Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:20
08.12.22
154

Հունգարական «սիրախաղով» Հայաստանի իշխանությունը «Ադրբեջանի դեմքն է փորձում փրկել»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի անկանոն շարժումները քաղաքագետներին հուշում են մեր արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր կտրուկ փոփոխության մասին: Վարկած կա, որ Պրահայի գագաթնաժողովի կուլիսներում Նիկոլ Փաշինյանը Հայաստանը Եվրամիության անդամ դարձնելու խոստումներ է ստացել: Այդ կտրուկ շրջադարձի ճանապարհին միակ իրական խոչընդոտն է այս օրերին փորձում վերացնել պաշտոնական Երևանը՝ հարթելով հարաբերությունները Հունգարիայի հետ: