր, դա պարզապես խելագարություն է», «Համերգ միայն հարուստների համար։ Ադելը պետք է ամաչի», «Գները հասարակ մարդկանց համար չեն… Գուցե մի օր տոմսերն ավելի մատչելի դառնան»,- երգչուհու հրապարակման տակ գրել են երկրպագուները։ Ի դեպ, երգչուհու համերգից տեսանյութը նախկինում քննարկվել է համացանցում։ Բանն այն է, որ ելույթի ժամանակ Ադելը բեմից իջել է երկրպագուների մոտ։ Երգչուհու երկրպագուներից մեկն, իհարկե, ցանկացել է ֆիքսել այս պահը, ուստի միացրել է տեսանկարահանումը ֆիլտրերով։ Ճիշտ է, Ադելին այնքան էլ դուր չի եկել, թե ինչպիսին է նա ֆիլտրով։
    14:00
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 17 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    13:52
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Օրվա լուրը․ Քանյե Ուեսթը տեղափոխվում է Telegram
    Երգիչ, դիզայներ Քանյե Ուեսթը տեղափոխվում է Telegram։ Տեղեկությունը հայտնվել է ամերիկացի լրագրողներից մեկի էջում։ «Շուտով հասանելի կլինիYe-ի Telegram-ի պաշտոնական ալիքը։ Հետևե՛ք այս ալիքին»,- գրել է Նիկոլաս Ջ. Ֆուենտեսը: Ռեփերի երկրպագուները մեծ ոգևորությամբ են ընդունել լուրը և սպասում են դրա իրագործմանը։ Նշենք, որ ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր, որ Քանյեի թվիթերյան օգտահաշիվը կրկին կարգելափակվի՝ բռնության հրահրման կանոնների հերթական խախտման պատճառով։
    13:45
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել
    Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում զինծառայող է ինքնասպան եղել, հայտնում է Ադրբեջանի զինվորական դատախազությունը։ Ադրբեջանական Minval-ի փոխանցմամբ զինծառայող Ազիմամեդով Նահիդ Մահիր օղլուն ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա։ Նշվում է, որ ստացված տեղեկատվության հիման վրա զինվորական դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը և մարմինը, որպես իրեղեն ապացույց առգրավել են գործին առնչվող իրեր, ստացել բացատրություններ և այլ գործողություններ։ Բացի այդ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
    13:37
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհի 40-50-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արարատի, Տավուշի (բացառությամբ Բերդ քաղաքի) մարզերում, Աշոցքի, Ծաղկահովիտի տարածաշրջաններում, Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն: Սյունիքի մարզում և Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    13:30
    06.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Օդանավակայանները պայթեցնելու փորձի համար Ռուսաստանը մեղադրում է Ուկրաինային
    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կիևին է մեղադրում 2 ռազմական օդակայանները պայթեցնելու փորձի համար: Ըստ նախարարության տվյալների՝ անօդաչու թռչող սարքերով են ուկրաինացիները ցանկացել պայթեցնել օդակայանները, հակաօդային պաշտպանության միջոցները որսացել են դրանք: Անօդաչուի բեկորներից 3 զինծառայող է զոհվել, 6-ը վիրավորվել են:
    13:22
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Փարիզ-2024-ի տոմսերի վաճառքի գրանցումը մեկնարկել է
    Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի գրանցումը սկսվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՄՕԿ-ը: Գրանցումը բաց է լինելու մինչև հունվարի 31-ը, և երկրպագուները, ովքեր ցանկանում են մասնակցել 2024 թվականի Օլիմպիական խաղերին, կարող են գրանցվել ցանկացած պահի մինչև այդ ժամանակը, որպեսզի կարողանան մասնակցել խաղարկությանը և ձեռք բերել տոմսերի փաթեթները: Տոմսերի վաճառքի հաջորդ փուլը կմեկնարկի 2023 թվականի փետրվարին, երբ կսկսվեն տոմսերի փաթեթների վաճառքները: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամն է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը` Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը: Մասնակից հավաքականները բացման արարողությանը կմասնակցեն նավակներով: Փարիզի Օլիմպիական խաղերում 32 մարզաձևերից կխաղարկվեն 329 մեդալներ, իսկ մասնակիցների թիվը կգերազանցի 10.000-ը: Այս Խաղերում մեկ նոր մարզաձև կա` բրեյք դանսը: Փարիզի Օլիմպիական խաղերի մի քանի մարզաձևերի մրցումներ կանցկացվեն Թաիթիում, Նանտում, Լիոնում, Մարսելում, Սենթ-Էթյենում և այլն: Այս Խաղերում կաշխատեն մոտ 45.000 կամավոր աշխարհի տարբեր երկրներից: Փարիզի Խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նաև ՕԽ-ի թալիսմանին` մասկոտին: Թալիսմանը, որը ստացել է Ֆրիգ (Phryges) անվանումը, նման է ֆրանսիական գլխարկների և ունի կարմիր գույն: Ֆրիգիական գլխարկը համարվում է ֆրանսիական հեղափոխության և ազատության խորհրդանիշ:
    13:15
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ամեն ամիս «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ստանում է 9 մլն դրամ. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պարզվում է, նկարչությունից ու քրեական ենթամշակույթից զատ, նաեւ ֆուտբոլով է հետաքրքրվում: «Ժողովուրդ» օրաթերթը մոտ մեկ ամիս առաջ էր գրել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի արվեստագետ սանիկը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, քրեական ենթամշակույթի առանձին ներկայացուցիչենրի հետ է մտերմություն անում, հետաքրքրվում այդ աշխարհի անցուդարձով եւ այլն: Աժմ էլ, փաստորեն, սպորտի ոլորտում է փորձում քայլեր անել ու ամրապնդվել այդտեղ: «Ժողովուրդ» օրաթերթի սյունիքյան աղբյուրների փոխանցմամբ՝ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբով հենց Դանիելյանն է զբաղվում: Խոսակցություններ կան անգամ, որ ակումբը նրան է պատկանում: «ՔՊ-ական պատգամավորը «Կապան-Գանձասարի» բոլոր խաղերին ներկա է, ակումբի հետ կապված ցանկացած բան ինքն է որոշում, լուծում եւ այլն: Վարչապետ Փաշինյանի՝ դեռեւս 2018-ի հոկտեմբերին Կապանում արած հայտարարությունը մատի փաթաթան դարձրած, թե ֆուտբոլը պետք է Կապան վերադառնա՝ հասել է նրան, որ գոծադիրն ամեն ամիս մոտ 8-9 մլն դրամ է փոխանցում ակումբին»,- «Ժողովուրդ» թերթին ասաց Սյունիքի մեր լավատեղյակ աղբյուրը: Թե ինչ վրձնահարվածով է նկարիչ պատգամավորը նաեւ ֆուտբոլի ասպարեզում հայտնվել, անձամբ նրանից փորձեցինք ճշտել: «Ես, այո՛, ակումբի բոլոր խաղերին հետեւում եմ, եւ, այո՛, գործադիրը, իմ տեղեկություններով, ֆինանսական օժանդակություն է տալիս ակումբին: Հուսանք՝ ակումբն այնքան կաճի, կզարգանա, որ որոշ ժամանակ անց պետական ֆինանսական աջակցության կարիք այլեւս չի ունենա: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ակումբն իմն է, ապա դրանք խոսակցություններ են, որ գոյություն կարող են ունենալ»,- փաստացի մեր լուրը հաստատելով՝ ասաց Դանիելյանը»:
    13:07
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շտապօգնության բժշկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց․ վերջինս խոստովանել է, թե դա ումն է
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ նոյեմբերի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկված Երևանի բնակիչ 25-ամյա Ա․Հ․-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 7-րդ բաժանումքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Հրազդանի կիրճից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Ա․ Հ․-ին։ Անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ, ընդհանուր՝ 4․05 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Հ․-ն հայտնել է, որ իր մոտ հայտնաբերվածը հանդիանում է «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց և այն իր օգտագործման համար է։ Ա․Հ․-ն ոստիկանությունից ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին, որտեղից էլ բաց է թողնվել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Հ․-ն հայտնել է, որ ինքը մարզերում գործող բժշկական կենտրոններից մեկի շտապօգնության բժիշկ է։
