Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:02
06.12.22
142

Բաքուն Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հանդիպում է առաջարկում Երևանում, Բաքվում կամ Անկարայում

Բաքուն առաջարկում է Երևանում, Բաքվում կամ Անկարայում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպում՝ պաշտպանված արտաքին միջամտությունից և ինտրիգներից: Ադրբեջանի Մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Զահիդ Օրուջն է այսպիսի առաջարկ արել՝ չհստակեցնելով ինչ եռակողմ բանակցություն նկատի ունի և որ պետություներն են, ըստ իրեն, փորձում ինտրիգներ հյուսել կամ միջամտել այդ բանակցություններին: