Լրահոս
2022-12-08
-
ԱռողջապահականՏուբերկուլոզային կոքսիտ․ հիվանդության արտահայտված կողմըԸստ հաճախության հիվանդությունը ողնաշարի տուբերկուլոզից հետո գրավում է երկրորդ տեղը։ Ախտաբանական պրոցեսն ունի միակողմանի տեղակայում։ Աջ և ձախ հոդերն ախտահարվում են միևնույն հաճախությամբ։ Երեխաների մոտ երկկողմանի տուբերկուլոզային կոքսիտը խիստ հազվադեպ է հանդիպում։ Տուբերկուլոզային օջախը հիմնականում տեղակայվում է կոնքի ոսկրերում, զստոսկրի կամ ցայլոսկրի հատվածում։ Առաջնային օջախը երբեմն տեղակայվում է ազդրոսկրի վզիկում։ Ազդրոսկրի գլխիկի ախտահարումը, որպես կանոն, երկրորդային է։ Կլինիկական հետազոտության ժամանակ, երբ հիվանդը դեռևս որևէ գանգատ չի նշում, կարելի է նկատել տուբերկուլոզային թունավորման նշաններ, քայլվածքի խանգարում, ազդրի և հետույքային մկանների հիպոտոնիա՝ ախտահարված հոդի կողմում, կոնքազդրային հոդի շարժումների թեթև սահմանափակում, աճուկային ավշահանգույցների չափերի մեծացում։ Հիվանդության այդ շրջանում կարող է հայտնվել թեթև կաղություն, որը հիվանդը սովորաբար հաղթահարում է։ Բնորոշ է երեխայի դիրքը, թերծանրաբեռնելով հիվանդ ոտքը, նա ուժեղ հենվելով կանգնում է ուղղված առողջ ոտքի վրա։ Երբեմն հիվանդության միակ ախտանիշը երեխայի գիշերային անհանգիստ ձայներն են: Տուբերկուլոզային կոքսիտի ամենավաղ ռենտգենաբանական ախտանիշը հոդի ոսկրերի թեթև արտահայտված օստեոպորոզն է։ Ոսկրային հյուսվածքի ախտահարման ցայտուն նշանները միայն տոնոգրամների վրա են հայտնաբերվում։ Տուբերկուլոզային կոքսիտի արտահայտված ձևի դեպքում հիվանդությունը, ախտահարման օջախից տարածվելով հոդի վրա, ազդրոսկրի տամբիոնի, գլխիկի և վզիկի քայքայում է առաջացնում։ Նկատվում է ոչ միայն մկանների հիպոտոնիա, այլև ազդրի հետույքային մկանների ատրոֆիա։ Վերջույթի ամբողջ երկարությամբ ենթամաշկային բջջանքը հաստանում է, որն անվանվում է Ալեքսանդրովի ախտանիշ։ Հիվանդության հետագա զարգացումից սկիզբ է առնում կծկանք, կաղություն, վերջույթի կարճացում, ազդրի ու սրունքի մկանների ատրոֆիա։Ավելին22:3008.12.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանի «ոտքը տրորում են» Հարավային Կովկասում. Երևանը թուղթ կուղարկի ԲաքուՎաղը Բիշքեկում կհանդիպեն Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը: ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու համար է Փաշինյանը մեկնելու Բիշքեկ: Պուտինի օգնականն է հաստատել տեղեկությունը, որ գագաթնաժողովի շրջանակում Պուտին-Փաշինյան առանձնազրույց է լինելու: Ենթադրվում է, որ չի շրջանցվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հարցը:Ավելին22:2408.12.22 -
Արտաքին քաղաքականությունՀունգարական «սիրախաղով» Հայաստանի իշխանությունը «Ադրբեջանի դեմքն է փորձում փրկել»Հավաքական անվտանգության պայմանգրի կազմակերպությունում Հայաստանի անկանոն շարժումները քաղաքագետներին հուշում են մեր արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր կտրուկ փոփոխության մասին: Վարկած կա, որ Պրահայի գագաթնաժողովի կուլիսներում Նիկոլ Փաշինյանը Հայաստանը Եվրամիության անդամ դարձնելու խոստումներ է ստացել: Այդ կտրուկ շրջադարձի ճանապարհին միակ իրական խոչընդոտն է այս օրերին փորձում վերացնել պաշտոնական Երևանը՝ հարթելով հարաբերությունները Հունգարիայի հետ:Ավելին22:2008.12.22 -