    13:06
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահ չունեցող կառույցը մեկ անձից ակտիվորեն գնումներ է կատարում. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կոմիտեն անգամ նախագահ չունի, սակայն մեկ անձից գնումներում բավականին ակտիվ է: Օրինակ՝ «ՎԻՆՈ-ՎԻՆՈ» ՍՊԸ-ի հետ կոմիտեն պայմանագիր է կնքել 184.500 դրամի չափով՝ ներկայացուցչական ծախսերի համար: Պայմանագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կոմիտեն այդ ՍՊԸ-ից 124 հազար 500 դրամ արժողությամբ «Ախթամար» եւ 60 հազար դրամ արժողությամբ «Արարատ» կոնյակներ է գնել: Եվս 80 հազար դրամի պայմանագիր կոմիտեն կնքել է «Կարեն Ռեզյան» ԱՁ-ի հետ՝ ավտոմեքենաների պահպանման ծառայությունների համար: Նույն ՍՊԸ-ի հետ նույն նպատակով կոմիտեն նաեւ 91 հազար դրամ արժողությամբ է պայմանագիր կնքել: Համակարգչային սարքերի պահպանման եւ վերանորոգման համար կոմիտեն միանգամից երկու ՍՊԸ-ից է մեկ անձից գնում կատարել՝ 28 եւ 365 հազար դրամ արժողությամբ պայմանագրեր կնքելով: Իսկ ինչո՞վ է զբաղվում ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կոմիտեն: Ինչպես արդեն նշեցինք, այն անգամ նախագահ չունի: Ամեն դեպքում, կառավարության պաշտոնական կայքում այդ տվյալները բացակայում են, եւ նշված է միայն առաջին տեղակալի եւ տեղակալի անունները: Ավելին՝ անգամ կոմիտեի պաշտոնական կայքն է գտնվում անմխիթար վիճակում, եւ որեւէ այլ տեղեկություն կամ կոմիտեի գործունեության մասին տվյալներ ուղղակի անհնար է գտնել: Մինչ այդ նկատենք՝ «Նկարագրություններ» բաժնում նշված է, թե Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումը բնակչության եւ անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության եւ ՀՀ անվտանգության պաշտպանության նպատակներով: Այսինքն՝ իրականում կարեւոր գործառույթներ են, սակայն կոմիտեն ոչ միայն նախագահ, պաշտոնական կայք չունի, այլեւ անհասկանալի գործունեության համար կասկածելի գնումներ է անում:
    13:00
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բաքուն չի էլ թաքցնում, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունների թիրախը ոչ միայն Իրանն է, այլև Հայաստանը
    Zham.am-ը գրում է. Ինչպես հայտնի է, երկրի ցանկացած զորավարժություն ունի ոչ միայն ռազմական, այլև քաղաքական նպատակներ: Այս օրերին թուրք-ադրբեջանական զորավարժությունների գլխավոր թիրախն է հռչակվել Իրանը: Հասկանալի է, որ այդ երկիրը ծանր վիճակում է գտնվում իր ներքին խնդիրներով: Պարզ է նաև, որ այդ խնդիրները ոչ միայն օբյեկտիվ, այլև սուբյեկտիվ բնույթի են։ Հասկանալի է նաև, որ Իրանի ներքին գործերի մեջ ներգրավված են իր բոլոր թշնամիները, այդ թվում Թուրքիան և Ադրբեջանը: Սակայն այս ամենի հետ մեկտեղ պետք է արձանագրել, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառն ոչ միայն կապված է Իրանի ներքին խնդիրների հետ: Հիշեցնենք, երբ Ադրբեջանն ու Թուրքիան լկտիաբար հայտարարում էին, թե ամեն գնով «բացելու են», այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը», ապա նրանց հոխորտանքներին ամենահստակը հակադարձեցին Թեհրանից: Ավելին, իրանական իշխանությունները հստակ հայտարարեցին, որ թույլ չեն տա, որ ադրբեջանական զորքերը ներխուժեն հայկական Սյունիք, ուժով բացելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Պետք է նշել, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար Իրանի նման պահվածքը թեև հասկանալի էր, սակայն Թեհրանի այս կոշտ պահվածքը ինչ-որ չափ անսպասելի էր: Մանավանդ, որ Մոսկվայի դիրորոշումը