Լրահոս
2022-12-09
-
ՔաղաքականՊադավադապետության դեմ պայքարողը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 151․ «Ժողովուրդ»«Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես. Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրեք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս». սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2015թ.-ի մի ելույթից: Փաշինյանն այս երևույթը անվանել էր «պադավատապետություն»:Ավելին10:1609.12.22 -
ՍպորտԱԱ-2022. դեկտեմբերի 9-ի խաղացանկըԱյսօր՝ դեկտեմբերի 9-ին, կկայանա ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի երկու հանդիպում:Ավելին10:0809.12.22 -
Հասարակական32 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալԴեկտեմբերի 7-9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ։Ավելին10:0009.12.22 -
ՔաղաքականՆոր փոփոխությամբ ՊՊԾ պետն ԱԱԾ տնօրենին և Ոստիկանապետին հավասար աշխատավարձ կստանա․ «Ժողովուրդ»«Այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:Ավելին09:5009.12.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԿառավարությունը մտադիր է 200 ավտոմեքենա գնել ու թարմացնել պետական ավտոպարկը:Ավելին09:4509.12.22 -
ԱրցախԽաղաղապահների ընտանիքները կտեղափոխվեն Արցախ․ «Հրապարակ»«Գաղտնիք չէ, որ Արցախում անվտանգության և, առհասարակ, գոյատևման բոլոր հույսերը կապվում են ռուս խաղաղապահների հետ: Եվ արցախցիները բազմիցս ասել են, որ եթե ռուս զինվորը հեռանա, Արցախի բնակչությունը նրա հետ միասին կհեռանա Արցախից: Այս առումով հարկավոր է, որ խաղաղապահները երկար ու հիմնավոր տեղավորվեն Արցախում և չմտածեն այստեղից հեռանալու մասին:Ավելին09:4009.12.22 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին09:3009.12.22
2022-12-08
-
ԵրևանԵրևանում մթնոլորտային օդի որակը՝ դեկտեմբերի 1-7-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 1-7-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 6-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 7-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում դեկտեմբերի 1-ին և 4-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»։Ավելին23:5908.12.22 -
ԱշխարհԻրանի նախագահը նշել Է կրոնական ծայրահեղականության դեմ պայքարում ՌԴ-ի հետ ընդհանրություններըԻրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել Է, որ Թեհրանը և Մոսկվան ընդհանուր ըմբռնումներ ունեն կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի հարցում: Այդ մասին ասված Է Մոսկվայում անցկացվող «Արդարություն և չափավորություն. աշխարհակարգի աստվածային սկզբունքները» XVIII Միջազգային մուսուլմանական համաժողովի մասնակիցներին Ռայիսիի հղած ողջույնի խոսքում, որն ընթերցել Է Իրանի նախագահի խորհրդական Աբուլ Քասիմ Դոլաբին: Այդ մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «Այսօրվա Ռուսաստանն աբրահամյան կրոնների և իսլամական մազհաբների երկխոսության հաջող մոդել Է», - ասել է Ռայիսին: Նա նշել է, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին և սուննի մուֆթիները լայն կապեր ունեն Իրանի կրոնական և գիտական կենտրոնների հետ: «Կրոնների միջև նման կապերի բարեբախտությունը հանգեցնում երկու երկրների՝ Իրանի և Ռուսաստանի կողմից միջազգային օրակարգի հարցերի ընդհանուր ըմբռնման, մասնավորապես՝ ահաբեկչության հարցով, որը դրսևորվել Է «Իսլամական պետության» և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարում այս երկրների գործողությունների միասնությամբ», - ասել է Ռայիսին: Դոլաբին նաև նշել Է, որ «Իրանի սկզբունքային քաղաքականությունը Ռուսաստանի հետ փոխգործակցության հարցում միշտ հիմնվել Է այդ երկրի հետ հարաբերությունների ամրապնդման վրա»: Համաժողովը նվիրված Է Մուհամեդ Մարգարեի հիջրայի 1400- ամյակին և Վոլգյան Բուլղարիայի ժողովուրդների կողմից իսլամի պաշտոնական ընդունման 1100-ամյակին:Ավելին23:5008.12.22 -
ՀասարակականԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներԱյսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա փողոցում բախվել են վրացական համարանիշներով BMW, Skoda, Opel Astra և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/08/1228282/Ավելին23:4808.12.22 -
ՏարածաշրջանԹբիլիսիի քաղաքապետարանը պահանջել է ապամոնտաժել շենքի մի քանի հարկԹբիլիսիի քաղաքապետարանը պահանջել Է ապամոնտաժել քաղաքի Վաժա Փշավելա պողոտայում նորակառույց շենքի մի քանի հարկ՝ նախագծի պայմանները խախտելու համար, հայտարարել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն՝ հանդես գալով քաղաքի կառավարության նիստում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Թբիլիսիի քաղաքապետարանը 2017 թվականից ակտիվորեն պայքարում Է անօրինական շինությունների դեմ: Սկզբում ավելացվեցին տուգանքները՝ 8-ից մինչև 50 հազար լարի, այնուհետև քրեական պատասխանատվության միջոցներ սահմանվեցին: Կալաձեն անօրինական շինարարությունը Թբիլիսիում լուրջ խնդիր Է համարել: «Ապագայում խախտումներից խուսափելու համար նոր օրենսդրությամբ խստացվել են պատժամիջոցները: Մի շարք դեպքերում շինարարական աշխատանքների խախտման, քաղաքապետարանի պահանջները չկատարելու դեպքում սահմանվել են քրեական պատասխանատվության միջոցներ», - ասել Է Կալաձեն: Անօրինական կառույցների խնդիրը Վրաստանում առկա Է 90-ական թվականներից, երբ այդ հարցը չԷր վերահսկվում:Ավելին23:4008.12.22 -
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆԴեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:Ավելին23:3108.12.22 -
Կոտայքի մարզում նոյեմբեր ամսին 141 երեխա է ծնվել՝ 76 տղա և 65 աղջիկԿոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 141 երեխա՝ 76 տղա և 65 աղջիկ: Տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։ Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` Չարենցավանի ծննդատուն՝ 20 երեխա Նաիրիի ծննդատուն՝ 18 երեխա Աբովյանի ծննդատուն՝ 49 երեխա Հրազդանի ծննդատուն՝ 54 երեխա:Ավելին23:3008.12.22 -
ՏարածաշրջանԹուրքերը փող չունեն, Էրդողանը «աշխարհն է գրավում». մեջլիսում ծեծուջարդի պատճառներըԹուրքիայի մեջլիսում տուրուդմփոցից ու ընդդիմադիր պատգամավորի հոսպիտալացումից հետո թեժացել են խոսակցություններն այն մասին, որ սպասվող ընտրություններին Էրդողանը չի կարողանալու բավարար ձայներ հավաքել տնտեսական քաղաքականությունը տապալելու պատճառով: Հենց բյուջեի քննարկումներ էր մեջլիսում ծեծուջարդի վերաճել:Ավելին23:2508.12.22 -
ԱշխարհԻրանը «հանում է» հիջաբը. «բարքերի ոստիկանությունը» կարող է լուծարվելԱմիսներ շարունակվող բողոքի ակցիաների ու Իրանում սպասվող խորհրդարանական ընտրությունների ֆոնին՝ հնարավոր է լուծարվի իսլամական հագուկապի կանոնների պահպանման պատասխանատու բարքերի ոստիկանությունը: Արդեն մեջլիսի պատգամավորներ կան, որ ուղիղ հայտարարում են դրա լուծարման անհրաժեշտության մասին՝ իհարկե շեշտելով, որ հիջաբն անարգելն անընդունելի է:Ավելին23:2008.12.22 -
ԱռողջապահականՈ՞ր գործոններով է պայմանավորված բնածին աղիքային անանցանելիությունը. բուժումը նորածնային շրջանումԱղիքային անանցանելիությունը պայմանավորված է աղիքների և որովայնի խոռոչի, այլ օրգանների զարգացման զանազան արատներով և հիվանդություններով։ Բնածին աղիքային անանցանելիության դասակարգման հիմքում ընկած են նրա տեղակայումն ու աղիքների պարունակության շարժման արգելքի աստիճանը։ Հիվանդների մոտ բնածին աղիքային անանցանելիությունը` կախված շարժման արգելքի արտահայտության աստիճանից, բաժանվում է 2 խմբի` լրիվ և մասնակի։ Ելնելով աղիքային անանցանելիության տեղակայումից, յուրաքանչյուր խմբում առանձնացվում են ևս 3 ենթախումբ` բարձր աղիքային անանցանելիություն (ստամոքսաելք, տասներկումատնյա աղիք, բարակ աղիքների սկզբնական հատվածներ), բարակ աղիների անանցանելիություն, հաստ աղիների անանցանելիություն (ցածր անանցանելիություն)։ Բարձր աղիքային անանցանելիության պատճառը կարող են լինել աղիքային ուղու արատները, անանցքությունը, աղիքի պատի զարգացման արատները, աղիքների պտտման խանգարումները, որովայնի խոռոչի մյուս օրգանների զարգացման խանգարումները (անոթների տեղակայման անկանոնություններ, օղականման ենթաստամոքսային գեղձ և այլն)։ Հիվանդ երեխաների բարձր աղիքային