Լրահոս

2022-12-06
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում
    Օրերս ոստիկանության մի շարք տարածքային բաժինների ծառայողներ ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Երևանի բնակիչներից մեկը Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կամավոր հանձնել է հանգուցյալ որդու «Կալաշնիկովի» ինքնաձիգը։ Հատկապես արդյունավետ էր Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» գնդացիրի, հրացանի, ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնումներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Մուշի բաժնում։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Իջևանի ոստիկանները, արդյունքը՝ դարձյալ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնում։ Թմբուկավոր ատրճանակը, պայթուցիչով նռնակն ու փամփուշտները Նաիրիի բաժնում կամավոր հանձնել է Կոտայքի մարզի բնակիչներից մեկը՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Թալինի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:30
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վրաստան օտարերկրացիների այցելությունները մեկ տարում աճել են 2,8 անգամ
    Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Վրաստան ուղևորություն է կատարել ավելի քան 4,8 միլիոն օտարերկրյա քաղաքացի, ինչը 2,8 անգամ ավելի Է 2021 թվականի նույն ցուցանիշից, հաղորդել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գոծակալությունից: «2022 թվականի 11 ամսում կատարվել Է 4 862 247 միջազգային այց Վրաստան, 2021 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակամիջոցի համեմատությամբ աճը կազմել Է 185,5 տոկոս»,- ասված Է հաղորդագրության մեջ: Հստակեցվում Է, որ այդ ցուցանիշը կազմել Է 2019 թվականի մինչհամավարակային նույն ժամանակամիջոցի 55,9 տոկոսը: Ինչ վերաբերում Է զբոսաշրջային ուղևորությունններին, հունվարից մինչև նոյեմբեր դրանց թիվը կազմել Է ավելի քան 3,3 միլիոն, ինչը 133,7 տոկոսով ավելի Է 2021 թվականի տվյալներից: Ընդ որում, մինչհամավարակային ցուցանիշները վերականգնվել են 70,2 տոկոսով: Զբոսաշրջության վարչության տվյալներով՝ նոյեմբերին կատարվել Է օտարերկրյա քաղաքացիների ավելի քան 471 հազար ուղևորություն Վրաստան, անցյալ տարվա նոյեմբերի համեմատությամբ աճը կազմել Է 160 տոկոս: Նոյեմբերին բոլոր ուղևորություններից գրեթե 300 հազարը եղել Է զբոսաշրջային: Այդ ցուցանիշն աճել Է 98 տոկոսով:
    18:20
    06.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    Սարյանի կտավը «կռիվ է գցել» ՔՊ-ում
    Կառավարության՝ համընդհանուր հայտարարագրման անցնելու առաջարկին դեմ են որոշ ՔՊ-ականներ: Իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանին դուր չի եկել գործընկերոջ՝ Բաբկեն Թունյանի այն պնդումը, թե պետք է հայտարարագրել մարդկանց գույքը, որպեսզի չստացվի, որ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողը տանը Սարյանի կտավ ունի: Գուրգեն Արսենյանն այսօր դժգոհել է գործընկերների վերաբերմունքից, վստահեցրել, որ այն վերջում պրոբլեմի է բերելու:
    18:10
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության տեսանյութը՝ հիվանդանոցից փախած կալանավորի հայտնաբերման մասին
    Դեկտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 9-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվեց հաղորդում, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել մի կալանավոր: Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի բնակիչ, 41-ամյա տղամարդը ահազանգից մոտ մեկ ժամ առաջ փախել էր հիվանդանոցի պետքարանի պատուհանից: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Արտաշատի և այլ բաժինների, ինչպես նաև ազգային անվտանգության և քրեակատարողական ծառայությունների աշխատակիցների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 16.20-ի սահմաններում, կալանավորը հայտնաբերվեց Արարատի մարզի Ավշար գյուղում: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:00
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արարատի, Լոռու մարզերում և մի շարք քաղաքներում ձյուն է տեղում
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհի 40-50-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արարատի, Լոռու մարզերում, Աշոցքի տարածաշրջանում, Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն: Սյունիքի մարզում և Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    17:54
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալը
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ գումար: Մասնավորապես` պարզվել է, որ Վ. Ն.-ն, 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը և միաժամանակ իրականացնելով մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հանձնաժողովների նախագահի գործառույթները, մասնակից ընկերությունների հայտերը որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում գնահատել է բավարար: Այնուհետև հաղթող ճանաչված «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊԸ-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում հսկողություն չի իրականացրել ծառայությունների ամբողջ ծավալով ու պատշաճ իրականացման նկատմամբ և հաստատել է չմատուցված ծառայությունների դիմաց գումարները փոխանցելու հայտերը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Երևան համայնքի և համայնքի բնակչության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Քննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված ընկերությունների հետ պայմանագրերը կնքելուց հետո՝ 2015 և 2016 թվականներին, «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ի հոր միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ վերջինիս պատկանող` Երևան քաղաքում գտնվող երեք տարածքները ամսական 1000-6000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարձակալությամբ տրամադրելու մասին: Հիշյալ հանգամանքով պայմանավորված` Վ. Ն.-ն, նյութական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չի կատարել ծառայողական պարտականությունները և հսկողություն չի իրականացրել նշված ընկերությունների կողմից աշխատանքների իրականացման նկատմամբ: Արդյունքում` աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցելու համար չեն նախատեսվել բավարար քանակի և չափի տրանսպորտային միջոցներ ու աղբամաններ, եղած աղբատար ավտոմեքենաներն էլ աշխատել են գերծանրաբեռնված, ինչը ժամանակի ընթացքում հանգեցրել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակի անկման: Երևանի քաղաքապետարանի ու «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊԸ-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունների պայմանագրերին կից հավելվածներով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների պայմաններում Վ. Ն.-ն հաստատել է դրանց դիմաց վճարման ենթակա գումարները փոխանցելու հայտերը, որոնց հիման վրա հիշյալ ընկերություններին փոխանցվել է պայմանագրերով նախատեսված ողջ ծառայությունների մատուցման գումարը: Այսինքն` չմատուցված ծառայությունների համար հիշյալ ընկերություններին անհիմն վճարվել է ընդհանուր 3.002.486.270 ՀՀ դրամ: Նկատի ունենալով, որ առկա են հանցանքի կատարումը վկայող փաստեր, վարույթն իրականացնող ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Վ. Ն.-ի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին: Միջնորդությունը բավարարվել է, և քննիչի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Վ. Ն.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար նրան դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:50
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սիրելի կանայք, մենք իրավունք չունենք չկանգնել արցախահայության ինքնորոշման իրավունքի պահպանման գործի կողքին․ Արմենուհի Կյուրեղյան
    Նոյեմբերի 11-ին կայացավ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայ կանանց ներկայացուցիչների անդրանիկ հավաքը, որը նախաձեռնեց «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժումը: Հիմնադիր հավաքի արդյունքում ընդունվեց փաստաթուղթ: Այժմ կնեկայացնեմ «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժման հիմնադիր հավաքի ընդունած փաստաթուղթը. Ա. Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ներկայիս սպառնալի իրավիճակը, երբ պատերազմն իր տարբեր դրսևորումներով չի դադարում 2020 թ. սեպտեմբերի 27-ից ցայսօր, քանի դեռ ամեն օր Հայաստանի և Արցախի սահմաններում խաղաղ բնակիչների, մեր սահմանները հսկող հայոց բանակային ստորաբաժանումների դեմ չեն դադարում ադրբեջանաթուրքական ուղղակի հարձակումները, վերադարձված չեն գերեվարված ու պատանդառված անձերը, իրենց ծնողներին, հայրենի հողին հանձնված չեն մեր զոհված հերոսների մարմինները, հազարավոր փախստականներ Հայաստանի և Արցախի բռնազավթված բնակավայրերից չունեն տուն և աշխատանք, նրանց պատճառված բարոյական, ֆիզիկական և նյութական վնասները հատուցված չեն, մեր հոգևոր մշակութային կոթողները ենթարկվում են բարբարոսական ոչնչացման, դամոկլյան սրի պես կախված է Արցախի հայ բնակչության ցեղասպանության ուղղակի սպառնալիքը, հայ հանրությունը պառակտված է, քաղաքական, ազգային-բարոյական արժեքները խառնակված, հայ կանայք չեն կարող լռել և կրավորական դիրքորոշում որդեգրել: Բ. Հայության հավաքական ներուժի համախմբումը նշանակում է ամենից առաջ կանանց ուժերի և գաղափարների մեկտեղում, նրանց կազմակերպական կարողությունների դրսևորման գործնական հարթակի ձևավորում և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախում, և՛ հայոց մեծ Սփյուռքում՝ միասնական գործողությունների և ծրագրերի իրականացման համար, որպեսզի քայլ առ քայլ հաղթահարենք ազգային ինքնության ճգնաժամը, վերականգնեք մեր պետական, քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և գիտակրթական ուժերի հանդեպ կորսված հավատը: Գ. «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժումը հետամուտ է Արցախի Հանրապետության կարգավիճակի, ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքի ճանաչման համար հանրային իրազեկման և պահանջատիրության, ինչպես նաև Ադրբեջանի պետական ահաբեկչական և ցեղասպան գործողությունների բացահայտման ցանցային ծրագիր մշակելուն և իրականացնելուն: Դ. Պատրաստ ենք մեր նախաձեռնությունները ծառայեցնելու հայոց բանակի ուժեղացմանը, զինվորականների սոցիալական, հանրային կարգավիճակի բարձրացմանը սատարելուն: Ե. «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժումը կոչ է անում հանրային ակտիվ դիրքորոշում ունեցող գործարար, արվեստագետ, գիտնական, պետական ծառայող, ուսուցիչ և բոլոր մասնագիտությունների կանանց համախմբվել Հայաստանի և Արցախի պետականությունների ամրապնդման ուղղությամբ ծրագրեր նախաձեռնելու և իրագործելու համար: Զ. Համոզված ենք, որ Հայաստանում պետք է շուտափույթ ձևավորվի ազգային համաձայնության արհեստավարժ կառավարություն, որն ունակ կլինի իրականացնելու մեր ազգային նպատակները, ձախողումների շղթայից դուրս բերի Հայաստանը։ Է․ Պարտությունների խորհրդանիշ, ապազգային քաղաքական ուժերը պետք է ժողովրդի միահամուռ կամարտահայտությամբ հեռանան իշխանությունից: ​Սիրելի կանայք, այսօր, քան երբևէ մենք իրավունք չունենք չկանգնել մեր պետության, մեր պետականության, արցախահայության ինքնորոշման իրավունքի պահպանման գործի կողքին: ​Ուզում ենք անվտանգ ապրել, ուրեմն պետք է պայքարենք Արցախի ինքնորոշման իրավունքի համար: ​Ուզում ենք խաղաղ ապրել, ուրեմն պետք է պայքարենք Արցախի ինքնորոշման իրավունքի համար:​ Սիրելի կանայք, շարժումը բաց է բոլոր միացողների համար: Շարժմանը կարող եք միանալ «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» fb-յան կամ Telegram-յան էջերով:
    17:40
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քիրվայական այս խաղաղության նպատակը իշխանությունը պահելն է․ սրա համար թանկ ենք վճարելու բոլորս․ Լիլիթ Գալստյան
    Սիրելի հայրենակիցներ, Երեկ Հանրապետության հրապարակում ինքնամոռաց տոն էր: Հանրապետական նշանակության եզակի ճարտարապետական հուշարձանը սեփական պետության պատվերով և կազմակերպմամբ խոշտանգվել էր հազարավոր խորշերով ու հուշարձանի բաց վերքերի վրա կրկեսային վաղանցուկ երջանկության դիմակ էր: Երկնքում էլ էր ցնծություն. ականների պայթյուն ու ֆոսֆորային զենքի թափվող անձրև հիշեցնող հրավառությունն իջնում էր Երևանի վրա, լուսավորելով Եռաբլուրը: Իսկ երկու ամիս առաջ և հիմա էլ պատերազմ է՝ անթաղ դիերով, խոշտանգված սահմաններով: Գուցե, հազարավորների նման, ես էլ այսքան դառնացած չընկալեի, եթե բանակցողը չխոստովաներ, որ այս իրականությունից «ցեղասպանության տպավորություն է ստացվում և Հայաստանը մենակ է ողջ աշխարհի դեմ»: Ի դեպ, ադրբեջանցիների կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ ամիսներ առաջ նամակ եմ հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ստացել մի օր մշտադիտարկում կկազմակերպենք անիմաստ մի պատասխան: Կոռուպցիոն խայտառակ սկանդալով վարկաբեկված ՅՈՒՆԵՍԿՕ-ից առանձնապես ակնկալիք չունեմ: Ավաղ, ակնկալիք չունեմ նաև մեր լիազոր մարմնից, երբ նախարարը՝ երեսպաշտ դիլետանտի համոզումով արդարացնում է հանցագործությունը՝ բարձրաձայնելով, թե ծակերը մի օր կլցնեն: Դիլետանտիզմն ամենուր է. տապալումներ բոլոր ոլորտներում, սուտ, բարոյական և իրավական հատված սահմաններ: Եվ ոչ մի պատասխանատվություն: Խաղաղության դարաշրջանի քպ-ական պատկերացումն ու բանակցային զրո կետը անդառնալիորեն ողբերգական գին ունեցան: Ֆրանսիայի սենատի բանաձևն եկավ ապացուցելու, որ սուտ է նաև այս ամբիոնից հնչեցրած նշաձողն իջեցնելու միջազգային պահանջը: Չի կարող ԵԱՀԿ վեհաժողովում ֆրանսիացին խոսել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումների, ռազմական հանցագործությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին, իսկ քաղաքական մեծամասնությունը, որն ուրացել է ինքնորոշման իրավունքն ու իր խոսույթից վաղուց ջնջել Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, Արցախի հիմնախնդիրը դիտարկել սոսկ որպես հումանիտար խնդիր: Ըստ էության, դիվանագիտական սնանկ կուրսի արդյունքում նաև հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ՝ ԵԱՀԿ ձեւաչափն է փոշիացվել: Ի վերջո, Լավրովի և մյուսների հայտարարությունները, ինչպես նաև Ալմա-Աթիի հռչակագրի խեղված մեկնաբանությունները, Պրահայի արձագանքները գալիս են հաստատելու Արցախից հրաժարվելու մաքուր փաշինյանական վարքագիծը: Քիրվայական այս խաղաղությունը մեկ նպատակ ունի՝ ամեն գնով պահել իշխանությունը: Ու սրա համար թանկ ենք վճարելու բոլորս: Ի դեպ, թուրքական խաղաղությունը պատմություն ունի: Բաթումիի հաշտությունից քառասուն օր անց Էջմիածնի պատերի տակ թնդանոթներ էին որոտում, հնչում էին Սևանը հայերի դիերով լցնելու խոստումներ: Սիրելի հայրենակից, մեր պետականության մասին միայն քպ-ական պատկերացումներն իրավունք չունեն պարտդրվելու ողջ ազգին:
    17:33
    06.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Իրավիճակն անհույս չէ». փողոցում նոր ակցիաներ կլինեն
    Խորհրդարանական ընդդիմությունն այսօր հայտնել է, որ առաջիկայում փողոցային նոր ակցիաներ կլինեն: Պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Արցախը և Հայաստանը փրկելու պարտականությունը Հայաստանի բոլոր քաղաքացիներինն է: «Իրավիճակն անհույս չէ, դեռ կարելի է ամեն ինչ փրկել, դրա համար ես մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր ուժերին, հավատալ և դուրս գալ փողոց»,- ասել է Խաչատրյանը:
    17:30
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են: Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ է արվում երթևեկել ձմեռային անվադողերով:
    17:22
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարչապե՛տ, անջատվեք Եվրատեսիլի լույսերից և արագ լուծեք այս հարցը․ թե չարեցիք, լավ է գետինը մտնեք․ Վարդանյան
    Աղվան Վարդանյանի հայտարարությունը 2022թ. դեկտեմբերի 6-ի Ազգային ժողովի նիստում Շաբաթ օրը Գեղարքունիքում էինք։ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքներին ծանոթանալու։ Եղանք Արեգունի, Փոքր Մասրիկ, Նորաբակ, Սոթք գյուղերում, Վարդենիս քաղաքում։ Ինչ տեսանք՝ տեսանք։ Ես խոսելու եմ մեկ կոնկրետ ընտանիքի մասին։ Հայաստանի Հանրապետության կոնկրետ քաղաքացիների մասին։ Սա այն դեպքն է, որ եթե կոնկրետ մարդու հարցերով պետությունը չի զբաղվում, սուտ եւ ապուշություն է մեծ-մեծ բաներից խոսելը։ Վահան Մեխակի Հակոբյան. պայմանագրային զինծառայող, ծնված 1993 թվականին։ Զոհվել է սեպտեմբերի 13-ին, Կապուտան գյուղի վերեւի դիրքում։ Տանը մայրն էր՝ տիկին Վարսիկը՝ տարիքից շատ ավելի մեծ երեւացող, ամբողջ կյանքն աշխատած գյուղացի կին, ողբերգությունը դեմքին ու խոսքում։ Տանը հարսն էր՝ Նաիրան եւ նրա չորս երեխաները։ 7 տարեկան Վարսիկը, 6 տարեկան Նարեն, 4 տարեկան Էլենը եւ 1.5 տարեկան Գոռը։ Փնտրեք եւ նրանց նկարները կգտնեք մեր գործընկեր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջում։ Կարծում եմ` ընտանիքի վիճակը պարզ է։ Հիմա խնդիրը։ Վահանը եւ Նաիրան ամուսնացել են 2014 թվականի օգոստոսի 18-ին։ Սակայն, ցավոք, ամուսնությունը չեն գրանցել։ Արդեն մոտ երեք ամիս չեն կարողանում բյուրոկրատական քաշքշուկը հաղթահարել ու ստանալ զոհված զինծառայողի ընտանիքի համար օրենքով նախատեսված փոխհատուցումը։ Վարչապետ, պաշտպանության նախարար, տարածքային կառավարման նախարար, մարզպետ, անջատվեք տոնածառի եւ Եվրատեսիլի լույսերից, պոկեք ձեր մի տեղը փափուկ աթոռներից, գնացեք Արեգունի, այդ տուն, խոնարհվեք տիկին Վարսիկի, Նաիրայի, չորս երեխաների առաջ եւ արագ լուծեք այս հարցը։ Կարճ ժամանակ ունեք։ Եթե չարեցիք, ավելի լավ է գետինը մտնեք։
    17:19
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանը ձերբակալել է 12 մարդու, որոնք մեղադրվում են Գերմանիայի և Նիդերլանդների գործակալների հետ կապեր ունենալու մեջ
    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ձերբակալել է 12 մարդու, որոնց մեղադրում են օտարերկրյա գործակալների հետ կապեր ունենալու և «դիվերսիոն գործողություններ» պլանավորելու մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: «Այս ցանցի անդամները, Գերմանիայում և Նիդեռլանդներում բնակվող հակահեղափոխական գործակալների ղեկավարությամբ, մտադիր էին դիվերսիոն գործողություններ իրականացնել՝ ձեռք բերելով մարտական զենք և գործելով ազգային անվտանգության դեմ», - նշվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ չի նշվում անձանց ազգությունը կամ այլ մանրամասներ: Սեպտեմբերի 16-ին 22-ամյա քուրդ աղջկա՝ Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո Իրանում բազմամարդ ցույցեր են սկսվել: Ամինին ձերբակալվել էր բարքերի ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու համար և նրանց հսկողության տակ գտնվելու ընթացքում մահացել էր: Reuters-ը նշում է, որ համազգային բողոքի ցույցերն ամենամեծ մարտահրավերներից մեկն են Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ 1979 թվականին դրա հիմնադրումից ի վեր: Թեհրանը արևմտյան հետախուզական ծառայություններին մեղադրում է ցույցերը բորբոքելու և Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելու ձգտման համար: Իրանի իշխանությունները նաև նշում են, որ արևմտյան երկրները բողոքի ակցիաներն օգտագործում են Իրանի ներքին գործերին միջամտելու համար:
    17:15
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սոցիալապես անապահով քաղաքացիներին այս իշխանությունը ասում է․ «Գնա գլխիդ ճարը տե՛ս կամ էլ համակերպվի»․ Ավետիսյան
    Սիրելի՛ հայրենակիցներ Սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր, որ նրանց ընտանիքներին զրկել են սոցիալական նպաստից։ Պետական մարմինները պատճառաբանում են․ կենսաթոշակը բարձրացել է, որի հետևանքով էլ կենսաթոշակառուի ընտանիքը զրկվել է նպաստից։ Իրականում այս տարվա հունվարից կենսաթոշակների նվազագույն ամսական չափը բարձրացել է ընդամենը 2000 դրամով, սեպտեմբերից՝ 1900 դրամով, իսկ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 3000 դրամով։ 2020թ․ հունվարի 1-ից հետո ընտանեկան նպաստի միջին ամսական չափը չի փոխվել և կազմում է շուրջ 31500 դրամ։ Փաստորեն, շուրջ 3000 աղքատ ընտանիքներ, որտեղ ապրում են նաև կենսաթոշակառուներ, զրկվել են անապահովության նպաստից (ամսական միջինը շուրջ 31500 դրամից) այն պատճառով, որ կենսաթոշակառուի թոշակն ավելացել է 3000-ից 4000 դրամով։ Մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն այս տարվա 3-րդ եռամսյակում կազմել է 76500 դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6000 դրամով։ Այսինքն՝ նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական ծախսերն են ավելացել 1,5-ից 2 անգամ ավելի մեծ չափերով, քան կենսաթոշակների աճն է եղել։ Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը շուրջ 2,5 անգամ գերազանցում է նվազագույն կենսաթոշակի ամսական չափը։ Ասում են նախկինում էլ է նման խնդիր առաջացել։ Այո՛ առաջացել է, բայց նաև լուծվել է՝ կենսաթոշակների բարձրացման ազդեցությունը անապահովության գնահատման վրա չեզոքացնելու միջոցով։ Հատկանշական են նաև հակասոցիալական այս քաղաքականության հետևանքներն արտացոլող ամփոփ հետևյալ ցուցանիշները․ 2021թ․-ին՝ 2018թ․-ի համեմատ շուրջ 50 տոկոսով ավելացել է ծայրահեղ աղքատ բնակչությունը։ Աղքատության մակարդակը 23,5 տոկոսից աճել և հասել է 26,5 տոկոս, ինչը փորձում են քողարկել գնահատման մեթոդաբանական փոփոխություններով։ Վերանայված մեթոդաբանությամբ էլ, միևնույն է աղքատության մակարդակի աճ կա։ Աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունն աճում են, սակայն անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը կտրուկ՝ շուրջ 26 տոկոսով նվազել է։ 2018թ.-ին նպաստառու ընտանիքների թիվը 92600 էր, իսկ 2022թ. նոյեմբերին' 73500: Փաստորեն՝ սոցիալապես անապահով քաղաքացիներին այս իշխանությունը զրկում է նպաստից և ասում է․ «Գնա գլխիդ ճարը տե՛ս կամ էլ համակերպվի, քանի որ աղքատությունը քո գլխում է։ Մենք մեղավոր չենք։»։ Այս իշխանությունը ձախողել է հանրային կյանքի բոլոր ոլորտները' արտաքին քաղաքականությունից, անվտանգությունից մինչև սոցիալական քաղաքականություն։
    17:12
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ադրբեջանը համալրում է իր բանակը, իսկ Հայաստանի կառավարության ղեկավարը՝ իր պահակախումբը»․ Թևանյան
    ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը․ Հարգելի՛ հայրենակիցներ Շատ խորհրդանշական և կոնտրաստային երևույթների ենք ականատես լինում։ Գրեթե միաժամանակ Ադրբեջանում ու Հայաստանում տեղի են ունենում զանգվածային միջոցառումներ։ Ադրբեջանում զորավարժություններ են՝ ուղղված Հայաստանի ու մեր բարեկամ Իրանի դեմ, իսկ Հայաստանի մայրաքաղաքում՝ Մանկական եվրատեսիլ է ու տոնական հրավառություն։ Ես կողմ եմ մանուկների ուրախությանը։ Լավ է, որ հենց Հայաստանում է անցկացվում Մանկական եվրատեսիլը: Սակայն ամեն ինչին ճաշակ, չափ ու ձև կա։ Մեր ժողովուրդը պետք է իրականությունը ճիշտ հասկանա, որպեսզի մայրերն իրենց երեխաների դիակների հերթական խմբաքանակը չստանան: Կամ էլ՝ չսպասեն անթաղ դիակները ստանալուն։ Ադրբեջանցիները մի քանի ժամով փակել էին Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Երևանի քաղաքային իշխանությունն էլ ի՛ր հերթին էր մի քանի ժամով փակել մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, որպեսզի տոնական լույսեր կախի ու կառավարության շենքի պատերը բարբարոսաբար ծակելով՝ պատրաստվի Նոր տարվան։ Ադրբեջանը համալրում է իր բանակը, իսկ Հայաստանի կառավարության ղեկավարը համալրում է իր պահակախումբը, որին հանդիպելիս մարդիկ երբեմն կյանքը կամ առողջությունն են կորցնում։ Ադրբեջանը զենք է գնում ու պատրաստվում մեր դեմ հարձակման: Հայաստանի իշխանությունը հսկայական գումարներ է ծախսում հպարտ քաղաքացիների զգոնությունը բթացնելու, տոնածառ զարդարելու, ժողովրդին կառնավալային իրականության մեջ մտցնելու համար։ Որքան շատ են իրենք սիրում բոլորին, խոնարհվում բոլորի առաջ ու հպարտանում բոլորով, այնքան ավելի ծանր վիճակում են հայտնվում բոլորը, բացի իրենցից, իհարկե։ Որքան շատ են խոսում իշխանությունները թալանից, այնքան ավելի շատ են թալանվում հպարտ քաղաքացիները․ գների աճի արդյունքում կյանքն արժեզրկվել է, ապրուստը՝ թանկացել։ Բա ո՞ւր մնացին օլիգարխների դեմ պայքարները: Բա ինչու՞ գները չեն իջնում։ Չէ՞ որ նախկինում ասում էին, թե գնաճի պատճառը մենաշնորհն է և հիմա, իբր, մենաշնորհները վերացել են։ Մի՞թե պարզ չէ, որ վարչապետի աթոռին հայտնվածը խաբել է այն 3 մլն վարչապետ հռչակվածներին, որ բանանի ու մյուս բաների գները կիջնեն, որ զիմզիմովները այլևս չեն կարողանա արագաչափերի միջոցով կեղեքել մեր վարորդներին: Պարզվում է՝ այսօրվա Զիմզիմովն ավելի է չաղացել և լկտիացել, իսկ վարորդներին ու մյուսներին թալանելու չափերը կտրուկ ավելացել են։ Եվ այս ամենը կոչվում է թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն, որի պայմաններում շարքային քաղաքացիներին վերապահված են զոհվելն ու կյանքի զրկանքները կրելը, իսկ իրենց՝ իշխանության վայելքները, արագ հարստանալը, աշխարհով մեկ պտտվելը։ Մի՞թե սրա համար էին մարդիկ դուրս եկել փողոց 2018–ին։ Հարցս հռետորական է։
    17:07
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացել էր սենյակի պատուհանը, հրկիզել զգեստապահարանը և գողացել էլեկտրական փչովի վառարան
    Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում ստացվեց: 54-ամյա տղամարդը հայտնեց, որ դեկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Արթիկ քաղաքի Յուրի Գագարինի անվան զբոսայգում գտնվող «Մեծերի տուն» հասարակական նշանակության սենյակում գողություն է կատարվել: Նույն օրը Արթիկի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ դեպքից ժամեր անց, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին հրավիրվեց Արթիկի 32-ամյա մի բնակիչ՝ նախկինում դատապարտված: Պարզվեց, որ նա բացել էր սենյակի պատուհանը, հրկիզել զգեստապահարանը, կոտրել ներկով լցված երկու տարա և գողացել էլեկտրական փչովի վառարան: Երիտասարդը ներկայացվեց Արթիկի և Անիի քննչական բաժին: Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:
    17:00
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարությունը հաշմանդամի թոշակը 3000-ով ավելացրել է, իսկ 18.000 դրամ նպաստը կտրել․ Գառնիկ Դանիելյան
    Սիրելի հայրենակիցներ, Ազգային ժողովի ամբիոնից ցանկանում եմ մեկ պահ երեւանյան շքեղ ու թանկարժեք լույսերից, հրավառություններից, հարյուր միլիոնավոր դրամների՝ մեկ անձից կատարված վատնում - գնումներից Ձեզ տեղափոխել մեր Հայրենիքի սահման, առաջնագիծ։ Թեեւ արդեն երկու տարի առաջնագիծն ու սահմանը այնքան էլ հեռու չեն Երեւանի կենտրոնից ու հրապարկներից։ Նախ կուզենայի հարգանքիս խոսքը, զորակցությունս փոխացնել մեր հայրենակիցներին, որոնք ապրում են թշնամու ուղիղ նշանառության տակ, մաքառում են այդ ամենի դեմ ու իրենց հնարավորությունների ներածի չափով ամրացնում են առաջնագիծը։ Անցնող շաբաթավերջին, պատգամավորական գործունեության շրջանակներում, «Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ կատարած հերթական այցը Վարդենիսի տարածաշրջան էր, ու հատկացված երեք րոպեները չեն բավարարի թվարկեմ, միայն թվարկեմ այն չլուծված հարցերը, անվտանգային լրջագույն խնդիրները, որոնց հետ այսօր մեն մենակ է սոտքեցին ու մասրիկցին, կուտականցին ու նորաբակցին։ Իրադրությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ աղետալի։ Աղետալի՝ և՛ անվտանգության ուղղակի բացակայության, և՛ սոցիալ տնտեսական, և՛ բարոյահոգեբանական իմաստով։ Սեպտեմբերի 13-ի նոր հարձակումը նոր հարված է հասցրել առանց այն էլ Քարվաճառի հանձնումով կազմաքանդված Վարդենիսի պաշտպանական համակարգին: Թշնամին, առաջանալով և զավթելով ռազմավարական բազմաթիվ դիրքեր, անգամ կտրել է առանձին գյուղերը սնուցող խմելու ջրագծերը, փակել ակունքները: Այսինքն, շրջան ներխուժած թշնամին ստեղծել է նաև հումանիտար ճգնաժամ։ Փաստենք, որ իշխանությունները ոչինչ չեն անում գոնե մեղմելու համար ստեղծված իրավիճակը: Ավելին, ուղղակի սահմռկեցուցիչ է, երբ քթի առջև ընկած հարազատի, որդու, եղբոր մարմինը մարդիկ չեն կարող հուղարկավորել։ Դուք նախկինում կպատկերացնեի՞ք նման բան, երբ զոհվածի մարմինը 3 ամիս բաց երկնքի տակ է, և նրա եղբայրը թակի պետական մարմինների հարյուրավոր դռներ, խնդրի, պահանջի, որ օգնեն, անգամ սեփական նախաձեռնությամբ անօդաչու սարք թռցնի, որ տեսնի՝ եղբոր մարմինը տեղու՞մ է, թե՞ ոչ։ Դեռ պարզաբանված չէ, թե ինչու անձնակազմի ցածր համալրվածության պատճառով, դատարկ դիրքով թշնամին կարողացել էր գրավել մի քանի նախկինում բավականին որակյալ ու ամուր կահավորված դիրք, անցնող ամիսներին կառուցել 22 նոր դիրք և հիմնավորվել մեր հողում։ Նման ծանրագույն իրադրության մեջ հայտնված Վարդենիսում այցելեցինք սույն տարվա սեպտեմբեր ամսին զոհված զինծառայողի բազմանդամ ընտանիքին, և մեր դեմ ուրվագծվեց բարոյականության շրջագծի մեջ չտեղավորվող պատկեր. 4-5 մանկահասակ և կարիքավոր երեխաներ, և նրանց այս 3 ամիսներին ոչ մեկը, անգամ մարզպետը չի այցելել ու փորձել ինչ-որ կերպ օժանդակել: Իսկ կառավարության վերջին փոփոխություններն ուղղակի խորացրել են սոցիալական ճգնաժամը։ Նույն Վարդենիսում սայլակի վրա մեզ ներկայացավ ոտքեր ու ձեռքեր չունեցող հաշմանդամ, ում թոշակը իբր ավելացրել են 3.000 դրամով, փոխարենը կտրել 18.000 դրամ կազմող նպաստը։ Սա է այսօրվա հայաստանյան իրական պատկերը՝ գունեղ լույսեր ու անտեր իրականություն։
    16:56
    06.12.22
    Ավելին
  • Արցախ
    Հայաստան-Արցախ միակ ճանապարհին տեսահսկման կետը կարող է դառնալ ադրբեջանական մաքսակետ. քաղաքագետ
    Տեսահսկման սարքերով զինված կետն Արցախ-Հայաստան ճանապարհի վրա հետագայում կարող է դառնալ ադրբեջանական մաքսակետ, որի միջոցով Բաքուն վերահոսկողություն կունենա հայկական երկու հանրապետությունները իրար կապող միակ ճանապարհի վրա:
    16:54
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Որոշ մարզերի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին ժամը 16:00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 04:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Լոռու մարզի՝ Ալավերդի, Թումանյան քաղաքների, Ակներ, Հաղպատ, Շնող, Նեղոց, Մեծ Այրում, Ճոճկան, Քարկոփ գյուղերի, Տավուշի մարզի՝ Այրում, Արճիս, Հաղթանակ, Դեղձավան, Պտղավան, Զորական գյուղերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    16:47
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Mercedes E320-ն ու Ford-ը․ 5 վիրավորներից 3-ը երեխաներ են
    Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Գետափ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի 9․8-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Արծրուն Գ․-ի վարած Ford մակնիշի և Վարոց Ձորի մարզի բնակիչ 37-ամյա Անահիտ Գ․-ի վարած Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/06/1228094/
    16:43
    06.12.22
    Ավելին