ՔաղաքականԱրման Սարիբեկյանը նշանակվել է Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատարՆիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 8-ի որոշմամբ Արման Սարիբեկյանը նշանակվել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից: ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Արման Սարիբեկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասվում է որոշման մեջ: Կառավարության դեկտեմբերի 8-ի որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում կնշանակի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը:Ավելին22:1008.12.22 -
ՔաղաքականԲացահայտ դեմարշ. ի՞նչ է ուզում ՀԱՊԿ-ի ռազմական օգնությունից հրաժարված ՀայաստանըՔաղաքագիտական միտքը փորձում է հասկանալ՝ ի՞նչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը նախօրեի սկանդալային հայտարարությամբ, թե Հայաստանի սահմանին այս պահին հաստատված ստատուս քվոյի հետ հաշտվել կնշանակեր ՀԱՊԿ-ի առաջարկած ռազմատեխնիկական օգնությունն ընդունել:Ավելին22:0008.12.22 -
ԱրցախԱրցախի ոսկին ծակում է Ադրբեջանի աչքը. Բաքուն ուզում է կոտրել Արցախի տնտեսական ողնաշարըՊաշտոնական Երևանը պնդում է, որ Արցախում բնապահպանական հարցերի քողի տակ զուտ պրովոկացիա է անում Բաքուն: Ադրբեջանցի պաշտոնյաները վստահ են, որ լավ էլ կառուցողական են բանակցությունները ռուս խաղաղապահների հետ: Ադրբեջանական լրատվամիջոցներին նրանք հայտնել են, որ ռուս խաղաղապահներին են ներկայացրել Ղարաբաղում «հանքավայրերի անօրինական շահագործման մշտադիտարկման հետ կապված» իրենց առաջարկները:Ավելին21:5008.12.22 -
ԻրավականԵրևանի պարեկները հայտնաբերել են մեթամֆետամինի, հերոինի և մարիխուանայի նմանվող զանգվածներԴեկտեմբերի 6-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և քննչական բաժին են տարել 31 և 34 տարեկան երկու տղամարդու: 34-ամյա տղամարդու վարած «Նիսանը» նույնպես տարվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 31-ամյա տղամարդու մոտից հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգված, որը, նախնական տեղեկություններով, մեթամֆետամին է, երկու փաթեթ՝ հերոինի նմավող, երկու փաթեթ էլ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներ, մոխրացված հետքերով երկու կաթուցիչ և էլեկտրական կշեռք: Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:Ավելին21:4008.12.22 -
ՔաղաքականՊՊԾ-ն «պոկել» ԱԱԾ-ից. Փաշինյանն ուժը կենտրոնացնում է իր ձեռքումԱԺ քննարկմանն է հասել Փաշինյանի կառավարության այն նախաձեռնությունն, ըստ որի՝ պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ-ից և կլինի վարչապետի ենթակայության տակ: Եթե միտքն արժանանա խորհրդարանի հավանությանը, ՊՊԾ ղեկավարին կնշանակի վարչապետը, տեղակալին՝ նախագահը:Ավելին21:3008.12.22 -
ՀասարակականԲախվել են ՎԱԶ 21010-ն ու ՎԱԶ 21012-ը, 6 վիրավորների մեջ կա անչափահասԱյսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արագած-Արթիկ ավտոճանապարհից դեպի Բերքառատ գյուղ տանող ճանապարհին՝ գյուղի սկզբնամասում բախվել են ՎԱԶ 21010 և ՎԱԶ 21012 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/08/1228272/Ավելին21:2308.12.22 -
Արտաքին քաղաքականությունԴեկտեմբերի վերջին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպում է սպասվումԴեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում սպասվում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Լուրը դեկտեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Տեղեկացնեմ, որ ձևավորված ավանդույթի համաձայն, դեկտեմբերի վերջին կկայանա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական, ընկերական հանդիպումը»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա:Ավելին21:2008.12.22 -
ԱրցախԽաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվելԼեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում դեկտեմբերի 8-ին միջադեպեր չեն գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ Պն հաղորդագրությունում: «30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- նշվում է հաղորդագրությունում: Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:Ավելին21:1908.12.22 -
ՀայաստանԻնչ իրավիճակ է ճանապարհներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Շինուհայրից մինչև Հալիձոր ճանապարհահատվածին մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր: Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին21:1808.12.22 -
ՍփյուռքԱդրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումարԱմերիկայի հայկական համագումարը ողջունել է Ազգային պաշտպանության լիազորման ակտի (FY2023 NDAA) վերջնական տարբերակը, որը դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրի սեպտեմբերյան խախտումները և հստակեցնում, որ «ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը դիվանագիտական նպատակներ հետապնդելու համար միանգամայն անընդունելի է»: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի տարածած հաղորդագրությունում: «Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությանը, Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բանտարկել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին՝ միաժամանակ շարունակաբար հարձակումներ իրականացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, վերջինը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին էր։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ, պարբերաբար խախտում է սահմանները և բախումներ է նախաձեռնում, որոնք սպառնում են հայ ժողովրդի անվտանգությանը և հանգեցնում հարյուրավոր զինվորների մահվան՝ վեհաժողովը նախագահ Բայդենին կոչ է անում դիտորդներ ուղարկել՝ օգնելու կանխել հերթական ցեղասպանությունը»,- նշվում է հաղորդագրությունում: Փաստաթուղթը պարունակում է մի դրույթ, որը արգելում է նախագահին վաճառել կամ թույլատրել նոր F-16 ինքնաթիռների կամ F-16 արդիականացման տեխնոլոգիաների կամ արդիականացման փաթեթների Թուրքիա արտահանման լիցենզիա:Ավելին21:1008.12.22 -
ԱրցախԶանգեզուրի միջանցքի պատրվակի տակ Ադրբեջանն ու Թուրքիան հավակնում են ամբողջ Հայաստանի տարածքին․ ՀարությունյանՄենք կարիք ունենք ավելիին, քան բարոյական աջակցությունն է: Այս մասին ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Հույս ունենք, որ Ֆրանսիան չի սահմանափակվի դրանով այդ աջակցությունն օրինակ կհանդիսանա մյուս պետությունների համար, նրանք նույնպես կներգրավվեն մեր հակամարտության կարգավորման գործընթացին, որի ճանապարհը բացում է Ֆրանսիան»,- նշել է Հարությունյանը: Հարությունյանը նշել է՝ գիտակցում են, որ գտվում են էթնիկ զտման, նոր ցեղասպանության եզրին: «Մենք պետք է այս խնդրի մասին բարձրաձայնենք, Արցախին միայնակ թողնելը նշանակում է Արցախի բնակչությանը ենթարկել ֆիզիկական ոչնչացման»: Հարցին՝ եթե Արցախը վերանա, հաջորդը կլինի Հայաստա՞նը, Հարությունյանը պատասխանել է. «Միանշանակ: Զանգեզուրի միջանցքի պատրվակի տակ Ադրբեջանն ու Թուրքիան հավակնում են ամբողջ Հայաստանի տարածքին»: Հարցին՝ կհամաձայնե՞ն ինքնավարության Ադրբեջանի տարածքում, Հարությունյանը պատասխանել է. «Ադրբեջանի հետ պատրաստ ենք հարևանություն անել, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող քննարկման առարկա լինել»:Ավելին21:0508.12.22 -
ՀասարակականԶինծառայողների ապահովագրության հիմնադրամը վերջին 5 տարում 4855 շահառուի հատուցում է տրամադրելԶինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017թ. տարեսկզբից մինչև 2022 թ. 3-րդ եռամսյակը հատուցում է տրամադրել 4855 շահառուների՝ զոհվածների, անհետ կորածների ընտանիքների և հաշմանդամության ապահովագրության իրավունք ունեցողների: Այս մասին տեղեկացավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրապարակած հաշվետվություններից: 2022 թվականի սկզբից մինչև սեպտեմբերի վերջ գրանցվել է 176 նոր դեպք՝ 62 զոհված, 96 անհետ կորած, 4 առաջին կարգի և 14 երկրորդ կարգի հաշմանդամներ: Զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին և հաշմանդամության ապահովագրության իրավունք ունեցողներին 2022թ. 3-րդ եռամսյակում տրամադրվել է 11.1 միլիարդ ՀՀ դրամի հատուցում, իսկ 2017-ից մինչև 2022թ. 3-րդ եռամսյակ՝ 65.3 միլիարդ ՀՀ դրամի հատուցում: Ըստ հաշվետվության՝ 2017թ. մինչև 2022թ. 3-րդ եռամսյակը նվիրաբերությունները կազմել են շուրջ 9 միլիարդ ՀՀ դրամ: 2017-ից մինչև 2022թ. 3-րդ եռամսյակը, նվիրաբերությունների ընդհանուր թիվը կազմում է գրեթե 80 հազար, իսկ միջին նվիրաբերության գումարը` 112,000 ՀՀ դրամ: Ամենաշատ նվիրաբերություններ կատարվել են 2020թ. պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Տարեսկզբից մինչև 2021թ. 3-րդ եռամսյակն արձանագրված ցուցանիշների համեմատ ընթացիկ նվիրաբերությունները նվազել են 61%-ով: Նվիրաբերությունների թիվը և միջին չափը նույնպես նվազել են` համապատասխանաբար 53%-ով և 17%-ով։ Դա բացատրվում է հետպատերազմյան իրավիճակով, քանի որ պատերազմի ժամանակ նվիրաբերությունները սովորաբար կտրուկ աճ են ցույց տալիս, ինչն արտահայտվել է 2020թ. արդյունքներում։ 7 0Ավելին21:0008.12.22 -
ՔաղաքականՄեր տարածաշրջանում բոլոր պատերազմները սանձազերծել է Ադրբեջանը․ Արմեն ԳևորգյանՄեր տարածաշրջանում բոլոր պատերազմները սանձազերծել է Ադրբեջանը, ոչ թե՝ հայերը: Այս մասին դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում «Ռազմական հակամարտությունների բնապահպանական ազդեցությունը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը. «Հարգելի՛ գործընկերներ, Սույն թվականի հոկտեմբերին նշել եմ, որ ԱՄՆ Կոնգրեսը հետաքննում է մեր տարածաշրջանում Ադրբեջանի կողմից արգելված/ապօրինի զինատեսակների կիրառման փաստերը: Այժմ կցանկանայի իրազեկել հանձնաժողովին, որ նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատում լսումներ են տեղի ունեցել, որտեղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից «սպիտակ ֆոսֆորային» ռումբերի, ինչպես նաեւ կասետային զենքի օգտագործման փաստերը: Նա նաեւ մտահոգություն է հայտնել այն մասին, որ այդ զինատեսակներն Ադրբեջան են ներկրվել Ուկրաինայից: Այստեղ ադրբեջանցի պատգամավորը խոսում է հայերի կողմից արգելված զենքի կիրառման եւ ադրբեջանական քաղաքների ռմբակոծման մասին: Դրանք բոլորը հետաքննման եւ հաստատման պահանջ ունեն, որոշները մերկապարանոց մեղադրանքներ են, մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսում հաստատվել է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման փաստը: Երկու խոշոր պատերազմների ժամանակ` 1990-ականներին եւ 2020 թ. ադրբեջանական զինուժն օգտագործեց Լեռնային Ղարաբաղը նվաճելու բոլոր հնարավոր միջոցները: Այս հարձակումների ժամանակ ադրբեջանական ուժերն ավերեցին ինչպես քաղաքացիական տարածքներ, այնպես էլ` հոգեւոր եւ մշակութային ժառանգության վայրեր եւ շրջակա միջավայրը: Դեռ կարելի է տեսնել այդ ռազմական գործողությունների բազմաթիվ սպիներ: 2020 թ. Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 բնակչությունը դիմակայեց 10 միլիոնանոց Ադրբեջանին, 85 միլիոն բնակչությամբ նրա դաշնակից Թուրքիային եւ նրանց առաջադեմ սպառազինության համակարգերին: Այս անգամ Ադրբեջանն այլ` առավել ավերիչ պատերազմ էր մղում` օգտագործելով ավելի մահաբեր զինատեսակներ, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր եւ արգելված «սպիտակ ֆոսֆորային» ռումբեր: Ավելին, Թուրքիան Սիրիայից եւ Լիբիայից իսլամիստ վարձկաններ էր ներմուծել տարածաշրջան: Բացի այդ, ափսոսանքով կուզեի նաեւ նշել, որ բանաձեւի եւ դրան առնչվող հանձնարարականների նախագծերում որեւէ անդրադարձ չկա զինված հակամարտություններում արգելված/ապօրինի զենքին եւ շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությանը: Ուստի վճռականորեն առաջարկում եմ կատարել համապատասխան փոփոխությունները, որոնք նախապես ուղարկել էի զեկուցողին: Հանձնաժողովում այս հարցի քննարկումների ընթացքում բազմիցս բարձրացվել է որոշ պետությունների կողմից կառուցողական դիրքորոշման բացակայության հարցը, ինչը խոչընդոտել է անկախ փորձագետների այցերը հակամարտող շրջաններ` ամբողջությամբ եւ օբյեկտիվորեն գնահատելու համար զինված հակամարտությունների ազդեցությունն այդ տարածաշրջանների շրջակա միջավայրի վրա: Հաշվի առնելով այս հարցի կարեւորությունը` կցանկանայի նաեւ առաջարկել Նախարարների կոմիտեին ուղղված առաջարկություններում ներառել դրույթ` դիտարկելու հակամարտության եւ հետկոնֆլիկտային շրջաններում անկախ փորձագիտական վերահսկողության կամ բնապահպանական վիճակի մոնիթորինգի մեխանիզմների մշակման եւ իրականացման հնարավորությունը: Ավստրիայի հարգարժան պատգամավորին ուզում եմ ասել, որ նա շատ խեղաթյուրված պատկերացումներ ունի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին: Սարսանգի ջրամբարը երբեւէ Ադրբեջանի մաս չի եղել, այն միշտ եղել եւ գտնվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ չէր կարող օկուպացվել հայերի կողմից: Ցավալի է, որ Դուք կառչում եք, այսպես կոչված, «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացման» մասին ադրբեջանական քարոզչական պատումից` չիմանալով, թե ինչ տարածքների մասին է խոսքը: Եթե այսպես շարունակվի, շուտով Ձեզնից կարող ենք լսել, որ Ղարաբաղի հայերն օկուպացրել են նաեւ Լեռնային Ղարաբաղը: Բայց Ձեր կողմից ավելի ազնիվ կլինի նշել, որ մեր տարածաշրջանում բոլոր պատերազմները, մասնավորապես, Ղարաբաղյան առաջին պատերազմը, 2016 թ. ապրիլյան պատերազմը, 2020 թ. 44-օրյա պատերազմը, սանձազերծել է Ադրբեջանը, ոչ թե` հայերը: Վերջնական նպատակը մեկն է եղել` ոչնչացնել հայերին: Հայերը ոտքի են կանգնել` պաշտպանելու իրենց, պաշտպանելու իրենց հողը, վերականգնելու իրենց ազգային ինքնորոշման ձգտումը եւ գործնականում` գոյության իրավունքը: Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերը, պաշտպանվելով հարձակվող ադրբեջանական ուժերից, 1993 թ. ստիպված եղան նրանց հարկադրել նահանջել` արդարացիորեն օգտվելով ինքնապաշտպանության միջազգայնորեն ամրագրված իրենց իրավունքից: Լեռնային Ղարաբաղի պաշտպաններն այդպիսով ստեղծեցին «անվտանգության գոտի», որը խաղաղ բնակչությանը պաշտպանում էր կրկնվող, գրեթե ամենօրյա ադրբեջանական ներխուժման վտանգներից մինչեւ 2020 թ. աշուն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի մեր գործընկերոջը, ով իմ փոխարեն Ադրբեջանի ներկայացուցչին պատասխանեց, որ ղարաբաղյան հակամարտության գոյությունը ժխտելու Ադրբեջանի ցանկությունն իրականության հետ որեւէ աղերս չունի: Այո’, Ադրբեջանի կառավարությունը, ինչպես նաեւ այս վեհաժողովում նրա ներկայացուցիչները, ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նրանք չեն ցանկանում, որ մենք հիշատակենք Արցախում ինքնորոշված հայ ժողովրդին, նրանք չեն ցանկանում, որ դուք խոսեք 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով մարդկային ահռելի զոհերի մասին: Ավելին, Ադրբեջանը 2021 թ. մայիսից օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, իսկ այս սեպտեմբերին Հայաստանի հարավում իրականացրել է նոր եռօրյա ինտենսիվ ռազմական գործողություններ, որոնք պատճառ են դարձել 200-ից ավելի զոհերի, եւ հրաժարվում է լքել նոր օկուպացված հայկական տարածքները: Կոչ եմ անում ԵԽԽՎ բոլոր անդամներին` հակամարտությունը քննարկելուց խուսափելու փոխարեն ազնվորեն նշել, թե ով է պատերազմները սանձազերծել անցած 30 տարիների ընթացքում, ով էր հետեւողականորեն էթնիկ զտումների պետական քաղաքականություն իրականացնում, ով էր 44-օրյա պատերազմում օգտագործել արգելված «սպիտակ ֆոսֆորային» ռումբեր, եւ բարձրաձայնել 2022 թ. գարնանը եւ աշնանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում հայերի դեմ իրականացված ռազմական հանցագործությունները»:Ավելին20:5708.12.22 -
ԻրավականԲերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի․ «News.am»Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը շուտով ազատության մեջ կլինի։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 8–ին մերժել է Հարություն Մանուչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը։ Հիշեցնենք՝ Բերդ համայնքի նախկին ղեկավարի անազատության մեջ գտնվելու ժամկետը լրանում է նոյեմբերի 10–ին։ Հիշեցնենք՝ Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել էր նոյեմբերի 10–ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Դատարանը նոյեմբերի 11–ին բավարարել էր Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը եւ Հարություն Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը) մասերի հատկանիշներով։ Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։ NEWS.am-ի հետ զրույցում Հարություն Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանն ասել էր, որ քրեական վարույթը իրականացնող մարմինը դիտավորյալ գործը որակել է ծանր, սխալ հոդվածով, որպեսզի վաղեմության ժամկետները չանցնեն ու Հարություն Մանուչարյանին կալանավորեն։ Հիշեցնենք՝ Հարություն Մանուչարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործ կա նաեւ Քննչական կոմիտեում։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մանուչարյանը 2021 թվականի նոյեմբերի 9–ին կալանավորվել էր եւ միայն 11 ամիս անց՝ հոկտեմբերին, Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց նրան։ Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 25–ին, Բերդ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել էր Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։ Հարությունյանը, սակայն, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։Ավելին20:5508.12.22 -
ՔաղաքականԾակերը փակել է խոստանում ԿԳՄՍ նախարարը. նա թամանյանական շենքերի վնասումը համարում է անբովանդակ թեմաՀանրապետության հրապարակի ամանորյա զարդարանքի հարցը, որի պատճառով հազարավոր ծակեր են բացվել թամանյանական շենքերի վրա, միայն բանավոր քննարկում է անցել ԿԳՄՍ-ում: Նախարար Դումանյանն այսօր հիմնավորել է՝ եթե մշտական նախագծային աշխատանք լիներ, հարցը պարտադիր կքննարվեր գիտամեթոդական խորհրդում, բայց աշխատանքները ժամանակավոր են եղել: Շենքերի վնասումը նա, ըստ էության, համարում է անբովանդակ թեմա:Ավելին20:5008.12.22 -
ՔաղաքականՏեղի է ունեցել ագրեսիա Հայաստանի և Արցախի նկատմամբ․ Սեյրան Օհանյանը՝ Տոմաժ ՄենցինՈղջունում եւ կարեւորում եմ Ձեր այցը Հայաստան՝ մեզ համար նման դժվարին ժամանակաշրջանում: Այն, ինչ տեղի է ունեցել վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ-ում եւ տարածաշրջանում, շատ խնդիրներ եւ հետաքրքրություններ է պարունակում: Տարածաշրջանային այս լարված իրավիճակը ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պետք է լինի: Տարածաշրջանում հավասարակշռության եւ քաղաքական ուժերի փոփոխություններ են տեղի ունեցել. տեղի է ունեցել ագրեսիա Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Սակայն, ամենավտանգավորն այն է, որ տարածաշրջանային հակամարտության ամբողջ պատմությունը փորձում են նենգափոխել՝ հայ ժողովրդին ներկայացնելով որպես ագրեսոր: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության, ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տոմաժ Մենցինի հետ հանդիպման ընթացքում: Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամները շնորհավորել են Դին Պրեմիկին՝ Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական մակարդակով համագործակցությունն առաջիկայում կշարունակի ամրապնդվել, եւ կներդրվեն բոլոր ջանքերը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների խորացմանը: Դեսպան Տոմաժ Մենցինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որին կնպաստի նաեւ խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը: Դեսպանը տեղեկացրել է, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների, դեսպանների հետ, ինչպես նաեւ այց Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Սեյրան Օհանյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը, 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը: Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիային, սահմանային լարվածությանը: Կարեւորելով հակամարտություններում դիտորդական առաքելությունների դերակատարությունը՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահությամբ: Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ դերակատարությանը, Հայաստանում ժողովրդավարական համակարգի հաստատմանը վերաբերող հարցերին: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2023 թ. հունվարին երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի ղեկավարների հետ տեսակապ հաստատելու, ինչպես նաեւ փոխայցեր կազմակերպելու հարցերում: Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:Ավելին20:4708.12.22 -
ՔաղաքականՑավոք, այսօր դրսում մեր ձեռքի տակ եղածը «թղթե շերեփն» է, իսկ ներսում՝ «բանտիկով մուրճը»․ Սենոր ՀասրաթյանՍենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այն, ինչ կատարվում է մեր երկրի հետ, ոչ այլ ինչ է, քան դրսում մանրակրկիտ մշակված և ներսում հետևողականորեն իրականացվող հայրենաքանդ ծրագիր... Ծրագիր, որը կյանքի է կոչվում թե՜ <<փափուկ ուժով>> (չմտածող ու դյուրահավատ խավին տոնածառի լույսերով ու մանկական եվրատեսիլներով սիրաշահելով), թե՜, ինչպես ոչ անհայտ մեկը կասեր՝ <<մուրճով>> (մտածող ու այլախոհ քաղաքացիներին դատելով կամ դատարանի դահլիճում սպանելով): ...Լինում են իրավիճակներ, երբ <<փափուկ ուժի>> և <<մուրճի>> քանդածն ավելի դժվար է վերականգնել, քան մեծ բախումների առաջացրած ավերածությունը... Մեր վիճակում հայտնված երկրների համար դրությունը փրկելու միակ միջոցը ԱԶԳԱՅԻՆԸ պահող երկաթե ԲՌՈւՆՑՔՆ է... Ցավոք, այսօր դրսում մեր ձեռքի տակ եղածը <<թղթե շերեփն>> է, իսկ ներսում՝ <<բանտիկով մուրճը...>>Ավելին20:4208.12.22