անանցանելիության առաջին նշանը, որպես կանոն, փսխումն է։ Այն նկատվում է երեխայի կյանքի առաջին իսկ օրերին։ Փսխման զանգվածի առաջին բաժինները մեծ մասամբ կուլ տված պտղաջրեր են։ Որոշ ժամանակ անց փսխումը կրկնվում է և փսխման զանգվածներում արդեն լեղու խառնուրդ է հայտնվում։ Հիվանդության սկզբնական ախտորոշման շրջանում երեխայի ընդհանուր վիճակը քիչ է տուժում։ Նորածնի կյանքի առաջին օրվա վերջում և երկրորդ օրվա սկզբում նկատվող համառ փսխումը հիմք է տալիս մեծ հավանականությամբ ենթադրել բարձր աղիքային անանցանելիության առկայության մասին։ Ախտոոշումը ճշտելու համար կատարվում է ռենտգենաբանական հետազոտություն։ Անուշադրության մատնելու դեպքում, երեխայի վիճակն աստիճանաբար կվատանա և էքսիկոզ երևույթը ավելի կխորանա։ Նման դեպքերում զարգանում են թթվահիմնային և էլեկտրոլիտային հավասարակշռության արտահայտված խանգարումներ։ Երեխայի որովայնի վերին հատվածները փքված են, նկատվում է որովայնի առաջնային պատի երակային ցանցի լայնացում։ Հաճախ նկատվում են աղիքների լայնացած գալարների կծկումներ։ Հաստ աղիքների անանցանելիության համար հատկանշական է կլինիկական ախտանիշների ավելի դանդաղ զարգացումը։ Դեպքերի մեծ մասում առաջին ախտանիշը կղանքի բացակայությունն է և որովայնի աստիճանաբար մեծացումը։ Ախտորոշումը ճշգրտվում է ռենտգենաբանական հետազոտությամբ, որի դեպքում լայնացած աղիքներում հայտնաբերվում են հեղուկի բազմաթիվ հորիզոնական մակարդակներ։ Ռենտգենաբանական հետազոտությունը պետք է կատարել միայն երեխայի ուղղահայաց դիրքում։ Բուժումը վիրահատական է. Միջամտության արդյունավետությունը կախված է կատարման ժամկետներից, անանցանելիության ձևերից և հետվիրահատական շրջանում հիվանդի ընդհանուր վիճակից։Ավելին23:1008.12.22 -
ԻրավականՏղամարդը շանը կապել էր մեքենայից ու մեծ արագությամբ վարել այնSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապա համագործակցելով ոստիկանության Մարաշի բաժանմունքի իրենց գործընկերների հետ, Երևանում հայտնաբերել և ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ մի քաղաքացու։ Ըստ աղբյուրի՝ այդ քաղաքացին կասկածվում է նոյեմբերի 24-ին Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Նորքի գերեզմանների մոտ, իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալու մեջ։ Տղամարդը շանը կապել է մեքենայից ու մեծ արագությամբ վարել է այն։ Նրան նույնիսկ մի կին մոտեցել և զգուշացրել է արարքի՝ անմարդկային լինելու մասին։ Այդ ամենը օպերատիվ տեղեկություններով ստացել են Կենտրոնի ոստիկանները։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվել, և առաջիկայում պետք է լուծվի՝ արդյո՞ք նյութերը կփոխանցվեն քննչական բաժին, թե ոչ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդու անունը Լևոն է, ով Երևանի բնակիչ է, նրան նկատողություն արած կինն էլ նույնպես Երևանի բնակիչ է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին23:0708.12.22 -
Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույցԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Գորիս քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին23:0508.12.22 -
Արտաքին քաղաքականությունՊուտինը միջուկային զենքը թափահարել չի պատրաստվում. Ուկրաինան կասետային զենք է խնդրում ԱՄՆ-իցՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում ածելիի պես մարդկության գլխին թափահարել ռուսական միջուկային զենքերը, որ, իր իսկ խոսքով, ամենաառաջադեմն ու ժամանակակիցն են աշխարհում: «Ինչ մեղքս թաքցնեմ, միջուկային պատերազմի սպառնալիքը մեծանում է»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ վստահեցնելով, որ ոչ մի դեպքում չի օգտագործելու այդ զենքը, քանի որ այն դիտարկում է իբրև պաշտպանական միջոց:Ավելին23:0008.12.22 -
ԱշխարհԵՄ երկրները համաձայնել են Խորվաթիան ներառել Շենգենյան գոտումԵվրամիության երկրները պաշտոնապես հաստատել են Խորվաթիայի միացումը Շենգենյան գոտուն։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «2023 թվականի հունվարի 1-ից մենք դառնում ենք Շենգենյան համաձայնագրի անդամ»,- գրել է նա:Ավելին22:5008.12.22