այս հարցում ավելի շատ լղոզված բնույթ ուներ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ այնքան էր շփոթված, որ Ադրբեջանին առաջարկեց Հայաստանին միջազգային ատյաններում դատի տալով, պոկել «Զանգեզուրյան միջանցքի» բացման «լեգիտիմ իրավունքը»։ Այս ամենը ցույց տվեց, որ Թուրքայում և Ադրբեջանում ամենևին էլ չեն ցանկանում Հայաստանի հետ անկեղծ խաղաղություն հաստատել, ինչ զիջումների էլ որ գնա Երևանը: Նրանց համար Հայաստանը աշխարհաքաղաքական «կույրաղիք է», որը պետք է հեռացվի կամ ուժով, կամ էլ խաբելով, խաղաղ ճանապարհով, եթե ուժով հնարավոր չէ դա իրականացնել: Իսկ այսօր թուրք-ադրբեջանական զորավարժությունների քարոզչական մեքենայի հիմնական թեզն այն է, որ պետք է հասնել այն նպատակին, որ Իրանը չկարողանա խոչնդոտել «Զանգեզուրյան միջանցքի» բացմանը: Այսինքն, Անկարան և Բաքուն չեն էլ թաքցնում իրենց վերջնանպատակը, այն է գրավել Հայաստանի հարավային մասը, որն իր հերթին վերջ կդնի հայկական պետականության գոյությանը շատ հասկանալի պատճառներով, քանզի անդամատված հայկական պետությունը այլևս ոչ մեկին պետք չի լինի և կդառնա ընդամենը տարածք, որը ամիսների ընթացքում կնվաճվի Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից:
    12:54
    06.12.22
    Ավելին
  • Արցախ
    Լաչինի միջանցքում հնարավոր է ռենտգեն-սկաներ տեղադրվի՝ «արգելված իրերի մուտքը չթույլատրելու համար»
    Արցախի անվտանգության խորհուրդը հերքել է լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը համաձայնել է Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել: Ըստ հայկական երկրորդ հանրապետության անվտանգության խորհրդի՝ Լաչինի միջանցքի առաջին հենակետում հնարավոր է ռենտգեն-սկաներ տեղադրվի:
    12:52
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ն ԱՄՆ-ում ներկայացրել է Ադրբեջանում ռազմագերիների պահման ընթացքում խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերը
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ Պետդեպարտամենտի կողմից գործադրվող ջանքերի համար և ներկայացրել է այն դժվարություններն ու ապրումները, որով անցնում են ընտանիքները՝ նկատի ունենալով նաև տեղեկատվական սադրիչ այն միջավայրը, որը ստեղծվում է ադրբեջանական կողմից։ Փոխտեղակալ Օլսոնը նշել է, որ իրենք շարունակում են աշխատել բազմաթիվ հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման, և այլն։ Քրիստիննե Գրիգորյանը փոխտեղակալին ներկայացրել է Պաշտպանի հաստատության արտահերթ զեկույցները, որոնցում փաստագրել ու վերլուծել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հարձակման ընթացքում ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների շարունակական խախտումները, հարձակման ենթարկված համայնքներում ապրող մարդկանց հումանիտար խնդիրները, պատերազմական հանցագործության այն փաստերը, որոնք Պաշտպանի աշխատակազմը հաստատել է հատուկ մեթոդաբանությամբ, ինչպես նաև հայրենադարձված ռազմագերիների վկայությունների հիման վրա կատարված հետևությունները Ադրբեջանում իրենց պահման ընթացքում խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերի մասին։ Պաշտպանը կարևորել է կատարված հանցանքների համար պատասխանատուների պատասխանատվության ու պատժի անխուսափելիության հարցը՝ անկախ նրանից, թե ինչ ազգություն ունի հանցագործը։ Էրիկա Օլսոնը կարևորել է Պաշտպանի հաստատության աշխատանքը և շնորհակալություն հայտնել կարևոր տեղեկությունները ժամանակին ու անաչառ ներկայացնելու համար։
    12:47
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թաթոյանն Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարվա գլխավոր միջոցառմանն արժանացել է «Ազատության» մրցանակի
    Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարվա գլխավոր միջոցառման ժամանակ դեկտեմբերի 3-ին Արման Թաթոյանն արժանացել է պատվաբեր «Ազատության» մրցանակի` իր գործունեության համար: «Թաթոյան» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ելույթով շնորհակալություն է հայտնել պարտավորեցնող մրցանակի համար և շեշտել մեր խնդիրների, համազգային մարտահրավերների հաղթահարման համար մեր միջև համերաշխության, Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի համախմբված լինելու բացարձակ կարևորությունը: Միջոցառմանը մասնակցում էին Ավստրալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու ազդեցիկ հանրային գործիչներ, հայ համայնքի առաջնորդներ: Նա կարևոր է համարել տարբեր երկրներում Հայ դատի հանձնախմբերի հետ համատեղ աշխատանքը: Նրանք մշտապես եղել են իր բոլոր նախաձեռնությունների աջակցման կողքին: Նշենք, որ անցյալ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (ANCA Western Region) հանձնել էր «Human Rights Champion» պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»:
    12:44
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հարձակվել են տան վրա, ծեծի ենթարկել տան անդամներին և դանակով խփել տանտիրոջ ձեռքին
    Դեկտեմբերի 5-ին` ժամը 01.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարձակվել են հորաքրոջ տան վրա: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ քիչ անց երկրորդ ահազանգն է ստացվել. օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնում էր, որ մեքենաներով շրջափակել են իրենց տունը: Ջրվեժ գյուղի նշված հասցե է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը: Տանտիրուհին հայտնել է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 01.00-ից ժամը 01.30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Գուրգեն ընկերների հետ հարձակվել են իրենց տան վրա, ծեծի են ենթարկել տան անդամներին, իսկ նրանցից մեկը դանակով խփել է տանտիրոջ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Գուրգենի և ընկերների ինքնությունը: Աշտարակ քաղաքի 36-ամյա, 24-ամյա, 29-ամյա և 28-ամյա չորս բնակիչները հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին: Կազմված փաստաթղթերը և բերման ենթարկվածները ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
    12:40
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այլ պարագայում Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է. «168.am»
    168.am-ը գրում է. «Դոլարային արտահայտությամբ Հայաստանի պետական պարտքը հատեց 10 միլիարդի շեմը։ Նոյեմբերի սկզբի դրությամբ պարտքը կազմել է 10 մլրդ 63 մլն դոլար։ Այլ պարագայում, Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է։ Եվ իրականում պատմական ռեկորդ է կամ հակառեկորդ. երբևէ Հայաստանն այսքան պարտք չէր ունեցել։ Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, եկավ ու սկսեց պետական պարտքը մեծ տեմպերով ավելացնել։ Նախկինում ասում էր՝ պարտքը վատ բան է, հիմա ասում է՝ դրանով դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ ու շենքեր ենք կառուցում։ Կարծես նախկինում դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ ու շենքեր չէին կառուցում։ Նիկոլ Փաշինյանը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, հիմա արդարացնում է։ Վերջերս էլ սկսել է ասել, թե մեր տնտեսության լավ վիճակից է, որ մեզ պարտք են տալիս։ Ինչքան ուզենք, կարող ենք պարտք վերցնել։ Թեև նախկինում էլ Հայաստանի համար պարտք վերցնելը խնդիր չի եղել, բայց պարտքի այսպիսի կուտակում թույլ չեն տվել, որովհետև պարտքը ծանրանում է պետական բյուջեի վրա։ Դա հետո պետք է վերադարձնել։ Տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ են ուղղվում պարտքի մարման ու սպասարկման համար։ Պարտքերը բեռ են պետական բյուջեի վրա, առավել ևս այսօր, երբ դրանք միայն անվանական արժեքով չեն ավելանում։ Ավելի թանկ գին ենք վճարում՝ ներգրավվող միջոցների համար։ Թանկ գումարներ ենք վերցնում ու ավելացնում պարտքը։ Բայց դա էլ պատճառ չէ իշխանությունների համար, որպեսզի ավելի զուսպ լինեն պարտքի ավելացման հարցում։ Միայն այս տարվա ընթացքում պետական պարտքի գինը բարձրացել է 1,3 տոկոսային կետով։ Եթե տարվա սկզբին պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 4,7 էր, հիմա դարձել է 6 տոկոս։ Սա պարտքի չափազանց կտրուկ թանկացում է, որը տեղի է ունեցել ընդամենը 10 ամսվա ընթացքում։ Վեց տոկոսանոց պարտքը, որը հիմա ծանրացած է Հայաստանի վրա, շատ թանկ պարտք է, գրեթե համարժեք առևտրային վարկերին։ Այսպիսի թանկ փողեր ով ուզենա, երբ ուզենա, կարող է վերցնել։ Խնդիրը միայն այն չէ, որ դրսի ու ներսի վարկատուները պատրաստ են պարտք տալ կառավարությանը, կարևոր է նաև, թե ի՞նչ գնով են տալիս և ի՞նչ գնով են վերցնում։ Այն, ինչ տեսնում ենք պարտքի թանկացման առումով, ամենևին էլ կառավարության օգտին չէ։ Դրսի վարկերը, որոնք նախկինում չնչին տոկոսներով էին, հիմա սկսել են կտրուկ թանկանալ։ Արտաքին վարկերի միջին կշռված տոկոսադրույքն այս տարի բարձրացել է 1,1 տոկոսային կետով։ Գրեթե կրկնապատկվել է. տարեսկզբին ընդամենը 1,5 տոկոս էր, հիմա դարձել է 2,6 տոկոս։ Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ էլ ավելի կբարձրանա։ Ֆինանսների նախարարի գնահատումներով՝ կհասնի ընդհուպ 2,9 տոկոսի։ Բայց դրանով էլ արտաքին պարտքի թանկացումը կանգ չի առնի։ Հաջորդ տարվա համար կանխատեսվում է, որ այն կկազմի 4,1 տոկոս՝ այս տարի սպասվող 2,9-ի փոխարեն։ Պատկերացնում եք, 2 տարում 1,5 տոկոսից արտաքին պարտքի գինը կհասնի 4,1 տոկոսի։ Ֆինանսների նախարարը սա բացատրում է նրանով, որ միջազգային շուկաներում ավելանում են տոկոսադրույքները։ Ու այդպիսի բարձր տոկոսադրույքներով մենք նոր վարկեր ենք վերցնում։ Վերցնում ենք ու ծանրաբեռնում պետական բյուջեն։ Պետական պարտքը թանկանում է նաև այն պատճառով, որ կառավարությունը որոշել է ավելի մեծ տեմպերով ավելացնել ներքին պարտքը։ Ներքին պարտքը, վերջին տվյալներով, հասել է 3 մլրդ 933 մլն դոլարի։ Տարվա սկզբին 2 մլրդ 577 մլն դոլար էր»։
    12:29
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տարածքներ հանձնելը նաև հանգեցրել ու հանգեցնելու է մշակութային գենոցիդի․ Գևորգ Դանիելյան
    Գևորգ Դանիելյանը գրում է․ Տարածքներ հանձնելը նաև հանգեցրել ու անխուսափելիորեն հանգեցնելու է մշակութային գենցիդի: Գրավյալ տարածքներում ադրբեջանցիները քրիստոնեական վանքերն ու եկեղեցիները կամ համարում են ադրբեջանական, կամ լավագույն դեպքում՝ ոչ հայկական, օրինակ ուդիներին պատկանող: Այս համատեքստում չպետք է զարմանալ, որ վարդապետ Մխիթար Գոշը ադրբեջանցիների կողմից ներկայացվում է իբրև ադրբեջանցի, որն իր Դատաստանագիրքը իբր գրել է ալբաներեն: Վաղը ադրբեջանցիներ են համարվելու նաև բոլոր այն երևելիները, որոնց վիճակվել է ծնվել ու արարել հանձնված տարածքներում: Կյանքի դրվածքն է. եթե պաշտոնապես չես հակադարձում, ապա ադրբեջանցիները ոչ միայն իրենց ավագ եղբոր՝ թուրքերի օրինակով անարգել կյուրացնեն ձեր տարածքներն ու մշակութային ողջ արժեհամակարգը, այլև ագրեսոր լինելով հանդերձ՝ հենց իրենք կպահանջեն ռեպարացիա ...
    12:22
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ձյուն, մերկասառույց և մառախուղ․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհի 40-50-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արարատի, Տավուշի (բացառությամբ Բերդ քաղաքի), Լոռու մարզերում, Աշոցքի, Ծաղկահովիտի տարածաշրջաններում, Ճամբարակ, Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն: Սյունիքի մարզում և Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    12:15
    06.12.22
    Ավելին