Լրահոս
Քաղաքական
20:42
08.12.22
108

Ցավոք, այսօր դրսում մեր ձեռքի տակ եղածը «թղթե շերեփն» է, իսկ ներսում՝ «բանտիկով մուրճը»․ Սենոր Հասրաթյան

Img default alt hy

Արցախի ՊԲ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար, գնդապետ Սենոր Հասրաթյանը գրել է․

«Այն, ինչ կատարվում է մեր երկրի հետ, ոչ այլ ինչ է, քան դրսում մանրակրկիտ մշակված և ներսում հետևողականորեն իրականացվող հայրենաքանդ ծրագիր... Ծրագիր, որը կյանքի է կոչվում թե՜ «փափուկ ուժով» (չմտածող ու դյուրահավատ խավին տոնածառի լույսերով ու մանկական եվրատեսիլներով սիրաշահելով), թե՜, ինչպես ոչ անհայտ մեկը կասեր՝ «մուրճով» (մտածող ու այլախոհ քաղաքացիներին դատելով կամ դատարանի դահլիճում սպանելով):

Լինում են իրավիճակներ, երբ «փափուկ ուժի» և «մուրճի» քանդածն ավելի դժվար է վերականգնել, քան մեծ բախումների առաջացրած ավերածությունը...

Մեր վիճակում հայտնված երկրների համար դրությունը փրկելու միակ միջոցը ԱԶԳԱՅԻՆԸ պահող երկաթե ԲՌՈւՆՑՔՆ է... Ցավոք, այսօր դրսում մեր ձեռքի տակ եղածը «թղթե շերեփն» է, իսկ ներսում՝ «բանտիկով մուրճը»: