Լրահոս
Հասարակական
21:23
08.12.22
234

Բախվել են ՎԱԶ 21010-ն ու ՎԱԶ 21012-ը, 6 վիրավորների մեջ կա անչափահաս

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արագած-Արթիկ ավտոճանապարհից դեպի Բերքառատ գյուղ տանող ճանապարհին՝ գյուղի սկզբնամասում բախվել են ՎԱԶ 21010 և ՎԱԶ 21012 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ «Ծաղկահովիտ», մի մասը՝ «Ապարան» բժշկական կենտրոններ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի բերքառատցիներ ասում էին, որ վարորդները հորեղբոր տղաներ են, և բոլոր վիրավորները Բերքառատ գհուղից են։ Վիրավորներից մեկն էլ անչափահաս աղջիկ է։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի մերկասառույց չի եղել, և ըստ նախնական տեղեկությունների, ՎԱԶ 21010-ը եղել է կայանված, երբ մյուս ավտոմեքենան հարվածել է նրա հետնամասին, և 2 մեքենաները «ֆռացել են»։ Ավտոմեքենաներում և դրսի տարբեր հատվածներում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։